Յայտարարութիւն

Tuesday, July 20, 2010

Վահան Գէորգեան ի բանաստեղծութիւններէն

Դարը Փոխվում է
***

Դարը փոխվում է, աշխարհը՝ նույնպես:
Մենք էլ ենք փոխվում մի՜թե չգիտես,–

Թողած անհատակ պարկի մեջ ցավին…
Ցավ ծնող հնին դեռ երկրպագում,
Կառափնարանի արժանի զոհին .
Առաջնորդ կերտած , կանչում ենք արի՜.
Պա՜րզիր դրոշը՝ հանուն պայքարի…

Դարը փոխվում է, աշխարհը՝ նույնպես
Մենք էլ ենք փոխվում մի՜թե չգիտես,–

Դեռ հավատում ենք գալիք հրաշքին…
Ներսի ու դրսի դավերի շղթան
Անվերջ երկարուն խղճի դույլերով
Հոռետեսության տիղմ է դուրս հանում։

Դարը փոխվում է, աշխարհը՝ նույնպես։
Մենք էլ ենք փոխվում մի՜թե չգիտես,–
Օտար խաղերից միշտ հիասթափված


***

Այլախոհ էր, դավանանք՝ քանդել…
Դարերի մեջ ապրող հին աշխարհից եկած
Հերոստրատ անմեռ՝ ուրիշ անուն չուներ,
Որ իր մահը սգար– ապրեց երկար ,
Ու երբ մեռավ ՝ աշխարհն ուներ արդեն
Տաճար վառող նոր փառամոլ ավաղ։

****
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝