Յայտարարութիւն

Wednesday, September 30, 2009

ԵՐԵԽԱՅԻ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ ՆՐԱ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է - 1 - ԺԻՒԼԻԷԹԱ ԿԻՒԼԱՄԻՐԵԱՆ

ՍԻՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ,
ԱՅՍՕՐ և ՎԱՂԸ ՅԱՋՈՐԴԱԲԱՐ ՊԻՏԻ ՀՐԱՊԱՐԱԿԵՆՔ ՄԵՐ ԱՇԽԱՏԱԿԻՑ , ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏՈՔԹ. ՓՐՈՖ. ՏԻԿ. ՃԻՒԼԻԷԹԱ ԿԻՒԼԱՄԻՐԵԱՆԻ ՇԱՀԵԿԱՆ ՅՕԴՈՒԱԾԸ: ՄԵՐ ԹԵՐԹՕՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ՊԻՏԻ ԸՆԴՀԱՏՈՒԻ ԵՐԿՈՒ ՕՐՈՎ , ՈՐՄԷ ԵՏՔ ՊԻՏԻ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆԻ «ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱԼԷՊԸ» ԳՐՔԻՆ:

«ՆՇԱՆԱԿ»

՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝

Յուրաքանչյուր նետարձակ, որ ձգում է աղեղը, ուզում է, որ այն հասնի նշանակետին, իսկ այդ նշանակետը` թիրախը, իր համար պարզ է, հայտնի, հասանելի: Նետարձակը գիտի, թե ինչ ուժով պիտի ձգի աղեղը, որպեսզի նետը հասնի ճիշտ կետին, չվրիպի, իր ջանքերը զուր չանցնեն: Որպես «նետաձիգներ»` մենք էլ գիտենք, թե դեպի ուր պիտի հասնեն մեր զավակները, և ինչ ջանքեր են մեզ պետք մեր ընտրած նշանակետին նրանց հասցնելու համար: Այդ նպատակն իրականացնելու գործում իրենց կարևոր տեղն ունեն մարդու կարիքները` պահանջմունքները, որոնք բոլոր տարիքի մարդկանց համար նույնն են` սկսած մանկության տարիներից:

Մանուկների դաստիարակության գործընթացում զգալի արդյունավետության հասնելու և այն առանց դառնությունների ու անցավ իրականացնելու համար կարևոր է ավագների` դաստիարակողների այն համոզմունքը, որ մանուկն էլ ունի այն պահանջմունքները, ինչ զառամյալ ծերունին:Պարզապես կարիքների խմբի մեջ ըստ տարիքի կարող են փոխվել դրանց չափաբաժինները, ձևաչափերը:

Մարդ դաստիարակելը, երեխա մեծացնելը երբեք էլ դյուրին չի եղել: Վստահ ենք, որ այսօր այն առավել դժվար է: Եվ այդ բնական է: Մեր երեխաներն այսօր ապրում են բացառապես այլ պայմաններում, քան մենք ենք ապրել, դիմագրավում են այլ բնույթի մարտահրավերներ: Այդպես են մտածել նաև մեր ծնողները, մեր ծնողների ծնողները:

Ուրեմն` այսպես, մարդն ունի որոշակի պահանջմունքներ, առանց որոնց բավարարման հնարավոր չէ ապրել երջանիկ, գոհ ու դրսևորվել, ինքնագնահատվել, ինքնաճանաչվել: «Ինքնաճանաչությամբ մարդը դառնում է ներքնապես խաղաղ, ինքնավստահ և աներկյուղ»,- ասում է Գարեգին Նժդեհը:

Աբրահամ Մասլոուն իր` «Մարդու պահանջմունքների ստորակարգությունը» գծակարգի միջոցով մարդու պահանջմունքները`ներկայացնում է կարիքների եռաբաժան բուրգի միջոցով: Այդ բուրգը նա բաժանում է նաև ենթաբաժինների` բուրգի յուրաքանչյուր «հարկում» նշելով իրարով պայմանավորված կարիքները: Այդ կարիքների մեջ նա կարևորում է մարդու պատկանելության և սիրո պահանջմունքը: Պատահական չէ, որ Մասլոուն այդ երկու պահանջմունքը բուրգի միևնույն կարգի վրա է տեղադրում: Սիրո և պատկանելիության զգացողությունը մարդն ունի դեռևս վաղ մանկության տարիներից: Երբ մարդը (մարդ է նաև փոքրիկը, որն ունի նույն զգայություններն ու կարիքները) սիրված է և պատկանում է որևէ խմբի` ընտանիքի, համայնքի, ժողովրդի, պետության,եկեղեցու, նա իրեն ընդունված, հետևաբար ապահով է համարում նշված հավաքականության մեջ):

Ջոն Տրեշերը նշում է ընդունված լինելու ութ պայման: Այս պայմանների հաշվառումը երեխայի ընտանեկան դաստիարակության ընթացքում ոչ միայն երեխային է դարձնում երջանիկ, այլև նրա ընտանիքը, իսկ ընտանեկան մթնոլորտը` խաղաղ և արգասաբեր: Այդ պայմաններն են.

1.Զավակիդ ընդունի՛ր իբրև եզակի անձ:
Այս պայմանի խորհուրդն այն է, որ յուրաքանչյուր երեխա եզակի է և նման է իրեն ու միայն իրեն: Փորձել նրան ընդունել այնպիսին, ինչպիսին ինքը կա, նշանակում է նրան սիրել հենց այդպիսին` իր արատներով, թերություններով հանդերձ: Չէ՞ որ երբ երեխան ծնվում է ֆիզիկական որևէ արատով, մենք նրան չենք մեղադրում կամ պատժում. նրան ընդունում ենք այնպիսին, ինչպիսին նա կա, և անում ենք ամեն ինչ, որ նա երջանիկ ապրի: Անշուշտ, երբ երեխան բարի գործեր է կատարում, լավ է սովորում, դառնում է մրցանակաբաշխությունների հաղթող, խրախուսելի արարքների մեջ առաջինն է, մենք հպարտանում ենք նրանով: Եթե նա այս ամենը չի կատարում, չի նշանակում, որ նա մեր զավակը չէ, և մենք պարտավոր չենք նրան ընդունել իբրև մեր զավակի, կամ նա ընդունված չպիտի լինի ընտանիքում` նրա յուրաքանչյուր անդամի կողմից: Երեխային պիտի ընդունել այնպիսին,ինչպիսին ինքը կա` սիրո և հոգատարության միջոցով նրան փոխելու, շտկելու փորձեր անելով: Մեծ մանկավարժ Պեստալոցցին երեխային համեմատում է ծաղկի հետ, իսկ նրան դաստիարակողին` պարտիզպանի: Եթե ծաղիկը պարտեզում կամ թաղարի մեջ թոշնում է կամ չորանում, մենք նրան չենք մեղադրում, չենք պատժում` զրկելով ջրից և արևից. լավ պարտիզպանն անմիջապես մտածում է. «Արդյոք շա՞տ ջրեցի: Արդյո՞ք հողը լավը չէ: Պարարտացնել պետք չէ՞…»: Նույն կերպ պիտի մտածել, թե ինչու երեխայի վարքում ինչ-որ բան այնպես չէ, ինչո՞ւ… Ո՞րն է այս հարցում ի՛մ մեղքը, ի՛մ սխալը…«Երեխայի վատ արարքի համար պիտի պատժել նրա ծնողներին»…Փնտրե՛ք ձեր մեջ… եթե պատճառը գտաք` կեցցե՛ք: Ուրեմն` իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ:

2.Նկատի՛ր և գովաբանի՛ր զավակիդ հաջողությունները:
Որպեսզի երեխան բարեխղճորեն կատարի իր պարտականությունները և գովեստի արժանանա, նախ հարկավոր է նրա ուսերին դնել հաղթահարելի պարտականություններ և դրանք բարդացնել աստիճանաբար:Երեխայի յուրաքանչյուր աստիճանով աճը, ամենափոքր զարգացումն անգամ պետք է նկատել և հպարտությամբ ցույց տալ գոհունակություն ցուցաբերել:

Երկրորդ` երբեք երեխային չի՛ կարելի մենակ թողնել իր դժվարությունների հետ:Ավագ բարեկամներից մեկը (ցանկալի է ծնողներից մեկը) պիտի միշտ ընկերակցի նրան, որպեսզի փոքրիկը միշտ թիկունքում զգա ապահով մի ձեռք և վստահությամբ ներշնչվի ու չվախենա:
Երեխայի հաջողությունները պիտի գովաբանել,նրան խրախուսել` համեմատելով նրան ոչ թե ընկերների հետ, այլ իրեն` իր հետ` նշելով ոչ միայն այդ պահի ձեռքբերումը, այլև այն աշխատանքը, այն ճանապարհը, որով անցել է նա, այն դժվարությունները, որոնք հաղթահարել է այդ ճանապարհին:

3.Երեխայիդ ցու՛յց տուր, որ սիրում ես նրան:
Կա այն սխալ մտայնությունը, որ ծնողները չպետք է ցույց տան զավակներին իրենց սերը: Մեր մեծերը ասում էին, որ «Երեխային միայն քնած ժամանակ կսիրեն, որպեսզի նա երես չառնի»: Այսօր այդպիսի մոտեցումը դիտվում է կատարյալ մոլորություն: Չէ՞ որ, մեզ ևս դուր է գալիս,երբ մենք զգում ենք, որ մեզ սիրում են: Անշու՛շտ, դուր է գալիս:Եվ որքան մեզ սիրում են, մենք այնքան պարտավորված ենք զգում` սիրով փոխհատուցել: Ո~վ է սիրում իրեն չսիրողին: Փոքրիկը միշտ սիրո հավաստիքի կարիք է զգում և հաճախ ծնողներին հարցնում «Մա՛մ, դու ինձ սիրո՞ւմ ես»: Այո՛, ինքը գիտի իր արածը, բայց մայրիկի սիրո կարիքը, միևնույնն է` զգում է : Երեխային պիտի սիրել` ոչ միայն նրա նկատմամբ հոգատարություն դրսևորելով, այլև գնահատելով, մեծարելով նրան, գուրգուրելով, համբուրելով, ինչպես նաև խոսքով. «Ես քեզ սիրում եմ», «Ես չեմ պատկերացնում, թե մենք ինչպես կապրեինք առանց քեզ»,«Մենք հպարտ ենք, որ դու մեր որդին ես» և այլն: Այսպիսի խոստովանությունը շոյում է երեխայի ինքնասիրությունը, ու նա մի օր անպայման այդ կգնահատի:

4.Երեխայիդ ընկերների բարեկա՛մը դարձիր:
Մանկության տարիներին երեխայի համար (և ոչ միայն մանկության տարիներին) ծնողներից ոչ պակաս արժեք և հեղինակություն ունեն ընկերները: Հետևաբար, պիտի հարգել և գնահատել նրա ընկերներին: Հաճախ մենք մեր երեխաների արժեքների և զգացմունքների վրա փորձում ենք ազդեցություն ունենալ նաև նրանց ընկերների միջոցով: Այդ նշանակում է` մենք պիտի ընդունենք և ոչ թե ընտրենք նրանց ընկերներին:
«Իսկ եթե այդ ընկերն անցանկալի է և վատ ազդեցություն է թողնում մեր զավակի վրա»,-կարող են մտածել բազմաթիվ ծնողներ: Անշո՛ւշտ, հաճախ պատահող դեպք է: Եկե՛ք հիշենք, թե մեզ ինչ է տալիս այն, որ մենք սկսում ենք պայքարել այդպիսի ընկերոջ դեմ` մեր զավակին համոզելով ընկերություն չանել նրա հետ: Վստահաբար, ավելի կամրացնենք նրանց հարաբերություններն ու համագործակցությունը. ճնշումը միշտ հակազդեցություն է ծնում և ավելի ուժեղ, քան ճնշման ուժն է: Ուրեմն` անհրաժեշտ է ոչ թե պայքարել, այլ ընկերանալ զավակի հետ` պայքարելով ոչ թե նրա ընկերոջ դեմ, այլ աշխատել զավակի հայացքների, ճաշակի, արժեքների վերաձևավորման ուղղությամբ: Անհրաժեշտ է նախապես որոշել` որն է այդ ընկերության հիմքը, ինչն է նրա մեջ գրավում ձեր զավակին: Գուցե նրա մեջ կա մի բան, որը չկա ձեր զավակի մեջ, ու հենց դրա կարիքն էլ ունի նա:

5. Երեխայիդ հետ անկե՛ղծ և շիտակ եղիր:
Երբեք անձնական մանկությունը կատարյալ չպետք է պատկերացնել, ավելին` այդպիսին չի կարելի ներկայացնել սեփական զավակին: Անհրաժեշտ է հիշել մանկության տարիների չարաճըճիություններն ու դժվարությունները, մանկության տարիներին, հարցնել ծնողներին, թե ինչեր ես արել ինքդ, և այդ դեպքում անսակարկ կհասկանաս փոքրիկին և չես մեղադրի նրան: Ավելին, անհրաժեշտ է անկեղծորեն նրան պատմել դպրոցական տարիներին կրած հոգսերի, դժվարությունների մասին, ասել, որ այն, ինչ այսօր կատարվում է նրա հետ, քեզ հետ էլ է պատահել: Մեծ մանկավարժ Յու. Կորչակն ասում է, որ երեխային հասկանալու համար պիտի հիշել սեփական մանկությունը:

Միաժամանակ զավակի վստահությունը շահելու համար հարկավոր է շիտակ հարաբերություններ կառուցել նրա հետ, և եթե պատահում է, որ սխալ ես թույլ տվել, անհրաժեշտ է անկեղծորեն ներողություն խնդրել ու ցույց տալ, որ զղջում ես: Բոլոր դժվարությունների մեջ անհրաժեշտ է զավակին նեցուկ դառնալ, հասկանալ և օգնել նրան, եթե անգամ նա դատապարտելի արարք է գործել:

Շար. 1

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Tuesday, September 29, 2009

ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱԼԷՊԸ - 54 - ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ

Դ.
Սաթենիկին տօլչէ վիթան շարունակուեցաւ շուրջ երեք տարի։ Ու մէկէն դադրեցաւ։ Ճապպար աղան մեռած էր եւ այլեւս Համայէն ձայն չլսուեցաւ։ Պէտք եղաւ Ճէմիլիէի տունը ձգել եւ աւելի համեստ բնակարան մը փոխադրուիլ։ Այդ նոր տունը քաղաքին հակոտնեայ մասին մէջ կը գտնուէր, ներսի շուկային բերանը, ճիշդ հանրակառքի գիծը վերջացած կէտին, վերնայարկ մը։
Կարասիներուն կարեւոր մասերը, գորգերը ծախուեցան։ Սալման ալ ճամբուեցաւ։ Մե՜ղք ինծի համար։ Հիմա այլեւս վեցերորդ դասարանի աշակերտ, շրջանաւարտ ըլլալու վրայ, ես էի որ կիւլէշի ընկեր կը փնտռէի, նախընտրաբար աղջիկ մրցակից...
Բաւական մեծ գումար մը յաջողած էր մէկտեղել, 200 դեղին ոսկիէն աւելի, ինչ որ բաւական տարիներու ապահովութիւն կու տար իրեն։ Մայրիկս միշտ կը կրկնէր.
– Սաթենիկ, պատրաստ դրամը շուտ կը հատնի։ Մէկ հոգիի համար տուն բանալ եւ վարձքը տալը հարամ է։ Տեղ մը մտիր, աշխատիր, եւ դրամդ ալ պահէ։ Պակսելու տեղ կ՚աւելնայ։
– Երանուհի՛,– կ՚ըլլար պատասխանը,– աշխատիլը մոռցայ, Ճապպարին հետ խանըմի պէս ապրեցայ, հոն ալ աչքովդ տեսար, ինչպէ՞ս կրնամ ուրիշին տունը ծառայ երթալ, երբ որ ես ծառաներ ունեցայ...
Այսպէս ամիսները կ՚անցնէին եւ Սաթենիկ կը շարունակէր «խանըմի պէս ապրիլ», ունեցած դրամէն ծախսելով։ Շռայլ էր եւ անհաշուագէտ։ Կը շարունակէր փայլուն հագուստներ հագնիլ, ծաղկաւոր եւ պոռացող գոյներով։ Քառասունի կը մօտենար։
Պէտք եղաւ որ հրաշագործ Միհրան էֆէնտին գործը ձեռք առնէ, անգամ մը եւս լուծելու համար Սաթենիկին հարցը.
– Երանուհի՛, այս աղջիկը պէտք է կարգենք, ուրիշ ճամբայ չկայ։
– Արաբին հետ ապրած աղջիկը ո՞վ կ՚առնէ։
– Դուն ինծի ձգէ, ես մէկը կը գտնեմ։
Եւ գտա՛ւ։ Սաթենիկէն տասը տարիով պզտիկ երիտասարդ մը։ Յակոբը բնիկ հալէպցի, արաբախօս տղայ մըն էր, արհեստով կօշկակար։ Հայերէնը հազիւ կը խօսէր։ Ամէնագէտ եւ ամէնակարող Միհրան էֆէնտին ինչպէ՞ս գտաւ այս հազուագիւտ թռչունը, ատիկա իր գաղտնիքն է։ Իրողութիւնը այն է, որ Յակոբ հաւնեցաւ Սաթենիկին, առաջին տեսնելուն։ Անշուշտ, դեր մը կատարեցին նաեւ Սաթենիկին ոսկիները։ Բայց Միհրան էֆէնտին դիւրին դիւրին աղջիկ տուողը չէր։ Կ՚ուզէր լաւ մը քննել եւ հասկնալ Յակոբին կարողութիւնները, նկարագիրը։
– Վարպետ կօշկակար է,– կ՚ըսէ,– բայց խանութ չունի եւ ուրիշին քով կ՚աշխատի։ Ինչէ՞ն գիտնամ այարը։ Անդրանիկին կօշիկ մը թող կարէ, որ տեսնեմ։
Յակոբը եկաւ, ոտքերս չափեց թուղթի մը վրայ, ու երկու օրէն բերաւ հայելիի պէս փայլուն սեւ կաշիով զոյգ մը կօշիկ։ Տուաւ ու գնաց։ Միհրան էֆէնտին առաւ կօշիկները ձեռքերուն մէջ, տակը վրան լաւ մը զննեց եւ ըսաւ ինծի.
– Հագիր տեսնեմ։
Հագայ։ Շատ հանգիստ եկան ոտքերուս... չափի վրայ կարուածի պէս։
– Քելէ՛ տեսնեմ։
Քալեցի քանի մը քայլ առաջ ու ետ եկայ։ Կօշիկներս ճըզ-ճըզ ձայն կը հանէին քալած ատենս։ Ըստ Յակոբին, գաղտնիք մը կար հոտ։ Շատ յաճախորդներ կը սիրէին այդ ճըզ-ճըզը եւ մասնաւոր կ՚ապսպրէին։
– Ինչպէ՞ս է եավրում, չի՞ սղմեր։
– Ո՛չ, Միհրան էֆէնտի, շատ հանգիստ է։
Դարձաւ մայրիկիս եւ ըսաւ.
– Սաթենիկը տուի Յակոբին...
Պսակը կատարուեցաւ Քառասուն Մանկանց եկեղեցիին մէջ եւ Սաթենիկին բոլոր մեղքերը թողութիւն գտան Սուրբ Պսակի արարողութեամբ։ Դեռ կը մնար Միհրան էֆէնտիին հայրական խրատները նոր հարսին։
– Երանուհի՛, խօսած եմ Սաթենիկին, դուն ալ խօսիր։ Ասոնց Հալէպ մնալը յարմար չէ։ Այստեղ ճանչցուած է։ Խօսք-խօրաթայ կ՚ըլլայ։ Արաբին հետ ապրիլը ամէն մարդ գիտէ։ Տղուն համար աղէկ չէ ատիկա։
Յետոյ երկար խօսեցաւ Սաթենիկին ոսկիներուն մասին։ Միհրան էֆէնտին երկընտրանքի մը մէջ էր այդտեղ, եւ կը խօսէր ինք իրեն։
– Ամէնէն շիտակը, այդ դրամով Յակոբը Պէյրութի մէջ խանութ մը բանայ, կօշիկ շինէ եւ ծախէ։ Բայց ատանկով Սաթենիկը եախան Յակոբին ձեռքը տուած կ՚ըլլայ։ Դեռ տղուն ինչ մարդ ըլլալը չկրցայ հասկնալ։ Խանութ մը օր մը կը բացուի, օր մըն ալ կը գոցուի ու դրամն ալ մէջ գացած կ՚ըլլայ...
Ի վերջոյ Միհրան էֆէնտին Սողոմոնեան իր հանճարէն գտաւ լաւագոյն կերպը։ Ես ներկայ էի, երբ կը պատուիրէր Սաթենիկին.
– Պէյրութ կ՚երթաք, քու անունովդ պզտիկ հող մը կը գնես, վրան տուն մը կը շինէք ու կ՚ապրիք։ Տուն մը որ անգամ մը շինուի, կը մնայ, խանութին պէս ձեռքէ չ՚երթար... Յակոբը հիմակուհիմա թող ուրիշին քով աշխատի, իրեն պէս վարպետ մը ձեռքէ ձեռք կը խլեն։
Միհրան էֆէնտիին պատուէրը տառացիօրէն գործադրուցեաւ։ Պէյրութի տունը շինուեցաւ Պուրճ Համուտի ծայրամասին մէջ տեղ մը։ Ես այդ տունը երբեք չտեսայ։ Երբ Պէյրութ փոխադրուեցանք, մայրիկս երբեմն կ՚երթար եւ լուրեր կը բերէր։
– Երկու յարկով տուն մը ունի Սաթենիկը։ Մէկ մասն ալ վարձու տուած է, լաւ են, բայց ձեռքը ծունկին կը զարնէ թէ Յակոբը ծոյլ է, չ՚աշխատիր։
Սաթենիկին բամբասանքներն էին։ Յակոբը ծոյլ չէր, վազվզող տղայ մըն էր, եւ ինչպէս կ՚ըսեն, «հացը քարէն հանող մը»։ Բայց Սաթենիկը, միշտ «խանըմ» ապրելու վարժ, կ՚ուզէր որ շուկային մէջ խանութ ունենան։
Տարիները կ՚անցնէին, Սաթենիկը կը ծերանար։ Դէմքի ծակտիկներուն վրայ խորշոմներ կ՚աւելնային։ Բայց կը շարունակէր նոյն վառ գոյներով շրջազգեստներ հագնիլ, ձախաւեր արուեստով մը դէմքը շպարել, կը շարունակէր «խանըմ» մնալ...
Կը պատահէր որ մեզի գայ եւ մայրիկիս կ՚ըսէր.
– Մեր մուխթարին խօսեցայ, տունս Անդրանիկին պիտի գրեմ...
– Նորէն Յակոբին հետ աւրուած ըլլալու է,– կ՚ըսէի ես իր մեկնելէն ետք։
Յակոբը, եռանդուն տղայ, իր տաք խառնուածքին բոլորովին ներհակ համակերպութեամբ մը կը կրէր Սաթենիկին բոլոր քմայքները։ Կ՚աշխատէր վաճառականներու մօտ, շինարարական գործերու մէջ վերակացու կը կենար, առեւտուրի միջնորդութիւն կ՚ընէր, միայն չէր ուզեր կօշիկի խանութի մը մէջ փակուիլ։ Այս էր իրենց միջեւ գլխաւոր վէճը։ Կինը լաւ կ՚ապրեցնէր, բայց «խանըմ»ին արժանավայել ընկերային դիրք մը չունէր։
Սաթենիկը մեռաւ առաջացեալ տարիքին, մայրիկէս երկու տարի առաջ։ Մեռելոցի օր էր, երբ գերեզմանատուն գացած էի, նկատեցի, որ մայրիկիս հողակոյտին վրայ կիսով վառուած մոմ մը կայ։ Ըսին թէ Յակոբն է որ անցած է այնտեղէն, Սաթենիկին վրայ հոգեհանգիստ ընել տալէ ետք...
Անուս, անգրագէտ տղայ մըն էր Յակոբ, Սաթենիկին պէս, պարզ հոգի մը ունէր, Սաթենիկին պէս, եւ մանաւանդ համբերութեան ծով պաշար մը, որ կրցաւ հանդուրժել Սաթենիկին բոլոր «խանըմութիւններուն»։ Վերջերս իմացայ որ ամուսնացած է արաբ աղջկան մը հետ եւ զաւակներ ունի։

Շար . 54

Monday, September 28, 2009

ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱԼԷՊԸ - 53 - ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ

Գ.
Անցած են տարիներ. վեց-եօթը երկար տարիներ։ Ետեւ կը մնան որբանոցը, դէպի Պէյրութ փախուստս, որբանոցի գէշ տարիները։ Նոյնիսկ մոռցուած է դպրոցէն կծիկ տալու եւ պարտէզները թափառելու շրջանը։ Հիմա օրինաւոր աշակերտ մըն եմ – ոչ տիպար աշակերտ մը թէեւ – ինչպէս կը վկայէ լեփ-լեցուն եւ ուռած պայուսակս։ Երրորդ դասարանի աշակերտի մը համար քիչ մը ծանր պայուսակ մը, որուն պարունակութիւնը բնաւ համապատասխան չէ կրթական ծրագրով սահմանուած դասագիրքերուն։ Ընթերցանութեան եւ աշխարհագրութեան նիհար գիրքերը կը խեղդուին Մօնթէ Քրիսթոյի լաթակազմ խոշոր հատորներուն մէջտեղ սեղմուած։ Շաբաթական վարձքով կ՚առնենք այդ գիրքերը ակումբի գրադարանէն։
Մարսիլիա օթէլին տանիքը սուզուած եմ «Փարիզի Գաղտնիքներուն» մէջ, երբ մէկը ետեւէս երկու ձեռքերով ամուր մը աչքերս կը փակէ ու կ՚ըսէ.
– Գիտցի՛ր տեսնեմ ով է։
Կը փորձեմ ազատագրուիլ, բայց սեղմումը թոյլ չի տար։
– Մինչեւ չըսես, թող չեմ տար։
Կանացի ձայն մըն է, կարծես կը յիշեմ բայց չեմ յաջողիր անուն մը տալ։ Վերջապէս փափուկ ձեռքերը կը թուլնան ու կը դառնամ ետեւ։ Սաթենիկն է։
Կը գրկէ, անվերջ համբոյրներով կ՚ողողէ երեսս, գոչելով.
– Մաշալլահ, մեծ տղայ մը եղեր ես։
Վրայ հասնող մայրիկիս հետ կը նստինք երեքով։ Նոյն Սաթենիկն է, ծակծկած այտերով, փարթամ մարմնով, վառվռուն աչքերով։ Մայրիկիս հետ զրոյցը վերջացուցած ըլլալու էին վարը, քանի որ Սաթենիկին ուշադրութեան կեդրոնը ես կը մնայի։
– Այսչափ մեծ գրքե՞ր կը կարդայ հիմա...
Նոր առիթ մը, կրկին համբուրելու։ Եւ իր մեծ գոհունակութեան որպէս երաշխիք, խոշոր արծաթ մէճիտ մը – «Ուզածիդ պէս խարշլըխ կ՚ընես»։
Առաջին զեղումները վերջացան ու ես կրկին թաղուեցայ Փարիզի գաղտնիքներուն մէջ, մինչ Սաթենիկ մայրիկիս կը բացատրէր թէ ինչ կը սպասէ իրմէ։ Ճապպար աղային հետ համաձայն են որ Սաթենիկը Հալէպ բնակի, առանձին տուն ունենայ, ինքն ալ Հալէպ կը գտնուի հիմա։ Մայրիկս պէտք է խօսի մարդուն հետ եւ համաձայնութիւն մը գոյացնէ ծախքերուն շուրջ...
Այս կէտին վրայ, հասաւ Միհրան էֆէնտին։ Անմիջապէս ըմբռնեց կացութիւնը եւ ըսաւ.
– Երանուհի, կնիկի գործ չէ ասիկա. ինծի թողուցէք։ Ես տեսնեմ մարդը։– Յետոյ Սաթենիկին.
– Դուն տեղէդ չես շարժիր, մինչեւ որ ես ըսեմ...
Երբ Միհրան էֆէնտին է որ ձեռք առաւ Սաթենիկին «խնդիրը», վստահ եմ, ճիշդ լուծումը անպայման կը գտնուի եւ ոչ թէ կը մնայ իմ թուաբանական խնդիրներուս պէս, որոնց լուծումները յաւիտեան անլոյծ կը մնային, եթէ Օննիկէն չընդօրինակէի։
Գիշերը Սաթենիկ կը պատմէր մայրիկիս։ Ճապպար աղան Ռիատը ամունացուց եւ տունէն ղրկեց։ Բայց այս անգամ ալ միջնեկ տղան Ռէշիտը սկսաւ անհանգստացնել Սաթենիկը ու երթալով անհամութիւնը շատցաւ տունին մէջ։
– Աղջիկ, դուն հէ՞չ մը մեղք չունիս,– կ՚ըսէր մայրիկս,– դուն ալ շատ խելօք կեցողը չես կարծեմ...
– Երանուհի, երկու աչքերս քէօրնան սուտ կ՚ըսեմ նը, Անդրանիկին գլխուն վրայ երդում կ՚ընեմ, իրե՛նք են։ Ես Ճապպարին հետ շատ աղէկ եմ, մարդուն ըսելիք չունիմ, բայց կատղած լակոտները չեն թողուր։ Ռէշիտէն զատ, դեռ պզտիկը, Աքրամն ալ կայ, որ սկսաւ ականջ խաղցնել։ Անոր համար տուինք Ճապպարին հետ այս որոշումը...
Մինչ Սաթենիկ կը պատմէր, ես կը մտածէի թէ ինչ հմայիչ բան կրնան գտնել ծակծկած երեսներով այս կնոջ մօտ, քաշողական ինչ ուժ, որպէս հայր ու տղաներով մրցումի ելլեն անոր շուրջ։ Ոչ միայն գեղեցիկ չէր, այլ կրնար տգեղ համարուիլ։ Ճիշդ է, միտքս կու գար բաղնիքին մշուշներուն մէջէն Սաթենիկին կաթնային մարմինը, բայց ատիկա բաւարար պատասխան մը չէր հարցումիս։ Տասներկու-տասներեք տարեկան էի ու չէի կրնար հասկնալ թէ գեղեցիկ մարմին մը ինչ կ՚արժէ ի հեճուկս եղծուած դէմքի մը...
Յաջորդ օրերուն, դպրոցէն դարձիս կը տեսնէի Միհրան էֆէնտին սրճարանը նստած Ճերմակ տէտէին հետ գլուխ-գլխի կը խօսէին։ Մարդուն մօրուքը նոյն ճերմակութիւնը ունէր եւ ֆէսին վրայ ոսկեգոյնի զարնող հաստ փաթթոց մը։ Նիհարակազմ էր, ջղուտ։ Վաթսուն տարեկան մը պէտք է ըլլար։
Քանի մը օրուան մէջ Միհրան էֆէնտին փառաւորապէս յաջողցուց բանակցութիւնը։ Որոշ հպարտութիւն մը կար ձայնին մէջ, յաղթականի գոհունակութիւն մը, երբ զեկոյց կու տար մայրիկիս.
– Տարուան մը ծախքերը մէկ անգամէն փէշին տալու համար քիթ-բերան ըրաւ, բայց ես ամուր կեցայ ու տեղէս չշարժեցայ։ Տունին տեղն ալ որոշեցինք։ Անպայման Ճեմիլիէ պիտի ըլլայ։ Հարկաւ։ Քրիստոնեայ թաղերուն մէջ աչքի կը զարնէ սարուխով-զպունով մարդուն մտնել ելլելը։ Այսօր Համա դարձաւ դրամ բերելու...
Շաբաթ մը մնաց Սաթենիկը մեզի հետ։ Շաբաթ մը վերջ իր տունին մէջն էր արդէն նոր գնուած կարասիներով եւ... սպասուհիով մը։ Կը յիշեմ այդ տունը, հարուստ հրեաներու թաղին մէջ, Ճեմիլիէ, Դամասկոսի կայարանին անմիջականօրէն մօտիկ, աջ կողմի փողոցին վերջին տունն էր, ուղղակի շոգեկառքի գծին նայող։ Միայարկ եւ քարաշէն առանձնատուն մը, որ մինչեւ այսօր կը մնայ։ Սպասուհին, Սալմա անունով հայախօս ասորի աղջիկ մըն էր, 15-16 տարեկան։ Ճապպար աղան ամիսը քանի մը անգամ կու գար Համայէն, երեք-չորս օր կը մնար ու կը վերադառնար։ Երբ Սալման տեսնէի մայրիկիս հետ, գիտէի որ կ՚ըսէ.
– Խավաճան գնաց, Անդրանիկը թող գայ, խանըմս կ՚ուզէ։
Կ՚երթայինք Սաթենիկին տունը, մէկ-երկու ժամ կը մնայինք եւ կու գայինք։ Բայց ընդհանրապէս կանչուողը ես էի։ Եւ հակառակ նուէրներուն եւ անուշեղէններուն, հաճոյքով չէի երթար։ Սաթենիկը մայրիկիս չափ կը սիրէր զիս եւ կը գուրգուրար վրաս, բայց իր զգացումը փոխադարձ չէր իմ կողմէս։ Բան մը կար անձին վրայ որ կը խրտչեցնէր։ Եւ միայն երեսին ծակտիկները չէին պատճառը...
Շաբաթ օրերը մանաւանդ մայրիկս կը ստիպէր որ Սաթենիկին երթամ եւ գիշերը հոն մնամ, Կիրակի ինքն ալ կու գայ եկեղեցիէն ետք։ Բայց միշտ չկամութեամբ կ՚երթայի եւ քիչ անգամ գիշերը կը մնայի։ Գացած օրերս անպայման գիրք մը կ՚ունենայի հետս։ Անշուշտ ոչ դասագիրք։ Ժիւլ Վէռնի բոլոր գործերը Սաթենիկին տունը կարդացած եմ։
Երբ տեսնէր որ գիրքին վրայ հակած կը մնամ ժամերով, կ՚ըսէր.
– Ապրիս, դասերդ աղէկ կը սորվիս, բայց շատ մի՛ կարդար, աչքերուդ մեղք է...

*
* *

Կիրակի մը, երբ Սաթենիկը եկեղեցի գացած էր – ոչ մեր եկեղեցին, այլ մարօնիթներունը, կ՚ամչնար – եւ ես գիշերը իրենց մնացած էի, Սալման ըսաւ.
– Դուն կիւլէշ բռնել գիտե՞ս...
– Գիտեմ, եւ մեր դասարանին շամփիօնն եմ։
– Ես քեզի կը յաղթեմ։
– Դուն աղջիկ ես, աղջիկները կիւլէշ չեն բռներ։
– Կը բռնեն։ Կրնամ քեզի ալ յաղթել։Եթէ կ՚ուզես փորձենք։
– Փորձենք։
Եւ առանց սպասելու որ ես պատրաստուիմ, վրաս եկաւ ու մէկէն գրկեց, աջ ձախ դարձուց, եւ անսպասելիօրէն տակը առաւ։ Չոքած էր կուրծքիս, երկու թեւերս ամուր փակցուցած գորգին, կուրծքերը կուրծքիս՝ ամբողջ ուժով կը սեղմէր ու կ՚ըսէր.
– Հասկցա՞ր հիմա ո՛վ է աղջիկը։
Ճիգերս ի զուր կ՚անցնէին մարմինս ազատելու համար։ Շատ ուժով էր։ Ճարահատ, կը պատրաստուէի խածնել թեւէն, բայց նոյն պահուն դէմքը տեսայ։ Այլափոխուած, տժգոյն, խեղճուկ երես մըն էր։ Յանկարծ սեղմումը թուլցուց ու փռուեցաւ գետինը, քովս։ Ալ չխօսեցաւ։ Ես ցատկած ելած էի, բայց ինք դեռ կը մնար այդ դիրքով...
Երկու տարի ետքը միայն, հինգերորդ դասարանին հասկցայ, թէ այն օրը տակը մնացողը թէեւ ես էի, բայց պարտուողը Սալման էր...

*
* *

Արձակուրդի օր մը, ֆութպոլի դաշտէն ուղղակի գացի Սաթենիկին տունը, պաշարս հետս։ Կը յիշեմ, «Հինգ Շաբաթ Օդապարիկով»ն էր։ Հիւրասենեակը նստած կը կարդայի, երբ դուռը զարնուեցաւ, Սալման բացաւ։ Միհրան էֆէնտին էր։ Սաթենիկ, նազանքով եւ խնդուն, ընդառաջեց, բայց Միհրան էֆէնտին զիս տեսնելով, մէկէն ընկրկեցաւ, ամչնալու պէս եղաւ, բաներ մը ըսաւ եւ առանց սուրճին սպասելու մեկնեցաւ։ Ես անտարբեր կը մնայի, իբրեւ թէ կը կարդամ, բայց տեսարանը չխուսափեցաւ աչքերէս։ Միհրան էֆէնտիին մեկնումէն ետք, Սաթենիկը ջղայնացաւ, պոռաց կանչեց սպասուհիին վրայ, խոհանոցին մէջ բան մը կոտրեց, մինչեւ որ հանգստացաւ...
Հասկցայ թէ Ճերմակ տէտէին ամբողջ գերդաստանը բոցավառող հրդեհէն՝ կայծ մըն ալ հասած պիտի ըլլայ Միհրան էֆէնտիին...
Բայց այդ Սաթենիկը՝ իր չեչոտ երեսներով ինչպէ՞ս կրնար այդքան մարդ գրաւել։ Իր մէջ անտեսանելի «շուն» մը պէտք է ունեցած ըլլար որ ես չէի տեսներ, շուներու այն տեսակէն, որ ֆրանսացիները երբ կնոջմէ մը շատ տարուին, կ՚ըսեն.
– Elle a du chien...

Շար . 53

Sunday, September 27, 2009

ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱԼԷՊԸ -52- ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ

Առտուն, միւս կիներուն հետ գործի չգնաց Սաթենիկ։ Առատ դրամ ունէր եւ նոյնիսկ կը համոզէր մայրիկս, որ գործի չերթայ, բայց ան մտիկ չըրաւ ու գնաց։ Մնացի մինակ Սաթենիկին հետ։ Սնտուկը կորսնցուցած էր հմայքը։ Կանացի հագուստներէ զատ ուրիշ բան չկար մէջը։ Ձեռքէս բռնած դուրս կը հանէր, զօրանոցին առջեւ բացուած խանութներէն գունաւոր շաքարներ կ՚առնէր ու կը դառնայինք ետ, մեր խսիրին վրայ, սնտուկին քով։ Հանգիստ չունէր։ Զիս Եղիսաբէթին ձգած, կ՚ելլէր զօրանոցին մէջ կը շրջագայէր, ետ կու գար, նորէն կ՚երթար, այսպէս, մինչեւ մայրիկիս վերադարձը։
Անգամ մը լսեցի որ կը պատմէր մայրիկիս.
– Մեծ տղան Ռիատը սկսաւ ետեւէս իյնալ։ Ճապպար աղան հասկցաւ եւ հայր ու տղայ մեծ կռիւ մը ըրին, իմ պատճառովս քէն մնացին, մինչեւ որ շէյխը եկաւ հաշտեցուց։
– Աղջիկ Սաթենիկ, փորձանք մը չելած լաւ ըրիր որ փախար եկար, հոս շատ հարուստ հայ տուներ կան, քեզի լաւ տեղ մը կը գտնենք,– ըսաւ մայրիկս։
Նման խօսակցութիւններ կը սկսէին, երբ ես քնացած կ՚ըլլայի... ըստ իրենց։ Բայց քնացած չէի։ Աչքերս գոց կը մնայի, ականջներս լայնաբաց։ Ճապպար աղան ճերմակ տէտէն ըլլալու էր։
Ուրիշ անգամ, մայրիկս կ՚ըսէր.
– Սաթենիկ, բերած քանի մը ոսկիներդ շուտ կը հատնին, աշխատելու սկսիր։ Խօսք կայ որ Ամերիկայէն եկած դրամներով կիւրինցիներուն համար քէմփ պիտի շինուի, հոն կ՚երթանք, այստեղէն կ՚ազատինք։
– Ճապպարին տունը ես խանըմ էի, խզմէթճի չէի,– կ՚ըսէր Սաթենիկ։ Շարունակութիւնը չէի լսեր։ Մայրիկիս պատասխանը թէեւ խիստ ձայնով, բայց անլսելիօրէն ցած կ՚ըլլար...
Առտու մը, կիներուն մեկնած պահուն, ըսաւ մայրիկիս.
– Այսօր բաղնիք կ՚ուզեմ երթալ, Անդրանիկը հետս պիտի տանիմ։
– Տար, տար տէ աղուոր մը լոգցուր, բուխերիկէն ինկած սեւ շուն դարձեր է։
Ես ընդվզեցայ։ Համայի բաղնիքէն լաւ յիշատակ չէի պահած։ Սեւ կարծր քսակով մը այնքով ուժով շփեց մարմինս, որ կը ցաւէր։ Սոսկալի ուժով եւ ծանր էին ձեռքերը։
Մայրիկիս մեկնելէն ետք Սաթենիկ բացաւ սնտուկը, շատ մը հագուստներ եւ ճերմակեղէններ դուրս հանեց, մէկիկ մէկիկ դիտելէ ետք վրայ վրայի դիզեց սաւանի մը վրայ, հսկայական պոխճայ մը շինեց ու կապեց։ Սնտուկը գրեթէ պարպուեցաւ։ Փաղաքշեց ու խոստացաւ որ այս անգամ սեւ քսակով չի շփեր, միայն օճառով ու տաք ջուրով կը լոգցնէ եւ համոզեց որ ընկերանամ իրեն։ Փորձեցի ծրարը շալկել։ Այնքան ծանր էր, որ հազիւ կրնայի տեղէն շարժել։ Սաթենիկ խնդաց եւ գնաց բեռնակիր մը բերաւ ու ճամբայ ելանք։
Արաբական բաղնիքը բաւական հեռու էր։ Աւելի ետքը հասկցայ թէ ինչու կառք չառինք։ Ես չնկատեցի, բայց որոշապէս յայտնի եղաւ թէ ճամբու ընթացքին Սաթենիկը նշաններով հասկացողութիւն մը ունեցած ըլլալու է մէկուն հետ։ Բեռնակիրը բաղնիքին դրան առջեւ բեռը վար դրաւ։ Իրաւունք չունէր ներս մտնելու։ Բաղնեպան կինն էր որ գետնէն քաշքշելով ներս մտցուց։
Սաթենիկ խոստումը յարգեց։ Առանց ցաւցնելու լոգցուց։ Յետոյ ելանք բաղնիքին պաղ մասը, ուր հանուած էին հագուստները։ Այնտեղ թէյ եւ անուշեղէն հրամցուցին մեզի։ Լաւ մը չորցուց մազերս, ականջներս, եւ շապիկս հագնելէ առաջ վիզս կախեց թելի մը կապուած սնտուկին բանալին, ըսելով.
– Չկորսնցնե՛ս, մայրիկիդ կու տաս երբ գայ։ Ես քիչ մը պիտի ուշանամ։ Շատոնց բաղնիք ըրած չեմ։ Ահա աս ալ պարղուտդ։ Շաքար առէք, Եղիսաբէթին հետ կերէք։
Յետոյ կառք մը կանչել տուաւ, բաղնեպանը զիս նստեցուց կառքին մէջ եւ շիտակ դէպի տուն։ Ճամբան կը մտածէի որ բաղնիքը տեսած բոլոր կիներուս մէջ ամէնէն գեղեցիկը Սաթենիկն էր։ Գիրուկ կիներ կային, տձեւ մարմիններով, ճարպոտ, այլանդակ մերկութիւններ։ Բոլորին մէջ կը զատուէր ու կը փայլէր Սաթենիկը։ Տաք ջուրի գոլորշիներուն մէջէն բարեբախտաբար տեսանելի չէին երեսներուն չեչերը եւ ձիւնի պէս սպիտակ անոր բարեձեւ մարմինը կ՚իշխէր բոլորին վրայ։
Երբ մայրիկս եկաւ իրիկունը եւ տուի բանալին, անմիջապէս բացաւ սնտուկը եւ տժգունեցաւ։ Յետոյ խօսեցաւ ինքն իրեն.
– Վախնամ այս աղջիկը շնութիւն մը ըրաւ նորէն ու ելաւ հիմա փախաւ...
Մինչեւ ուշ գիշեր Սաթենիկին սպասելէ ետք, կիները միաբերան վճռեցին թէ Սաթենիկը ա՛լ պիտի չգայ։
– Բաղնիքը գիշերը էրիկ մարդոց համար է, մինչեւ հիմա բաղնիք չի մնար...
Արդարեւ, յաջորդ օրերուն եւ տարիներուն այլեւս Սաթենիկէն լուր չունեցանք։ Իմացուեցաւ որ Համա կը գտնուի, միշտ Ճապպար աղային տունն է, հանգիստ կ՚ապրի, բայց ոչ որպէս սպասուհի։ Դարձած է Ճապպար աղային հարճը։

Շար.52

Saturday, September 26, 2009

ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱԼԷՊԸ - 51- ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ

Բ.

Թէ ինչո՞ւ Համայէն ետք ուղղակի Հալէպ չմնացինք եւ աւելի հիւսիս, Այնթապ քաղաքը գացինք, այս հարցումին՝ օր մը հօրեղբայրս այսպէս պատասխան տուաւ.– «Պատերազմը վերջացած էր եւ կ՚ուզէինք Կիւրին դառնալ եւ հաւնոցին մէջ թաղուած ոսկիները հանել, բայց Այնթապ պատերազմը սկսաւ, վախցանք, աւելի առաջ չգացինք եւ Հալէպ դարձանք»։
Հալէպ կ՚ապրէինք թրքական պարպուած ղշլային (զօրանոցին) մէջ։ Ընդարձակ, անհուն սրահ մըն էր։ Խումբ-խումբ, ամէն ընտանիք իր «տունը» շինած էր անկիւն մը, գետինը խսիրներ փռուած, երբեմն չուաններու վրայ վարագոյրի պէս կախուած սաւաններով բաժնուած իրարմէ։ Սաթենիկը մեզի հետ չէր, մնացած էր Համա։ Կիւրինցիներու խումբը դարձեալ միասին էր այստեղ ալ։ Մայրերը միշտ առտուն կանուխ կ՚երթային աշխատելու եւ իրիկունը կը դառնային։
Այստեղ Սարգիսը չկար։ Անոր տեղ ձեռքէս կը բռնէր Եղիսաբէթը, 8-10 տարեկան գեղեցիկ աղջիկ մը, որուն մայրը եւս գործի գացող կիներէն էր։ Մայրիկս ամէն առաւօտ նոյն պատուէրը կու տար երթալէն առաջ.
– Եղսաբէթ, աչքդ վրայէն պակաս չընես։
Հինգ տարեկան էի հիմա։ Եղիսաբէթը, իրեն յանձնուած պարտականութիւնը շատ լուրջի առած, միշտ կը հսկէր, թոյլ չտալով որ դուրս գամ եւ միւս պզտիկներուն հետ վազվզեմ։ Երբեմն քոյրիկ էր Եղիսաբէթը, ուրիշ անգամ վարժուհի, «պատիժներ» կու տար չգործած մէկ յանցանքիս համար, յետոյ «կը ներէր», ձեռքի գաւազանիկով սաստելէ ետք, որ «անգամ մըն ալ չընեմ»։ Պահ մը քոյր-եղբայր էինք Եղիսաբէթին հետ, ուրիշ օր մը աշակերտ-վարժուհի։
Աշակերտ-վարժուհին մոռցուեցաւ, որովհետեւ ոչ ես աշակերտ մնացի, ոչ Եղիսաբէթը վարժուհի դարձաւ։ Բայց քոյր-եղբայրը մնաց։ Եղիսաբէթը Էլիզապէթ դարձած, հիմա կ՚ապրի Ամերիկա Ռիչմընտ քաղաքին մէջ, փառաւոր երեք զաւակներ ունի, երեքն ալ մանչ, թոռներ, թոռնորդիներ, յարգուած լէյտին է քաղաքին, ազգային-եկեղեցական գործերու մէջ միշտ առաջին շարքի վրայ, բայց չէ մոռցուած քոյր-եղբայրը։ Տարիներու ընթացքին քանիցս Պէյրութ կու գար մեզ տեսնելու, վերջերս Փարիզ ալ եկաւ ու ամիսով մնաց մեզի, բայց զգացի որ դերերը շրջուած են։ Ես եմ հիմա խրատական քարոզիչը իր «ամերիկացիութիւններուն» համար, բայց անաղարտ մնացած է քոյր-եղբայրը, ինչպէս այն օրերուն Հալէպի ղշլային խսիրէ գետինին վրայ...

*
* *

Օրերը կ՚անցնէին միօրինակ ու անհամ։ Միապաղաղ առօրեան աշխուժացնող ոչ մէկ անակնկալ։ Զրոյց մը կար թէ սկսած են որբանոցներ բացուիլ եւ մայրիկս ամէն օր այդ որբանոցներուն մասին կը խօսէր զիս նախապատրաստելով այդ կարծեցեալ դրախտին համար։
– Կ՚ըսեն թէ որբանոցին մէջ աղուոր խաղալիքներ կան...
– Կաս-կարմիր գոգնոցներ կը հագնին...
– Որբանոցէն տղայ մը տեսայ որ պզտիկ պսիքլէթ ունէր...
Ասոնք մայրիկս շրջապատող կիներուն շռայլանքներն էին իմ հաշւոյս, յայտնապէս մեղսակցական հաշիւներով։ Մայրիկս լուռ կը մնար, իբրեւ թէ կարծիք չունի, թոյլ տալով որ կողմնակի գովեստները իրենց դերը կատարեն։ Ես որբանոց երթալ չէի ուզեր։ Լսած էի մայրիկիս մէկ խօսքը երբ կ՚ըսէր կիներէն մէկուն.
– Աշխատած տեղս նոր աղջիկ մը ունեցան, կ՚ուզեն որ գիշերն ալ մնամ, տուածնուն կրկինը խոստանալով, սա տղան չըլլար նը...
Պարզ էր։ Կ՚ուզէր ինձմէ ազատիլ, այդ հարուստ տունը երթալու համար, իսկ ես վճռած էի ամուր կենալ եւ իրմէ չբաժնուիլ։ Եւ արդէն ատեն մը վերջը շատ դժուարութեամբ յաջողեցան զիս որբանոց դնել։ Կու լայի, կը ճչայի թէ չեմ ուզեր, բայց խոշոր եւ ուժեղ տղայ մը ճանկեց ծոծրակէս եւ դռնէն ներս մտցուց։
Այդ օրերուն յանկարծ յայտնուեցաւ Սաթենիկը։ Երբեք պիտի չմոռնամ իր մուտքը ղշլայէն ներս։ Վարդագոյն եւ փայլուն հագուստ մը հագած էր որ քալած ատենը խըշ-խըշ ձայն կը հանէր։ Իշխանուհիի մը քալուածքը ունէր։ Ետեւէն կու գար բեռնակիր մը մեծ սնտուկ մը շալկած։ Եկան եւ սնտուկը դրին մեր անկիւնը։ Մայրիկս չկար, կիները գործէն դարձած չէին դեռ։ Գրկեց զիս, համբոյրներով ծածկեց եւ նստաւ իր սնտուկին քով։ Կախարդական բան մը ունէր այդ սնտուկը։ Կլոր կափարիչը պատուած էր գոյնզգոյն թիթեղներով։ Վրան ձգուած կղպանքը կը փայլէր։ Իրիկունը երբ մայրիկս եկաւ, գրկուեցան, համբուրուեցան եւ բոլոր կիները հաւաքուեցան անոնց շուրջ։ Սաթենիկ անվերջ կը խօսէր ու կը պատմէր։ Յետոյ մեկուսացան մայրիկիս հետ ու փսփսուքով կը խօսէին։

Շար . 51

Friday, September 25, 2009

ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱԼԷՊԸ-50-ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ

ՍԱԹԵՆԻԿԸ

Ա.

Համան, Սուրիոյ կեդրոնական մասին մէջ գլխաւոր քաղաքն է։ Նշանաւոր է իր արդար իւղով եւ պանիրով. քաղաքին մէջէն կ՚անցնի Որոնդէս գետը, որուն վրայ շինուած հսկայական նաուրաները անվերջ կը դառնան, հոսանքին ուժէն վեր բարձրացնելով դէպի կամարաձեւ ու բարձրադիր քարէ ճամբաները, ուրկէ կը բաժնուին շրջակայ պարտէզներուն։
Համայի բնակչութիւնը կը համարուի Սուրիոյ ամէնէն մոլեռանդ եւ պահպանողական տարրը։ Երկրին մէջ ստեղծուած բոլոր իշխանութիւնները միշտ դժուարութիւն ունեցած են զսպելու այդ ըմբոստ ժողովուրդը տարիներէ ի վեր։ Թուրքիոյ տիրապետութեան եւ ապա ֆրանսական հովանաւորութեան դէմ ապստամբութեան դրօշ պարզող գլխաւոր հերոս Իպրահիմ Հանանօն, որուն յուշադամբանը կայ Հալէպի մէջ, բնիկ համացի էր։ Մեր ժամանակներուն, յաջորդական բոլոր կառավարութիւնները խնդիր ունեցած են Համայի հետ։ Դեռ քանի մը տարի առաջ, Դամասկոսի իշխանութիւնը ստիպուեցաւ ռմբակոծել եւ քարուքանդ ընել Համայի մէկ կարեւոր թաղամասը, չկրնալով խօսք հասկցնել այդ կամակոր ժողովուրդին։
Եղեռնի տարիներուն, չեմ կրնար ճշդել ինչ ճամբաներով եկած Համա թափուած էր հայ գաղթականներու հսկայ զանգուած մը, որոնց շարքին կիւրինցիները։ Արեւին ու աշխարհին դէմ աչքերս առաջին անգամ գիտակցաբար բացուած են Համայի մէջ, չորս տարեկանիս։ Տիրող մտայնութեամբ, ընթերցողը կրնայ մտածել, թէ ինչ տաժանելի եղաւ հայ գաղթականներուն կեանքը, անընկճելիօրէն մոլեռանդ համացիներուն գիրկին մէջ։ Չէ՞ որ հայերու մէջ հինէն մնացած խօսք մը կայ, որ սերունդէ սերունդ փոխանցուելով նահապետական պատգամի մը ուժը ստացած է – «Մզկիթ եղած տեղերէն հեռու ապրեցէք»։
Յանուն պատմական ճշմարտութեան – եւ արդարութեա՛ն – պէտք է սրբագրել այդ խօսքը։ Մեր հայրերուն մտքին մէջ մզկիթը նոյնացած է թրքութեան հետ։ Մզկիթներէն աղօթքը թէեւ նոյն բառերով կ՚ուղղուի Աստուծոյն – Ալլահու էքպէր – Աստուած մեծ է – բայց թուրք մզկիթը եւ արաբ մզկիթը իրարու հետ կապ չունին։ Իրողութիւնը այն է, որ Համայի ծով արաբութեան մէջ հայ գաղթականները ոչ միայն որեւէ դժուարութիւն չունեցան, այլ նոյնիսկ արժանացան հոգածութեան։
Համայի թիւ մէկ քաղաքական ղեկավարը, Աքրամ Հորանին, որ ընդդիմադիր մըն էր օրուան կառավարութեան – անշո՛ւշտ։ Այլապէս համացի եղած չէր ըլլար – իր ինքնակենսագրութեան մէջ կը պատմէ թէ չորս տարեկանին որբ մնաց, որովհետեւ հայրը գաղթականներուն կերակուր տարած շրջանին, անոնց մէջ ինկած համաճարակէ մը վարակուեցաւ ու մեռաւ։ Կարդալով Հորանիի այդ գրութիւնը, ես ալ յօդուած մը գրեցի, զուգահեռ ընելով չորս տարեկան հայ եւ արաբ երկու որբերու պատմութիւնը, որոնցմէ մէկը որբ մնաց որովհետեւ թուրքերը իր հայրը ջարդեցին, իսկ միւսը որբ մնաց, որովհետեւ իր հայրը թուրքէն հալածուած հայերը հոգալու ճամբուն վրայ հիւանդութենէ վարակուեցաւ ու մեռաւ։ Իմ յօդուածս արաբներէ թարգմանուեցաւ ու տպուեցաւ Պէյրութի արաբերէն թերթի մը մէջ, դէմ դիմաց Հորանիի եւ իմ նկարս ալ յօդուածին վերեւ, խմբագրութեան կողմէ պատշաճ նօթագրութեամբ մը։
Փլփլած եւ կիսաւերակ տունի մը մէջ կ՚ապրէինք պատանի հօրեղբօրս, երկու հօրաքոյրներուս եւ խումբ մը հայրենակիցներու հետ, բոլորն ալ կիներ։ Կիները գործի կ՚երթային առաւօտ կանուխ եւ իրիկունը կը դառնային։ Ընդհանրապէս արաբ հարուստ տուներու մէջ էր անոնց գործը։ Լուացք ընել, գորգ թօթուել եւ առտնին նման զբաղումներ։ Անհամբեր կը սպասէի մայրիկիս վերադարձին, քանի որ ուտելիքը միասին պիտի գար։ Գործի երթալէ առաջ մայրիկս կ՚ըսէր Սարգիսին.
– Եավրում Սարգիս, աչքդ Անդրանիկին վրան ըլլայ, դուրս չելլէ, հողերուն մէջ չտապլտկի...
Սարգիսը ինձմէ երեք-չորս տարի մեծ տղայ մըն էր, իր մօրը եւ քրոջը հետ։ Խղճմտօրէն կը կատարէր պահապանի իր դերը։ Ու երբ փողոց ուզէի ելլել – միշտ փողոցն էինք արդէն – ձեռքէս ամուր կը բռնէր։ Անգամ մը, իրեն հետ տունի մը առջեւն էինք, երբ բարձր պատուհանէ մը փողոց թափուեցան ձուկի կեղեւներ։ Ասիկա միայն Որոնդէս գետին մէջ գտնուող նշանաւոր սեւ ձուկն է որ «սալլօր» կը կոչուի, հաստ մորթ մը ունի եւ շատ տգեղ գլուխ մը։ Շուկան կը ծախեն միշտ գլուխը կտրուած, այնքան որ խրտչեցնող է այդ գլուխը։ Տապկելէ առաջ հաստ մորթը կը հանեն, որ դիւրին կը կեղւըուի։
Ուրեմն ձուկի այդ կեղեւներուն կը մօտենայինք Սարգիսին հետ, չեմ կրնար ըսել թէ ուտելու համար, բայց մեր ընթացքէն կրնար այդպէս կարծուիլ։ Նոյն պահուն մեր մօտէն անցնող արաբ մարդ մը, որ ֆէսին վրայ ճերմակ փաթթոց մը կը կրէր, տեսաւ եւ արգիլեց՝ «լէ, լէ» – (ո՛չ, ո՛չ) գոչելով եւ յանդիմանական։ Եւ ապահով ըլլալու համար որ չկրցանք ձեռք տալ ձուկի այդ աւելցուքներուն, ոտքովը հողեր տարածեց մորթերուն վրայ, հողին հետ խառնեց ու դարձաւ մեզի։ Մինչ այդ, քանի մը անցորդներ կանգ առած էին մեր շուրջը եւ կը դիտէին։ Մարդը դարձաւ անոնց եւ ըսաւ, բացատրելու ձեւով.
– Հարամ, մուհաճիրին էրմէն (մե՜ղք, հայ գաղթականներ են...)։
Յետոյ գրպանէն պզտիկ արծաթ դրամ մը հանեց ու տուաւ Սարգիսին, որ հաց առնենք...
Համայէն պահած միակ յիշատակս է այս դէպքը։ Եւ կը յուսամ, այսքանը բաւարար է, որպէսզի Սփիւռքի նոր սերունդը իսլամը թուրքին հետ չշփոթէ։ Աւելի ետքը, հասուն տարիքիս, կեանքի փորձառութիւնը ցոյց տուաւ թէ իսլամ արաբը բարոյական գետնի վրայ աւելի բարձր է քրիստոնեայէն։ Ու գիտեմ թէ հեռուներէն զիս քարկոծողներ կրնան գտնուիլ, երբ ըսեմ- թէ որոշ պարագաներու տակ բարձր է նոյնիսկ... հայէն։
«Գայթակղութիւն» պոռացող չըլլայ։ Ծանօթ ազգային բարերար Գէորգ Չաթալպաշեանն էր որ պատմեց Պէյրութ, Դամասկոսի իր գործարանը «ազգայնացումին» զոհ տալէ ետք։
– Վնաս չունի, եղածը եղաւ, շահածնիս շահեցանք։ Ա՛լ չեմ մտածեր։ Միայն թէ բան մը կայ որ սրտիս դպաւ եւ մտքէս անդին չ՚երթար։ Ապառիկով ապրանք տուած էի Հալէպէն երեք վաճառականներու։ Ոչ թուղթ, ոչ մուրհակ, միայն բերանացի ապառիկով, այսինքն ապօրինի։ Երկուքը արաբ էին, մէկը՝ հայ։ Դամասկոսը թողելէս ետք, երկու արաբները Պէյրութ եկան, վճարեցին եւ ցաւակցութիւններ յայտնեցին պատահածին համար։ Հայ վաճառականին երեսը չտեսայ...
Այս ամէնը չեմ գրեր արաբը պանծացնելու համար։ Արդարութեան տուրք տալ է ըրածս։ Պէտք է գիտնանք, որ իսլամ կրօնը կը խաթարուի ու կը թթուի ա՛յն ատեն միայն, երբ իսլամին դիմակով մէջտեղ ելլեն կուսակցութիւններ, գաղափարներ, հոսանքներ։ Կրօնքները իրենց սկզբնական վճիտ առումին մէջ բարոյալից են։ Թուրքերն անգամ, իրենց համաթուրանական խելագարութենէն առաջ... նուազ թուրք էին։ Դեռ երէկ, մինչ այս տողերը կը գրէի, աչքովս տեսայ եւ ականջովս լսեցի հեռատեսիլէն։ Մարոքի Հասան թագաւորն էր։ Մարգարէին յետնորդը երկրի վրայ եւ իսլամութեան թիւ մէկ դրօշակիրը, որ ըսաւ.– «Եթէ Այաթօլլան իսլամ է, ես իսլամ չեմ»։

*
* *

Ամբողջ յիսուն-վաթսուն տարիներու ընթացքին, Հալէպ-Պէյրութ երթեւեկներուս, անցած եմ Համայէն։ Ուրիշ ճամբայ չկայ արդէն։ Եւ միայն երկու պատկեր անաղարտ կը մնան մտքիս մէջ։ Բոպիկ ոտքերով որբերուս դրամ տուող այն արաբ շէյխը, եւ ձեռքէս բռնող Սարգիսն ու Սաթենիկը։ Ի՞նչ եղան։ Սարգիսը մեծցաւ ու եղաւ այն, ինչի որ սահմանած էր զինք բնութիւնը։ Դարձաւ տաղանդաւոր բանաստեղծ մը որ կը ստորագրէ հանրածանօթ իր գրչանունով... Վահէ Վահեան։
Գալով Սաթենիկին, անիկա չ՚ապրիր այլեւս եւ այս պատմուածքը վաւերական պատմութիւնն է իր զարմանալի կեանքին։
Ճերմակ, ճեփ ճերմակ մորթով հասուն աղջիկ մըն էր Սաթենիկ եւ այտերուն վրայ ծաղկախտէ՞ն թէ ուրիշ հիւանդութենէ մը առաջացած ոսպի մեծութեամբ փոսիկներ։ Հակառակ իր դէմքը խաթարող այդ փոսիկներուն, մասնաւոր գրաւչութիւն մը ունին աչքերը։ Կապոյտ, շատ կապոյտ էին այդ աչքերը, որոնք միացած իր ճկուն մարմնին, փարթամօրէն յարաշարժ կոնքերուն, զինք կը զատորոշէին միւս կիներէն։ Մօրմէս քիչ մը պզտիկ էր տարիքով եւ տարտամ ազգականութիւն մըն ալ ունէր մեզի հետ, բայց կապին բնոյթը երբեք չգիտցայ։ Սաթենիկն ալ կ՚աշխատէր, բայց միւս կիներուն պէս իրիկունը տուն չէր գար։ Մնայուն սպասուհին դարձած էր արաբ մեծատունի մը, մեր աւերակէն ոչ շատ հեռու փողոցի մը մէջ։ Անգամ մը զիս հետը տարաւ եւ լոգցուց այնտեղ խոհանոցին մէջ, տաք ջուրով եւ օճառով։
Լոգանքէն ետք, գորգապատ մեծ սենեակ մը տարաւ զիս, ուր ճերմակ մօրուքով մարդ մը նստած էր օթոցին վրայ եւ նարկիլէ կը ծխէր։
– Գնա՛ ճերմակ տէտէին ձեռքը պագ որ պախշիշ տայ քեզի,– ըսաւ, զիս առաջ հրելով։ Ծռեցայ, համբուրեցի։ Մարդը քառորդ մէճիտ մը տուաւ ինծի եւ նայիմէն (անոյշներ) ըսաւ։
Այնքան ատեն որ Համա ապրեցանք, անօթի ըլլալս չեմ յիշեր։ Իսկական անօթութիւնը պիտի գիտնայի աւելի վերջը, որբանոցին մէջ։ Իրիկունները, միշտ մթնշաղին, հովի պէս կ՚անցնէր Սաթենիկ, պզտիկ տոպրակ մը ալիւր տալէ ետք մայրիկիս, ուրիշ ատեն աման մը իւղ, պանիր, այնքան յաճախադէպ եւ առատ, որ մայրիկս կը վախնար.
– Աղջիկ, օր մը կը բռնեն, շատ առաջ կ՚երթաս կոր,– կ՚ըսէր մայրիկս։ Սաթենիկ կը խնդար քրքջալով, յետոյ խորհրդաւոր ժպիտ մը կ՚ունենար եւ հերթական գողօնը ձգած, վազելով կ՚երթար։ Բայց օր մը, երբ մայրիկս սկսած էր իր սովորական խրատներուն, լսեցի որ կ՚ըսէ ականջին.
– Մի՛ վախնար, կռնակս ամուր է. ինծի բան ըսող չ՚ըլլար, ես աղէկ եմ մարդուն հետ...

Շար . 50

Thursday, September 24, 2009

ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱԼԷՊԸ - 49 - ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ

Զանգուածային ներգաղթէն տասը տարի ետք, 1957ին, երբ առաջին անգամ Հայաստան գացի եւ այնտեղ ներգաղթողներուն անբաղձալի վիճակը տեսայ, կարգ մը ղեկավարներու հետ զրոյցի պարագային, առաջին խօսքս եղաւ.
– Ինչո՞ւ այսչափ մարդ բերիք, երբ չէիք կրնար «մարսել»։ Հարիւր հազարի տեղ թող անոր կէսը բերէիք եւ ամէն ինչ կարգ կանոնով ըլլար։ Երկիրը պատերազմէն նոր ելած, հասկնալի է որ նեղութիւններու մէջ ըլլար, եւ նոր եկողներուն բարեկեցիկ կեանք մը կարելի չ՚ըլլար ապահովել։ Իր սեղանատան մէջ միայն վեց աթոռ ունեցողը տասը հոգի ճաշի չի հրաւիրեր։
Ինծի տրուած պատասխանը.
– 1946-47 տարիներուն, Սովետ Միութիւնը ներդաշնակ քաղաքականութեան մէջ էր Արեւմտեան Դաշնակիցներուն հետ եւ առիթէն պէտք էր օգտուիլ։ 1948ին արդէն սկսած էր «պաղ պատերազմ»ի շրջանը եւ այլեւս կարելի չէր շարունակել զանգուածային ներգաղթը։ Թոյլ չէին տար։
Հրաչեայ Քոչարը, որ ուրիշէն լսած էր ճաշի վեց աթոռի պատմութիւնը, ըսաւ իրեն յատուկ պատրաստակամութեամբ.
– Երբ դուրսը անձրեւին տակ ու ցուրտին մէջ տասը հոգի սպասեն, կարեւորն այն է որ բոլորն էլ ներս գան։ Պակաս աթոռների մասին յետոյ կը մտածուի եւ եօլայ կը գնան, ի պահանջել հարկին մի մասը ոտքի կը մնայ եւ փոխն ի փոխ կը նստեն։ Կարեւորը, սառնամանիքից պարտկուիլը կը լինի։
Ի հարկէ, «ոտքի մնացողներ» շատ եղան եւ առիթը ներկայանալուն պէս ոմանք դուրս եկան։Բայց շատը մնաց եւ «եօլայ գնաց»։ Երկու երեք տասնեակ հազարներ դուրս եկան հայրենիքէն, բայց քառասուն տարի առաջ հոն լեցուած հարիւր հազարը աճեցաւ ու կրկնապատկուեցաւ, զգալի յաւելում բարդելով Հայաստանի բնակչութեան վրայ։ Հայոց պատմութեան շրջանակին մէջ եւ հայրենիքի ապագային համար էականը ա՛յս է։ Եւ այս մասին ոեւէ հայ չի կրնար տարբեր մտածել, բացի անոնցմէ որ... «ոտքի մնացին» եւ իրենց մորթին վրայ կրեցին։ Եւ զրկանքներու մէջ տառապած այդ խաւին հանդէպ մեղադրանքը անտեղի է, չըսելու համար հայրենիքին երախտիքը՝ պարտադիր...

*
* *

Ես ինծի, Մեծ Ներգաղթին քառասնամեակն է որ կը տօնեմ։ Հալէպի մէջ այդ առիթով լսածներս, տեսածներս եւ... գրածներս՝ մէկ կողմ։ «Զզուանքով հրաժարականները» եւ մնացեալը՝ իրենց տեղը կը թողում։ Մանրուքներ կը թուին այսօր, տխուր կամ զուարճալի անեկտօդներ։ Երկու փաստական տուալներ միայն կ՚ուզեմ վեր առնել, իրար չճանչցող եւ իրարմէ փարսախներով հեռու երկու անձերու վկայութեամբը։ Հայ մարդը ինչ գաղափարի ալ ծառայէ, որքան հակադիր կեցուածքի մէջ ըլլայ ուրիշ հայերու հետ, կու գայ պահ մը, որ դէմ յանդիման գտնուի իր □ճշմարտութեան ժամին□ առջեւ, եւ այդտեղ՝ տարբերութիւն չկայ հայերու միջեւ։ Եւ Մեծ Ներգաղթը եղաւ ճշմարտութեան այդ ժամը Հ.Յ.Դաշնակցութեան համար։ Աչքի առջեւ ունիմ Բիւրոյի մէկ շրջաբերականը, տպագրուած գրքոյկ մը «Կ. Կոմիտէի յատուկ», որ երկար եւ մանրամասն վերլուծումներէ ետք կը յանգի հետեւեալ եզրակացութեան.
«Ներգաղթը դրական կը համարենք, որովհետեւ ամէն մէկ հայու յաւելումը Հայաստանի բնակչութեան վրայ, դէպի առաջ նետուած քայլ մըն է Հայ Դատի ուղղութեամբ։ Գալով վարչաձեւի հարցերուն, այդ մէկը կը թողունք ապագայ սերունդներուն»։
Չմոռնանք, որ այս տողերը կը պատկանին Վահան Նաւասարդեանի գրիչին, մէկը՝ որ անհաշտ պայքարի մէջ էր Խորհրդային կարգերուն դէմ, բայց որովհետեւ հայ էր ու հայրենասէր՝ չէր կրնար ուրիշ բան ըսել, ճշմարտութեան պատին առջեւ։
Ահա եւ Նաւասարդեանի խօսքին մէկ արձագանգը Հայաստանէն, ամէնէն անսպասելի անկիւնէ մը։ Վաթսունական թուականներուն պատիւը ունեցայ ունկնդրութեան արժանանալու թիւ մէկ քարտուղար Ե. Զարոբեանի կողմէ։ Քաղաքավար կերպով յայտնեցին ինծի, թէ տեսակցութեան համար ճշդուած է քսան վայրկեան։ Ուրեմն ատենը մէկ ժամացոյցին կը նայէի, որպէսզի ժամանակը յարգած ըլլամ։ Նկատեց եւ ըսաւ.
– Ժամանակի սեղմում չկայ, խօսինք ազատօրէն։
Ժամ մը, թերեւս աւելի, եղայ այդ պատուական մարդուն հետ եւ խօսեցանք սարէն ձորէն, քիչ մը ամէն նիւթի շուրջ։ Տուեալ պահու մը, խօսք եղաւ ներգաղթի մասին ու ես առիթ ունեցայ ըսելու, թէ պէտք չէ հաւատալ Մեծ Ներգաղթի օրին գրուածներուն, թէ Դաշնակցութիւնը ոչ միայն հակառակ չէր, այլ քաջալերող էր ներգաղթը։ Ըսաւ.
– Ես երկար տարիներ Հայաստանից հեռու ապրած լինելով, մօտէն տեղեակ չեմ Սփիւռքի իրադարձութիւններին։ Բայց չեմ կարող պատկերացնել դուրսը ապրող ոեւէ հասարակական գործիչ (հասկցիր՝ դաշնակցական ղեկավար) որ ուրիշ նպատակ հետապնդէ քան մէկ հատիկ հայ աւելի Հայաստան բերելը...։
Զարոբեանը չկայ այլեւս։ Մտածողներ կրնան գտնուիլ – խորագէտ կասկածամիտները պակաս չեն – թէ ինչպէ՞ս հաւատալ Վահան Նաւասարդեան մը եւ Ե. Զարոբեան մը նոյն բանը ըսած ըլլան – որովհետեւ նոյն խօսքը կ՚ըսեն – գրողի յերիւրանք չէ՞ արդեօք։ Բարեբախտաբար, մեր հանդիպումը թէեւ գլուխ գլխի էր, բայց ուրիշ մէկն ալ կար, որ անկիւն մը նստած, լուռ, կը սղագրէր մեր զրոյցը, բառ առ բառ։ Այդ մէկը կ՚ապրի դեռ եւ կը կոչուի... Կարլէն Դալլաքեան։

*
* *

Այժմ կը մնայ հարց տալ։ Տարբերութիւն մը կա՞յ թիւ մէկ կոմունիստ Եաքով Զարոբեանին եւ թիւ մէկ հակակոմունիստ Վահան Նաւասարդեանին միջեւ։ Ոչ մէկ տարբերութիւն, երբ հարցը կը դառնայ հայ ժողովուրդի կենսական շահերուն շուրջ։ Եւ ներգաղթը, հոգիներու յատակէն դղրդող երկրաշարժի մը պէս ի յայտ բերաւ այդ ճշմարտութիւնը, ի հեճուկս հրապարակը աղմկող գրչակներուն (Սփիւռքի մէջ) եւ Սթալինի կաղապարէն ելած ռօպօթներուն (Հայաստանի մէջ)։ Այդ ճշմարտութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ հայ ժողովուրդի թուական աճումը մայր երկրի մէջ։ Այս դարը որ հայկական կոտորածով սկսաւ եւ կը վերջանայ չորս միլիոն հայութեամբ Հայաստանով մը, ուրիշ պարտականութիւն չի դներ մեր վրայ եթէ ոչ այդ թիւին պահպանումը եւ աճումը։
Անշուշտ դեռ կան գաղափարի խնդիրները, դրօշակի հարցը, միացեալ, ազատ եւ անկախ Հայաստանի երազը։ Անտեսելի բաներ չեն ասոնք, բայց այժմէականը չեն եւ ոչ ալ ստիպողականը։ Սփիւռքի (եւ Հայաստանի) հայերուն համար եթէ քաղաքականութիւն մը կայ, կարելի՛ բաներուն կառչիլն է ատիկա, եւ ոչ թէ անկարելի բաներուն հետապնդումը։ Երբ մարմինը սրտի տագնապ մը կ՚անցընէ ու նաեւ ակռայի խնդիր մը կայ, պարզ է թէ ճամբան ուր կը տանի։ Սրտի մասնագէտին։ Ակռան կրնայ սպասել, ի պահանջել հարկին փոխարինուիլ ուրիշ ակռայով մը։ Բայց սի՜րտը...
Մեր դժբախտութիւնը եղած է որ յաճախ չկարենանք համակարգել կարելիութիւններու նուիրապետութիւնը, իրար խառնենք առաջնահերթն ու երկրորդականը (չեմ ըսեր կարեւորն ու անկարեւորը) եւ մէկը միւսին հետ շփոթենք։ Մեծ դէպքերու պարագային է որ մարդոց համար կը հնչէ ճշմարտութեան ժամը։ Եւ զանգուածային ներգաղթը այդ մեծ դէպքերէն մէկը եղաւ, որպէսզի հանրային բեմերու վրայ ցուցադրուած դիմակները վար գան եւ քառասուն տարիներ կոմունիզմին դէմ պայքարող Նաւասարդեան մը հրաւէր կարդայ ընկերներուն, որպէսզի Հայաստան մեկնին, «վարչաձեւի հարցը թողելով ապագայ սերունդներուն»։ Նոյն ճամբով Զարոբեան մը մոռցաւ (գիտէ՞ր արդեօք...) թէ իր երկրէն «շուն» որակուած մարդոց մէջ չի կրնար գտնուիլ մէկը, որ մէ՛կ հայ Հայաստան փոխադրելէ դուրս ուրիշ նպատակ հետապնդէ։ Ան ալ, այդ օրը, մեր տեսակցութեան ընթացքին, իր ճշմարտութեան պահը կ՚ապրէր։
Ի՞նչ եզրակացնել այս բոլորէն։ Ընդունիլ ուրեմն որ հայերը իրարմէ բաժնող արգելքները գաղափարի տարբերութիւնները չեն, դրօշակները եւ վարդապետութիւնները չեն, այլ իւրաքանչիւրին մտածելու եղանակը, նեղ կամ լայն հորիզոնի սահմանները։ Առանց վնասի կարելի է ցանց ընել ճամարտակութեան ասպետները, որոնց նմանները ամէն տեղ կան։ Սփիւռք թէ Հայաստան, մամուլի մէջ թէ բեմի վրայ։ Խօսքը գիտակից եւ զոհողութեան պատրաստ հայուն մասին է, այսինքն կուսակցական հայուն, ո՛ր կուսակցութեան ալ պատկանի, քանի որ կազմակերպեալ հաւաքականութեան մը անդամակցիլը ինքնին փաստ է թէ կ՚ապրի իր ժողովուրդին տագնապը եւ անտարբեր չէ կացութեան ապագային հանդէպ։
Դերերու արդար բաժանումով մը՝ Սփիւռքի կուսակցականը կոչուած է դպրոց շինելու, պատնէշ կանգնելով այլասերումին դէմ։ Հայաստանի կուսակցականը դատապարտուած է իր հողին կառչելու եւ հինգ-վեց միլիոննոց Հայաստան մը պատրաստելու։
Այսպէս է այս դարուն պատգամը՝ հայ մնալ ուզողներուն։ Դրօշակը, վարչաձեւը եւ մնացեալը՝ մեզմէ կտակ՝ գալիք սերունդներուն...

Շար. 49

Wednesday, September 23, 2009

ԵՐԱԶԱՅԻՆ ՀԱԼԷՊԸ- 48 - ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ

ՄՈՌՑՈՒԱԾ ՔԱՌԱՍՆԱՄԵԱԿ

– Մէյ մը գնա՛ աչք մը նետէ, խըզիրան աթոռներ կան, կէս գինով կու տան կոր...
Մայրիկս է այսպէս ըսողը եւ առաջին անգամը չէ որ կը կրկնէ այդ խօսքը։
Մեր տունէն քիչ վար, Համիտիէի վայրէջքին գտնուող հրապարակը պազարի վերածուած է։ Սեղաններ, աթոռներ, հագուստի պահարաններ եւ տնային այլեւայլ առարկաներ ծախու հանուած են եւ աճուրդով կը ծախուին, բաբելոնեան խառնակութեան մը մէջ։ Պոռչտուք, իրարանցում, բարձրաձայն սակարկութիւններ։ Աճապարանքի հեւք մը կայ ծախողին եւ գնողին մօտ հաւասարապէս։ Մէկը կ՚ուզէ շուտ վերջացնել ու դրամի վերածել ծախու հանուած իր առարկաները, միւսը կը փորձէ գինը կոտրել, բան մը պակասով առնել, ուրիշ մը չգնած։ Հայ արաբ իրարու խառնուած են, բայց դերերու յստակ բաժանում մը կայ։
Ծախողները հայեր են, առանց բացառութեան։ Արաբները գնող են, բայց անոնց մէջ հայեր ալ կան։ Առտուն, գործի երթալէ առաջ անցած եմ այդ շուկայէն եւ աչքերուս առջեւն է տեսարանը։ Ճիշդ է մայրիկիս ըսածը։ Իր խըզիրան աթոռները, որոնց մէջ անխախտ գինը վեց ոսկի է, երեք ոսկիով կը ծախուին եւ գործածուած աթոռին ու նորին միջեւ գրեթէ յայտնի չէ տարբերութիւնը։ Տոկուն են եւ չեն հիննար։ Ուշագրաւ վէճի մըն ալ ներկայ եղայ հոն։ Հայելիապատ եւ երկու փեղկերով հագուստի պահարան մը ծախուեցաւ քսանմէկ ոսկիի։ Մրցակից երկու յաճախորդներ կային, հայ մը եւ արաբ մը։ Մեծ պահարանը արաբին գնաց։ Առիթը կորսնցնող հայը դառնութեամբ ըսաւ ծախող հայուն.
– Ամօթ քեզի, յիսուն ոսկինոց ապրանքը այդ գինով արաբին տուիր, հայու զգացում չունիս դուն...
Ահաւոր պատասխան մը տուաւ միւսը։ Խօսք մը ըսաւ, որուն ազդեցութեան տակ մնացի մինչեւ իրիկուն։ Ու ես որ պարզ անցորդ մըն էի եւ գործ չունէի ծախողին ու գնողին հետ, անձնապէս ինծի ուղղուած զգացի մարդուն խօսքը.
– Ես հայու զգացում չունիմ, բայց Հայաստան կ՚երթամ։ Դուն կեցիր այստեղ հայու զգացումովդ...
Ու դեռ մայրիկս որ կը շարունակէր.
– Եթէ դուն պիտի չընես, ես առտուն համալ մը տանիմ եւ երկու աթոռ բերեմ։
Երբեք խիստ չեմ խօսած մայրիկիս հետ։ Բայց այդ պահուն ձայնս չոր ու բիրտ էր երբ ըսի.
– Մայրիկ, հասկցիր, այս տունէն ներս աթոռ չի կրնար մտնել այդ պազարէն, ամօթ ըսուած բան մը կայ, մեզի չի վայելեր։
Ու պահ մը ետք, մեղմելու համար բառերու չորութիւնը, աւելցուցի.
– Եթէ աթոռ կ՚ուզես, շուկայէն նորերը կ՚առնենք։
– Դուն գիտես, եավրուս, բայց եթէ մենք չառնենք, ուրիշը կ՚առնէ...
– Թող առնեն, թող առնեն, ուրիշները թող առնեն, ա՛լ չխօսինք այդ մասին...

*
* *

Այսպէս սկսաւ ներգաղթը Հալէպէն, անօրինակ մթնոլորտի մը մէջ եւ հանդարտ ու խաղաղ քաղաքին կեանքը յեղակարծօրէն փոթորկեցաւ։ Ինչ որ հարսանեկան ոգեւորութիւն մը կրնար կազմել գացողներուն համար եւ խանդավառ ողջերթ մը մնացողներուն՝ եղաւ ոխակալ քզուըտուքի եւ սանձաբեկ կիրքերու ցուցահանդէս մը։ Յանկարծ հայութիւնը բաժնուեցաւ երկու անհաշտ ճակատներու, հայաստանեան եւ հակահայաստանեան։ Եւ պէտք է ըսել, բոլորովին անհիմն ու արուեստական վիճակ մըն էր ասիկա, որուն մէջ քիչ չեղաւ դերը ներգաղթի կազմակերպութեան համար Հայաստանէն ղրկուած պատուիրակներուն։ Ասոնք, Սփիւռքի պայմաններուն անտեղեակ եւ բոլորովին անհաղորդ, սթալինեան կաղապարէն ելած չոփ չոր մարդիկ, հետերնի՞ն բերած հրահանգով թէ տեղական բարի ծաղիկներէն թելադրուած, մէկ անգամէն անհաշտ կեցուածք մը որդեգրեցին, ի հեճուկս Դաշնակցութեան համակիր վերաբերումին։
Ուղիղ քառասուն տարիներ անցած են այն օրերէն եւ կ՚արժէ որ արձանագրուին այդ մեծ եղելութեան կարեւոր հանգրուանները, ճշգրիտ տուեալներով եւ աննախապաշար ոգիով։ Արդարեւ, մէկ անգամէն հարիւր հազար հայերու զանգուածի մը Հայաստան տեղափոխուիլը դէպք մըն էր, որ պիտի մնայ Եղեռնէն ետք Սփիւռքի հայ կեանքին – եւ Հայաստանի՛ն – համար ամէնէն նշանակալից մէկ դրուագը։ Հետեւաբար կ՚արժէ որ պատմութեան համար արձանագրուին այդ մեծ եղելութիւնը բնորոշող դրական ու ժխտական երեւոյթները։ Առանց կեղծ համեստութեան, պէտք է ճշդեմ որ ներկայիս այս մասին ամէնէն իրազեկ անձերէն մէկը ըլլալ կը կարծեմ, «առաջին օթեակին» մէջ գտնուելուս հանգամանքով։
Զարմանալի զուգադիպութեամբ մը, ներգաղթի պատուիրակներուն Հալէպ ժամանումը զուգադիպեցաւ «Արեւելք» օրաթերթին առաջին թիւին լոյս տեսնելուն։ Թերթին պատասխանատուն ըլլալով, գիտեմ որ այդ առաջին թիւով ողջունեցինք անոնց գալուստը կուսակցութեան անունով եւ յաջողութիւն մաղթեցինք։ Եւ մեր ընկերներուն ուղղուած ներքին շրջաբերականին մէջ կ՚ըսուէր.– «Ներգաղթին հանդէպ մեր կուսակցութեան դիրքը անվերապահօրէն դրական է։ Անոնք որ մասնաւոր պատճառ մը չունին մնալու, փափաքելի է որ արձանագրուին եւ մեկնին»։ Եւ աւելի հեղինակութիւն եւ կշիռ տալու համար մեր շրջաբերականին, Պէյրութ գացի եւ Աղբալեանը Հալէպ հրաւիրեցի, որպէսզի խօսի ընկերներուն։ Գիտէի թէ Պէյրութի ընկերներուն մէջ Աղբալեանը միակն էր որ դրական կեցուածք ունէր ներգաղթին հանդէպ։ Ճեմարանի աշակերտներէն խմբակ մը, Աբրահամ Ալիքեանի գլխաւորութեամբ, գացած հարցուցած են Աղբալեանին – «Երթա՞լ թէ չերթալ»։ Կտրուկ եղած էր իր պատասխանը – «Գնացէք, գնացէք, ի՞նչ պիտի ընէք այստեղ»։
Աղբալեանը Շթորա կը գտնուէր, իր ամարանոցը։ Լսելէ ետք առաջարկս, ըսաւ.
– Թէեւ իմ առողջական վիճակս թոյլատու չէ այս ճամբորդութիւնը կատարելու, (շատ չանցած պիտի դադրէր ապրելէ), բայց քանի որ եկել ես, զգում եմ որ պէտք է գնամ Հալէպ ընկերներին պարզելու իմ միտքը։
Հալէպի մեր ակումբին բակը, սենեակներն ու պատուհանները ողկոյզներու պէս խռնուած են քաղաքի եւ Նոր Գիւղի բոլոր ընկերները։ Յայտարարուեցաւ թէ զուտ կուսակցական հաւաքոյթ մըն է եւ հետեւաբար շարքային չեղող անձերը պէտք է դուրս գան։ Քանի մը բարեկամներ մեկնեցան մեծ դժգոհութեամբ։ Այսօր, քառասուն տարի ետք, կը մտածեմ որ սխալ մը գործեցինք այդպէս ընելով։ Լաւ էր որ մաս մը անկուսակցական մարդիկ ալ գտնուէին, ի պահանջել հարկին վկայելու համար։ Պայթելու աստիճան խճողուած օթոպիւսի մը տեսքը ունի ակումբը։ Բարձր գաւիթէն խօսեցաւ Աղբալեան.
– Եթէ հայրենիքը կանչում է, դաշնակցական մարդու պատասխանը պէտք է լինի ասել՝ ներկա՛յ։ Ես չեմ գնում, որովհետեւ գիտեմ թէ այնտեղ բարի եկար ասող չի լինի ինձ։ Սա էլ չի գնայ (ձեռքը դրած է ուսիս) քանի որ նրան ասում են «շուն, շուն, արի տուն» (ակնարկութիւնը «Թուղթ Առ Երեւան»ին)։ Եթէ կտուրից քեզ որակում են շուն, պիտի մտածես՝ ինչ կը լինի հալդ եթէ տնից ներս մտնես։ Բայց դուք, ընկերներ, որ գրող չէք եւ ոչ էլ պատասխանատու դերեր ունեցել էք կուսակցութեան մէջ, լաւ կը լինի որ գնաք։ Պատմութիւնը չասի, թէ հայրենիքը կանչեց, բայց դաշնակցականը չգնաց։ Սա է իմ վերջին խօսքը։
Ծափերու փոթորիկով ողջունուեցաւ Աղբալեանի խօսքը։ Այդ ծափերը չարձագանգեցին Պէյրութի մէջ, ուր միեւնոյն խանդավառութիւնը չկար ներգաղթին հանդէպ։ Նոյնիսկ կը յիշեմ, Աղբալեանի թաղման օրը ղեկավար ընկեր մը (անունը չտամ) ըսաւ.– «Ճիշդ ատենին մեռաւ, սկսած էր վտանգաւոր դառնալ»։ Բայց ատիկա արգելք չեղաւ, որ նոյն ընկերը «յուզումնալի՜ց» դամբանական մը խօսի դագաղին վրայ։ Անցնինք։
Ուրեմն ընկերները գունդ առ գունդ գացին արձանագրուելու։ Բայց ահա նորութիւն մը (չըսելու համար յիմարութիւն մը)։ Ներկայացող դաշնակցականը որպէսզի ընդունուի, պէտք է թուղթ ստորագրէ թէ հրաժարած է Դաշնակցութենէն։ Ինքնին պարզ է թէ Սովետական Հայաստան մեկնողը ամէն կապ խզած է Դաշնակցութեան հետ, բայց պայմա՛ն է որ այդ թուղթը ստորագրէ։ Եւ պարզ հրաժարական մըն ալ չէ։ Պէտք է գրէ՝ «զզուանքով կը հրաժարիմ»։ Այդքանն ալ չի բաւեր։ Դեռ ճամբայ չելած, հրաժարականը պէտք է տպուի թերթերու մէջ։ Նոյնիսկ այդ նուաստացուցիչ պայմանները ընդունողներ եւ գացողներ եղան։ Բայց թափը կոտրած էր։ Անոնք որ կը պատրաստուէին մեկնիլ, ետ կեցան։
Երկրորդ տարին այլեւս «զզուանքով հրաժարականը» պայման չդրուեցաւ, բայց եղածը եղած էր եւ ի յայտ եկաւ նոր կացութիւն մը, որ շուտով վերածուեցաւ անանուն ողբերգութեան մը։ Պարզուեցաւ, որ ներգաղթը կազմակերպողները աւելի շատ մարդ արձանագրած են քան որ կրնան տանիլ։ Սեփական տունը ծախող եւ մէջտեղ մնացողներուն թիւը շատցաւ։ Եղաւ որ իր բնակարանը արաբին ծախելէ ետք նոյն բնակարանին մէջ վարձքով ապրողներ գտնուին։ Զուտ հայաբնակ ընդարձակ շրջանի մը մէջ, Նոր Գիւղ, նոր բնակիչներ յայտնուեցան, իսլամ արաբներ, եւ շուտով մզկիթ մըն ալ տնկուեցաւ թաղամասին մէջ։ Ժողովուրդը այդ մզկիթը կոչեց «Հայաստան ղազըխը», որ թարգմանի՝ Հայաստանի ցիցը։ Կը յիշեմ, այդ օրերուն դառնութեամբ գրուած մէկ խմբագրականս կը վերջանար հետեւեալ խօսքով.
– Քսան հազար մարդ տարիք Հայաստան, շատ ապրիք։ Բայց նոյնքան մարդ դժբախտացուցիք այստեղ, ատոր հաշիւը կը պահանջենք ձեզմէ...

Շար . 48