Յայտարարութիւն

Friday, May 28, 2010

Մ Ե Ծ Ե Ր Ո Ւ Կ Ե Ա Ն Ք Է Ն Օննիկ Պօղիկեան

Օր մը Չարլզ Տարուին հրաւիրուած էր ճաշկերոյթի: Սեղանին մօտ ան նստած էր շատ գեղեցիկ տիկնոջ մը կողքին:
- Պարոն Տարուին, - չարաճիճիօրէն հարցուց տիկինը գիտնականին,- դուք կ՜ապացուցանէք, որ մարդն առաջացած է կապիկէն. Կրնա՞մ այդ ասոյթը վերագրել նաեւ ինծի:
- Անպայմա՛ն,- պատասխանեց գիտնականը, բայց դուք սերած էք ոչ թէ սովորական, այլ հմայիչ կապիկէն:

----------------------------------------------------------------------------------------------------------------

Հռչակաւոր Փիէր Քիւրին անչափ մոռացկոտ էր: Օր մը մտնելով սափրչատուն,սափրիչէն խնդրեց մազերը կտրել:
-Սիրով, պարոն Քիւրի, բայց դուք ձեր գլխարկը չհանեցիք:

-Օ՜, կը ներէք:Ուշադրոութիւն չդարձուցի, որ այստեղ տիկիններ կան,- ըսաւ գիտնականը ու հանեց գլխարկը:

----------------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------

Մի սկսնակ երգահան իր սիմֆոնիան բերում է Մենտելսոնի մօտ: Մի քանի օր յետոյ անցնում է իմանալու նրա կարծիքը:
- Սա ձեր առաջին սիֆոնեան է այնպէս չէ՞- հարցնում է երգահանը:
- Այո,- պատասխանում է երիտասարդը:
- Այդ դէպքում գրեցէք եւս տասնըմէկը: Երբ ես գրեցի տասնըմէկերորդը, նոր միայն համարձակուեցի գրել «Առաջին սիմֆոնիայի պարտիտուրը:

----------------------------------------------------------------------------------------------------------------

Երիտասարդ նկարիչը գանգատւում էր հանրայայտ վարպետին, որ չի կարողանում գնորդներ գտնել իր նկարների համար:
- Վերջացնում եմ նկարը 2-3 շաբաթում, եւ յետոյ երկու- երեք տարի սպասում,որ ինչ-որմէկը գնի այն:
- - Իսկ ես հակառակն եմ անում,- պատասխնեց մեծավաստակ նկարիչը:-Աշխատում եմ նկարի վրայ 2-3 տարի, իսկ յետոյ վաճառում այն ամենաշատը մէկ շաբաթում:
-
Ն Ո Յ Ն Ի Ս Կ Ա Յ Ծ Մ Ը
Հանրի Դ.՝ Սպանիոյ թագաւորին մօտ իբրեւ դիւանագիտական ներկայացուցիչ ղրկեց Ժանը,,որ հակառակ շատ երիտասարդ ըլլալուն, հմուտ դիւանագէտ էր:
Սպանիոյ թագաւորը անպատուուած զգաց ինքզինքը եւ ընդունելութեան ատեն ըսաւ.
-Հաւանաբար ձեր թագաւորը պաշտօնեաներու կողմէ աղքատ է, այլապէս ինձ մօտ չէր ուղարկեր մէկը, որ մօրուք անգամ չունի:
- Ձերդ վեհափառութիւն, պատասխանեց Ժանը, եթէ իմ տէրս գիտնար, թէ Սպանիոյ մէջ մարդիկ կը յարգուին իրենց երկար մօրուքին համար, ձեր մօտ կը ղրկէր այծ մը:,

-------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Օր մը հարցուցին Թաղէս Միլոսին.
- Ինչո՞ւ չես ամուսնանար:
- Դեռ ատենը չէ, պատասխանեց փիլիսոփան:
- Տարիներ ետք, երբ հարցուցին՝ պատասխանեց.
- Այլեւս անցաւ ատենը:

Օր մը Բիաս Բրիինացիին հարցուցին.
- Ո՞վ է ամենէն դժբախտը մարդոց մէջ:
- Պատասխանեց.
- - Ան որ դժբախտութեան տոկալ չէ սորված:


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝