Յայտարարութիւն

Saturday, November 14, 2009

ԽԻՆԴ ՈՒ ԺՊԻՏ - 6

--------------------------------------------------------------------------------
«ԽԱՐՏԵԱՇ»ին Ցուցամատը

Կրակի գոյն մազերով օրիորդ մը կը ներկայանայ բժիշկին.
- Բժիշկ, մարմնիս ամէն կողմերը կը ցաւին:

- Բայց ըսէք օրիորդ ճիշդ ուր:

Օրիորդը մատը ուսին կը դնէ ու...« ախ այստեղ», ապա կողին՝ «ախ այստեղ», ապա ծունկին երկու անգամ մատը զօրաւոր զարնելով՝« Ախ,ախ,ախ այստեղ...»

Բժիշկը վայրկեան մը կը մտածէ ու կը հարցնէ.
-Օրիորդ,արդեօ՞ք այս գոյնը ձեր մազերուն բնական գոյնն է...

- Ոչ, իմ մազերուս բնական գոյնը խարտեաշ է, բայց ի՞նչ է կապը մազերուս գոյնին և մարմնիս ցաւերուն...

- Ուզեցի վստահ ըլլալ , կ՜ըսէ բժիշկը: Օրիորդ, ձեր մարմինը չէ ցաւցողը, ձեր ցուցամատը կոտրած է...



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝