Յայտարարութիւն

Friday, July 23, 2010

Վահան Գէորգեանի Բանաստեղծութիւններէն

Հրաժեշտի պահն եմ հիշում
Աչքերդ թաց դեմքդ տրտում
Հավերժ դու կաս մայր իմ սրտում
Բեկվող բառեր քո շուրթերին....
Ա՜խ իմ սիրտն է արցունքոտվում
Քո ձայնը մայր զանգ է հնչուն
Ղողանջում է իմ ականջում.
-Ե՞րբ ես գալու ասա որդի՜ս....
Քո տագնապած հայացքն արդեն
Իմ մտքի մեջ կանչ է դառնում:
Երանի թե ճամփան դարձի
Նման լիներ մտքի ճամփին,
Եւ չբեկվեր սրտի միջով...


****

Ճանապարհի երկու կողմում
Իրար դիմաց հայր ու որդի....
Հայրս տրտում ձեռքով արեց
Ու ետ դարձավ , էս մնացի
Երազիս մեջ արցունքն աղի
Վար է թափվում ծովը սրտիս...
Սիրտս լեցուն ծով արցունքի
Հայրս գնաց որբ մնացի
Արթուն, քնած մեկ է հիմի
Արյունիս մեջ արցունքն է շատ
Արցունքիս մեջ աղն է առատ:
Ինչ էլ անեմ , ինչ էլ լինի
Երեկվանից որբ մնացի:


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝