Յայտարարութիւն

Saturday, September 18, 2010

Բանաստեղծութիւններ Վահան Գէորգեան

Հայաստան աշխարհ, քո կարոտն հիմա
Օրերս խառնել, քունս փախցրել,
Եւ իմ ճամփեքին դեպի քեզ դարձող
Հազար ու մի նոր կապանք է դրել:

Հայաստան աշխարհ , քո կարոտն հիմա
Իմ տարիքն առել այնպես է շրջել
Որ ես մանկան պես հավատում եմ դեռ
Առաջվա նման քոնն եմ հավիտյան:

Հայաստան աշխարհ, երկիր հայրենի
Ուր ամեն մի հավք ու թուփ մասրենու
Իմ բախտի նման ինձ անգիր գիտի
Ինչպես որ կայի, նույնն եմ մնացել:

Հայաստան աշխարհ իմ միակ օրրան
Քոնն են հավիտյան խինդը օրերիս
Ես մի շյուղը քո մտքիդ մորմոքը
Դու իմ շուրթերի երգն ես կարոտի:


****
Սիրտս հավք է վանդակում
Օրն ի բուն զարկում է թևում
Մտքերս հովի պես արթուն
Կարոտիս ամպերն են մանում
Շուրթերիս փշերը վարդի
Արցունքից աղոթք են հյուսում
Ու ես էլ իմ ապրած դարի
Տագնապն եմ ուսերիս կըրում:





***
Խաղաղությունն էլ այս նոր աշխարհի
Այնքան նման է հզոր երկրի
Իրիկնամուտի բանուկ մայթերին
Վաճառքի հանված կնոջ մարմնին:

Խաղաղությունն էլ անտարբեր, նկուն,
Բռնադատված է լոկ բռնաբարվում,
Կնոջ պես գիտե վճարողն արդեն
Տերն է մարմնի արարած կրքին:

Խաղաղությո՛ւնը օրվա խաղաթուղթ,
Հզոր կոչվածին մի նո՛ր իրավունք,
Ազատությունը զոհվում է անշուշտ.
Արդարությունը փողոց նետված որբ:





****
Գիշերվա կապտաթույր երկնքում
Ուր չկան աստղեր առկայծող
Լուսինն է մոլորված դեգերում,
Իր կորած կեսին է փնտրում:










****

Հոնքերից մինչև կոնքերը
Ծփում է, ծով է ծեքծեքուն:
Ոտքերը սլացիկ, ցատկռտուն
Մտքերիս պարանն են մկրատում:

Դու կին ես թովչանքդ անծանոթ
Շողում է ցանկասեր շուրթերիդ,
Ըղձանույշ մարմինդ միշտ գերում,
Զիստերիդ պարն է կախարդում:

Իղձերիս աղեղից պրկված
Նետեր են բառերս լուսաշող
Սևորակ աչքերիդ ակունքում
Արցունքի շիթերն են արարվում:

***

Ուր էլ գնամ ես արդեն
Դու իմ մտքում միշտ ներկա
Սիրտս կանչում է արթուն
Անթև հավք եմ երկնքում:












***

Թշնամիներս անթիվ, անհամար
Բարեկամներս նրանց թիվն անշուշտ
Ամենքին հայտնի, չնայած բնավ
Ես չեմ պարծենում իմ ունեցածով:

Ունայն աշխարհում մենք միշտ անցողիկ
Նրանք իմ սրտում, մտքիս քուրայում
Անվերջ թրծըվում, միշտ վերածընվում
Շուրթերիս փարված, երգի են փոխվում:

Ոգեղեն լույս են, հույսերիս նեցուկ
Տքնության պահին ինձ հետ թևանցուկ
Վիշտըս սփոփում ու խինդըս կիսում

Բախտիս զարտուղի ճամբեքին անգամ
Հառնում են մթում դառնում ուղենիշ
Ապրած օրերիս լեգենդը հյուսում:



Դարակեսը

Դարակեսն էլ անցավ, այս նոր դարի շեմին
Որոգայթն եմ տեսնում դարանակալ Վեհիդ,
Որ հյուսել ես թաքուն մեր քարքարոտ ճամբին,
ԵՎ ո՞վ պիտի անսա ներկա դարը դաժան:

Ես մեղավոր գրիչ, դու արարի՛չ հզոր,
Նարեկացու նման ես էլ գրեմ ողբեր,
Գո՞ւթ աղերսեմ քեզնից , Հոբի ճամբան անցնե՞մ
Թե՞Արտավազդ դարձած ժայռի ներսում փակվեմ:

Մեր արևն էր հառնում արևելքի ծիրից,
Երազներից սերված մեր արև կերար
Ինչպես վիշապն հնում իր զոհին էր լափում
Որոգայթիդ խորքում մեր արևն էլ կորավ:

Անգոսնելի օրը մայրամուտ է թեքվում,
Հորիզոնն է նորից մեր արյունով ցողվում,
Արևմուտքի խարդախ սկյուտեղի վրա
Մեռած մանկան օրորոցն է ներկա:


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝