Յայտարարութիւն

Thursday, May 13, 2010

Անեքտոթներ հաւաքեց Օննիկ Պօղիկեան

Անկեղծ Համարձակութիւն

Ֆրէտէրիք Կիյյոմ Դ.Շաբաթ օր մը կառքով քաղաքին մէջ պտտելու ելած ըլլալով 1Ձ-1Յ տարեկան դպրոցական տղայ մը կը տեսնէ, որ հանդարտօրէն կը քալէր: Ֆրէտէրիք, համակրելով տղուն ուշիմ արտայայտութեանը՝ իր մօտ կանչել կուտայ զայն ու բան մը ըսած ըլլալու համար՝
- Տղաս, կը հարցնէ, ինչու՞այսօր դպրոց չես գացեր:
- Պատանին այս հարցումին վրայ՝աչքերը խոշոր խոշոր կը բանայ, անգամ մը վերէն վար նայուածքով կը չափէ վեհապետը եւ համարձակ ու արհամարհոտ շեշտով մը՝
- -Բու՜հ, կը բացականչէ, այսքան մեծ տէրութեան մը թագաւորը պիտի ըլլաս ու տակաւին չես գիտեր թէ Չորեքշաբթի եւ Շաբաթ կէսօրէն վերջ դպրոցները գոց կ՝ըլլան....:

-----------------------------------------------------------------------------------------------------------------





ԲԱԺԱՆՈՒՄԻ ԴԱՍԸ

Դասարանին մէջ, բաժանումի դասի ժամանակ, դասատու մը կը հարցնէ աշակերտներուն.
Տղաք՛,ենթադրենք թէ հոս կտոր մը միս կայ. Երբ որ դանակով մը երկուքի բաժնեմ՝ ի՞նչ կունենանք.( Աշակերտները միաբերան)- Կէսեր:
Եթէ կտորները նորէն երկուքի բաժնեմ...
Աշ.- Քարրորդներ՜:
- Եթէ նորէն միեւնոյնը ընեմ:
- ( աշակերտներէն)- մէկ ութերորդնե՜ր:
- Եթէ շարունակեմ միեւնոյն եղանակը:
- ( քանի մը աշակերտներ)- մէկ տասնըվեցերորդնե՜ր:
- Լաւ,եթէ այդ կտորները անգամ մըն ալ երկուքի բաժնենք, ինչ կ՜ունենանք...
- (Մեռելական լռութիւն ամբողջ դասարանին մէջ: Շատ չանցած չարաճճի մը մատը վեր առած).
- Խըյմա՜...(մանրածոյ):

------------------------------------------------------------------------------------------------------------------


Դ Ժ Ո Խ Ք Կ Ե Ր Թ Ա Ս

Գոց շուկայի համբաւաւոր գինովներէն խենթ Սարգիս, ինչպէս միշտ, այդ օրն ալ դարձեալ վերջին ծայր գինով, մէկ պատէն միւսը զարնուելէն, Մահմուտ Փաշայէն վար կ՜իջնէ ու կամուրջին գլուխը կուգայ: Նպատակը հանրակառք նստելով Սամաթիա երթալ էր: Բաւական հանրակառքեր փախցնելէ յետոյ, վերջապէս մէկ հատին մէջ կը ցատկէ եւ դառնալով տոմսակավաճառին, կ՝ըսէ.
- Բարեկամ, Սամաթիոյ համար տոմս մը կտրէ:
- Այս հանրակառքը Սամաթիա չերթար:
- Վայ խերն անիծեմ, սխալ նստեր ենք, չըսե՞ս:
- Եւ ստիպուած մեր խենթ Սարգիսը հանրակառքէն վար իջնելով ուրիշ մը կը նստի
- Սամաթիոյ համար տոմսակ մը:
- Այս հանրակառքը Սամաթիա չերթար, Ֆադիհ կ’երթայ:
- Թիւհ, չըսե՞ս որ այս գիշեր Սամաթիոյ հանրակառքը պիտի չկրնամ գտնել, կ’ըսէ ու ինքնիրենը խօսելով վար կ’իջնէ:
Եւ այսպէս, մեր խենթ Սարգիսը բաւական երկար ատեն հանրակառք կը փոխէ: Վերջապէս հանրակառք մըն ալ կը տեսնէ ու «եալլա՜հ» ըսելով՝ ներս կը ցատկէ:
Հազիւ ներս մտած, ի տես Սարգիսին բերնէն եկող անտանելի հոտին, հանրակառքին մէջ գտնուողները կը սկսին գանիլ ու գինովին հանդէպ խոժոռ դէմքեր կ’առնեն:
Մեր խենթը ոչ ոքի կարեւորութիւն կուտայ, ու յառաջանալով կ’երթայ քահանայի մը քով կը նստի: Օղիի եւ աղանդերներու խառնուրդին հոտը Տէր Հօր ջիղերը կը խանգարեն: Ստիպուած գլուխը միւս կողմ կը դարձնէ :
Այս անգամ,Սարգիսին նստած հանրակառքը Սամաթիայի հանրակառք մըն էր եւ սակայն, վստահ ըլլալու համար, ստիպուած Տէր Հօր ուսին զարնելով կը հարցնէ.
Տէր Պապա, այս հանրակառքը ու՞ր կ’երթայ:
- Հանրակառքը ուր կ’ուզէ թող երթայ, ատ հոգս չէ, սակայն դուն այս ճամբով դժողք կ’երթաս կոր, դժողք:
- Չըսե՞ս, Տէր Պապա քի նորէն սխալ հանրակառք նստեցանք, ըսելով վար կ’իջնէ հանրակառքէն:

------------------------------------------------------------------------------------------------------------------


Դ Ի Ո Գ Ի Ն Է Ս Ե Ա Ն

Օր մը, երբ գիրկ մը փայտ շալկած բեռնակիր մը Ա թէնքի փողոցներէն կ’անցնէր, անուշադրութեամբ կը զարնուի սինիք փիլիսոփայ Դիոգինէսին, պոռալով.
- Անդին քաշուէ, կո՜յր:
Դիոգինէս թէեւ հարուածէն կը ցնցուի, բայց առանց խօսք մը ըսելու՝ կը հեռանայ:
Քանի մը օր յետոյ, ճամբուն վրայ կը հանդիպի նոյն բեռնակիրին ու գաւազանովը հատ մը իջեցնելով անոր գլխուն՝ իր կարգին կը գոռայ.
- Անդին քաշուէ, կոյ՜ր....:

------------------------------------------------------------------------------------------------------------------




«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝