Յայտարարութիւն

Thursday, May 27, 2010

Ստորեւ կը ներկայացնենք Օննիկ Պօղիկեանի հաւաքած կարգ մը վկայութիւններ մեծ մարդոց արտասանած վերջին խօսքերէն:
«Նշանակ»

«..«.«.«.«.«.«.«.«««.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.

Նշանաւոր մարդոց վերջին խօսքերը


Վոլֆկանկ Մոց արտ


Մահից քիչ առաջ սկսեց անկողնում բարձրացնել ձեռքերը, ասես նուագախումբ էր ղեկավարում: Ինչ որ մէկը ցանկացաւ ուղղել վերմակը, սակայն նա նշան արեց ՝ չխանգարել իրեն:
- Թոյլ տուէք ինձ վերջին անգամ վայելել երաժշտութեան հնչիւնները:
Մի քանի րոպէ յետոյ մեծ կոմպոզիդորը վախճանուեց:

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ՆԱԲՈԼԷՈՆ ՊՕՆԱԲԱՐԴ


- Զօրքերի շարասիւն......., Նա չաւարտեց միտքը:

------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ԱԼ.ԲԱՐԱՏԻՍԿԻ


- Բարձրացրէք ինձ անկողնուց: Զինուորը պէտք է կանգնած մեռնի:



ՕԿՏԱՎԻԱՆՈՍ Օգոստոս




Բժիշկին.. –ԵԹէ ես մեռնեմ, ապա վերջին րոպէին կը հրամայեմ կախել քեզ....
----------------------------------------------------------------------------------------------------------------------------


ՃՈՐՃ ԳՈՐԴՈՆ ՊԱՅՐԸՆ


Իր կեանքի վերջին րոպէին նա ասաց.

Այժմ ինձ քնել է պէտք:

----------------------------------------------------------------------------------------------

ԱԼԲԵՐՏ ԱՅՆՇԹԱՅՆ

Աղջկան:
-Ես այստեղ իմ գործը աւարտեցի

ՕՆՈՐԷ ՏԸ ՊԱԼԶԱՔ

- Դուք տուէք ինձ Վեց օր,- մահուանից քիչ առաջ դիմեց նա բժիշկին,- դա շատ չէ....Ես կը պոկեմ վատ էջերը:Ես մեծ ուժ կը հաղորդեմ լաւ էջերին: Մարդկային կամքը հրաշքներ կը գործէ:Վեց օրուայ ընթացքում ես անմահութիւն կուտամ այն աշխարհին, որ ինքս եմ ստեղծել....

ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԷ



«.Տուէք ինձ թուղթ ու մատիտ...» Բայց մատիտը ընդմիշտ ընկաւ նրա ձեռքից....

-----------------------------------------------------------------------------------------------------------

ԼՈՒԴՎԻՔ ՊԵԹՀՈՎԷՆ

Անմահ անդորրութեամբ ու հանգստութեամբ դիմաւորեց իր Վերջին րոպէն, Պեթհովէնը:Նա ասաց լատիներէն.

Ծափահարեցէք, բարեկամներ, կատակերգութիւնն աւարտուեց.....

--------------------------------------------------------------------------------------------------------------

ԵՈՀԱՆ ՎՈԼՖԿԱՆԿ ԿԷՈԹԷ

1832 թուականի Մարտի 22-ին, նա առաւօտից նստել էր բազկաթոռին եւ խօսում էր բարեկամների ու բժիշկին հետ:
Յանկարծ նա խնդրեց.
- Բացէք պատուհանը: - Շրջուեց դէպի բաց պատուհանը:-Լո՜յս, աւելի լոյս: Յետոյ թիկնեց բազկաթոռին եւ քնեց առ յաւէտ:

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝