Յայտարարութիւն

Monday, July 26, 2010

Վահան Գէորգեանի Բանաստեղծութիւններէն

Սոկրատից Հիսուս տարածքն է թափուր,
Ինչքան հանճարեղ այրեր իմաստուն
Աստղերից շատ՝ անթիվ , անհամար…
Բայց ուր են նրանք , ու՜մ ցավ են մեղմում։
Սոկրատ ու Հիսուս ՝ պարզ ու անպաճույճ
Մոմերի նման վառվում են հառնում։

***
Մտքումս հաճախ բառերը անձայն
Ալիքվում, ծփում, շուրթիս չեն հասնում,
Եւ ինձ թվում է, թե գայթակղության
Ճամփան է միայն անվերջ երկարում:
Ինձ մեղսավորիս ծով վայելքների
Պատկերն է թովում, ինչպես անցյալում:
Հին երազներից արյունս գժված
Սրտիս խռովքին նոր թափ հաղորդած
Վազում է անվերջ ծով երազանքի
Պատկերը գրկած միամիտ մարդու
Աճապարանքով:

***

Գնա՛մ, մնա՛մ: Ի՛մ գնալով ,
Ի՛մ մնալով ի՜նչ կը՛փոխվի...
Հազար տարվա երկմտանքի
Ակունքն արթուն՝
Կասկածների ծո՜վ է մթին:
Ու այդ ծովում միտքս մոլոր՝
Լողորդ մի նոր...
Երազանքիս ափն է հեռու
Թեկուզ անցնի հազար տարի...
Ես կհասնեմ ափն հայրենի:


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝