Յայտարարութիւն

Tuesday, March 30, 2010

Վահան Գէորգեանի նկատողութիւնները եւ Գ.Խուդիկեանի յօդուած լոյս տեսած «Հայոց Աշխարհ»ի մէջ

Ամէն բանէ առաջ, ամէն բանէ վեր , ամէն տեղ եւ ամէն ատեն հայ լեզուի սէրն է, որ պէտք է առաջնորդէ մեզ` ուսուցիչ, աշակերտ թէ հեղինակ»

Բենիամին Թաշեան

Հազարամյա դեգերումներից մազապուրծ հայության բեկորները հանգրվանեցին հայրենիքի մի փոքր հատվածում եւ արտաշխարհում։

Սովետների տարածքում եւ բուն Սովետական Հայաստանում ապրող հայերը սովետա
կան ողջ ժողովրդի նման ապրելով արտաշխարհից տարբերվող արժեհամակարգում
լավ չգիտեին արտաշխարհի հայության ։ Ասես ինչոր մեկի դրդմամբ ու ցանկությամբ մի ընտանիքի որբ մնացած երեխաներին իրարից զատելով, առանձնացնելով, տեղավորեցին աշխարհասփյուռ հսկա ու տարողունակ ամեն ինքնություն կուլ տվող «որբանոցներում»։ Ու եթե այդ որբերը հետագայում դառնալով չափահաս գտան հայրենիքի տեսլականն, ու գտան միմյանց, ու խանդոտ սիրով , խանդոտ եռանդով փարվում են իրար, արթնացնելով իրենց միմյանցից բաժանողների զայրույթը , քենն ու չարությունը պարտական են հայի սերմին, ու ոգու սերմնացաններին։ Նրանց թիվն անհամար է, սկսած Մեսրոպ Սահակից մինչեւ մեր օրերում հենց այդ մեծերի անուններն հավերժացնող դպրակրթարաններում մեղվի ժրաջանությամբ աշխատող հայ վարժուհիներն ու հրաշալի դասագրքերի հեղինակները։ Դասագրքերից առավել , թերեւս ամենակարեւորն են դպրատներն ու դպրոցները, նախակրթարանները մեր այս գայթակղիչ օտար հրապույրներով լեցուն աշխարհում։

Այդ իսկ պատճառով ինչպես հացն է հանապազօր , հացին համարժեք` կան, եղել են ու կլինեն դեռ հացաբույր դասագրքեր` գրված մեծերի ձեռքով , կամ նրանց շնչով։

Ներսես Աշտարակեցին իր հիմնադրած դպրոցի համար որպես տեսուչ Մոսկվայից հրավիրում է իր ժամանակի ամենաուսյալ մտավորականներից մեկին` ժամանակի նշանավոր բանաստեղծ Հարություն Ալամդարյանին,1824թվականի դեկտեմբերին բացում է Ներսիսյան դպրոցը։Իր գոյության հարյուր տարում դպրոցի հազարավոր շրջանավարտները դառնում են դպրության ու մշակույթի նվիրյալներ։ Առաջին շրջանավարտներից Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը հետագա տարիներին այս կրթօջախի սաներից Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Երվանդ Լալայանը, Դերենիկ Դեմիրճյանը, Կարո Հալաբյան`նշանավոր ճարտարապետ, Երվանդ Քոչար, Ռուբեն Զարյան, երգիչներ Մշեցի Արմենակ Շահմուրադյան ու գյումրեցի Շարա Տալյան մոտ երկուհազար շրջանավարտներ դարձան անխոնջ մշակները մեր դպրության ։ Ներսես Աշտարակեցին մեր ազգի լուավորչական եւ մշակութային գործիչներիղ ամենանշանավոեն է ։ Եւ սերունդները պարտավոր են հիշել նրան ու նրա գործը ։ Վ. Գ.

Վերջին հազարամյակի ընթացքում մարդկությունը ապրեց հիացումների, հիասթափությունների, հազար ու մի պահեր:
Կայսրություններ տրոհվեցին, նորերը՝ հզորացան, ազգեր ու ցեղեր ձուլվեցին: Շատերը կարողացան ոչ միայն դիմակայել, այլև՝ ստանձնեցին առաջատարի դերը,և փոփոխակի հաջողությամբ՝ այսօր էլ պարտադրում են ողջ աշխարհին ապրելակերպի իրենց ընդունված ձև: Հավատարիմ Մեծ Քերթողահոր խորիմաստ պատգամին. «...Թեպետ մենք փոքր ածու ենք, և շատ սահմանափակ թվով, և շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց և այնպես մեր աշխահում էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու և հիշատակելու արժանի»׃
Հին աշխարհը, մանավանդ՝ Եվրոպան և Հայկական Դատը, հազարամյակի շեմը անցան: Ի՞նչ շահեցինինք: Անմիջապես հիշում եմ Հովհաննես Թումանյանի խոր-իմաստ քառյակը, որն ասես հայ ցեղի բոլոր սերունդների պատաս-խանն է.
Ւնչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,_
Վատը լավ եմ տեսել ես:
Մեր ազգի անցած ու անցնելիք ճանապարհն օրհնված է հենց այս քառատողով: Եթե մեր հազարամյակից կատարված ընտրյալների բույլը տարբերվի Ձեր մտածածից՝ հույսով եմ, կառաջնորդվեք Թումանյանի իմաստուն տողերով... Վ. Գ.

19-րդ դարի առաջին կեսի հայոց պատմության մեջ դժվար է գտնել ողջ հայ ժողովրդի քաղաքական ձգտումներն ավելի հարազատորեն արտահայտող մի այնպիսի անհատականություն, ինչպիսին էր ազգային ականավոր գործիչ, կրթության ու լուսավորության մեծ հովանավոր, Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին: Նրա անձի ու գործի մեջ ներդաշնակորեն միահյուսվել էին միջնադարի հայոց հոգևոր հայրերի ազգապահպան առաքելությունը, նոր ժամանակների հայ ազատագրական շարժման առաջնորդների ըմբոստ ոգին ու հայոց պետականության վերականգնման դարավոր երազանքը:

Ներսես Աշտարակեցին` նույն ինքը` Թորոս Հարությունի Շահազիզյանը, ծնվել է 1770 թվականին Արարատյան աշխարհի Աշտարակ գյուղում` հոգևորականի ընտանիքում: Հայրը` Տեր Հարությունը և պապը` Թորոսը, որի աշխարհիկ անունը ժառանգեց Ներսես Աշտարակեցին, Սուրմալուից Աշտարակ տեղափոխված Շահազիզի ժառանգներն էին, իսկ մայրը` Սուսամբարը, բյուրականցի ավագ քահանա Բաբաջանյանցի դուստրը:
Մանկության տարիներին Թորոսը վերին աստիճանի աշխույժ ու կենսուրախ երեխա էր և հոգևորական դառնալու տրամադրություն չէր դրսևորում, սակայն իր նախորդ որդիներին մանուկ հասակում կորցրած մայրը ուխտել էր իր զավակին նվիրել Էջմիածնի իջման վայրին: Ընդամենը 7,5 տարեկանում Թորոսի կնքահայրը` Գալուստ եպիսկոպոս Ներսիսյանը, նրան տանում է Էջմիածին և դարձնում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հիմնած Ժառանգավորաց վարժարանի սան:

1791 թվականին Գալուստ եպիսկոպոս Ներսիսյանը 20-ամյա Թորոսին ձեռնադրում է ավագ սարկավագ և իր ազգանվան հիման վրա էլ վերակոչում` Ներսես հոգևոր անունով: 1793 թվականին Ներսեսը մեկնում է Զմյուռնիա` տեղի հայության հոգևոր առաջնորդը դարձած Դանիել եպիսկոպոսի` ապագա Դանիել կաթողիկոսի հետ միասին: Այստեղ 1794թ. սեպտեմբերի 24-ին նա ձեռնադրվում է աբեղա և որպես նվիրակ ուղարկվում է Հունաստան, Վալախիա ու Մոլդովա:

1802-ին Դանիելը դառնում է Ամենայն Հայոց կաթողիկոս, որից հետո Ներսեսին ձեռնադրում է վարդապետ, իսկ քիչ անց նաև եպիսկոպոս և ուղարկում Թիֆլիս: Շուտով արդեն արքեպիսկոպոս դարձած Ներսես Աշտարակեցին նոր կաթողիկոս Եփրեմի կողմից 1811-ին նշանակվում է Վրաստանի հայոց հոգևոր թեմի առաջնորդ: 1819 թվականին Ներսես Աշտարակեցին նախաձեռնում և 1823 թվականին մեծ զոհողությունների գնով ավարտին է հասցնում Ներսիսյան դպրոցի շինարարությունը: Ներսես արքեպիսկոպոսի ծավալած հայրենանվեր գործունեությունից հիացած ֆրանսիացի ճանապարհորդ Գամբան հետագայում իր հուշերում գրում է. «Մեծագործությանց ձեռք զարնող երևելի անձանց թվում Հայոց Ներսես արքեպիսկոպոսից նշանավորը չկա Թիֆլիսի մեջ»:

1826 թվականի ռուս-պարսկական պատերազմի նախօրեին, մանավանդ պարսկական զորքերի Անդրկովկաս ներխուժման ամիսներին, երբ հակառակորդի առաջապահ ուժերը, գրավելով Շիրակը և Լոռու նշանակալի մասը, մոտեցել էին Թիֆլիսին, Ներսես Աշտարակեցին իր նամակներով ու հորդորներով կոչ էր անում հայ ժողովրդի զավակներին զենք վերցնել և ռուսական զորքերի հետ միասին պաշտպանական մարտեր մղել` համոզված լինելով նույնիսկ Նապոլեոնի նման հզոր տիրակալի ուժը խորտակած Ռուսաստանի վերջնական հաղթանակին:

Այդ շրջանի հայ գործիչները վերակենդանացնում են Ռուսաստանի հովանու ներքո Հայոց թագավորության վերականգնման 18-րդ դարից հայտնի ծրագրերը: Ներսես Աշտարակեցին այս նպատակի իրականացման համար սկսում է կարևորել նաև հայկական կամավորական ուժերի ստեղծումը, որովհետև սկիզբ առած պատերազմի մեջ նա տեսնում էր «փրկութիւն աշխարհի մերոյ և վերանորոգութիւն ընդհանրական ազգի հայոց»: Այսինքն` կամավորականների մասնակցությունը պատերազմին Ներսես Աշտարակեցին համարում էր ոչ թե սոսկ Ռուսաստանին հավատարմություն դրսևորելու եղանակ, այլ հայկական ազգային իղձերի իրականացման սկիզբ:
Ռուսական բանակի Երևանյան երրորդ արշավանքի օրերին Ներսես Աշտարակեցին էր մեր եկեղեցու այն հոգևոր հովիվը, որը Թիֆլիսի Երևանյան հրապարակում օրհնեց ռազմաճակատ մեկնող հայ կամավորներին և որպես մի նոր Ղևոնդ Երեց, դեպի մարտի դաշտ առաջնորդեց նրանց: 1827-ին` ռուսական բանակի հաղթական արշավանքի ժամանակ, նա գործող բանակի հետ միասին տարավ պատերազմի դժվարությունները և դարձավ հարազատ ժողովրդի պայքարի գլխավոր կազմակերպիչը:

Հայրենի Արարատյան աշխարհի ազատագրությունը Ներսես Աշտարակեցու համար հայոց պետականության վերականգնման երազանքի իրականացման սկիզբն էր: 1827 թվականի սեպտեմբերի 28-ին` Երևանի բերդի գրավման նախօրեին, Ներսես Աշտարակեցին դիմեց անգամ իր հարազատ գյուղի` Աշտարակի բնակիչներին. «Կտրիճ տղայք շատ հաւաքեալ հասուսջիք առ մեզ աստ` մինչև ցմտանել արեգականն այսօր որ է չորեքշաբաթ և քսան և ութ սեպտեմբերի, և եթէ մինն ի ձէնջ ծուլասցի և յամեսցէ իմասցի այնպիսին որ եթէ իմ աչաց լոյս ևս լինիսցի ոչ խնայեցից հանել և ի բաց ընկենուլ»:

Ներսես Աշտարակեցին դարձավ Երևանի բերդի գրավումից մի քանի օր անց` 1827թ. հոկտեմբերի 6-ին ստեղծված Երևանի ժամանակավոր վարչության անդամներից մեկը: Այդ ճակատագրական օրերին, երբ որոշվում էր ռուս-պարսկական ապագա սահմանագիծը, նա ամեն ինչ արեց որպեսզի այն անցնի ոչ թե Արաքսով, այլ ներառի նաև Սուրմալուն ու Մակուի գավառը որպես «զսեպհական սահմանն Երևանու»:
Ռուսաստանի հովանու ներքո հայկական թագավորության վերականգնման Ներսես Աշտարակեցու, Խաչատուր Լազարյանի և նրանց համախոհների մտադրությունները բախվեցին ցարական իշխանությունների տրամադրություններն արտացոլող գեներալ Ի. Պասկևիչի դիմադրությանը: Օգտագործելով 1828 թվականի գարնանը սկիզբ առած ռուս-թուրքական պատերազմի պատրվակը, վերջինիս դրդմամբ ցարական իշխանությունները Ներսես Աշտարակեցուն ուղարկեցին Բեսարաբիա, ինչը փաստորեն նրբորեն քողարկված աքսոր էր:

1828 թվականի հոկտեմբերի 28-ին ծանր հիվանդ և իր կյանքի մայրամուտն ապրող Եփրեմ կաթողիկոսը հատուկ կոնդակով թախանձագին խնդրում էր Ներսեսին` վերադառնալ Էջմիածին: Հայոց հովվապետը համոզված էր, որ իրենից հետո միայն Ներսես Աշտարակեցին է ի վիճակի գլխավորել Հայաստանյայց եկեղեցին, սակայն այդպես չէին մտածում ցարական իշխանությունները: Նիկոլայ Առաջին կայսեր 1830 թվականի ապրիլի 30-ի հրամանագրով Ներսես արքեպիսկոպոսը նշանակվում է Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց հոգևոր առաջնորդ:
Ցարական իշխանությունների դրսևորած շարունակական հակազդեցության հետևանքով Ներսես Աշտարակեցին դեռևս 1829-ին ստիպված էր խոստովանել, որ հայոց թագավորության վերականգնման երազանքը դեռևս չհասունացած պտղի է նմանվում: Սակայն դրանից հետո էլ նա չընկրկեց և Բեսարաբիայում շուրջ 15 տարի տևած իր գործունեության ընթացքում արժանապատվորեն տարավ բոլոր դժվարությունները: Համագործակցելով ճանաչված դիվանագետ ու ազգային գործիչ Մանուկ բեյի հետ, Ներսես Աշտարակեցին զարկ տվեց Բեսարաբիայի հայության կրթամշակութային կյանքին` հրավիրեց մի շարք ճանաչված ուսուցիչների, բացեց դպրոցներ:
Դեռևս Բեսարաբիայում գտնվելու տարիներին, իսկ հետագայում` Ս.Էջմիածնում Ներսես Աշտարակեցին դարձավ Հայաստանյայց եկեղեցու և հայ ազգի հոգևոր-մշակութային անկախության պահպանման համար մղվող պայքարի խորհրդանիշը: Հայաստանյայց եկեղեցու ընդերքում հասունացող նման տրամադրություններն էին, որ շուտով ազգային-պահպանողական հոսանքի ձևավորման հիմք դարձան:
Միայն 1843 թվականին` Հովհաննես Կարբեցի կաթողիկոսի մահվանից հետո, երբ ցարական իշխանությունները ևս սկսել էին վերանայել Անդրկովկասում իրականացվող իրենց քաղաքականությունը ու սիրաշահել «տեղաբնիկներին», Ներսես Աշտարակեցին ընտրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս, Բեսարաբիայից մեկնում Պետերբուրգ, արժանանում Նիկոլայ Առաջին ցարի ընդունելությանը և նրա հետևյալ ուշացած խոստովանությանը. «Աւաղ, զի զիզուր կորուսեալ եմք զամս 20 վնասուց մերում կառավարութեանց այնոցիկ կողմանց և աթոռոյ Էջմիածնի»:

Չնայած իր առաջացած տարիքին ու հիվանդությանը` Էջմիածին վերադարձած և Ամենայն Հայոց կաթողիկոսի գահին բազմած Ներսես 5-րդը նույն եռանդով շարունակում էր իր կրթամշակութային ու բարեգործական աշխատանքները: 1847 թվականին նա Էջմիածնում հիմնում է մի ընդարձակ անտառ, ուր տնկվում են 47 հազարից ավելի պտղատու և ոչ պտղատու ծառեր: Միաբանների զբոսանքի վայրը դարձած այդ անտառը ջրելու համար Ամենայն Հայոց մեծագործ կաթողիկոսը կառուցել է տալիս նաև մի արհեստական լիճ: Ներսես Աշտարակեցու շինարարական աշխատանքների պտուղները Թիֆլիսում ժամանակին նրա հիմնած հռչակավոր դպրոցի նման հետագայում ստացան նույն` «Ներսիսյան» անվանումը:
Ներսես Աշտարակեցին վախճանվեց 86 տարեկան հասակում` 1857 թվականի փետրվարի 13-ին` իր արժանի տեղը գրավելով մեր ժողովրդի պատմության մեջ կարևոր դերակատարություն ունեցած հայոց մեծ հովվապետերի շարքում և ընդմիշտ կրելով «Պաշտպան Հայրենյաց» պատվանունը:

Գեւորգ Խուդիկյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթից

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Monday, March 29, 2010

Հայ Յեղափոխականի մը Յիշատակները-75-Ռուբէն

Սարգիսը, քիչ մը մտածելէ յետոյ, դարձաւ ինծի եւ ըսաւ.
- Երեկոյեան մեր ժողովին կու գաս եւ պատասխանեց կ’առնես: Քաղաքին անծանօթ կ’երեւաս, քեզի կը յանձնարարեմ Ադոյին: Լաւ գլուխ է, թող քեզմով զբաղի, արդէն ան ալ պիտի լինի ժողովին, միասին կու գաք: Նայէք ի՞նչ եղաւ այն գիժը, այն խամ մոզին (կ’ակնարկէր Համոյին):
-
Ադոն միջահասակ, քառասունի մօտ մի ուսուցիչ կերպարանքով մարդ մըն էր: Երեսին պատկառելի դառնալու ճիգ մը կար. հայեացքը հեռուները ուղղած էր: Զայն առաջին անգամ կը տեսնէի (եւ վերջինը պիտի լինէր), բայց անկէ ստացածս տպաւորութիւնը երկար տարիներ պահեցի: Ինչով կը զբաղուէր` ես չեմ գիտեր եւ կը թողնեմ գիտցողներուն ըսել այդ, բայց ըստ երեւոյթին ան ղեկավար մարմնի անդամ էր եւ ապերախտ պարտականութիւնն ունէր իր վրայ առնելու երիտասարդութեան դաստիարակութիւնը եւ առաջնորդութեան գործը: Ադոն, ինչպէս կ’երեւար, բարեխղճութեամբ կը կատարէր իր դերը: Երբ զիս ձեռք ձգեց, կարճ խօսակցութենէ ետք անմիջապէս նկատեց, որ ես տատամսկոտ ու անորոշ գաղափարներ ունէի ընկերային հարցերու մասին եւ իր ամբողջ կարողութեամբ ան զիս պաշարեց: Կը խօսէր մեր ընկերային վարդապետութենէ, համեմատութեան կը դնէր զայն Մարքսի մաթերիալիստական տեսութիւններու հետ, կու տար Նեչայեւի, Բակունինի, ֆրանսական յեղափոխութեան գործիչներու անունները ու կը բերէր պատմութենէն վկայութիւններ: Եւ այս ամէնը այնպիսի ձեւով մը, որ մեր խօսակցութեան վրայ հասնող Գալուստ Ալոյեանի բերանը բաց կը մնար եւ զարմանքի հետ միասին ան կարծես թէ կ’ըսէր. «Կը տեսնի±ս, մենք այսպիսի գլուխ ալ ունինք»: Բայց Ալոյեանը երկար չդիմացաւ այդ անուններու տարափին եւ մի երկու դրուագներ պատմելով իր Թաւրիզի զինագործարանի մասին (որու հիմնադիրներէն էր), զիս ձգեց Ադոյի խնամքին ու հեռացաւ, պատուիրելով որ երեկոյեան իրենց մօտ ընթրենք:

Ադոն կը շարունակէր իր դաստիարակչական գործը, բայց ես այլեւս մտիկ չէի ըներ: Իմ միտքը կը սլանար Էջմիածնի Ճեմարանը, ուր երկար տարիներ աշակերտած էի: Մի շարք, թէեւ կղերամիտ, բայց շատ պատարաստուած գիտական դոկտորներ, փրոֆեսորներ` Կոստանեան, Քարամաեան, Կանայեան, Մանգինեան, Մանանդեան, Աբեղեան, Աճառեան, երկու Տիգրանեաններ, Կարապետ, Գարեգին վարդապետներ, բանաստեղծ Յովհ. Յովհաննէսեան, գրաբարագէտ Սէթ Յարութիւնեան եւ ուրիշներ, ո՛ր մէկն ըսեմ, կը պատկերանային ինծի: Անոնք ստուերի մէջ կը ձգէին իրենց պատրաստութեամբ Ադոյին, որ կրնար համեմատուիլ միայն մեր վերակացու Գէորգ Ղազարեանի հետ: Կը մտածէի, որ պատրաստութեամբ հարուստ այս բոլոր մարդիկ կ’ուզէին մեր դասարանի տղաքը դարձնել իրենց նման պահպանողական վարդապետ, ուսուցիչ, տէրտէր, բայց մեր 34 աշակերտներէն եւ ոչ մէկը այդպիսին չեղաւ: Հակառակ անոնց ցանկութեան, բոլորն ալ յեղափոխական եւ դաշնակցական դարձան: Առանց բացատրութեանց մէջ մտնելու, այդ փաստէն կ’եզրակացնէի, որ մեր դաստիարակներու անշնորհքութեան մէջ չէր անոնց ձախողութիւնը, ոչ ալ աշակերտներու ապիկարութեան մէջ, այլ մանկական այն հոգեբանութեան մէջ, որ կը ժխտէ ծնողներու կամ ուսուցիչներու տեսակէտները: Երիտասարդութիւնը կ’ուզէ իր ճամբան անձամբ գտնել: Ադոյի խօսքերը մտիկ կ’ընէի, կը մտածէի որ եթէ ան լինէր իմ ուսուցիչը, իր այս յամառ պնդումներով անպայաման զիս պիտի ստիպէր թողնել բոլոր յեղափոխական մտքերս եւ դառնալ կղերական մը: Երբ այս բանը մտքէս անցաւ, կտրեցի Ադոյի խօսակցութիւնը եւ հարցուցի.
- Ձեզ երբեւէ Գէորգեան Ճեմարանի ուսուցիչ չե՞ն հրաւիրած:
Ան պահ մը զարմացաւ եւ պատասխանեց.
Մտքիս մէջ ըսի. «Որպէսզի յեղափոխական ոգին ընդամիշտ չքանայ Ճեմարանէն եւ տիրապետէ այնտեղ հակայեղափոխականութիւնը, որ անոնց նպատակն է»: Եւ կարծեմ թէ սխալած չէի, որովհետեւ Ադոն իր ըսածներուն մէջ չէր դներ այն հաւատն ու համոզումը, ինչ որ Սերգէյը: Չէր երեւար, թէ Ադոյի ըսածները կը բխէին իր համոզումներէն. ուրիշներու միտքերն էին, որ ան ինծի կը ծախէր: Այդ ապրանքն ալ, զոր կ’ուզէր ծախել, շատ արժէքաւոր բան մը չէր թուեր ինծի: Եւ ես անոր նկատմամբ այնքան ալ լաւ եզրակացութեան չէի յանգեր: Ես կը տարակուսէի, թէ երիտասարդութեան առաջնորդ ներկայացուած Ադոն կարողանար իր շուրջը մարդիկ հաւաքել ու զանոնք իր ետեւէն տանիլ: Զիս, յամենայն դէպս, ան հեռացուց իրմէ եւ իր քարոզներէն:
Խնդրեցի Ադոյէն, որ զիս ծանօթացնէ «Բորիազ»ին հետ:
- Անոնք քիչ մը չաթու քեասան են, ըսաւ, բայց պէտքական են, յարմար ատենին կը ծանօթանանք:
Բայց ատոր առիթը չեղաւ:

Շար. 75

Sunday, March 28, 2010

Հայ Յեղափոխականի մը Յիշատակները -74-Ռուբէն

- Դուն գործդ վերջացուցիր, ժամադրութիւն տուիր, գնա այժմ քու գործին եւ մեզ մենակ թո՛ղ այստեղ:
Համոն գնաց:
Հանգամանօրէն բացատրեցի Սարգիսին հարցի էութիւնը, Համոյի ճարպիկութիւնը, մատնանշելով որ ռուս սպայի եւ թաթար կառապանին կողմէ որեւէ վտանգ մեզի չի սպառնար: Երբ ան եղելութեանը ծանօթացաւ, երեսը պայծառացուց.
- Դէհ առաջացուց ասէիր, տնաշէն, այդ խամ տղային ալ չէինք խրտչեցներ: Թէ որ այդպէս է, դու իմ տեղը նստիր, ես գնամ «Բորիազի» (Բորիազ կը կոչուէր այն խիստ քամին, որ գրեթէ ամեն յետմիջօրէի կը բարձրանար Երեւանի վրայ եւ փոշիով կը ծածկէր ամբողջ քաղաքը: Այդ բնորոշ անունով կնքած էին կարգ մը չափէն աւելի եռանդոտ ու փութաջան երիտասարդներ` մեծ մասը դպրոցականներ, իրենց խումբը: Հետագային հայ-թաթարական ընդհարուկներու ժամանակ մեծ դեր կատարեց) տղերքին ասեմ, որ գան ու սրանք պարտկենք:
Նա գնաց, իսկ ես կը մտածէի, թէ ինչո՞ւ պատահեցաւ այս թիւրիմացութիւնը, եւ ո±վ էր մեղաւորը:
Համոն յանցաւոր չէի գտներ: Վերջապէս ես ալ անոր պէս «նոր սերունդ» էի: Եւ ինծի համար ալ անհանդուրժելի էր այն վերաբերմունքը, զոր ցոյց կու տային «հին»երը, խնամակալի այն դերը, զոր ստանձնած էին մեր նկատմամբ: Անոնք իբր հայրիկ, նոյնիսկ կը մտահոգուէին, որ «կրնաս մէջքդ կոտրել, եթէ ծանր պայուսակ վերցնես»: Չէին հասկնար մեր այս մեծերը, որ իրենց հայրական սէրէն աւելի մեզի համար գերադասելի էր անկախութիւնը, նախաձեռնութիւնը, յանդգնութիւնը, թէկուզ մեր մէջքը կոտրելու գնով: Հոգւով Համոյին հետ էի: Միւս կողմէ, կը մտածէի թէ Սարգիսն ի±նչ ըրաւ որ Համոն զայն «բիձա» անունով կնքեց: Հին աշխատող, զոհաբերող մըն էր ան, որ դեռ երէկ Խանասորի դաշտին մէջ կը կռուէր, իսկ այժմս ալ ամբողջ նահանգի մը ղեկավար է, Կենտրոնական Կոմիտէի նախագահ եւ ինքզինքը պատասպանատու կը զգայ բոլորի հանդէպ: Եթէ ան մեզի՝ խենթ ու խելառներուս պէս չմօտենայ խնդիրներուն, այդ առաջ կուգայ այն սերէն ու հոգածութենէն, զորս ունի մեր բոլորին հանդէպ: Մի՞թէ ապերախտութիւն չէ պատկառանք չունենալ անոր հանդէպ: Ես ինքզինքս յանցաւոր կը զգայի:
Այս մտածումներս խանգարուեցան, երբ ներս ընկան երկու ջահիլներ, որոնք զուարթութեամբ հարցուցին, թէ Վաղոյի պայուսակները սրա՞նք են, եւ առանց պատասխանի սպասելու, վերցուցին ու կորան: «Բորիազ»էն են երեւի «չաթու քեասան»ները (կապ կտրողները, անսանձները), որ հակառակ Կենտրոնականի կամքին կազմակերպած էին խումբ մը եւ որոնց կարիքը կը զգացուէր միշտ նեղ օրերուն եւ այս կարգի յանդուգն գործերուն համար: Անոնք ալ Համոյի եւ ինձ պէս կը սիրէին սանձարձակութիւն եւ չէին հադուրժեր ո՛չ խամութ (ձիու անուր) եւ ոչ ալ փալան:
Մէկ ժամ անցաւ, Սարգիսը վերդարձաւ. նայեց չորս կողմը եւ բացականչեց.
- Տարե՞լ են: Մոռցայ հարցնել, բա նակամ չունի՞ք. Ի՞նչ կար պայուսակների մէջը: Ձեզ ալ չհարցուցի, կո՞ւշտ էք, անօթի՞ էք:
Նամակները հանեցի եւ տուի անոր: Կարդաց եւ երբ Անտոն ստորագրութեամբ նամակին հասաւ, երեսը մանկական երջանիկ դիմագիծ մը առաւ եւ դառնալով ինծի գուրգուրալից ձայնով ըսաւ.
- Ուրեմն քեզ հաւնա՞ծ է մեր Սիմոնը:
- Ո±ր Սիմոնը, հարցուցի, ես Սիմոնէ նամակ չեմ բերած:
- Ահա նամակը, միթէ՞ չես տեսած զինքը:
Ես այդ ատեն միայն հասկցայ Անտոնը` Սիմոնն է եղած: Ես, հիասթափուած անկէ «վարժապետ»ի տեղ էի դրած, իսկ ան գտած էր, որ «արջառէն լծկան եզ պատրաստելու պէտքական կրնայի լինել»:
Սարգիսը տարիքով աւելի մեծ կ’երեւար քան Սիմոնը, բայց անոր նամակը այնպէս կը կարդար` կարծես ստացուած էր ղուրբաթէն, իր տարիներէն ի վեր կորած պաշտելի հայրիկէն:
Այս բոլոր փոքրիկ բաները, երբ դեղնակտուց էի ու նոր սերունդ, այնպէս տպաւորուեցան իմ մէջ, որ մինչեւ օրս չեմ մոռցած: Նայելով Սարգսի անսահաման բարի երեսին, կ’եզրակացնէի որ ան այնքան գորով ունի, որ բոլորիս համար ինքզինքը հայրիկ կը կարծէ, այնքան սէր ունի, որ մեզի համար իր կեանքն իսկ չի խնայէ: Միաժամանակ, այնքան նահապետական է, որ իրեն համար ալ հայրիկ կը փնտռէ եւ կը կարծէ գտած ըլլալ յանձինս Սիմոնի: (Քիչ վերջը տեսայ Նիկոլ Դումանի առջեւ ալ ան հեզ եւ շնորհալի մանուկ մը կը դառնար, զայն պաշտող եւ անոր ակնարկով շարժուող): Համոզում կը կազմէի նաեւ, որ Սարգիս իսկապէս լաւ «բիձա» մըն էր, բարի, անշահախնդիր եւ զոհաբերող: Բայց ան կրնա±ր յեղափոխական համարուիլ, կրնա±ր լինել Կենտրոնականի նախագահ, ինչպէս ինքը կ’ըսէր: Իմ պատասխանը բացասական էր: Իմ որոշումը շատ ցայտուն էր` ազատագրուել հայրական որեւէ խնամակալութենէ եւ իմ ոտքերով քայլել, իսկ Սարգիսի մէջ այնքան ուժեղ էր գորովը հանդէպ երիտասարդներու, որ անոնց թափը կ’ուզէր ինքը կրել, եւ զոռ ընել, սակայն անկարող էր: Ասկէ եւ կը ծնէր այն անվերջ հակամարտութիւնը հայրերու եւ զաւակներու միջեւ, որ կը շարունակուի ցարդ:

Շար. 74

Saturday, March 27, 2010

Իմ Գիրքը (Պարզացուած) Աւետիս Ահարոնեան

4. ՄԱՐՏՈՅԻՆ ՊԱՐՏԷԶԸ

- Աղբարի՛կ, մեր խաղողը հասունցեր է,- ըսաւ ինծմէ մեծ եղբայրս՝ Ահարոնը ամրան իրիկուն մը,- հայրիկը պատուի-րեց՝ այս գիշեր երթամ այգին քնանամ, հիւղակին տանիքը: Դո՛ւն ալ եկուր հետս. կ՛ուզե՞ս:

- Կու գամ,- ըսի ուրախացած:

- Չե՞ս վախնար:

- Ինչո՞ւ վախնամ. դուն հետս ես:

- Հա՛, անշուշտ, ինչո՞ւ վախնաս. հրացան ալ ունիմ:

Այդ հրացա՜նը...

Ձմրան օրերուն, Հարոնը որսի կ՛ելլէր այդ հրացանով, զիս ալ հետը առած: Ամբողջ օրը ագռաւներ հետապնդելէ ետք, շատ անգամ իրիկունները տուն կը դառնայինք պարապ ձեռ-քով:

- Դուն նշան առնել չես գիտեր,- կը ծաղրէի ես:

- Չէ, անպիտան ագռաւները շատ սատանայ են. կարծես զիս կը ճանչնան...

- Հա՛, անշուշտ, անունդ ալ գիտեն,- կը խնդայի:

Երեկոյեան դէմ, առինք հրացանը եւ ճամբայ ելանք դէպի այգի, հետերնիս տանելով մեր շունն ալ: Այդպէս աւելի լաւ էր. կարծես երեք հոգի էինք:

Սակայն շունը շատ ալ գոհ չէր: Կը վախնար դաշտերէն, խաւարէն ու լռութենէն:

Մարտոյենց պարտէզին առջեւէն անցնելու ատեն, Հարոնը վայրկեան մը կանգ առաւ, ցած պատէն ներս նայեցաւ. ես ալ նոյնը ըրի մեքենաբար: Խոշոր թթենիին տակ, բուսած էր սեխի փարթամ տունկ մը, լայն կանաչ տերեւներով, եւ անոնց տակէն՝ խոշոր սեխ մը, որ ըստ երեւոյթին մօտ էր հասնելու:

- Ի՜նչ աղուոր սեխ...,- ըսի:

- Հա՛, աղուոր է. ինչո՞ւ չեն քաղեր,- աւելցուց Հարոնը, կարծես ինքն իրեն խօսելով.- կը գողցուի...

Մարտոյին ամբողջ ընտանիքը այդ տունկին եւ անոր մէկ հատիկ սեխին շուրջ կը դառնար: Երբեմն ծեր Մարտօն ինք կը ջրէր, երբեմն աղջիկը հողը կը փորփրէր, երբեմն կինը խո-տով կը ծածկէր, որ արեւը շատ չայրէ...

Եւ մենաւոր սեխը, շքեղ ու փարթամ, կ՛աճէր, կը հասուն-նար «Մարտոյին պարտէզին» մէջ:

Հասանք մեր այգին:

Արդէն մութ գիշեր էր: Չղջիկները կը ճեղքէին օդը. բու մը կը վայէր մեր բարտիներուն մէջ: Կը ջանայի չնայիլ դէպի այ-գիին խորերը, դէպի բաց դաշտը, ուր խաւարը աւելի թանձր էր:

Հաճոյքով եկած էի եղբօրս հետ, բայց կը վախնայի...

- Հրացանդ լեցո՞ւն է,- հարցուցի կամացուկ, երբ ծառերու տակէն կը քալէինք քով-քովի:

- Այո՛, այո՛, իմ քաջ աղբարիկս. կը վախնա՛ս կոր, հը՞,- պա-տասխանեց Հարոնը՝ ուսս մխտելով մեղմ:

- Չէ, չեմ վախնար, միայն կ՛ըսեմ, որ պատրաստ ըլլաս. երբ Արհաճ գիւղի թուրքերը գան, կրակես եւ փախչին:

Շունը կապեցինք ծառի ճիւղերէ շինուած հիւղակի սիւնին, եւ մենք ելանք «տանիքը»: Մինակ մնալով, ան սկսաւ լալ, կաղկանձել:

- Մեղք է շունը,- ըսի,- հանենք վեր՝ քովերնիս:

- է՜, անոր փոխարէն ո՞վ պիտի հաջէ, աղբարիկ,- խնդաց Հարոնը: Ու մեր յարդէ անկողինը շտկելով՝ աւելցուց,- կը տես-նե՞ս ի՛նչ լաւ է հոս՝ բարձրը...

- Այո՛, լաւ է,- ըսի ես գոհունակ:

Երկնցայ. եղբայրս նստած մնաց՝ անորոշ եղանակ մը սու-լելով: Մտածկոտ կ՛երեւէր. արդեօք ի՞նք ալ կը վախնար...

Կը նայէի աստղերուն: Անհուն շշուկ մը, փսփսուք մը կար շուրջս: Խաւարին մէջ կարծես կը զգայի մայր հողին շունչը, որ օրուան լոյսին մէջ կը տկարանայ, բայց գիշերը հզօր շար-ժումով կ՛արթննայ...

Պառկեցայ, ծածկոցը վրաս քաշեցի եւ աչքերս փակեցի՝ ինքզինքս երեւակայելով տան անկողինիս մէջ:

Համատարած լռութիւն... Մեր այգիին պատին վրայ ճիւաղ-ներ նստած են. կարմիր լեզուները կախած զիս կը դիտեն...

Ընդոստ արթնցայ սոսկալի երազէն, ու ճչացի.

- Մայրի՜կ, մա՛յրիկ... Հարո՜ն... Հարո՛ն...

Ձայն չկար:

Ձեռքս երկարեցի եղբօրս կողմը: Հիւղակին տանիքին վը-րայ մինակ էի:

Մտածեցի՝ եղբայրս այգիին մէջ պտոյտի ելած կ՛ըլլայ. կանչեցի աւելի բարձր.

- Հարո՜ն... Հարո՜ն...

Պատասխան չկար. ձայնս սարսափէն խզուեցաւ, խեղդը-ւեցաւ կոկորդիս մէջ:

- Հարո՜ն, եղբա՜յր,- կանչեցի յուսահատ ճիչով, եւ ինկայ անկողինիս մէջ, գլուխս թաղելով...

Եղբայրս չկար ու չկար: Շունն ալ անհետացած էր. անոր ձայնն ալ չէր լսուեր:

Մազերս ցցուեցան գլխուս վրայ, եւ պաղ քրտինք մը պա-տեց ամբողջ մարմինս:

Որքա՞ն ատեն այդպէս մնացի. քանի մը վայրկեա՞ն, թէ՞ յաւիտենականութիւն մը... Ու յանկարծ... մարդկային ոտնա-ձայն մը:

Սիրտս թունդ ելաւ: Մէկը կը մօտենար...

Մէկը դէպի հիւղակը կը քալէր: Եղբա՞յրս է արդեօք... ձայն տա՞մ... Իսկ եթէ ան չէ՞...

Բայց ոտնաձայնը շատ մօտեցաւ. մէկը բռնեց հիւղակին սիւնը: Սոսկումս յաղթահարելով՝ վերմակիս տակէն կամաց մը կանչեցի.

- Հարո՜ն...

Կ՛երեւի ձայնս շատ լալկան էր եւ խղճալի: Խնդաց:

- Ե՛ս եմ, ե՛ս. մի՛ վախնար, ահա՛ եկայ...

Հարոնն էր... Ցատկեցի նստայ, եւ սկսայ հեկեկալ բարձ-րաձայն:

- Զիս մինակ ձգեցիր՝ գացիր... չա՛ր ես. ա՛լ երբեք պիտի չգամ հետդ... շունն ալ տարեր ես. գոնէ ա՛ն ըլլար...

- Շո՜ւնը... իրա՜ւ... վա՛յ անպիտան կենդանի. ես չտարի... կապը կտրեր եւ տուն փախեր է... Լա՛ւ, լա՛ւ. հիմա ա՛լ անցաւ վերջացաւ,- ըսաւ՝ տանիք բարձրանալով քովս.- եկո՛ւր հիմա՝ սեխ ուտենք... տե՛ս՝ ի՜նչ սեխ բերեր եմ քեզի... խենթո՛ւկ...

Ու առջեւս դրաւ խոշոր, անուշահոտ սեխ մը...

Սարսափ ապրած էի, բայց անակնկալը ամէն բան մոռ-ցուց... ամառ գիշեր, եւ այս շքե՜ղ սեխը...

- Ուրկէ՞ բերիր...

- Թուրքերու գիւղէն... Մի՛ հարցներ. կե՛ր...

Հարոնը դանակը հանեց գրպանէն, կիսեց սեխը: Սկսանք ուտել խնդալով եւ կատակելով: Կերանք եւ պառկեցանք կըր-կին, ու քով քովի՝ քուն մտանք:

Լուսաբացին, երբ տուն կը դառնայինք, պահ մը կանգ ա-ռինք Մարտոյին պարտէզին առջեւ. ներսը աղմուկ ու իրա-րանցում էր: Ամբողջ ընտանիքը թթենիին տակն էր. կինը՝ պառաւ Եղսօն, սեխի տունկը բարձրացուցած՝ ցոյց կու տար երկինքին եւ դրացիներուն ու կ՚ողբար անհետացած սեխը, կ՚անիծէր գողն ու ամբողջ գիւղը: Մարտօն ծունկերը կը ծեծէր, աղջիկը կու լար - սուգ էր...

- Մարտոյին պարտէ՜զը հաւաքեր են այս գիշեր,- կը հեգ-նէին գիւղացիները:

Հարոնին նայեցայ: Ան ուռած այտերով ուժգին խնդուք մը զսպեց, եւ աչքերուն մէջ չարաճճի ժպիտ մը փայլեցաւ:

Ա՛լ կասկած չունէի. այդ գիշեր Մարտոյենց սեխը կերած էինք:

Լեզուն Պարզացուցին՝
Յարութ և Մարօ Քիւրքճեան
Աթէնք

Հայ Յեղափոխականի մը Յիշատակները-73-Ռուբէն

ԳԼՈՒԽ Է.

Տպաւորութիւններ Երեւանէն.
Սարգիս Օհանջանեան. Ադոն
Հին եւ նոր սերուդներ
Նիկոլ Դումանի ի պատիւ երեկոյթը
Իմ ճամբաս կ’որոշուի
Մնաս բարով Համոյին. Բորիազը.
Նիլոկ Դումանի հետ դէպի Պարսկաստան
Խանլուխլար եւ Շախթախթի

Հազիւ եօթ ամիս Կարսի նահանգ մնացի եւ կրնամ ըսել, որ անոր ժողովուրդի մասին, իր բոլոր խաւերով, շատ որոշ գաղափար մը կազմեցի: Ինչ կը վերաբերի այդ ժողովրդը բարձր ղեկավարութեանը, զայն ես գրեթէ չճանչցայ: Տարբեր եղաւ Երեւանի վերաբերմամբ. տարիներ շարունակ ապրած էի Էջմիածին եւ զանազան առիթներով եղած էի բազմաթիւ անգամներ Երեւան եւ գաւառները, բայց այդ շրջաններու ժողովուրդին հետ շփում չունենալով, չէի կրցած ճանչնալ զայն` իր բոլոր խաւերով, բայց առաջին օրն իսկ ես ճանչցայ Երեւանի վերին ղեկավարութիւնը:

Այս պարագան ակնբախ կը դարձնէր երկու նահանգներու միջեւ գոյութիւն ունեցող տարբերութիւնը` կազմակերպական ձեւի տեսակէտէն: Մինչ Կարսի մէջ ժողովուրդը առեղծուած չէր, բայց առեղծուած էր անոր վերին ղեկավարութիւնը, իբր անշօշափելի մի էութիւն, Երեւանի մէջ, ընդհակառակն ժողովուրդը առեղծուած, անըմբռնելի բան մըն էր ինծի համար, իսկ Երեւանի մէջ` ղեկավարութեան, ինչ որ անկասկած, ունէր իր անպատեհութիւնները: Առաջին իսկ շփումէն, ես այդ զգացի եւ տեսակ մը շփոթութեան մատնուեցայ:
Երկու պայուսակով ներս մտայ փայտաշէն, փոքրիկ գրասենեակը, ուր գեղեցկադէմ, պեխաւոր եւ այծուամօրուս մարդ մը նստած էր գրասեղանին առջեւ: Ան բաւականին հաստլիկ էր եւ շատ բարի նայուածք մը ունէր: Երբ զիս տեսաւ, անմիջապէս ահարցուց.
- Ի՞նչ կ’ուզես, գառնուկս:
Իսկ երբ իմ ետեւէն մտաւ Համոն, երեսը կարմրած եւ մէջքը կքած, ան ոտքի կանգնեցաւ եւ զիս կանչեց յանդիմանականձեւով.
- Օգնիր տղային, պստիկ է, մէջքը կը կոտրի:
- Չի կոտրի, չի կոտրի, բիձա, արխէյին կաց (մի՛ անհանգստանար), իսկոյն ծառացաւ Համոն` վիրաւորուած:
- Լաւ, լաւ, քեզի համար կ’ըսէի: Ձեր ուզածն ի՞նչ է, ինչո՞ւ էք եկել եւ ուրկէ՞:
- Մենք բան մը ալ չենք ուզէ. մենք կ’ուզենք տեսնիլ Սարգիս Օհանջանեանը: Գնա՛ կանչէ, թող ան մեզ հարցումներ ընէ:
Ժպիտով մը ան ըսաւ . – Ձեր փնտռած մարդը ես եմ, խօսեցէք:
Համոն պատին սեղմուածի նման` առարկեց.
- Մենք կ’ուզենք Սարգիսի միջոցով Կենտրոնականին յայտնել ըսելիքներս:
Սարգիս քիչ մը յօնքերը կիտած պատասխանեց Համոյին.
- Կենտրոնականն ալ ես եմ, անոր նախագահն ալ:
Համոյի ելք չէր մնացեր:
- Կատակ չե±ս ըներ: Դո՞ւն նախագահ Կենտրոնականին:
Վերջապէս Սարգիսը զայրացաւ.
- Այ լակոտ, անցագի՞ր կ’ուզես, թէ վկայական: Դուն ո՞վ ես, այն ըսէ:
Հասկնալով, թէ որու առջեւ կը գտնուինք, ես ինքզինքս ժողվեցի եւ պատշաճ լռութիւն մը պահեցի, մինչդեռ միշտ առաջ նետուող Համոն կը շարունակէր.
- Քանի որ դուն ես ամէն ինչը, ա՛ռ ուրեմն, քեզի բերուած այս չորս պայուսակները: Վաղոն է ճամբած, քեզի «հատիա» (նուէր):
- Վաղո±ն, որ Վաղոն, Պատուալի՞ Վաղոն, - ինքն իրեն կ’ըսէ Սարգիսը եւ յանկարծ կռահելով թէ ինչ կը պարունակեն պայուսակները, թթու դէմք մը առաւ.
- Բա օր ցերեկով այդպիսի բան հոս բերել կը լինի՞. բա որ փորձանք մը պատահի±...: Որո՞ւ կառքովը եկաք. մարդ տեսա՞ւ ձեր բերելը...:
Ես լուռ կը մնայի, բայց տաքարիւն Համոն կը պատասխանէր.
- Չես ընդունիր, կ’ուզես յետ կը տանիմ. կրնամ տէր լինիլ այս պայուսակներուն: Երկաթուղիով եկանք, ի հարկէ մարդիկ մեզի տեսան: Վարձեցինք կառապան մը, որ թուրք էր, իսկ ուղեկից ունէինք ռուս սպայ մը:
- Վահ, այս տղան գի՞ժ է:
Տեսայ որ խնդիրը կը բարդանայ, դարձայ Համոյին.

Շար. 73

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐ

Դուն Ճենճ ըսէ՝
Ճանճը Պաղտատէն կը հասնի:

Սեւը սապոնն ինչ անի
Խեւը խրատն ինչ անի:

Friday, March 26, 2010

Զա՛ր, զընգը, զա՛ր, զընգը, թո՛ղ զնգա՜յ ՎՐԷԺ ԱՐՄԷՆ ԱՐԹԻՆԵԱՆ

ՀՐԱՀԱՆԳԵՑԷՔ

Վրէժ Արմէնի Մոնթրէալի «Հորիզոն» ին մէջ հրապարակուած այս յօդուածը ,ինչպէս կ՜ըսեն՝ «մարդուս քէֆը կը բերէ»:Որպէս գաղութ, Մոնթրէալը ,«Համազգային» ի նման իր ունեցած կազմակերպութիւններով , հարցեր է լուծած, հարցեր՝ որոնք այլ գաղութներու մէջ կոտտացող վէրքեր են:

Տրուած ըլլալով որ կայքէջս կը հրապարակուի Արաբական Միացեալ Էմիրութեանց մէջ, պիտի ըսէինք որ այդ վէրքը, որուն վրայ Վրէժ Արմէն իր մատը դրած է,անուղղակի,կը կոտտայ նաև այստեղ: : Միօրեայ Վարժարաններ գոյութիւն ունին, ժրաջան աշխատող ուսուցիչներ ՝բաւական , յանձնախումբեր եղած են, կան ու պիտի շարունակեն ըլլալ, սակայն Երիտասարդութիւն մը գոյութիւն ունի, «ներածուած» եւ «տեղածին», որուն հայկական մշակութային աւիշ է պէտք:Թեմական մակարդակի լուրջ մտահոգութիւն ներկայացնող հարց է սա :Ազգային ,հասարակական ,մշակութային մեծ փորձառոթիւն նաև վաստակ ունեցող անձերէ բաղկացած ժողով է Թեմական Ժողովը: ժամանակն է որ ազգընտիր այդ Ժողովը այլեւս ՀՐԱՀԱՆԳԷ որ թօթափուի անտարբերութեան մեր լուծը եւ անցնինք գործի: Կոմիտասի Զար, զընգը...ն այստեղ չի պարուիր, մեր սրահներու դռներու կողպէքներուն լեզուակերը ,օրերով , «կը ձանձրանան» իրենց պատեաններուն մէջ, մեր գիրքերուն վրայ նստած փոշիները կրնան իրենց տարեդարձները տօնել ..:

Չերկարե՜նք:

«Զար, Զընգը... », «Թռչէի մտքով տուն», «Անլռելի Զանգակատուն», Հայ գիրք հայ տան մէջ :Մշակութային աշխուժացում: Յառաջ անդեդեւ...

Առաջարկներ մտիկ ընելու եւ քննարկելու ալ շատ կարիք չկայ:Ոչ ալ ժամանակ:

Հրահանգեցէ՜ք...

«Նշանակ»

-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-

Համազգայինի Սանահին մասնաճիւղի »Սիրոյ երգերու երեկոն«, որ տեղի ունեցաւ կիրակի, 28 փետրուարին, ահա երրորդ տարին ըլլալով՝ կազմակերպուած Գրական յանձնախումբին կողմէ, զիս աւելի քան կէս դար ետ տարաւ, ու վերյիշեցի Գահիրէի Գալուստեան ազգային վարժարանի աւագ ուսուցիչ, բարձրագոյն կարգերու հայագիտական նիւթերու դասախօս պրն Քերովբէ Կոստանդեանը:
Ի՞նչ էր առնչութիւնը:
Այդ օրերուն նոր երաժշտութիւն մըն էր շուկայ իջած - ռոք'ընտ ռոլ, որ հրապուրած էր պատանեկութիւնը, եւ ամեն տեղ, դպրոցէն ներս թէ ակումբէն, տարուած էինք անոր առոյգ կշռոյթով ու անսանձ շարժուձեւերով: Եւ ահա, չեմ գիտեր ինչպէ՞ս, Գրաբարի թէ մատենագրութեան պահուն այդ նոր երգատեսակին-պարատեսակին խօսքը եղաւ: Մեր ուսուցիչը ափսոսանք յայտնեց, որ մենք չենք օգտուիր մե՛ր արագ, աշխոյժ պարեղանակներէն, որոնք շատ դիւրաւ կրնան փոխարինել նորօրեայ այդ երգն ու պարը: Եւ նշեց «Զա՛ր, զընգը, զա՛ր, զընգը, թո՛ղ զնգա՜յ»ն, Կոմիտասի փրկած ու մեզի փոխանցած գոհարներէն մէկը:
Յիշեցի այս դրուագը, որովհետեւ այդ երեկոյ Համազգայինը մեզի ներկայացուց մե'րը, հարազա՛տը, որ թէկուզ »էստրադային« դարձած, տակաւին հայկական է, արդիացած թերեւս, բայց նաեւ արմատներուն առնչուած: Երգին հետ ներկայացուեցաւ նաեւ ասմունք, մեր ոսկեղնիկ լեզուով ստեղծագործուած բանաստեղծութիւններով, որոնք որքան դիւրութեամբ մոռացութեան կը մատնուին նոր թէ հին սերունդներուն կողմէ:
Ներկաներէն շատերս, հոգի'ով երիտասարդներ, թռիչք մը գործեցինք դէպի մեր աւելի երիտասարդ օրերը, մրմնջելով հետեւեցանք երգերուն եւ երբեմն նաեւ ասմունքին, ոմանց աչքերն ալ թրջեցան երբ կը թռչէին դէպի տուն, կը լսէին մի անոյշ ձայն...
Արդէն աւանդութիւն դարձող այս ձեռնարկը, որ Սուրբ Սարգիսը կ՚ոգեկոչէ եւ սիրոյ տօնը կը նշէ )եթէ թոյլ կու տայ Սուրբ Վալենթէնը(, ամեն տարի առիթ մը հանդիսացաւ բեմ հանելու եւ ճանչնալու մեր արդէն յայտնի եւ դեռ անյայտ տաղանդները, եւ անդրադառնալու, թէ որքան հարուստ է այս գաղութը երաժշտութեան )եւ ինչո՞ւ միայն երաժշտութեան մարզին մէջ, տեղածին թէ »ներածեալ« ուժերով: Այդ ներածեալներէն շատեր Մոնթրէալը հարստացուցեր են ի հեճուկս Երեւանի, Պէյրութի, Հալէպի... Ասոր համար՝ ափսո'ս, սակայն զանոնք մեր մէջ բերելուն եւ մեր շուրջ համախմբելուն համար կեցցէ' Համազգայինին - այլեւ գաղութիս մշակութային այլ միութիւններուն կամ մարմիններուն:
Աւարտին, շնորհաւորելէ ետք կազմակերպիչներն ու մասնակից արուեստագէտները - մեծագոյն մասամբ՝ արհեստավարժ, իրապէս տաղանդաշատ -, դեռ կը յամենայինք՝ զրուցելու, կարծիքներ փոխանակելու եւ յաջորդ քայլերուն մասին մտածելու համար:
Համազգայինի առաքելութիւնն է հայ մշակոյթը ծանօթացնելը, եւ առաջին հերթին՝ նո'ր սերունդին ծանօթացնելը: Ուստի, ինչո՞ւ նման ճիգ չկատարուի նաեւ մեր դպրոցներուն մէջ, եւ մեր արուեստագէտները՝ երգող, նուագող, ասմունքող թէ դերասան, Համազգայինի իսկ նախաձեռնութեամբ ու ծախսով անհատաբար թէ խմբովին, պարբերական ելոյթներ չունենան մեր աշակերտներուն համար: Վստահ եմ, որ միշտ ալ մշակութասէր հայորդիներ պիտի գտնուին հովանաւորելու համար նման ճիգեր որոնք կը միտին մեր մշակոյթը մատչելի դարձնելու մեր նորերուն, իրենց ականջները եւ հոգիները քիչ մըն ալ հայութեամբ, հայկականութեամբ լեցնելու համար (բոլոր Ipod-ներէն, Դիմատետրերէն եւ նման ամենակալ թակարդներէն հեռացնելով զիրենք պահ մը):
Եւ ոչ միայն մեր դպրոցներուն մէջ, նաեւ մեր ակումբներուն, մեր բանակումներուն, ամեն տեղ որ մեր պատանիներն ու երիտասարդները կը հաւաքուին իրենց ընկերային գործունէութեան ընթացքին:
Բաւական չէ՞ որքան կը խլանան իրենց ականջները եւ կը բթանան իրենց ուղեղները երաժշտութեան անուան տակ իրենց մատուցուող աղմուկով եւ աղմկարարութեամբ:
Եւ ինչո՞ւ մեր բոլոր կազմակերպութիւնները նոյնը չընեն, իրենց խրախճանքներուն, ճաշկերոյթներուն եւ պարահանդէսներուն հրաւիրեն ա'յս արուեստագէտները շէնցնելու եւ մթնոլորտ ստեղծելու համար, հայկակա'ն մթնոլորտ, փոխանակ նոյն աղմուկով ու նոյն կշռոյթով ներկայացուող այն խառնիճաղանճ պարեղանակներուն, ուր լեզուներն ալ կը կորսուին, մշակոյթներն ալ կը հալին, կ՚անհետանան:
Այդ անդէմ, անդիմագիծ մեր խրախճանքները ուր նո'յն քայլերով կը պարուին »հայկական«, »արաբական« թէ »յունական« պարերը, ուր երգերուն բառերը լեզու կը փոխեն, բայց ոչ երաժշտութիւն, ուր ձայնին բարձրութիւնը կը գերադասուի անոր գեղեցկութենէն՝ մենք մեր ձեռքով մենք մեզ կ՜օտարացնենք, կը հեռացնենք մեր արմատներէն, մեր ապրումներէն, մեր արժէքներէն:
Ուրեմն, այո',
Զա'ր, զընգը, զա'ր, զընգը, թո'ղ զնգա՜յ...
ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ
Հորիզոն, 2010-03-22 (1604)

Հայ Յեղափոխականի մը Յիշատակները - 72 - Ռուբէն

Գէորգի «Նոմերները» դատարկուած էին: Ամէնքը ցրուած էին: Վերջին այցելուն եղաւ Սերգէյը` որուն հանդիպեցայ բաւականին յուզուած վիճակի մէջ:
- Ես պիտի դառնամ Կարս, ըսաւ ինծի, իսկ դու պիտի գնաս:
Գնաս խօսքը տարօրինակ թուեցաւ ինձ: Ուզեցի ըսել թէ ես ալ կու գամ Կարս, տեսնեմ մօրս եւ ապա գնամ, բայց ամօթէն լռեցի: Սերգէյն ինձ երկու նամակ տուաւ, մինը գրուած էր իր կողմէ, միւսը Անտոն ստորագրութեամբ, խզբզած գրութիւն մըն էր: Նամակները վրաս թաքցրի:
Սերգէյէն բաժնուեցանք: Ան տաք-տաք կը համբուրէր զիս, իսկ ես անտարբեր էի:

¢¢¢

Միւս օր եկաւ Վաղոն, ինձ ու Համոյի ուղարկելու դէպի Երեւան:
- Երկրորդ կարգի մէջ չորս պայուսակ է դրուած, աչքերդ վրան լինի, բայց դուք տէր չկանգնէք: Ձեր պարտքն է զանոնք ապահով հասցնել Սարգիսի գրասենեակը:
Պայուսակները պայթուցիկներ եւ այլ մթերքներ կը պարունակէին:
- Համօ, ըսի դու աւելի ճարպիկ ես եւ Երեւանին ալ ծանօթ, ա՛ռ վրադ պատասխանատուութիւնը եւ հասցուր այդ պայուսակները Սարգիսին, ես քու հրամանին տակ եմ:
- Ինչո՞ւ չէ. այսպիսի դատարկ բաներու համար Համոն ճարպիկ է, կրնայ պատասխանատուութիւնը ստանձնել, իսկ ուրիշ բաներու համար, ան լակոտ է, դառնութեամբ ըսաւ Համոն: Լաւ, կ’ընդունիմ առաջարկդ, միայն թէ որեւէ բանի պիտի չխառնուիս: Վաղոյի կարգադրութիւնը հիմնովին սխալ է. Ինչպէ՞ս կարելի է չորս պայուսակները ապահով տեղ հասցնել, երբ անոնք կը ճամբորդեն երկրորդ կարգով եւ առանց տիրոջ, իսկ մենք` երրորդով եւ առանց պայուսակներու: Ատիկա վախկոտութիւն կամ յիմարութիւն է:
- Լաւ, Համօ, ինչպէս կ’ուզես, այնպէս ըրէ:
Համոն զիս ձգեց ու գնաց: Հեւալով մեր կառախումբը կը սուրար դէպի Երեւան: Ես արեւելածաղիկի բոված հունտերը կը չթթացնէի եւ ռուս մուժիկներու նման իմ շուրջը կ’աղտոտէի:
Ժամերը կ’անցնէն, բայց Համոն կորած էր եւ չկար: Կ’անցնինք Արարատեան դաշտով: Անհանգիստ եմ: Էջմիածին երկաթուղային կայարանը իջայ գնացքէն, Համոն փնտռելու: Զայն տեսայ երկրորդ կարգի մէջ: Գլխուն հաւաքած ռուս սպաներ ու քաղաքացիներ, կը ճնկէին գինին ու օղին եւ քէֆ կ’ընէին: Այդ որ տեսայ, հանգստացայ եւքաշուեցայ իմ խղճուկ վակոնը:
Հասած ենք Երեւան կայարանը: Ժանտարմաները գործի վրայ են, կը դիտեն ճամբորդները: Անոնցմէ մէկը ուշադրութեամբ ինձ նայեց, ես սմքեցայ եւ արագ, կերպով դուրս ելայ կայարանէն: Յանկարծ տեսայ Համոն, բայց ան մինակ չէր, այլ անծանօթ սպայի մը հետ էր: Շատ վախցայ, որովհետեւ կարծեցի, ո ձերբակալուած է: Բայց կը տեսնեմ որ անոնք բարձրաձայն կը խնդան, իսկ անոնց կը հետեւէին բեռնակիրները, պայուսակները շալակին, եւ կը կանչեն` «Ֆայտոն, ֆայտոն...»: Համոն ինձ նկատեց, մօտեցաւ, բարեւեց եւ ձեռքս բռնած, տարաւ սպայի մօտ, որ զբաղուած էր կառքի վրայ տեղաւորելով Համոյի պայուսակները:
- Արդեօք տեղ կրնա՞յ լինել նաեւ իմ գրասենեակի ծառայողին համար, հարցուց ան, եթէ տեղ չկայ, մի երկրորդ կառք վարձեմ:
- Կարիք չկայ, առջեւը մի տեղ կայ, պատասխանեց սպան, եւ ինձ ծանօթացաւ:
Շատ չանցած, մեր կառքը կանգ առաւ: Համոն սպայի հետ ժամադրուելով երեկոյեան ընթրիքի համար, դուրս թռաւ ինձ հետ միասին կառքէն: Մենք առինք չորս պայուսակները, լեցուն տինամիթով: Հակառակ սպայի բողոքին, Համոն առատօրէն վարձատրեց թուրք կառապանը եւ կարգադրեց, որ սպային տանի իր ուզած տեղը: Երբ կառքը հեռացաւ, մենք շալկեցինք պայուսակները եւ, քանի մը քայլ ընելով, մտանք Սարգիսի փայտի ու երկաթի անշուք գրասենեակը:

Շար. 72

Thursday, March 25, 2010

Հայ Յեղափոխականի մը Յիշատակները- 71 - Ռուբէն

Զարքազի ձորի խորերն ենք, Գիւմրիէն շատ հեռու. մարդու հոտ չկայ, միայն Ախուրեանը, քարերին զարնուելով, կ’աղմկէ: Ծաղիկները կոխկրտելով եկած ենք հոս, 15-20 հոգի: Հոն է նաեւ Զաւարեան, որուն հետ ոմանք մեծ ակնածանքով, իսկ ոմանք ալ, որ երեւի ինծի պէս չեն գիտեր թէ ան ով է, անտարբերութեամբ կը վերաբերին:
Վաղոն կը բանայ երկու պայուսակ եւ մէջի եղածը կը շարէ առանձին առանձին: Խստիւ կը պատուիրեն չծծխել: Զաւարեան կը խօսի, ջանալով որ բոլորին հասկնալի լինի ըսածը: Իբր նախաբան նիւթ ունի այն հարցը, թէ կռուի մէջ կարեւոր են մարդոց որակը եւ նոր ու կատարելագործուած զէնքերը: Կը բերէ զինուորական պատմութենէն օրինկաներ, որոնք կը զարմացնեն մեզմէ այ ունկնդիրերը, որ անտեղեակ էին ատոնց, իսկ անոնք որ քիչ մը տեղեկութիւն ունէին, հաւանութեան նշաններ կ’ընեն: Կային եւ այնպիսիներ, բարձր կրթութեան տէր, որոնք տարրական կը գտնէին Զաւարեանի ըսածները եւ կը ձանձրանային:
Երկրոդ մասի նիւթն էր սեւ եւ ճերմակ վառօդներու պատրաստութիւնը եւ անոնց ոյժը, ինչպէս եւ տինամիթի, մելինտի, նիտրոգլիսերինի, պերոքսիլինի ի՛նչ բաղադրութիւններէ կազմուած լինելը: Երկու հոգի միայն կարծեմ կը լսէին ուշադրութեամբ, մէկը կէս գրագէտ գիւղացի մըն էր, որոնց գիւղին մէջ սեւ վառօդ կը պատրաստէին նախնական ձեւով, միւսը ես էի, որովհետեւ այդ ամէնը բաւական ընդարձակ ծանօթութիւններով սորված էի թնդանօթաձգային սպայութեան քննութիւններ տալու համար: Միւսները կը ձանձրանային:
Երրորդ մասը զէնքերու գործածութեանց ձեւերի մասին է, որով կը հետաքրքրուին բոլորը: Եւ երբ տեսութենէն կարգը եկաւ ռումբեր լեցնելուն եւ նետելուն, պէտք էր տեսնել թէ ինչ եռանդ կը ցուցադրէին Վաղոմ եւ Ռուս-Գէորգը, որոնք մէկ ոտքի վրայ բարձրանալով, դատարկ ռումբը դէպի թշնամին նետելու փորձ կ’ընէին: Ես առանձնապէս հետաքրքրուած էի ռումբեր լեցնելու տեխնիկով, ինչ որ ինձ օգտակար պիտի լինէր հետագային: Բայց ինքը, դասախօսը, հմուտ չէր գործնական աշխատանքներու մէջ եւ գրքերէն քաղած էր իր ծանօթութիւնները: Ան այդպէս ալ յայտարարեց:
Դասախօսութիւնը վերջացաւ եւ մենք սկսանք ցրուիլ առանձին առանձին:
Չարքազի ձորը գեղեցիկ է գարնան: ԹԷեւ ձնծաղիկը թոռմած է, բայց ղաթիփան, ուտելու դեղին ծաղիկներ կը ժպտին, կը զարդարեն կանաչները: Ուտելու դեղին ծաղիկները խաղողի ողկոյզի նման բերանս կը քաշեմ ու կ’ուտեմ. մանկութեանս յիշատակն էր այդ, մեր կողմը ատոնք կ’ուտեն: Առաջիցս կ’երթար Զաւարեան, որ ծաղիկներ կը հաւաքէր ընտրութեամբ: Երբ նայեց ինձ, զարմաացած ըսաւ.
- Դուն այդ կ’ուտե՞ս:
Այո, պատասխանեցի, ուտելիքը կ’ուտեմ, մնացածը անպէտք կը թափեմ:
Պատասխանս տարօրինակ թուեցաւ իրեն եւ ան հարցուց ինձ.
- Այս դասախօսութիւնը օգտակար եղա՞ւ:
- Ի հարկէ ոչ, լսեցին բաներ, բայց չմարսեցին: Մէկ ժամուան մէջ ամբողջ մի գիտութիւն անհնարին է մարսել:
Վաղոն այդ կոշտ պատասխանէս առնուած` բացականչեց.
- Այ օղուլ, մարդավարի չե՞ս կրնար խօսիլ:
- Վաղօ, ընդմիջեց Զաւարեանը, հարցումիս ճիշդ պատասխան տուաւ, ինչո՞ւ կը բարկանաս. եւ ապա դառնալով ինծի, ըսաւ.- Քու պատասխանէն այնպէս հասկցայ, որ նպատակիս հասած եմ. իմ նապատակը չէր երկու ժամուան մէջ իմ իսկ չմարսած գիտութիւնը մարսելիք դարձնել, այլ միայն գիտցողները դժգոհ թողնել, իսկ չգիտցողներուն ալ ըսել որ գնան հետաքրքրուին այս բաներով:
Չառարկեցի իր այս խօսքերուն, բայց երբ աչքիս ընկաւ մեծ ծաղիկներու փունջին, զոր բռնած էր ձեռքին, ինքս ինձ մտածեցի.- «Այս ի՞նչ մարդ է: Եթէ յեղափոխական է, ինչպէ՞ս կրնայ ծաղկեփունջեր կազմել, երբ իր առջեւ մատաղ լինելու հարցը կայ»: Այդ օրերուն, տոգորած էի միայն մէկ սեւեռուն գաղափարով` մեռցնել կամ մեռնիլ: Այլեւս հասկնալու կարողութիւն չունէի: Զաւարեանը, ով ալ որ ան ըլլար, իմ աչքին ոչինչ մարդ մըն էր, քանի որ կը հետաքրքրուէր ծաղիկներով: Եթէ մէկը ինձ ըսէր, թէ ան է Դաշնակցութեան հիմնադիրը, թէ ան է որ կը տնօրինէ մեր կեանքերը, պիտի չհաւատայի եւ, հիասթափուած, պիտի շարունակէի զայն վարժապետ համարել: 1909էն յետոյ էր միայն որ ես զայն ճանչցայ, ինչպէս որ պէտք էր:

Շար. 71

Wednesday, March 24, 2010

ՊԱՏԿԵՐՆԵՐ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ Բանաստեղծութիւններ Ս.Դ.Գրիգորեան

ՊԱՏԿԵՐ -1-

Խաչ մը
Երկու
Մտասոյզ մութուլոյս
Ալիքներու շաղփաղփուն

Կին մը
Մինակ
Մորմոքուն առաւօտ
Քամիներու վայնասուն

Գանատա
Անզոյգ
Մնջահեղձ իրիկուն
Երազներու ամլութիւն

Խաչ մը
Կին մը
Գանատա
Պատրանաթա~փ հովուերգութիւն

ՊԱՏԿԵՐ -2-

Իրականութեան եւ պատրանքին միջեւ

Թել մը միայն
Գիծ մը լոկ
Շեշտ մը անզօր

Որ մերթ ընդ մերթ կը ցցուի հորիզոնիս
Անցելացած անյոյս կիրքով վերաբորբ
.............................................................................
Կամք մը տժգոյն
Խայծ մը անթեղ
Տենդ մը հարցական
Ըլլալ-չըլլալու...
..............................................................................

Շեշտ մը միայն
Անէացած սիրոյ

Լոկ գիծ մը գի՜ծ
Արտանետուած պատկերի

Թել մը անզօր
Մատաղահիւս կեանքի

-Գոյութենակա՜ն պատրանք-

Սէր
Պատկեր
Կեանք

Խարխափում
Խարխափում
Խարխափում

Ճշմարիտ արարման

ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ

Գինին նման է մօրս արցունքին
-Կարմիր է կարմի՜ր-
Անկարեկից կարօտներու յաճախանքով լի
Պատերազմներու արհաւրալից
Հնձաններէն քամուած ի սպառ

Դար մը ամբողջ ծով արցունքի
Մայրս է ան

Հաւատք մÿամբողջ լուռ աղօթքի
Մայրս է ան

Կեանք մը անգիր տառապանքի
Մօրմէս ինծի ժառանգ թողուած
«Վարդահեղեղ» սպասումի անմեկնելի դողն է ան...

Ս.Դ. ԳՐԻԳՈՐԵԱՆ

Նոյեմբեր, 2006
Մոնթրէալ

Հայ Յեղափոխականի մը Յիշատակները- 70 -Ռուբէն

Միւս օրը սենեակ վերադարձան Սերգէյն ու Յակոբը, մի ծրար իրենց ձեռքին: Տխուր էին, կարծես հոգեհանգիստէ կը վերադառնային: Սերգէյը իր թաւ յօնքերի տակէն գետին կը նայէր, Յակոբ, պատժուած մանուկի պէս, մատիտով թղթի վրայ կը խզմզէր: Երկուքն ալ ձայն չէին հաներ, կարծես կը վախնային, որ եթէ խօսք մը ըսեն, պիտի չկրնան զսպել իրենց լացը: Մօտեցայ ծրարին եւ տեսայ որ վրան գրուած էր «Չբանալ: Երբ որ ուզեմ, ուղարկել ինծի. եթէ չպահանջեմ` պահել: Երկաթ»:
Սերգէյն ըսաւ.
- Պատուիրեց, որ քեզ մնաս-բարով ըսենք: Ան մեկնեց իւրայիններու հետ:
Լռութիւն տիրեց: «Գնաց», «գնաց» խօսքը արճիճի նման գլխուս մէջ կը դառնար ծանրօրէն, բայց չէի կրնար հարցնել թէ ո՞ւր եւ ինչո՞ւ գնաց: Սովորութիւն չկար նման հարցումներ ընելու: Կրնար պատահիլ, որ իրենք ալ չգիտնային այդ եւ եթէ գիտնային ալ, տրուելիք պատասխանը պիտի ըլլար. - «Ես ի՞նչ գիտնամ...»
Երկաթի մասին հաստատ տեղեկութիւններ ես չունիմ, եղածները ընդհանուր խօսքեր են, որ չեն պարզեր անոր աժէքը ոչ իբր մարդ եւ ոչ ալ իբր կուսակցական գործիչ: Բարեսիրաբար, այն թղթերու ծրարը, զոր Երկաթը ձգած էր, կը մնայ իմ մօտ: Այժմս երբ 48 տարիներ են անցեր, կարծեմ մեղք գործած չեմ լինի, եթէ ծածկագրով ու կեղծ անուններով գրուած Երկաթի օրատետրը բանամ եւ միացնեմ Յուշերուս, մի աղօտ լոյս նետելու համար անոր կեանքին վրայ (Տես Հատեր Ե.):

¢¢¢

Մտաւորական դիմագիծով հետաքրքրական մարդ մը կար, որ բոլոր սենեակները կը յաճախէր եւ փսփսուքով կը խօսէր մասնաւորապէս կարեւոր դէմքերուն հետ: Որու հետ որ ան երկար խօսէր, ան կը մեկնէր ու կ’անհետանար, իսկ ինքը կը մնար նորէն փսփսուքով խօսելու ուրիշներուն հետ եւ զանոնք ճամբու դնելու: Այդ տժգոյն, բարակ մարդէն շատ չէի ախորժեր: Ան մեր հիւրանոցի մէջ չէր ապրեր, այլ դուրսէն կու գար: Ես Վահան Ջալլաթեանի նման մարդ մը կը կարծէի զինքը, կամ շատ շատ վարժպետ մը:
Մէկ անգամ տժգոյն մարդը մեր սենեակը մտաւ: Պատուալի Վաղոն եւ Ռուս-Գէորգն ինձ հետ էին եւ մենք կը շաղակրատէինք: Վաղոն, երբ ներս մտնողը տեսաւ, իսկոյն տեղէն վեր թռաւ ակնածանքով: Ես ու Գէորգը նստած մնացինք եւ բարեւեցինք, ինչպէս անծանօթի եւ պատահական այցելուի մը կը բարեւեն: Ոչ ես եւ ոչ ալ Ռուս-Գէորգը գաղափար ունէնք, թէ ո՞վ էր Պարոն Ս. Զաւարեանը, զոր մեզ ներկայացուց Վաղոն: Այդ թուականներուն կրնայինք դեռ եւս չգիտնալ թէ ով է հիմնադիրներէն մէկը այն կուսակցութեան, որի դրօշի տակ ուխտած էինք մեռնեիլ: Այս կարգի հետաքրքրութիւն նոյնիսկ անտեղի ու ապահովութեան տեսակէտէն վտանգաւոր կը համարուէր: Մամուլի, գիրքերու եւ հրապարակային ժողովներու մէջ` կենդանի եւ աչքի ընկնող ղեկավարնեու անունը չէր լսուեր եւ ոչ ալ կը խօսուէր անոնց մասին: Մեր ղեկավար դէմքերը միշտ կը մնային ստուերի մէջ: Ժպտադէմ, կակուղ ձայնով մը Ս. Զաւարեան կը խօսէր Վաղոյին հետ: Երբ սկսեց հարցնել Ռուս-Գէորգի անցեալէն եւ հասկցաւ, որ ան ուսանող է երրորդ կուրսի (կարգի), շատ հետաքրքրուեցաւ անով: Գէորգն ալ իր կողմէ սկսաւ հարց ու փորձ ընել.
- Պարոն կարո՞ղ եմ իմանալ քու պաշտօնն ինչ է եւ ին՞չ գործով կը զբաղուիս:
Բարի ժպիտը դէմքին` Ս. Զաւարեան պատասխանեց, որ ինքը գիւղատնտես է եւ, իբր այդպիսին, պետական պաշտօնեայ: Եւ եբր իրարու «կոլլէկ» ըսելով Մոսկուայի մասին կը խօսէին, ես կը մտախէի թէ ո՞վ պիտի լինի այս Զաւարեանը, որի մասին լսած էի «Քաջն Սիմոն Զաւարով, Սասնոյ լեռներում»... աշուղական երգի մը մէջ: Հարկաւ, երգը այս վարժապետին համար չէ, կը խորհէի ես: Զաւարեան նայեց ժամացոյցին եւ ըսաւ Վաղոյին, որ վաղը անպատճառ բերէ բոլոր տղաքը: «Ես հոն կը լինիմ առտուն: Դուք ալ եկէք, գուցէ հետաքրքրական լինի»: Ապա դարձաւ ինձ. - «Դու ալ կու գաս, չէ՞»:
- Այդ Վաղոն գիտէ, պատասխանեցի ես եւ այդ եղաւ մեր առաջին փոխանակութիւնը խօսքի:

Շար. 70

ԻՄ ԳԻՐՔԸ (Պարզացուած) Աւետիս Ահարոնեան

3. ԱՌԱՋԻՆ ՈՒՍՈՒՑԻՉՍ

Իմ առաջին ուսուցիչս Մասիսն է, Հայոց աշխարհի հսկան:

Արաքսի ափերէն անցնողները՝ այցելու թէ ճամբորդ, հիացումով կը քարանան անոր զոյգ գագաթներուն՝ Մեծ ու Փոքր Մասիսներուն դէմ, քով-քովի կանգնած՝ ինչպէս հայր ու որդի...

Իսկ Արարատեան աշխարհի բնիկ հայերը, առանց բացառութեան, իրենց ծնած օրէն կ՛ապրին այդ հրաշք լերան անդի-մադրելի կախարդանքը: Ո՛վ որ իր մանկութենէն ապրած է Մասիսի ստուերին, իր ներքին էութեամբ կը դառնայ անոր մէկ մասնիկը...

Ես ալ, աչքս բացած օրէս, Մասիսը տեսած եմ դէմս: Ան այնքան մօտ էր մեր այգիին, որ ամրան պայծառ օրերը, կը սիրէի նստիլ ծառի մը տակ, մեն-մինակ, եւ ծունկերս գրկած՝ զայն դիտել ժամերով: Դիտել ու մտածել, հաւատալ՝ որ Մասիսը աշխարհի տէրն է, որ տիեզերքը կը վերջանայ անոր թիկունքին...

Ես գիտէի, որ ան նստած է ամենազօր ցուլի մը եղջիւրին, որ երբեմն կը ցնցուի, եւ շրջակայքը տակնուվրայ կ՛ընէ երկ-րաշարժով: Գիտէի, որ Մասիսի քարայրներուն մէջ բոցաշունչ վիշապներ կան, թագաւոր օձեր, դեւեր եւ չարքեր, ոգիներ... Գիտէի, որ Մասիսի կատարին, անհուն ժամանակներէ իվեր, թառած է Նոյեան տապանը, եւ որ այդ բարձունքը անմատչելի է մահկանացուներուն:

Կը պատմէին Սուրբ Յակոբի աւանդութիւնը: Թէ ինչպէ՛ս ծերունի հայրապետը, իր վերջին օրերուն, փափաքած էր տեսնել Նոյեան տապանը, ու գաւազանը առած՝ ճամբայ ելած էր դէպի Մասիս: Դժուար ճամբաներէ, փուշերուն մէջէն, հասած էր մինչեւ անոր առաջին բարձունքները, մօտեցած էր ձիւներուն: Բայց գիշերը ժայռի մը տակ քնանալէ ետք, առտուն երբ արթնցած էր՝ տեսած էր, որ «մէկը» զինք ետ տարած էր՝ նախորդ առտու ճամբայ ելած կէտին:

Այս պատմութիւնը կրկնուած էր եօթը անգամ:

Ի վերջոյ, ծերունին լալով աղաչած էր Աստուծոյ իրեն շնորհքը ընել տեսնելու սուրբ տապանը: Այն ատեն հրեշտակ մը երեւցած էր. ան իրեն տուած էր տապանէն կտոր մը, եւ ըսած՝ որ չփորձէ Աստուծոյ հրամանին ընդդիմանալ:

Սուրբ Յակոբի արցունքէն ժայթքած վճիտ, քաղցրահամ աղբիւր մը կար Մասիսի լանջին, եւ շուրջը՝ ժայռերուն վրայ՝ թռչուններ, սարեակներու նման, բայց խատուտիկ - «Սուրբ Յակոբի թռչունները»:

Ես դեռ գիտէի -մայրս պատմած էր- որ Մասիսի խորերը հսկայ մը կայ շղթայակապ. երկու հաւատարիմ շուներ օր ու գիշեր կը լզեն, կը բարակցնեն շղթաները, որ ան փշրէ իր կապանքը եւ դուրս գայ աշխարհ...

Կ՛ուզէի շատ մօտէն տեսնել Մասիսը, բայց նաեւ կը սարսափէի անկէ:

Երբ հիւանդութենէս ետք ծնողներս որոշեցին զիս Սուրբ Յակոբին ուխտի տանիլ, ես թէ՛ ուրախ էի, թէ՛ տխուր. Մասիսը մօտէն տեսնելու տենչը եւ իր ազդած սարսափը հաւասար էին մէջս:

Հասաւ ուխտագնացութեան օրը:

Ամրան վերջն էր: Իրիկունը, ուխտաւորներու բազմութեան հետ, հասանք Մասիսի ստորոտի վերջին հայկական գիւղը, ուր անցուցինք գիշերը:

Յաջորդ առաւօտ կանուխ, վերելքը սկսաւ: Շուտով պէտք եղաւ ձիերը ձգել ձորի մը մէջ եւ լեռն ի վեր բարձրանալ ոտ-քով:

Լերան ինծի ծանօթ զանգուածը կորսուած էր աչքէս: Մասիսն էր առջեւս, շուրջս, ու Մասիսը չկար... Կար ձորերու անվերջանալի շարք մը: Կը քալէինք նեղ, վտանգաւոր կածանէն, իրար ետեւէ, հայրս՝ ձեռքէս բռնած:

Կանգ առինք հսկայ ժայռի մը առջեւ: Ըսին, որ անոր տակ, վերջին երկրաշարժին, թաղուած էին Ակոռի գիւղը եւ Սուրբ Յակոբի վանքը՝ իր վանականներով:

Հով կը փչէր, ցուրտ, լեռնային հով մը: Վիշապ չկար, դեւեր ալ չկային. բայց հո՜վը, հո՜վը... Վարէն ձիերը կը խրխնջէին, ու անոնց ձայնը հովին հետ կ՛արձագանգէր ձորերուն մէջ...

Արձագանգէն ես միշտ ալ վախցած եմ: Ինծի թուացած է, որ մէկը պահուըտած՝ իմ ձայնիս կը պատասխանէ ծաղրանքով...

- Մայրիկ, ի՞նչ կայ այս ձորէն անդին:

- Ձո՛ր:

- Յետո՞յ...

- Ձո՛ր, կրկի՛ն ձոր...

Աշխարհի ծայրը ձոր էր, եւ հովերը այդ ձորէն կը փչէին...

Ահա, վերջապէս, Սուրբ Յակոբի աղբիւրը. քարէ աւազան մը՝ վճիտ ջուրով, որ ոչ կ՛աւելնայ, ոչ կը պակսի...:

Ծնողներս խմցուցին ինծի այդ նուիրական ջուրէն, ձեռքերս ու ոտքերս լուացին անով, որ մահուան ստուերը սրբուի հոգիէս:

Եւ ես ապրեցայ: Մասիսն ու Սուրբ Յակոբը փրկեցին զիս: