Յայտարարութիւն

Friday, August 6, 2010

Վահան Գէորգեան Բանաստեղծութիւններ

Դարեր անվերջ հոգսերի մեջ,
Բախտով տրված հարևանի
Նենգապատիր ու դառնաղի
Դավերի դեմ մարտի ելար:
Հազար ու մի պատերազմում՝
Նահատակված զավակներիդ
Անուններով անվանեցիր,
Արարչագործ քո լեռներին…
Ի՜նքդ հավերժ ճամփորդ արի',
Ապավինած Արարատին՝
Երկրաշարժի սարսափն անցար :
Ու՜ր էլ հասար այս աշխարհում,
Երկինք միտող քո լեռների
Կատարներին ապավինած
Աստղերին շնչավորող
Արարատի բարձունքներից
Տիեզերքի գիրն ես կարդում:
Քարից անգամ հաց ես քամում:
Հավերժ ճամփորդ հին աշխարհի
Հազար ու մի անկյուններում...
Անգամ դատարկ անապատում

Արարատիդ տեսքի նման՝
Պատկերի պես, բուրգ կերտեցիր...
-Գտա՜ր ճամփան Արարատի,
Ակնթարթի նման անցան
Դարերն անթիվ , և՜ ինչ որ կար,
Հին աշխարհից՝ քո կառուցած .
Արքաներիդ անուններով
Պահ ես տվել տիեզերքի
Կաթնածիրին…


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝