Յայտարարութիւն

Monday, August 2, 2010

Վահան Գէորգեանի Բանաստեղծութիւններէն

Մեղրահացին փարված
Արտասվում էր մեղուն
Իր հոգնության համար
Իր տխրության համար:
Ծաղիկներց խաբված,
Ու իր բախտից դժգոհ,
Նա չէր կարող պատմել
Մեղուներին օտար...
Մինչդեռ մարդիկ դարեր
Այն մասին են խոսում.
Թե երգում է մեղուն,
Նեկտար գտած մեղուն...
Ծաղիկներից խաբված
Ու իր բախտից դժգոհ,
Մեղրահացին փարված
Արտասվում էր մեղուն:




***

Թե Կայենի վարքը դաժան ժառանգեինք,
Գուցը այսքան երկար ճամփին՝
Քարանձավից մինչեւ հիմա,
Մենք կորչեինք...
Հրաշքն, իրոք, մոր կաթն էր միշտ,
Որ Կայենից մարդ արարեց...
Տիեզերքում մոր կաթն անծիր
Սիրո ակունք անպարագիծ:


***

Հայրենները հայ ազգի,
Ակունքից են միշտ բխում,
Հոգու երգն են հայրերի,
Բերդ ամրոց են անառիկ
Մեր մտքում են , մեր շուրթին
Մաքուր կաթն են մայրենի՝
Հայկից մինչեւ ՀայկԱրամ,
Բազկի թափը մեր զարկում
Դարերի մեջ միշտ արթուն
Տանը լինենք ,թե՝ դրսում,
Մենք զինվոր ենք ու միշտ կանք՝
Ամեն մեկս մի բանակ
Ամեն մեկս Անտունի...
Խառնվել են մեր երթին
Հազար ու մի խառնածին,
Դեգերում ենք օրն ի բուն
Դարձի ճամբան փնտրում
Եւ ծփում է մեր հոգին
Երբ երգում ենք Անտունին:


****
Գիշերն անգութ կեռ Լուսինը
Ինչպես դաշույն Արեգակի կողքը խրեց
Սիրտը մարեց հողագնդի...
Արյունը տաք Արեգակի
Տիեզերքում ցրիվ եկած՝.
Աստղ դարձած՝ որբ ու անտեր,
Փնտրում Արեգակին
Մինչ լուսաբաց....


****

Քամին սարերն է սանրում,
Փողոցի ժխորը առօրյա
Աղջկա կոնքերն է օրորում,
Աշխարհը երազ է հիմա :
Գարունը երբեւ ետ կգա
Հավքերը կապույտն են մկրատում
Ես ինձնից ախ ուր եմ հեռանում
Ձկները ջրերում դեգերում
Կարոտն է մորմոքում օրնիբուն:

****

Մեծ հայրն ասաց. – որդիս,
Թող քո որդին իմ հարկի տակ
Մայրենիով խոսին...
Թոթովախոս տղան ,
Նոր էր հեգում իր մայերեն:
Երբ հասնում էր շեմին
Ներս չէր մտնում, կանգնում.
Բղավուն էր պա՜պի
-Ես այստեղ եմ՝ մտնեմ...


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝