Յայտարարութիւն

Friday, June 18, 2010

«ԽՈՓԱՆԸ»(*)ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Վահէ Սարգսեանի վարի գրութիւնը շարունակութիւն մը կարելի է համարել Մելքոն Կիւրճեանի, Երուխանի եւ այլ իրապաշտ թէ գեղապաշտ հեղինակներու կողմէ գրուած այն տխուր պատմուածքներուն որոնք , այն օրերուն կ՜առնչուէին Պոլսոյ իսկ այժմ Մոսկուայի հետ: Ճիշդ է որ Սարգսեան Երուխան կամ Զօհրապ չէ, սակայն ան կրցած է ընթերցողին փոխանցել պանդուխտին հոգեբանական տագնապը, անոր որպէս գործիք գործածուիլը , Ջաւախքի անհեթեթ քաղաքական իրավիճակին առթած մարդկային դժուարութիւնները:Իր այս տուելներուն համար կը հրապարակենք յօդուածը:
Նշանակ

«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.

Իւրաքանչիւր գարնանամուտին Ջաւախքում եռու-
զեռը գնալով շատանում է. ֆիզիկական աշխատանքի ըն-
դունակ իւրաքանչիւր տղամարդ յայտնւում է տենդագին
նախապատրաստութեան մէջ: Նրանք պատրաստւում են
մեկնելու »խոփան«: Դժուար է ասել, թէ միջինասիական
խոպանների մշակման մեկնողներից ով է այս բառն առա-
ջին անգամ բերել ՞Ջաւախք, սակայն մի բան յստակ է‘
»խոփանն« այլեւս ջաւախքեան մշակոյթի անբաժան մասնիկն
է: Դեռ աւելին‘ »խոփանչիները«, հակառակ իրենց
սեւագործ աշխատանքին, Ջւախքի իրենց շէներում ուն
են բաւականին ծանրակշիռ տեղ ու դեր: Գիւղական շա-
տուշատ կանանց բերանից կարող ես լսել, օրինակ‘ »թըմ-
բենց տունը պառկել է, խոփան չի ուզէ էրթալ«, կամ էլ‘
»մարդ օր խոփան չէրթայ‘ էլ ում է պէտք« արտայայտութիւնն
երը: Եւ իրօք, Ջաւախքում տղամարդը գարնանից
մինչ աշուն անելիք չունի, իսկ ձմռանն »իրաւունք« ունի
պարզապէս հանգստանալու:
Վրէժը Ջաւախքի Ն գիւղում յայտնի է որպէս լաւա-
գոյն շինարար: Յաճախ է պատահում, եnբ ձմրան ամիսնե-
րին‘ դեռ նոր-նոր արտագնայ աշխատանքից տուն դարձ
ած, վերանորոգում է համագիւղացիների տները: Վերջին
շրջանում բաւականին յարմարաւետ եւ նրբաճաշակօրէն
վերանորոգման ենթարկեց նաեւ իր սեփական տունը: Շատ
էր ուզում իր երիտասարդ ընտանիքին մի բանով ուրա-
խացնել. »մենք ապրուստ չտեսանք, գոնէ տղաքս տեսնին
«, _ յաճախ սիրում էր կրկնել երիտասարդ ընտանիքի
հայր Վրէժը: Եւ իրօք‘ անասելի կերպով նա կապուած էր
իր փոքրիկների‘ տասնմէկամեայ Գէորգի ու վեցամեայ
Վարդանի հետ: Յատկապէս կրտսեր որդուն պաշտելու
չափ սիրում էր:
Այդ տարին Վրէժը դեռ նոր էր վերադարձել Ռուսաստ
անից եւ դեռ չէր հասցրել տեղը տեղին գուրգուրել ու
փայփայել, կարօտն առնել իր որդիներից, եnբ Ռուսաստա-
նից կրկին կանչեցին նրան: Գործերն այդ տարին շուտ էին
սկսուել, եւ գրեթէ Յունուար ամսին նա պէտք է լիներ
Մոսկուայում: Հեռախօսափողը վայր դնելուն պէս‘ Վրէժն
ընկաւ մտքերի մէջ: »Ախր նոր եմ տուն մտել է, էս Մասկվ
այի հարուստները խիղճ չունեն հէչ, իրենց ինչ կայ‘ ամ-
բողջ օրը իրենց ընտանիքի գլխին, զաւակներով ու հարա-
զատներով շրջապատուած: Մի հատ չեն մտածէ էստեղ‘ Ջա-
ւախքում մի գործ դնեն, մի բան ստեղծեն‘ մենք էլ աշխա-
տենք, չգնանք էդ անտէր երկիրը«, _ տխուր մտորումների
մէջ ընկնելով իրեն-իրեն խօսում էր նա: Իսկ եnբ առաջին
դասարանի Այբբենարանը ձեռքին վազէվազ մօտը եկաւ
փոքրիկ Վարդանն ու գոչեց‘ »պապա, տեսի‘ մենքա էսօր
թըզը տառ ենք անցել, հայմի կըյնամ կայդա. “Արա”,
“սուր”, “ուս”«, Վրէժի սիրտը չդիմացաւ: Ժպտալով գրկին
սեղմեց որդուն, վայր դրեց ու ատամները սեղմելով‘ հեռա-
ցաւ: Հասուն տարիքում նա գրեթէ չէր արտասուել, անգամ
հարազատ մարդկանց յուղարկաւորումների պահին նա
տխուր եւ գլխիկոր էր դառնում, բայց արտասուել երբէք
չէր պատահել նրա մօտ: Այս անգամ‘ չգիտես ինչու, նրա
սիրտը ճմլուեց: Առանձնանալով կողքի սենեակում‘ կնոջից
թաքուն նա հեկեկում էր: Տղամարդկային հպարտութիւնը
թոյլ չէր տալիս, որ նրան այդ պահին որեւիցէ մէկը տեսներ,
անգամ կինը, որի հետ նա եnբէք վատ չէր վարուել, սակայն
նրան այդ պահին ոչ մէկը չէր կարող օգնել: Վրէժը, որն
ամբողջ կեանքում ունեցել եւ յաղթահարել էր բազում
դժուարութիւններ, իրեն այդ պահին զգում էր թոյլ ու
անօգնական, խեղճացած, եւ, ամենակարեւորը‘ խորապէս
վիրաւորուած: Ումից կամ ինչից էր նա վիրաւորուած‘ ինքն
էլ չգիտեր այս հարցերի պատասխանները: Սակայն փաստը
մնում էր փաստ, որ ներքին խռովքը տանջում էր հոգին,
ալեկոծել ու փոթորկել էր նրա խաղաղ ու ստեղծագործ
կեանքը: Որդիների առաջ նա իրեն զգում էր յանցագործի
պէս‘ անգամ այն աստիճան, որ այլեւս խուսափում էր նայել
նրանց աչքերին։ Կեանքում առաջին անգամ նա այլեւս չէր
ուզում տեսնել նրանց։
_ Ա, ս, ա‘ ասա, ս, ու, ր‘ սուր, ու, ս‘ ուս, մա, այ մա,
պապան ո՞ւր քնաց, գար, տեսնիր, թէ ինչղ կը կարդամ,_
կողքի սենեակից լսւում էր փոքրիկ Վարդանիկի ձայնը:
Կինը‘ Աննան, զգացել էր ամուսնու խառնաշփոթ վիճակը,
սակայն ձգտում էր հանգիստ թողնել եւ չխանգարել նրան:
»Երեւի գործերուն հետ է կապուած, ջղայնացել է, թողնեմ
հանգիստ, թող քիչմ դինջնայ«, _ որոշեց նա: Սակայն
ամուսինը չէր »դինջանում«, ընդհակառակը‘ նրա թախիծն
ու հոգեկան լարուածութիւնը գնալով աւելի ու աւելի էին
մեծանում: Մի գիշեր եւս եւ նա կրկին հեռանալու է հա-
րազատ տնից, կրկին օտար ափերում նրան հետապնդող
կարօտը դառնալու էր նրա միակ ուղեկիցն ու երջանիկ
օրերի միակ վկան:
»Ծօ ինչ ես էշըցել, կայնել, չե՞ս տեսնի, օր ասֆալտը
սառիկը, պրծի, գործի անցի, _ վերակացուի ձայնն էր,
որից ցնցուեց Վրէժը,_ ծօ ես անգլոխներուն ուրտից հա-
ւաքեցինք մեր գլխուն, մոլըրած հաւ կլմանին, _ թունոտ
կշտամբանքները շարունակում էր տեղալ բանուորների
գլխին նա: Իսկ ասֆալտը իրօք որ սառչում էր, հարկաւոր
էր արագ այն օգտագործել, քանի որ շուտով նոր աւտոմե-
քենայ էր գալու ասֆալտով բեռնուած, եւ բանուորները,
որոնց մէջ եւ Վրէժը, քափ ու քրտինքի մէջ կորած շարուն
ակում էին հարթեցնել ու ասֆալտապատել Մոսկուայի
բակերը«: Այսպիսի դէպքերը շատ-շատ են պատահել Վրէ-
ժի կեանքում‘ գրեթէ ամեն անգամ, եnբ նա մտքերով տե-
ղափոխւում էր հայրենի գիւղ, որդիների մօտ եւ մոռանում
աշխատանքի մասին: Հիմա նստած տանը‘ յիշում էր
դրանք մէկ առ մէկ: Չնայած միշտ ատել էր այդ »վերա-
կացուական« ձայները, սակայն դրանք բարձր այդ պահին
հնչում էին նրա ականջին, չէր կարող նաեւ մոռանալ ու
չյիշել բնաւ այն վիրաւորանքները, որոնք ստացել էր նա‘
»խոփանի« տարիներին: Եւս մէկ օր եւ նա կրկին յայտնու
ելու է այդ ամենի մէջ, եւ կրկին իր սիրասուն Վարդանի
զիլ ու քաղցրահնչիւն ձայնին փոխարինելու է գալու անտ
աշ ու անգրագէտ վերակացուի նոյնքան անտաշ ու
նեարդայնացնող ձայնը։
_ Ա, ս, ա, ասա, ս, ու, ր, սուր, ու, ս, ուսս
Վաղ առաւօտ էր, յունուարեան պաղ ու մռայլ առա-
ւօտ: Ջաւախքեան սառնութիւնը դաղում էր մարդու քիթ-
բերանը, այտերը: Ճամբաներում մեռելային լռութիւն էր.
գիւղը դեռ քնած էր: Միայն գիւղի տներից մէկի լուսա-
մուտներն էին, որ առկայծում էին էլեկտրալամպի շողքե-
րից: Մի ինչ-որ արտասովոր բան էր կատարւում այնտեղ:
Դա Վրէժի տունն էր, որտեղ արթուն էին բոլորը: Փոքրիկ
Վարդանի քունը տանում էր, սակայն ծնողները նրան
չկարողացան համոզել, որ չարթնանայ եւ գնայ քնելու:
Այդ առաւօտեան նա սովորականի պէս զուարթ չէր, այլ‘
դարձել էր աւելի զայրացկոտ ու զգայուն: Վրէժը թաքուն
նկատում էր որդու խռոված հոգին, եւ նրա սիրտը դրանից
աւելի ու աւելի էր ալեկոծւում: Ուզում էր մօտենալ նրան,
գրկել ու երկար-երկար գուրգուրել, սակայն չէր ուզում
աւելի բորբոքել նրան: Աւելի ճիշտ‘ չէր ուզում ինքն էլ
բորբոքուել, առանց այն էլ‘ ամբողջ գիշեր տառապել էր:
Եկաւ բաժանման պահը: Վրէժը համբուրեց կնոջն ու
աւագ որդուն: Հերթը հասաւ Վարդանին: Վերջինս զգա-
լով, որ հայրը մօտենում է իրեն‘ արագ վեր թռաւ, պինդ
փաթաթվեց հօր ազդրին եւ բարձրաձայն հեկեկաց: Վրէժը
դարձեալ յուզուեց: Ատամները սեղմելով‘ նա փորձում էր
ժպտալ եւ ցոյց տալ որդուն, որ ոչ մի բան չկայ, ինքը
ամեն տարուայ պէս գնում է, որպէսզի նորից վերադառն
այ, որպէսզի նորից նրան նուէրներ բերի: Սակայն փոքրիկ Վարդանին այդ պահին նուէրը չէր հետաքրքրում:
Մանկական խռոված հոգին այլ բանի կարիք
ունէր: Վրէժը նոյնպէս դա լաւ էր հասկանում, սակայն
այդ պահին ոչինչ անել չէր կարող: Եւ այդ անզօրութիւնը,
բախուելով տղամարդկային հպարտութեանը, կրկին ու
կրկին փոթորկում էր Վրեժի ողջ ներաշխարհը, դարձնում
նրան աւելի դիւրագրգիռ ու մտածկոտ:
Բաժանումի տխուր տեսարանը շուտով աւարտուեց,
Վրէժի աւտոմեքենան մեկնեց Երեւան, որտեղից նա պէտք
է ինքնաթիռով թռչեր Մոսկուա: Վրէժի դէմքի ժպիտն իսպ
առ անհետացել էր, իսկ երբ առիթի դէպքում նա փորձում
էր ժպտալ, ապա դէմքն աւելի շատ ծամածռւում էր,
քան դա կարելի էր ժպիտ համարել: Սիրտը կարծես թողել
էր տանը, որտեղ իր սիրասուն ընտանիքն էր, իր փոքրիկ
Վարդանը:
_Դուքա Ռուսաստան կերթա՞ք:
_Հա, չգնամ ի՞նչ էնեմ: Էստեղ մնալով ի՞նչղ պահեմ
ընտանիքս, երկու փոքր տղայ ունիմ: Տիա, պզտկիս առա-
ւօտը էլել էր‘ կու լար, կ՜ըսէր‘ պապա մի էրթա, հազիւ
կրցայ ոտքիցս պոկել: Գիտէք հե՞շտ է, օր տեղում հնար
ունենայի‘ ինչի՞ տի էրթայի:
_Է՜, ճիշտ կ՜ըսէք, »խոփանն« աշխարքի ամենագէշ
բաներէն մէկն է, տնէ-տեղէ հեռու, կարօտը մեթուն, ծանդր
աշխատանքը մեթուն մարդու հոգին երկու կտոր կ՜ենեն:
_Գլուդ վերեթին կայնողին ճւոց-բզզոցին բան չես ըսէ,
քուգ իշու գործդ հերիք չէ, մէկմա անընդհատ ինչխոր դըգինըկով
զայնէ գլխուդ, մարդու կենդանու տեղ բանեցնեն կը:
_Մեր Ջաւախքն աշխարքին ամենալաւ տեղն է,
ուղղակի հոս գործ, աշխատելու հնարաւորութիւն տի
ստեղծուի, մեր տղոցը համար ապագայ տի ստեղծուի, օր
ժողովուրդը մնայ էստեղ ու էլ չէրթայ դուս: Էդիգա պե-
տութիւնը չի էնէ, մենք տի էնենք, էնա չենք էնէ ըշտը:
Երեւան հասնելուն պէս‘ ճանապարհային այս խօս
ակցութիւնն աւարտուեց: Վրէժը մէկ օր անց մեկնեց
օդակայան:
_Ծօ Վրէժ, դունա կ՜երթա՞ս:
_Հա, տղաք, կ՜երթամ հըմը սիրտս հէչ չի քաշէ:
Տղոցս մեննըկ թողի: Էն պզտիկս, Վարդանիկս...
_Սիրելի ուղեւորներ, դէպի Մոսկուա չուերթի հաշու
առումն աւարտուած է։
Վրէժը գլխիկոր բարձրացաւ ինքնաթիռ: Եւս երկու
ժամ եւ նա կը յայտնուի այնտեղ, որտեղ երբեք չէր ուզի
գնալ։
»Ա, ս, ա‘ ասա, ս, ու, ր‘ սուր, ու, ս‘ ուս, մա, այ մա,
պապան ու՞ր քնաց, գար, տեսնիր, թէ ինչղ կը կարդամ«,
ինքնաթիռի սուլոցի հետ նրա ականջին դեռ հնչում էին
նրա սիրելի Վարդանի բառերը, որին այժմ նա թողել էր
հեռու-հեռւում։


31յունուար 2010, Երեւան
*( Վահէ Սարգսեանի նախորդ՝ »Արուս Տատիկը« պատմուածքի՝
հրապարակումէն ետք )»Հորիզոն գրական«, մարտ 2010(, մի
քանի դժգոհութիւններ իմացանք առ այն, որ ան »գրականութիւն
չէ«, կամ նման բաներ։ Գուցէ. կրնանք այդ մասին վիճիլ »ի
կատարումն աշխահի«, բայց Ջաւախքի խնդիրն այսօ՛ր կը
սպասէ իր գրողին. թող այս երկրորդ պատմուածքի լոյս
ընծայումը համարուի աւելի լաւը արտադրելու հրաւէր մը մեր
բոլոր գրողներուն։


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝