Մեսրոպ Մաշտոցին
Բախտավոր այրդ դու մեր դպրության
Հավերժին միտող արքայից -արքան:
-Ես պիտի գովեմ քո փառքը վսեմ,
Երբ աստվածային աջն արարչի
Դարերին գետնող քոնն է վեհ անձիդ:
Ես քո որերրորդ ժառանգը արդեն
Ձենով Օհանի տագնապն եմ ապրում
Վախը իմ սրտում դեռ քեզ եմ ձայնում
Ինքդ մեր բախտի հրաշքն ես հավերժ:
Մեր հին էպոսի ` էպոսը ներկա
Թոնրից պոկված հացն հանապազոր,
Քաղցրախոս բարբառ` մերանը ցեղի,
Թև ես պարգևում , տանում ճախրանքի:
Մեր միացումից բառերն են շիկնում
Յուրաքանչյուրիս ձև ու կերպ տվող
Խոսքերը բոլոր քեզ ուղղած երդում
Քո գործն Արարիչ մեր բախտն Է կերտում :
***
Արարեց տառեր
Բախտին ապավեն
Գովերգեց փառքը,
Դարեր դիմացան
Երեսունվեցը` իրար թև թիկունք:
Զրահավորված անհաղթ մշակներ
Էությամբ հզոր սերմնացան հույսի
Ընդեմ խավարի արթուն թշնամի
Թանձրամիտ մթին:
Ժամանակների հարափոխ խաղից,
Ինքնահորդ հոսքից
Լույսը հենց զատվեց
Խայտաց , ծավալվեց,
Ծովի պես ծփաց
Կուրծքը դեմ տվեց
Հողմերին բոլոր:
Ձայնեց ու կանչեց
Ղողանջը զանգի
Ճանապարհներից
Մեղանչումների
Յուրայիններին
Նախապաշարված
Շնորհեց հավատ,
Ողջյունեց բարուն,
Չարը խափանեց ,
Պանդուխտին պատվար
Ջահ ու ջահակիր
Ռազմադաշտում դարձավ աննկուն
Սառնասիրտ զինվոր,
Վահան-զրահով
Տոկաց դիմացավ
Րոպե առ րոպե
Ցնցագին այգն է հաղթական կանչով
Ուչճացած լցվում
Փրկության երթիդ
Քայլերգն է Արփին ավետուն կրկին:
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»
0 comments:
Հայտնեք Ձեր կարծիքը՝