Յայտարարութիւն

Wednesday, August 4, 2010

Վահան Գէորգեանի Բանաստեղծութիւններէն

Օրերս արդեն առաջվանը չեն...
Միտքս իմաստուն զուր չի թափառում,
Սիրտս է միայն ձայներից օտար
Գինու գավի պես մեկեն դատարկվում:
Ա'ռաջ, աշխարհում ի՜նձ էի փնտրում ,
Հիմա ինձնով եմ ՝ ամեն ինչ չափում:
Հաշտ ու իմաստուն նայում գալիքին
Հոգսից առօրյա ՝ թե ելք փնտրում ,
Վիշտ ու ցավը մեջ ինձ տեղավորած ,
Ապավինվում եմ հին ու հարազատ...
Համբերությանը , որը ինձ մոտ է ,
Իմ միակ հույսը՝ նեցուկը ներկա:

*****

Հաղթել ենք մարտում ՝ պարտվել կյանքում,
Ինչ արժեք ունի հաղթանակը մեր....
Դժվարանում ենք ու սիրտ էլ չկա
Հաղթության գավը անհոգ ըմպելու :
Էպոսից մնաց ազգին հայկազուն՝
Վարքը Մհերի՝ օտարին արտում
Նայիրյան հունդը՝ շաղ տվեց գինով,
Աշխարհ բերելով խառնածին զարմեր
Ու մինչեւ՛ այսօր մեր խորքում նստած
Սեր կա անհեթեթ , խա՜ռնածին մի սեր,
Որ մեր աշխարհին չարիք է բերում...
Մեր հաղթանակի գավերն է ըմպում,
Դավեր է հույսում մեր տանը նստած
Կախորոշելով պարտությունը մեր:
Լավ էր Արայի պես մարտում պարտվել ՝
Քան Շամիրամին զավակ պարգեւել:



****
Մերկ ձեռքերով՝ բազկի ուժով
Առանց զենք ու զրահի՝
Գազանների ջարդող
Առյուծաձեւ Մհեր,
Վիշապ խեղդող՝ Վահագ,
Ցուլին ջարդող Սմբատ,
Վարազ զարկող Վարշամ,
Փառքի հասած այրեր
Ձեր ժառանգներն հիմա
Զենք , զրահով զինված
Պատերազմը շահած
Պարտվում են արդեն
Պատերազմից հետո....

****
Սպասումի երկար ու ձիգ
Ժամերի մեջ,- դո՛ւ լավ գիտես...
Քո պատկերը օր ու գիշեր
Օրորում եմ գինովի պես:
Քո անհանգիստ միտք հիմա
Դեգերում է հուշերն ի վար,
Ինքըս հույսի շվաքի տակ
Ավանսով եմ վաղուց ապրում:

****
Ինքդ քեզ համար երգ չես հորինում,
Ջրերիդ կանչն է քեզ միշտ օրորում
Քո ակունքներից երկիր իմ միակ
Արեւամանուկ զարմեր են ծնվում :





****
Կարոտիս երգերը արթուն
Օվկիանի ջրերով օծված
Հեռավոր ափերից կրկին
Հայրենի տուն են ինձ տանում:
Ես հեռու , ու խլված քո գրկից
Ապրում եմ օրերս վատնելով,
Ապրում եմ ժամերը հաշվելով
Դարերը թշնամի ինձ ու քեզ
Խեղդում են կանչերը կարոտի
Աղմուկ է ու տագնապ է ամենուր
Կթռչի այս դարն էլ կըգնա...
Կմնամ կարոտիս միշտ գերի:

****
Արեւն ուտում էր ստվերներին,
Նրանք անտարբեր հավերի նման
Կատարները կախ պատսպարվում են
Թիկունքում պատի...
Օրը ճոճք մտած ինչպես երեխան
Լույս ու խավարի խաղին անհաղորդ
Շողքը արեւի բանտել է ուզում...
Իսկ կուշտ արեւը ինքնագոհ արքա՝
Թիկնել է արդեն լեռան լանջերին:
Նա վաղուց գիտեր, որ իրեն կուտեն
Ծիրան թիկնոցով ստվերները.
Կեռ Լուսին առած կմորթեն անքեն
Շաղ կտան արդեն հանուն խավարի
Իր տաք արյունը ողջ տիեզերքում:



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝