Յայտարարութիւն

Tuesday, March 16, 2010

Հայ Դպրութեան և Մշակոյթի Նշանաւորներ

Վահան Գէորգեան կը ներկայացնէ Բենիամին Թաշեանը որպէս մին՝Մեսրոպ Մաշտոցի աշակերտներէն և հայ դպրութեան ջահերէն :Յուսով ենք որ Վահան շաբաթօրեայ դրութեամբ «Նշանակ»ին ուղարկէ այսպիսի մի ծանօթագրութիւն՝ կայքէջի ընթերցողներուն ծանօթացնելու համար դպրութեան և մշակոյթի մեր տիտանները

ԲԵՆԻԱՄԻՆ ԹԱՇԵԱՆ

«Ամէն բանէ առաջ, ամէն բանէ վեր , ամէն տեղ եւ ամէն ատեն հայ լեզուի սէրն է, որ պէտք է առաջնորդէ մեզ` ուսուցիչ,աշակերտ թէ հեղինակ» -Բենիամին Թաշեան

«Ես Մեսրոպ Մաշտոցի աշակերտն եմ»-
Բենիամին Թաշեան



Անցնող տասնամյակների հեռվուց այսօր աւելի պարզորոշ երեւում է , որ լաւագոյն հայորդիները ամենօրեայ տքնանքի շնորհիւ կարողացան տէր կանգնել Մեսրոպ Մաշտոցի ԳՈՐԾԻՆ։ Նրանք, այդ նուիրեալները հաւաքել են հոգեւորը, եւ հաւաքածը շռայլօրէն հրամցրել ազգի մատղաշներին։ Ինչպէս Սեւակն է ասել.
-«Դու գործն ես արել, Մենք յանձն ենք առել»
Այդ ՄԵՆՔԻ մեջ իր անուրանալի տեղն ունի Բենիամին Թաշեանը։

Ադաբազարում ծնուած, հետագայում Պոլիս տեղափոխուած, ուսանել է «Նոր Դպրոց» կրթարանում։ Այդ տարիներին նրա ուսուցիչներն էին Վահան Թեքէեան, Օշական, Եղիշե Արք.Դուրեան,Տիգրան Չէօկիւրեան ,Կոստան Զարեան, Ստեփան Կուրտիկեան։
Ջարդից հետո տարագրուելով հայրենիքից հաստատուում է Եգիպտոս։
Արեւելահայ ու արեւմտահայ գրողներից շատ շատերն են դասաւանդել կրթօջախներում, շատերն են ստեղծել դասագրքեր .Աբովյան, Աղայան, Լիսիցյան, Հրանտ Ասատուր, Թաշյան, Մուշեղ Իշխան։ Թաշեանի թիւվ ութը «ՀԱՅԿԱՐԱՆ»-ները նախադպոցական տարիքից սկսած օտար ափերում մեծացող հայ մանուկների առջեւ բացել են հարազատ , բայց յուշ դարձող հայրենի աշխարհի պատկերը։ Այդ պատկեր կտաւի անաղարտութեան համար տքնել են մի քանի սերունդներ։ Հայրենիքից դուրս օտար երկրներում ծնուած գրականությունը հիմնականում կարօտի, յուշի ու պանդուխտի գրականութիւն է։ Երկար տարիներ, տասնամեակներ շարունակ Թաշեանի հեղինակած դպրոցական դասագրքերը` «ՀԱՅԿԱՐԱՆ»-ները, անփոխարինելի ու մնայուն արժէք էին , հայ գրականութիւն ու սփիւռքահայ կրթօջախների համար։ Թաշեանի մտորումները ազգի, ազգային գրականութեան մասին այսօր էլ այժմէական են ու հրատապ։

«Մշակույթի կենտրոնը հայրենիքն է, գաղութները կոտորակ են միայն։ Եւ շատ պարզ է, որ գրականութեան ապագան Հայաստանի մեջ է, ուր ոչ միայն գիտութիւն կը մշակեն, այլեւ` գրականութիւն կը ստեղծեն»։

Վահան Գէորգեան

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝