Յայտարարութիւն

Wednesday, February 24, 2010

ԽԻՆԴ ՈՒ ԺՊԻՏ

Մարդուն մէկը ինքնաշարժի արկած մը կ՜անցընէ .ոստիկանութիւնը կտրտուած մարմինը կը փոխադրէ հիւանդանոց : Կինը կը փութայ հիւանդանոց ,բժիշկները անոր և արկածահարին կը յայտնեն վերջինիս առողջական հետզհետէ վատթարացող վիճակին մասին և կ՜ըսեն թէ ան չորս ժամէն աւելի կեանք չունի:
Ամուսինը կը դառնայ կնոջ և կ՜ըսէ.
- Սիրելիս, ես քիչ ետք կը մահանամ, գիտցիր որ կեանքիս մէջ քեզ շատ եմ սիրած...
- Ես ալ քեզ. արցունքը աչքերուն կ՜ըսէ կինը:
- Գիտեմ, սիրելիս, կ՜ըսէ ամուսինը, սակայն հիմա որ պիտի մեռնիմ, կ՜ուզեմ քեզի յայտնել որ հարևան Անուշը սիրուհիս է:Մահանալէս ետք կ՜ուզեմ, որ անպայման իրեն զանգես և իմացնես որ յուղարկաւորութեանս ներկայ ըլլայ և ափ մը հող նետէ դագաղիս վրայ:
Կինը կը դժկամակի սակայն ամուսինը՝ թէ մահամերձին վերջին խնդրանքը երկու չեն ըներ:
Կինը, ճարահատ, կը համաձայնի և կ՜ըսէ.
- Լաւ, լուր կուտամ, բայց լաւ իմացիր որ ես այս թաղումէն այնքան ալ համ պիտի չառնեմ...

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝