Յայտարարութիւն

Monday, August 23, 2010

ՄԵՆԱՒՈՐ ԻՇԽԱՆԸ 2

Դէպքն այնքան էր զարհուրելի, որ Աբդելռահմանը մինչեւ իր կեանքի վախճանը զգալու էր դրա այրող ցաւը։ Շատ անգամ գիշերները երազում կրկնւում էր միեւնոյն տեսարանը, եւ նա իր սեփական հեծեծանքների ձայնից զարթնում էր։
Աբդելռահմանը նայում է դէպի վեր, նրա համար երկնքի դռներն ամուր փակուած էին, նայում է չորս կողմը եւ տեսնում շրջապատուած անողոք թշնամիներով։ Բայց արաբական անապատը անծայրածիր է, ոչ ոք չի կարող պարագրել այն, ուր միշտ ելք է գտնում նա, ով չի յուսալքւում, ով քաջարի է եւ արդար վրէժի ծարաւն ունի իր հոգում։ Դրա հա-մար էլ իշխանը յանկարծակի արտասանեց.
– Իֆրիկիա՜...
Այո, միակ ելքը Աֆրիկայի ուղղութիւնը բռնելն էր, ուր ժամանակին Օմայեանները տարածել էին իրենց տիրապետութիւնն ու կրօնը եւ հասել մինչեւ Իսպանիա, որն իրենց լեզուով կոչւում էր Ալ–Անդալուս։
Հինգ տարի շարունակ Աբդելռահմանը իր միակ զինակցի՝ Բադրի հետ թափառում է ողջ հիւսիսային Աֆրիկայում, երբեմն ծպտուած եւ երբեմն էլ բացայայտնելով իր ինքնութիւնը նրանց, որոնք մերժում էին ընդունել Աբբասեանների իշխանութիւնը։ Նա կրում է բազմապիսի զրկանքներ, ապրում է քարայրներում, հո-ղաշէն խրճիթներում, վրանների տակ։ Վտանգների ժա–մանակ դիմում է հնարամտութեան եւ նոյնիսկ չի քաշւում արիւնահեղութիւնից։ Վերջում նա հասնում է ծայրագոյն Արեւմուտք՝ Մաղրեբ, ուր սկսում է փնտռել բերբերական Նաֆզա տոհմը, որի դուստրն էր եղել իր մայրը՝ Ռահը։
Բերբերական այդ գերդաստանը այնքան էլ խանդավառութեամբ չի ընդունում Աբդելռահմանին, որի արաբ հայրը ժամանակին յափշտակելել էր իրենց սիրասուն դստերն ու տարել Դամասկոս իբրեւ պատերազմի աւար։ Միւս կողմից էլ Աբդելռահմանի արտաքին կերպարանքը չէր համապատասխանում բերբերական ցեղի յատկանիշներին։ Նա բարձրահասակ էր եւ ունէր կապոյտ աչքեր։
Աբդելռահմանը ճնշուած էր զգում իրեն մօր հարազատների շրջապատում։ Յարմար առիթի էր սպասում դուրս գալու համար նրանց հսկողութիւնից։ Նրա նպատակն ուրիշ էր։ Նա յաճախ էր գնում ծովափ եւ այնտեղից դիտում դիմացի երկրի հմայիչ տարածութիւնները։ Նա շատ էր լսել այդ երկրի մասին, դա ուազիրաթ ալ–Անդալուսն էր, քրիստոնեաների՝ Իսպանիան, ուր քառասուն տարիներ առաջ իր հարազատները հասել էին ու պարզել Օմայեանների յաղթական դրօշը։ Թերակղզու արաբ նոր վալին՝ Եուսուֆ աբդ– ալ–Ռահման ալ–Ֆիհրին, չէր վայելում իր հպատակների մեծ մասի համակրանքը։ Թշնամութիւն կար բերբերների, եմէնցի արաբների եւ Եուսուֆի կողմնակիցների միջեւ։ Աբդելռահ–մանը յանդուգն ծրագրեր է մշակում՝ միաւորելու համար արաբներին ու իր համակիր բերբերներին, որ–պէսզի դրանց, ինչպէս նաեւ Ալ–Անդալուսի իր հաւատարիմ ազգակիցների օգնութեամբ, գրաւի Իսպանիան եւ կրկին անգամ այնտեղ ամրապնդի Արեւելքում կործանուած Օմայեան գերդաստանի իշխանութիւնը։։
Այս ուղղութեամբ նա Ալ–Անդալուսի իր սիրիացի հարազատների մօտ բանակցութեան է ուղարկում Բադրին։
Այնուհետեւ անհամբեր սպասում է իր հաւա–տարիմ ծառայի վերադարձին, որի մեկնելուց արդէն անցել էր մի տարի։ Սպասելուց բացի այլընտրանք չկար։ Վտարանդի իշխանի համար Արեւելք վերդառնալը մահ էր նշանակում, իսկ անհիւրընկալ բերբերների մօտ մնալն էլ վիրաւորում էր իր արժանապատւութիւնն ու ազատատենչ ոգին, միայն հիւսիսն էր յուսատու հեռանկարներ ընձեռում։
Եւ ահա, ամառային մի գեղեցիկ ու շոգ օր, Աբդելռահմանը ծովեզերքում նշմարում է մի նաւ, որտեղից մէկը լողալով դէպի ափ էր գալիս։ Այդ անձը իր սիրե-լի Բադրն էր, որ ուրախ լուր էր բերում այն մասին, թէ Ալ–Անդալուսի հարաւում տեղաւորուած արաբական բանակը շարունակում է հաւատարիմ մնալ Օմայեաններին։ Այդ բանակը մեծ մասամբ սիրիացի արաբներից էր կազմուած եւ համաձայնել էր առանց պայմանի միանալու Աբբասեանների ջարդերից ու հալածանքից վերապրած միակ իշխանին՝ ընդդէմ Ալ–Անդալուսի կառավարիչ Եուսուֆի, որի նստավայրն էր Կորդովա քաղա–քը։
755 թ. օգոստոսի 14ին, Աբդելռահմանը, գլուխն անցած եմէնցիների եւ մի խումբ բերբերների, կտրում–անցնում է æիբրալթարի նեղուցը եւ բնակութիւն հաստատում Գրանադայի մարզի Ալմունիէկար քաղաքում՝ իր ընտանիքին հաւատարիմ սիրիացիների մօտ։
Աբդելռահմանը գիտակից էր իր կոչմանը։ Գնալով իրականութիւն էր դառնում իր մասին եղած գուշակութիւնը։ Նա սակայն ամէն ինչ անում էր ոչ թէ իր սեփական փառքի համար, այլ յանուն իր գերդասատանի ոտնակոխուած հեղինակութեան վերականգման եւ ի յարգանս նրա անմեղ նահատակների։ Կեանքում ոչինչ չկար, որ զարմացնէր նրան։ Նա հասունացել էր կեանքի անողոք պայքարներում, տեսել փարթամութիւն, հարստութիւն, պալատական կեանք, բայց նաեւ՝ թշուառութիւն, հալածանք, դաւաճանութիւն, կոտորած...։
Ալ–Անդալուսի վալին՝ Եուսուֆը, նախզգում է վտանգը։ Սիրաշահելու համար Աբդելռահմանին՝ հողատարածքներ է առաջարկում նրան, բարձր պաշտօն եւ իր աղջկայ հետ ամուսնութիւն։ Սակայն այդ բոլորը ամենեւին չէր հետաքրքրում իշխանին։
Ամիսներ տեւած ապարդիւն բանակցութիւններից յետոյ՝ Աբդելռահմանի ղեկավարած զօրքը շարժւում է Կորդովայի ուղղութեամբ։ Եէմենցիները անհամբեր են, կառավարիչ Եուսուֆի գանձերին ու կանանց տիրանալու տենչը հանգիստ չի տալիս նրանց։ Աբդելռահմանը իր դեսպանի միջոցով մի նամակ է ուղարկում Եուսուֆին՝ խոստա–նալով յարգել նրա պայմանները եթէ հրաժարուի իշխանութիւնից։ Դեռ նամակի պատասխանը չստացած՝ անհամբեր եմէնցիները գիշերով յարձակւում են կառավարչի զինուորների վրայ եւ պարտութեան մատնում նրանց։ Սպանւում է Եուսուֆի որդներից մէկը, իսկ ինքը կա–լանաւորւում է։
Յաղթական Աբդելռահմանը 756 թուականի մայիսի 16–ին, նիզակի ծայրին իր սպիտակ փաթթոցն ամրացրած իբրեւ դրօշ, մուտք է գործում Կորդովա։ Նա հռչակւում է Ալ–Անդալուսի կառավարիչ եւ հիմնում »Կորդովայի Օմայեան Անկախ Էմիրութիւնը«, որն հետագայում իր յաջորդների կողմից վերածւում է Խալի–ֆայութեան։ Նա արգելում է եմէնցիներին կողոպտել Եուսուֆի կա–նանց, նոյնիսկ ազատ է արձակում նախկին կառավարչին, որը, սակայն, երեք տարի յետոյ ապստամբութիւն կազմակերպելու մեղադրանքով՝ գլխատւում է։
Նորահաստատ էմիրը Սիրիայից գաղտնօրէն բերել է տալիս իր հարազատներից ոմանց։ Ճոխացնում է Կորդովան եւ ի յիշատակ Ալ–Ռուսաֆայի կորցրած պապենական կալուածքի՝ նոյն անունով մի դրախտանման պար–տէզ է տնկել տալիս Կորդովայում, ուր Սիրիայից բե–րելելով՝ աճեցնում է գեղեցիկ նռնենիներ, նարնջենիներ, ծաղիկ-ների տարբեր տեսակներ։ Սիրիայում թաքնուած իր քոյրերից մէկն էլ արմաւենու մի տնկի է ուղարկում ի–րեն։ Էմիրը հիմքն է դնում նաեւ Կորդովայի համբա–ւաւոր Մեծ Մզկիթի։
Բաղդադն իրենց նոր մայրաքաղաքը դարձրած Աբբասեանների նոր Խալիֆան՝ Ալ–Մանսուրը, լսելով Աբդելռահմանի ողջ լինելու եւ Կորդովայի էմիր հռչակուելու մասին, կատաղում է։ Նա ամէն ջանք գործադրում է, որպէսզի իր վստահելի մարդկանց մի–ջոցով ոչն–չացնի նրան։
Մաղրեբում եւ Իսպանիայի հարաւում հաստատ–ուած եմէնցի արաբներն էլ դաւեր են նիւթում էմիրի դէմ, քանի որ նա արգելել էր իրենց կողոպտել Կորդովան։ Աբդելռահմանը դաժան հաշուեյարդարի է են–թարկում նրանց։ Նա ոչնչացնում է աւելի քան երեսուն հազար եմէնցի զինուոր եւ հետզհետէ, վստահութիւնը կորցնելով բոլորի նկատմամբ, դառնում մենակեաց ու կասկածամիտ մի բռնակալ։ Չի խնայում նոյնիսկ իր սեփական որդիներից մէկին։
Ալ–Մանսուր խալիֆայի լրտեսներն ու կողմնակիցները Աբդելռահմանի դէմ մի մեծ դաւադրութիւն են կազմակերպում, որը սակայն ձախողութեան է մատնւում։ Էմիրը գլխատել է տալիս դաւադրութեան բոլոր մաս–նակիցներին, իսկ նրանց ղեկավարի •լուխն էլ աղաջրի մէջ դնելով՝ մի գրութեան եւ Աբբասեանների սեւ դրօշի հետ վաճառականների միջոցով ուղարկում է Բաղդադ։ Ալ–Մանսուրը բացում է արկղը եւ, տեսնելով իր հաւա–տարիմ զօրապետի գլուխը, ահուդողի մատնուած բա–ցականչում է.
– Հազա՜ր գոհութիւն Ալլահին, որ իմ եւ այդ գիշատիչ վայրէնու միջեւ ծովն է դրել իբրեւ սահման..
Հզօր էմիր Աբդելռահմանը հասել էր իր փառքի գագաթնակէտին եւ Արեւմուտքում վերականգնել Օմայեանների իշխանութիւնը, բայց նա ինքն իրեն մե–նակ էր զգում։ Զրկուել էր ծնողներից ու բազմաթիւ հարազատներից։ Իր անմիջական զինակիցներն ու նոյնիսկ օ–տարութեան մէջ ունեցած իր որդիները ձգտում էին իր իշխանութեանը եւ դրա համար էլ միմեանց դէմ պայքարում։ Ուզում էին բարձր դիրքեր գրաւել՝ դրանց համար առանց անհրաժեշտ պատրաստութիւնն ու արժանիքը ունենալու։ Ինքը՝ էմիրը, իր ապահովութեան համար ստիպուած էր վարձկաններից կազմուած մի բա–նակ պահել։
Այդ բոլորից բացի եւ ամենից շատ իր հեռաւոր ծննդավայրի կարօտը մաշեցնում էր իր սիրտը։ Եւ այս–պէս, մենաւոր իշխանը, հեռու բոլոր անցողիկ հաճոյքներից, իր ուժերը նուիրում է թէ՛ իր իշխանութեան ամրապնդմանը եւ թէ՛ արաբական Ալ–Անդալուսի բար•ա–ւաճման •ործին։ Ժամանակ է •տնում նաեւ իր սրտի յոյ–զերը թղթին յանձնելու։ Կորդովա քաղաքի իր հոյա–կապ պալատում նստած՝ մտքով •նում է Արեւելք եւ •րում.

Աւելի քան •եղատեսիլ պարտէզներն ու շքեղ
դղեակները,
Ինձ համար հաճելի են անապատն ու վրանները։

Կորդովայում էմիր Աբդելռահմանի իշխանութեան 32–րդ տարին էր։ Նա իրեն չափազանց յոգնած էր զգում, իրեն թւում էր, թէ դարեր է ապրել։ Այս ի՞նչ թշուառ աշխարհ է,– մտածում էր,– երբ չես կարողանում վստա–հել մարդ արարածին, որն ընդհանրապէս փոփոխամիտ է եւ ուժի, դիրքի ու արծաթի առջեւ քծնող, ստորացող։
Յուզուած ու մտախոհ նա մտնում է Ալ–Ռուսաֆայի պարտէզը, որը նոյնպէս շքեղ էր, ինչպէս Եփրատ գետի եզերքին իրենց ունեցած համանուն կալուածքը։ Կանաչ-ների միջից կարմրահաս նռները շռայլ գեղեցկութեամբ էին ժպտում, իսկ բուրումնաւէտ վարդերը, գոյնզգոյն ծաղիկները կենսախինդ հմայքներով էին պարուրում մթնոլորտը։ Դրանք բոլորն էլ էմիրի հայրենիքից՝ Սիր–իայից էին բերուել, դրանց մէջ կար այդ երկրի բոյրն ու տենչը՝ մնալու դալար ու ծաղկուն։ Բայց այս անգամ Աբդելռահմանի ուշադրութիւնը աւելի կենտրոնա–նում է այն մենաւոր արմաւենու վրայ, որը Սիրիայից իրեն էր ուղարկել քոյրը։ Տարիների ընթացքում այն երկնասլաց կերպով աճել էր եւ էմիրի համար դարձել քրոջական անփոխարինելի սիրոյ խորհրդանիշ։ Անխարդախ սէրն է միայն այսպէս աճում,– մտածում էր նա։ Սէրն է միայն անկորնչելին. միայն նրանով են մարդկայնանում սրտերը։ Բռնութիւնն ու արիւնահեղութիւնը բորբոքում են ատելութիւնը մարդկանց միջեւ, գազանացնում են նրանց։
Աբդելռահմանը լուռ գրկում է արմաւենին եւ երկար ժամանակ մնում այդպէս քարացած։
Կեանքի մայրամուտին նա իր պալատի պատուհանից յաճախ նայում էր Ալ–Ռուսաֆայի ուղղութեամբ։ Այնտեղ աճած այդ մենաւոր արմաւենին դարձել էր իր մենաւոր •ոյութեան անձայն խօսակիցը։
Պատմիչի հաղորդածի համաձայն՝ Էմիրի մահից յետոյ, պալատի պատուհանի մօտ, գտնուել է նրա ձեռագիրը, որով նա դիմել էր արմաւենուն այս բառերով.

Դու էլ ինձ պէս մոհաջիր ես այս օտար հողում,
Լեզու չունես, որ պատմես ցաւերդ անհամար,
Այլապէս քեզ կ՚ասէի. գնա՛ ու հաղորդիր
Եփրատի ափերում ապրող քո քոյրերին,
Թէ ինչ բան է օտարութեան տառապանքը,
Եւ թէ ինչպէս դառն ճակատագիրն ու Աբբասը
Ինձ հալածեցին իմ հարազատ հայրենիքից։

Հասակ նետեցիր այն երկրում, ուր օտար ես,
Եւ ինձ նման ապրում ես լայնատարած աշխարհի
Ամենահեռաւոր այս անկիւնում տրտմալից։
Առաւօտուայ քաղցր ցօղը թող միշտ հովացնի
Կարօտակէզ քո սիրտը մեղմիկ օրօրներով,
Եւ թող աստղերը երկնային մխիթարեն քեզ...

Մինչեւ այսօր, աւելի քան հազար տարի յետոյ, Կորդովա քաղաքի մերձակայքում, Աբդելռահման էմիրի պարտէզում՝ Ալ–Ռուսաֆայում, այցելուն կը տեսնի մենաւոր արմաւենու կորիզներից աճած բազմաթիւ նոր արմաւենիններ, որոնք յիշեցնում են ոչ միայն Եփրատի գեղածիծաղ ափունքն ու Օմայեանների փառքը, այլ յատկապէս քրոջական անարատ սէրն ու դրա պտղաբերումը։ Իսկ մենաւոր իշխանի մասին էլ անջնջելի է մնացել պատմիչի հետեւեալ վկայութիւնը.

»Նրա ողջ կեանքն անցաւ պայքարների մէջ։ Նա արիասիրտ էր եւ աներկիւղ։ Ոչ ոքի չէր վստահում, այլ միայն՝ իր սեփական իմաստութեանը։ Ապստամբների ու թշնամիների նկատմամբ անողոք էր, բայց արդարի արիւն երբեք չհեղեց։ Նա վայելուչ խօսքի վարպետ էր, գիտէր հոյակապ ոտանաւորներ հիւսել՝ նրբօրէն մտածուած եւ խորքով ուսանելի«։

ՅԱԿՈԲ ԱՐՔ. ԳԼՆՃԵԱՆ
Մօնթէվիտէօ – Ուրուկուայ

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝