Յայտարարութիւն

Monday, March 15, 2010

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐ 2

ՎԱՆԿ

Բերնի մէկ շարժումով արտասանուած հնչիւնը կը կոչուի ՎԱՆԿ:

Մէկ վանկով կազմուծ բառը կը կոչուի ՄԻԱՎԱՆԿ Օրինակ՝ պատ .իսկ մէկէ աւելի վանկերով կազմուած բառը կը կոչուի ԲԱԶՄԱՎԱՆԿ Օրիանակ՝ հա-րա-զատ


Վարժութիւն 1

Արտասանեցէք և որոշեցէք թէ բերնի քանի՞ շարժումով հնչեցիք ամէն մէկ բառը.

Սանձ , մանկութիւն , չարքաշ , սայլ , սափրիչ , աղաւնի , քերականութիւն

Ը ձայնաւորը յաճախ կ՜արտասանուի բայց չի գրուիր:Օրինակ՝ դրամ (դը-րամ)
Հնչուող բայց չգրուող Ը ձայնաւորը կը կոչուի ՍՈՒՂ Ըեւ անպայման պէտք է գրել տողադարձի եւ վանկերու բաժանման ատեն:Օրինակ առնենք գրասեղան բառը:
Երբ վանկերու բաժնենք՝ սուղ ը ը կը գրենք. գը-րա-սե-ղան
Երբ տողադարձ ընենք` գը-
րասեղան


Վարժութիւն 2

Գրեցէք 10 միավանկ բառեր
Գրեցէք 10 բազմավանկ բառեր
Գրեցէք 10 բառեր որոնց մէջ գտնուի սուղ ը


Վերջ Բ .Դասի

«»«»«»«»«»«»«»«»»»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝