Յայտարարութիւն

Saturday, December 31, 2011

Ինչո՞ւ ԱՅԲ, ԲԵՆ,ԳԻՄ - 1 - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Միայն մէկ մաղթանք Վահան Գէորգեանին . գրիչիդ մելանը չցամքի :
Երկու անգամով պիտի հրապարակենք «Մեսրոպ Մաշտոցին նուիրուած Գէորգեանի սիրոյ տուրքը»:
«Նշանակ»

»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Մենք ազգովին , բոլոր ապրող հին ազգերի պես , ունենք հարուստ մշակույթը, եւ այն պարտավորեցնում է, որ արժանի մնանք մեր ավանդներին: Մեսրոպ Մաշտոցը ապրելու է այնքան, ինչքան որ կապրի մեր ազգը:Մաշտոցի շնորհիվ մենք տեր դարձանք գրերի, գրերի որոնց խորքում պահված հազարավոր հրաշքները մատչելի են հայ ոգուն հավատարիմ անհատին՝ իր սրտի ու նվիրումի չափով: Հայի գիրը, հայի տառերը անկրկնելի եղել են ու կան , կլինեն հայ մարդու ներաշխարհը առ Աստված պարզելու, նրա սերը վայելելու միակ անապական ուղին: Մենք ազգովին ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ կրում ենք մեր հոգում, մեր սրտում: Հայ լինելու, հայ մնալու հրաշքը միշտ նրան ենք պարտական, ահա այս մտորումներից ծնված տառերի գլխագրերով չափածո մտքերը աղոթքի կշռույթով սիրո ու հարգանքի տուրք է:Սեր առ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ , որի կարիքը ավելի շատ մենք ապրողներս ունենք, մեր հոգսաշատ աշխարհում:
«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«
Այբ ,Բեն , Գիմ...

Արարիչ Արեւ,
Արփի արբեցում,
Ակունք՝ ալեծուփ,
Ամենուր անեղծ՝
Այլասերվելու
Աղետից փրկիր,
Աշխարհը արար:

Բարեգութ, բարերար,
Բերկրանքի ակունք,
Բարեխոս եղիր արդար մտքերին,
Բախտից առավել Արեւին պաշտիր,
Բարեպաշտ անձին՝
Բայրացկամ նայիր,
Բարեկեցիկին՝
Բարեկիրթ դարձրու,
Բաց ու բացառիր
Բանասարկուին...

Գթառատ դեպի քեզ,
Գալիս ենք անվերջ,
Գգվանքի կարոտ ծնված օրվանից,
Գայթում ենք հաճախ,
Գայթակղվո՜ւմ ենք, շատ անգամ ստում,
Գեհենի ահից՝ փարվում քղանցքիդ,
Գովքդ մեր շուրթին ,հայցում ենք ներում,
Գերված ենք փրկիր
Գեղարդավորից:

Դատիր, մի՜ դատապարտիր,
Դժկամ մի նայիր դժգոհությանը:
Դյուրաբեկ միտքը՝ դրվատիր, ուղղիր,
Դարձրու դիպուկ դիմազրկվածին,
Դյուրահավատին մի թողնիր մենակ,
Դաժան է դարը, երբ դիվահարն է
Դատում երկիրը:

Երազի երկիրը երկունք է ապրում:
Երկինք ու երկիր թոհուբոհի մեջ:
Երկրաշարժ, ավեր, կործանման կսկիծ:
Երկպառակության օվկիանը մթին՝
Ետ է շպրտում խենթ նավազներին:
Եղերնագործի երախից անսանձ
Երազը փրկի՜ր, երազը փրկիր,
Եղեգնա փողից թող Վահագն հառնի,
Երջանկությունը երազի բերած
Երկունքի մեջ է թող չորբանա:

Զատիր մանրին՝ մանրախնդիրից,
Զայրակնած հոգին հանգստացրու,
Զառանցախոսին կոչումով խաբիր,
Զվարդախոսը քեզ չի մոռանում:
Զարդարիր սիրով վերափոխվածին,
Զորավիգ դարձիր արդար մտքերին,
Զվարթություն տուր արշալույսերին:

Է՜հ , ճիչը՝ ավետիս, սիրտը` փլված ծով,
Էակ ենք բեկուն, հեղեղուկ վարքով,
Էությունդ հար մեր դեմ է հառնում,
Էափոխվում ենք փրկության հույսով:
Է՜-ն արտաբերում ամբողջ զորությամբ,
Է-ին ժխտող չէ-ն անջրպետ մի խոր,
Էականը դեռ, որ չենք մոռացել՝
Է-ն յոթերրորդն է, տիեզերք միշտ նոր:

Ընդունիր հոգին, մաքրի՜ր մեղքերից,
Ընկածի համար հենակներ պարզիր,
Ըմբոստացողին մի դիմադարձիր,
Ընդարձակելով տարածքը չարի,
Ընչասիրության դռները գոցիր,
Ընծան՝ սրտից է, թե՜ ծալքից շուրթի,
Ընդգծիր, զատիր՝ կեղծն իրականից:

Թրթռուն լույս ես ոգու՝ բալասան,
Թրատել գիտես ու թովել՝ թովիչ,
Թշվառին՝ թախիծ ,տառապանք ու վիշտ,
Թերուսին՝ թիկնոց, գողին՝ թաքստոց,
Թագակիրների՜ն ինքդ թիկնօթոց:
Թվում է անսպառ բաշխում ես սերդ՝
Թե անառակը, թե բարեպաշտը՝
Թախանձում են քեզ հավասարապես:

Ժամանակները գալիս են ,գնում...
Ժամանակները չեն վերադառնում,
Ժամանակները մեզ չեն կարեկցում,
Ժամանակների թոհուբովի մեջ՝
Ժառանգությունը վատնում ենք անվերջ,
Ժողովուրդն հավետ կորուստների հետ՝
Ժխտում է նորը, հինը՝ վերապրում:

Իրազեկ մարդու խրատը հիշիր,
Ի՜նքդ համբերիր , թե տասը գիտես
Իննը քեզ պահիր, մեկը՝ մատուցիր,
Իմացիր խոսքը գոհար է անգին:
Իմաստակն անվերջ լեզվին է տալիս,
Իշխանավորը դիրքն ամրագրում,
Իսկական լույսը Տերն է ընծայում,
Իմաստուն միտքն է իր ճամբան գտնում:

Լեռներն հայրենի երկնքին միտող,
Լուսավորիչի կանթեղն են պահում,
Լուսաբացները խավարին անդեմ
Լցնում , խցկում են , կիրճի խորշերում,
Լույսի հեղեղից՝ հույսը լիաբուռ,
Լեզու է առնում դարձած մեղեդի,
Լրտու ժխորը թեւերը քշտած
Լրբաբար, խենեշ, խավա՜ր է տենչում:

Խաղաղ իջնում է երեկոյան կրկին,
Խեղճացած վհատ Լուսինը արթուն
Խառնակ երկնքում սուզվում է , ելնում,
Խաբված Արեւից ու աստղերից:
Խարդավանքների տիրականը միշտ
Խավարն է կրկին՝ տե՜րն ու տիրուհին
Խոնջանքի կարոտ Հույսն էլ հուսաբեկ
Խաղաղ ննջում է, որ երազ ծնի...

Ծնված օրվանից ՝ ծով երազներով,
Ծարավ ենք լույսի ու չենք հագենում,
Ծնունդդ բարի օր լուսաբացին:
Ծնվող օրն արդեն շուքերիդ ներքո՝
Ծեսն է կատարում գոհաբանության:
Ծփա՜, ծավալվիր, դու ծիրանափայլ,
Ծով տիեզերքում կաթիլ ենք թվում՝
Ծալքերում նրա ծփում, ծավալվում:

Կապանքը չարի խափանիր բնում,
Կասկածին երկչոտ՝ կորցրու վատնիր,
Կամքովդ վանիր վհատությունը...
Կցված են իրար շունչն ու հուրը հար,
Կորուստը մեկի ՝ մահ կրկնակի,
Կարոտն էլ հավետ՝ խեղճ ու մինուճար,
Կամարակապ են կամք ու զորություն,
Կամքդ ի՜ կատար , Ամենակարող՝
Կամարակապիր տվածդ արդար:

Հարատեւ խաղից, խարդավանքների
Հորձանուտներում ոգին մաքա ռող

Հառնում է լույսով, խավարից զատվում
Հասնում ամենքին ու նեցուկ դառնում:
Հազարաերանգ երկունք է ապրում,
Հավատին փրկած որոգայթներից,
Հավիտյան արթուն ճամփեքին հսկում
Հավերժ լույսի հետ հույս է արարում:

Ձգված ջղերը հանգստացրու,
Ձախավեր օրը անդարձ կորցրու
Ձախկիր, ձախողիր մտքերը խոտոր:
Ձայն տո՜ւր, թող լցվի ունկը լռության:
Ձգտումներն անեղծ ողողիր լույսով:
Ձեռնահաս փրկի՜ր հոգին մոլորված,
Ձեռքդ դիր օրհնիր արդար մտքերին:

Ղեկազուրկ նավը ջրերի վրա,
Ղեկավարելով Լեռը հասցրիր:
Ղողանջում է միշտ զանգը արթնության՝
Ղողանջին կարոտ սրտերում անվերջ:
Ղողանջի ձայնը ալիքված ծփում,
Ղողանջի ձայնը սրտից է հառնում:
Ղողանջի կարկաչն աղբույրի ակունք,
Ղողանջով լեցուն տիզերք ու ակ:

Ճակատագիրը միակողմանի,
Ճանապարհ տանող ձիգ ու ոլորուն,
Ճամփեքի վրա ճախրում է ոգին՝
Ճառագայթելով գգվանք սփռում:
Ճչում ես , կանչում, ինքդ էլ արդեն
Ճախրանքի կարոտ երկինքը տենչում,
Ճոճվում ես տեղում հարբած լույսերով,
Ճիգ ու ջանք թափում՝ հույսին աղերսում,
Ճշմարտությունը հույսի չափ մանուկ,
Ճակատն՝ արյունոտ, աչքը՝ արցունքոտ:

Շար. 1
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Friday, December 30, 2011

Բաց Նամակ Թիւ 2 Պարոն Էրտողանին ,

29 Դեկտեմբեր 2011

Պարոն Էրտողան,
Ներողութիւն՝ սիրելի Պարոն Էրտողան,

Ակամայ սկսայ քեզ սիրելի անձնաւորութիւն համարել: Յարգանքս շատոնց կորսնցուցած եմ քեզի հանդէպ , որովհետեւ լարախաղացութեանդ շնորհիւ ինծի դիւր չեկող նկարագիր ունիս: Դուն այդ կը վերագրես Քաղաքականութեան՝ գլխագիր Ք ով: ես կը վերագրեմ ապիկարութեանդ՝ գլխագիր Աով: Քեզի պէս ապիկար մարդիկ երբ կը սկսին ծառայութիւն մատուցել՝ կը սիրեմ, բայց յարգե՞լ: Քաւ լիցի :

Պարոն Էրտողան, Ֆրանսայի խորհրդարանի Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծի որդեգրման դէմ առած որոշումը քեզի հիսթէրիք վիճակ պարտադրեց ։ Դեսպան ետ կանչեցիր , համաձայնագրեր ուզեցիր չեղեալ համարել : Այդպէս չըլլար «ղարտաշ» ս , սիրելիս, դուն երկրի ղեկավար ես , այդպէս չես կրնար վարուիլ որպէս երկրի ղեկավար , մանաւանդ որ պատրաստուած ես Օսմանեան Նոր Կայսրութեան մը ղեկավարը ըլլալու: (Բարի երազ...) : Ըստ իս ղեկավար ըլլալու համար շատ «չորպա» պէտք է դեռ խմես: Բայց ատոր մասին ձեր կուսակցութիւնը թող մտածէ: Առաջին նամակիս մէջ «սիրելիս» բառը բնաւ չէի գործածած , հիմա երբ սիրելիս կ'ըսեմ՝ պատահականութեան արդիւնք չէ բնաւ, սկսայ քեզ սիրել , ինչ մեղքս պահեմ...
Էրտողան ճան, դուն խոստացեր էիր Սարքոզիին , որ Սուրիան կը տապալես մի քանի շաբաթէն , Սարքոզին եւ Օպաման քեզ կապիկի տեղ դրեր էին եւ քեզի պանան նետող նշանակեր էին Քաթարցի Համատն ու իր կինը (Շէյքսփիր կարդացած ըլլալու ես , կը յիշե՞ս Lady Macbeth ը) : Սուրիոյ հարցը «կամքէդ անկախ պատճառներով» քու խոստացածիդ պէս չկարողացար լուծել , «Էվտէքի հիսապ չարշըյա չըքմազ» կ'ըսէ ձեր առածը չէ՞: Քու այդ տունի հաշիւդ շուկան չբռնելը քեզ դարձուց իմ սիրելի Էրտողանս: Դուն այս Սուրիան քանդելու ծառայութիւնդ եթէ յաջող կերպով կատարած ըլլայիր , կը կարծէի՞ր թէ Սարքոզին քեզի կարմիր գորգ պիտի փռէր Եւրոպական միութիւն մտնելու: Մի ամչնար, ճիշդը խօսէ: Քու խելքդ չհասաւ , որ Սարքոզին քեզի փոս կը փորէր , ինք լաւ գիտեր որ քու բանակդ քեզի նման արկածախնդիր չէր , որ ընդունէր այն ինչ դուն պատրաստ էիր ընդունելու: Խելքդ միտքդ Օսմանեան նոր կայսրութիւն մը հիմնելու ետեւէն էր : Մինչեւ օրս չէի՞ր գիտեր որ դուն ու քու երկիրդ առանց բանակի «ղուրուշ» չէիք արժեր: IQ դ ալ այդքան բարձր չէ եղեր. յուսախաբ ըրիր զիս ալ ուրիշներու նման: Բայց հակառակ ասոր՝ տակաւին կը մնաս սիրելի քու ծառայութեանցդ համար: Կը ներես որ իրականութիւնները երեսիդ կուտամ , անցեալ նամակովս ալ ըսի, դուն «ղարտաշ» ես եւ քեզի սուտ չեմ խօսիր, անշուշտ... յարգելի պատճառներով:
Սարքոզին ինքզինք ախմախ ցոյց կուտայ բայց պզտիկ սուրբ մը չէ . դուն , կրօնական օրէնքով , կրնաս 4 կնոջ հետ ամուսնանալ . չեմ գիտեր ինչո՞ւ փակեր ես մէկ կնիկի ան ալ լաչակը գլխուն: Բարեկամդ Սարքոզին ՝ որուն մէկ կին կ'իյնայ օրէնքով , ինչ «օյուններ» դարձուց , ձգեց հինը , առաւ մէկ հատ որուն մարմնին ամենայետին մանրամասնութիւնները վեց միլիար մարդ տեսած է : Այսպիսի «ճաշակաւոր» , բայց մանաւանդ՝ «ազատամիտ» սկզբունքներ որդեգրած մարդուն վրայ դուն ինչպէ՞ս խումար խաղցար Էրտողան, ինչպէ՞ս : Յուսախաբ ըրիր երբ կ'ըսենք՝ իրաւունք չունի՞նք ... Հիմա դուն Սարքոզին կ'ատես , բնական է: Սակայն ինք քեզի շատոնց կ'ատէր, դուն այդ չէի՞ր գիտեր : Իր կապիկ հալով ինչպէ՞ս քեզի նման կապիկներ խաղցնող մը կրցաւ ծուղակի ձգել, չեմ գիտեր: Բայց՝ հալալ ըլլայ իրեն : Դուն իր վերջին կապիկութեան մասին իմացար , այնպէս չէ՞: Ձեր նախագահ Ապտալլա Կիւլը երկու անգամ կը փորձէ Սարքոզիին հեռաձայնել բայց Սարքոզին անհամոզիչ պատրուակներ ներկայացնելով Կիւլի հեռաձայներուն չի պատասխաներ: Դուն ինծի եկուր համոզէ որ այսպիսի բան երկրի մը թիւ մէկ մարդուն վայե՞լ է : Այդպիսի բան միայն կապիկութիւն ընողներու կը վայելէ , սիրելիս իմ Էրտողան: Բայց, կապիկ կամ ոչ ՝ Սարքոզին թերեւս քեզի չափ չկարենամ սիրել , սակայն չեմ կրնար զինք չյարգել: Խօսքին տէր ելաւ մարդը : Քեզ նման լարախաղաց չելաւ :
Յետոյ , ուրիշ բան մըն ալ ըսե՞մ. Դուն այսքան տարի հայոց դէմ պայքարեցար ցեղասպանութիւնը չընդունելով: Բայց քու ապիկարութեանցդ շնորհիւ այսքան Հայ Դատի փրոփականտ չէիր կրնար ըրած ըլլալ: Հայոց բարեկամները շատցուցիր , թերթ չմնաց աշխարհի երեսին որ Ֆրանսայի այս պատմական ժեսթին մասին եւ քու դեսպանդ տուն կանչելուդ մասին չարտայայտուեցաւ: Լսեցի՞ր, Ծերակոյտն ալ լուր ղրկեր է իր կրտսեր եղբայրներուն որքան կարելի է արագ օրինագիծը իրենց ղրկել առ ի քննարկում: Այս լուրին վրայ , ես տեղդ ըլլամ , դեսպանս ետ Ֆրանսա չեմ ղրկեր , դեսպանատունս ալ կը գոցեմ եւ այդ անքաղաքակիրթ Ֆրանսացիներուն այնպիսի դաս մը կուտամ , որ կեանքերնուն մէջ չմոռնան: Ատոր փոխարէն կը մեծցնեմ Ալճերիոյ դեսպանատան շէնքս եւ մէկական հիւպատոսարան կը բանամ Ալճերիոյ քաղաքներուն մէջ: Չէ՞ որ դուն ալ Ֆրանսան կը մեղադրես Ալճերացիներու ցեղասպանութեամբ... Ես քիչ ըսի ՝ դուն շատ հասկցար «ղարտաշ»: IQ իդ մասին դիտողութիւնս ետ կը քաշեմ , եթէ այս առաջարկներս գործի կարենաս վերածել...

Ինչ որ է, Էրտողան եղբայր, վարձքդ կատար: Նախորդ նամակիս մէջ շնորհակալութիւն չէի յայտնած քեզի ծառայութեանցդ համար , սակայն ամօթ է որ այս նամակովս չյայտնեմ երախտագիտական զգացումներս. Երկիրդ Ռուսերուն , Պարսիկներուն , Սուրիոյ թանկերուն թիրախ դարձուցիր, Ֆրանսայի պէս թանկագին բարեկամ մը կորսնցուցիր , Սուրիայէն պէնզին առնող ճամբորդներուն համար պէնզինի իւրաքանչիւր լիդրին վրայ տուրք դնել տուիր , դէպի Արաբական Ծոց գացող ապրանքներդ սկսար ամենասուղ միջոցներով ուղարկել ( չէի՞ր մտածած որ քու որդեգրած պատժական միջոցներդ Սուրիոյ դէմ կրնար Սուրիան ալ որդեգրել քեզի դէմ) : Դուն արաբական երկիրներու դրացի ես, մի քանի կարեւոր արաբական առածներ պէտք է որ սորվիս : Առած մը կ'ըսէ ՝ «Ման հաֆարա հիֆրան լիախիհի, ուգաաա ֆիհի» , որ թարգմնաի՝ այն որ իր եղբօր փոս կը բանայ՝ մէջը կ'իյնայ: Քեզ միշտ աւելի խելացի կարծած էի ... Դուն նաեւ Իրաքի Նուրի Մալիքիին ՆՈՒՐԻ ՄԱԼԻՔԻ ըլլալուն անուղղակի նպաստեցիր : Քու չսիրած Իրաքդ (որմէ , խօսքը մեր մէջ, նաեւ կը վախնաս) , ի դէմս Մալիքիի , Օպամային՝ Ուաշինկթընի մէջ , Օպամայի իսկ ներկայութեան, ըսաւ ՝ «Mind your business» եւ Սուրիոյ ի նպաստ արտայայտուեցաւ: Էրտողան, քու սխալ երեւակայութիւնդ ու քաղաքական սխալ հաշիւներդ Իրաքը դարձուցին մեծ դերակատար Իրան-Իրաք-Սուրիա- Լիբանան «աքս» ի կազմաւորման գործընթացին մէջ: Սարքոզին քեզի չի հաւատար՝ հասկցանք , ձերիններէն հիմա ո՞վ քեզի պիտի հաւատայ Էրտողան...
Այս բոլորը չէին բաւեր , Թուրքիան դարձուցիր ահաբեկչութիւնը քաջալերող երկիր , ինչպէս դուք կ'ըսէք՝ «պոյանիդ մէջտեղ հանեցիք » , որովհետեւ առիթ տուիր որ վարձկաններ, բանտէ փախածներ, եւ այլք Սուրիա մտնեն բռնաբարութիւններ կատարելու, երեխաներ խողխողելու : Օր մը, ինչպիսի ոճրային արարքներ գործած ըլլալդ ի յայտ կուգայ: Թալէաթը կրցա՞ւ պահուըտիլ որ դուն կարենաս պահուըտիլ: Մէջտեղ են եւ աւելիով մէջտեղ պիտի ելլեն քու ոճրային արարքներդ : Թալէաթին այդ «վարնոց» , «արիւնարբու » Հայերը չներեցին : Կը կարծեմ , որ քեզի Թուրքիան պիտի չներէ ՝ ապիկարութեանցդ համար . դուն կրնաս ապիկարութեանց որպէս չափանիշ ծառայել . պիտի ըսես ՝ «ինչո՞ւ» : Ըսեմ ինչու , որ այլեւս համոզուիս: Դուն չէի՞ր գիտեր որ 18-20 միլիոն Ալէւի եւ 20 Միլիոնէ աւելի Քիւրտեր կ'ապրին Թուրքիոյ մէջ: Միտքդ , Սուրիոյ Ճէզիրէյի շրջանի Քիւրտերը պետութեան դէմ հանել էր : Թուրքիոյ ներսը Քիւրտերը քեզի դէմ կը պայքարին... Օճալան մը ունիս բանտը... Ալէւիները միլիոն թելով կապուած են իրենց Սուրիոյ ցեղակիցներուն ...: Աւելի բացատրութեան պէտք դեռ կա՞յ ապիկարութիւնդ փաստող:
Էրտողան , ես քու ապագադ փայլուն չեմ տեսներ, չըսելու համար մութ , տակաւին՝ զայն սեւ կը տեսնեմ: Միտքս եկաւ քեզմէ յիսուն տարի առաջ քու պաշտօնդ զբաղեցուցած Ատնան Մէնտէրէսը, որ շեղած ըլլալուն համար Աթաթիւրքի ուղիէն, (ինչպէս դուն հիմա շեղած ես եւ գիտես թէ շեղած ես...) առիթ տուաւ զինուորական պետական հարուածի՝ որուն իբր արդիւնք՝ զինք կախեցին : Յետոյ՝ շնորհիւ Իսմէթ Ինօնիւի եւ Ատալէթ կուսակցութեան Մէնտէրէսը հերոսացաւ : Էհ, գնա մեռիր , եկուր սիրեմ : Ես կը կարծեմ որ քեզ օր մը պիտի կախեն: Պատմութիւնը քեզի պիտի չներէ եւ Թուրքիան քեզի դէմ մահավճիռ պիտի տայ : Ես քու տեղդ ըլլամ այսօրուընէ կը հրաժարիմ : Կ'երթաս ու կը հաստատուիս «բարեկամ» իդ՝ Շիմոն Փերէզի մօտ, ներողութիւն կը խնդրես իրմէ զինք Տաւոսի մէջ անպատուած ըլլաուդ համար: Ասոր փոխարէն հրեաներէն կը խնդրես որ հայկական թղթածրարը քննելէ վազ գան : Ես վստահ եմ որ վազ կուգան: Այսպիսով Թուրքիոյ «սէրվիս» մատուցած կ'ըլլաս եւ կը դառնաս ազգային հերոս առանց կախաղանի : Մտածէ այս մասին , Էրտողան, խօսքս որ մտիկ ընես՝ չես զղջար:
Յուսամ ափեղ ցփեղութիւններդ ու «յաջ ու յահեակ» խոտորումներդ կը դադրեցնես եւ զիս ստիպողութեան չես մատներ երրորդ բաց նամակ մը ուղարկելու ՝ խելքդ տուն կանչելու քեզ հրաւիրելով:

Wednesday, December 28, 2011

Փրկել լեզո՞ւն, թէ փրկել մենք զմեզ... ՎՐԷԺ ԱՐՄԷՆ

Փրկել լեզո՞ւն, թէ փրկել մենք զմեզ..Հարցը ղեկավարութեան հարց է կ'եզրափակէ Վրէժ Արմէն: Այո, աշխարհի այս թոհ ու բոհին մէջ ճիշտ ղեկավարութեան կարիք կայ:Աղէտը կը շարունակուի այլապէս: Ընթերցող, տուր կարծիքդ, որովհետեւ դուն ալ այս աղէտը ապրողներէն ես եւ քու լռութեամբդ , մասնակից կրնաս նկատուիլ աղէտին շարունակականութեան ՝ անուղղակիօրէն :
«ՆՇԱՆԱԿ»

«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«
Ա.
Լեզուի կորուստը, յատկապէս արեւմտահայերէնի՛ կորուստը մեզ բոլորս կը
մտահոգէ։

Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսը՝ Արամ Ա. Վեհափառը անցնող օգոստոսին
Պիքֆայայի մէջ գումարուած Համասփիւռքեան կրթական Գ. համագումարին,
նուիրուած արեւմտահայերէնին, հարց կու տար իրաւամբ՝ »Արդարեւ, ինչպէ՞ս կարելի
է վաղուան հայը կերտել՝ անոր ներարկելով մեր հոգեմտաւոր արժէքները, ազգային
աւանդութիւններն ու ձգտումները, առանց հայ լեզուին։ Ինչպէ՞ս կարելի
է հայակերտումի ու ազգակերտումի ճամբով մեր ազգին ինքնութիւնը բիւրեղ պահել
ազգերու ընտանիքէն ներս, առանց հայ լեզուին։ Ինչպէ՞ս կարելի է մեր ազգին
ապագան լուսաւորել, առանց հայ լեզուին։«

Սակայն, նախ քան արեւմտահայերէնին ու ընդհանրապէս հայերէնին
նահանջին ու քայքայման մասին խօսիլս, կ'ուզեմ ընթերցողներուս հետ բաժնել այլոց
մտահոգութիւնները, ոչ թէ մեր լեզուին անմխիթար վիճակը արդարացնելու համար,
այլ անդրադարձնելու, որ Բաբելոնի աշտարակին )Փիզայի՞ աշտարակին ըսէի
արդեօք...( »մօտակայ« փլուզումին տակ միայն մենք չենք որ պիտի մնանք, այլ բոլոր
ազգերը, ու եթէ բան մը ունինք ընելիք, հաւանաբար միասնաբա՛ր պէտք է ընենք՝ այս
կացութիւնը փոխելու համար։

Մոնթրէալի Le Devoir օրաթերթը իր 3-4 դեկտեմբերի շաբաթավերջի թիւին մէջ
լոյս ընծայեց Fabien Deglise-ի "Une langue qui s'ռtiole, 140 caracteres a la fois" )»Լեզու մը որ կը հիւծի՝ 140 տառանիշ առ 140 տառանիշ«( յօդուածը։ Տեկլիզ սապէս կը բանայ իր
գրութիւնը. »Ինքզինք կրկնող վէճն է, որ արդիականութեան մորթին կը փակի
սկիզբէն ի վեր - հաղորդակցութեան ներկայ գործիքները արդեօ՞ք վտանգելու վրայ
են մեր խօսած, բայց մանաւանդ գրած լեզուին որակը։«

Այս անգամ հարցը արծարծողը, կ'ըսէ յօդուածագիրը, բրիտանացի դերասան ու
բեմադիր Ralphe Fienne-ն է, որ վերջերս, Լոնտոնի շարժանկարի փառատօնին, The
Telegraph օրաթերթին մէջ կ'արտայայտուէր անգլերէ՛ն լեզուի քայքայման մասին՝ ի
հետեւանք ընկերային թուայնացած փոխանակութիւններուն, բայց նաեւ խեղուած
նախադասութիւններու ու փոքր նախադասութիւններու աշխարհի մը մէջ, որուն
սահմանները, ի միջի այլոց, գծուած են մանրաշաղակրատանքի Twitter կայքին
միջոցաւ։ Ըստ Ֆիենի՝ լեզուի այս մաշումը կը լսենք ու կը կարդանք. »Մեր
արտայայտչութիւնը եւ որոշ բառեր գործածելու մեր ճարտարութիւնը կ'աղօտին
այնպիսի ձեւով, որ այլեւս մեզի համար խնդի՛ր կը դառնայ մէկէ աւելի երկրորդական
նախադասութիւն պարունակող խօսք մը կամ երկու վանկէ աւելի երկար բառ մը
գործածելը։« Արուեստագէտը ինք այս վիճակին արդիւնքը կը տեսնէ բեմի՛ն վրայ, երբ
ապագայ դերասանները Շէյքսփիրի գրութիւններուն խտութեան կը բախին... Ան այս
վիճակը կը վերագրէ ընկերային ցանցերուն, տրտմելով, որ բոլոր այդ երկար բառերը
ու այլ ժամանակներու այդ քերականութիւնը կարող չեն թուիր ըլլալ դիմադրելու
ներկայի վայրկենականութեան, ամենուրեքութեան, սակաւաբանութեան ու
արագութեան [ինչքա՜ն գեղեցիկ, արտայայտիչ, մոռցուա՛ծ բառեր հայերէնի, որ այս
առթիւ յանկարծ կը յայտնաբերենք...]։

Լը Տվուարի աշխատակիցը կ'ափսոսայ, որ նոյն ճակատագրին կ'ենթարկուի
նաեւ ֆրանսերէն լեզուն, որ կը կորսնցնէ իր »կենսաայլազանութիւնը«, ու այդ բոլոր
սղումներուն առջեւ իմաստային երանգները, ճշգրտութիւնն ու քերթողութիւնը տեղի
կու տան։
Մշակութային եւ լեզուական այլազանութեան կորուստը, սակայն, չի
սահմանափակուիր այդ երեւոյթով, այսինքն արագ հաղորդակցութեան միջոցներու
բերած վտանգով։ Այս հարցին կ'ÿանդրադառնայ նաեւ ուրիշ նոր հրատարակութիւն մը՝
l'Atlas des minorites, որ լոյս տեսաւ 2011-ին՝ իբր Le Monde եւ La vie թերթերուն մէկ
բացառիկը )ուր ի դէպ, հայութիւնն ու հայոց դէմ ցեղասպանութիւնը կը յիշատակուին
մի քանի յօդուածներու մէջ(։ Այնտեղ ներառուած գրութիւններէն մէկը, ստորագրուած
Colette Grinevald-ի ու Rozenn Milin-ի կողմէ՝ Une richesse linguistique en peril
)Վտանգուած լեզուական հարստութիւն մը(, դիտել կու տայ, որ ներկայիս տակաւին
խօսուող 6000-7000 լեզուներէն կարեւոր տոկոս մը դատապարտուած է անհետացման։
Մինչեւ ԺԵ. դար շատ աւելի լեզուներ գոյութիւն ունէին – իսկ լեզուները
մշակոյթներու, մշակոյթները՝ ժողովուրդներու առկայութեան վկայութիւնն են - ,
սակայն անկէ ի վեր գաղթարարական ալիքները, իրենց հետ բերած չարիքներով,
պատճառ եղան որ անոնցմէ շատ շատերը մեռնին։ Յաջորդ տասնամեակներուն
հաւանական է, որ Հիւսիսային Ամերիկայի ու Աւստրալիոյ )բնիկներու( լեզուներու
90%-ը անհետանան։ Մի քանի թիւեր գաղափար մը կու տան ահաւոր վիճակին մասին.
ներկայ լեզուներու 96%-ը կը խօսուին աշխարհի բնակչութեան միայն 4%-ին կողմէ.
500 լեզուներ կը խօսուին իւրաքանչիւրը միայն 100 հոգիի կողմէ. Համացանցի
բովանդակութեան 90%-ը միայն 12 լեզուներով կը խմբագրուի...
Ինչպէս գրած էի ասկէ առաջ, մայրենի լեզուն մարդկային իրաւունք մը պէտք է
նկատուի, սակայն ՄԱԿ-ը իրենց հակակշռին տակ պահող գերպետութիւնները
տակաւին թոյլ չեն տար որ այդ իրաւունքը ճանչցուի ու դառնայ համաշխարհային
օրէնք։

Այս հաստատումներէն ետք, սակայն վերադառնանք մեր ածուին, ուր
իրավիճակը այնքան ալ փայլուն չէ, ինչպէս կը նշէ նաեւ Արամ Ա. հայրապետը իր
խօսքին մէջ՝ Պիքֆայայի համագումարին։ Ան կը մատնանշէ այն ճակատները որոնց
վրայ նահանջ կ'արձանագրէ մեր լեզուն. հայ դպրոցը, ուր հայերէնի դասերը կը
կրճատուին ու լեզուի մակարդակը կ'իջնէ. հայ ընտանիքը, ուր լեզուն կ'աղաւաղուի
օտար բառերու եւ ընտանիքէն ներս օտար անդամներու ներխուժումով. հայ մամուլը,
ուր մեր խմբագիրներն ու թղթակիցները լեզուական անփութութիւն ցոյց կու տան,
հայ եկեղեցին, ուր մեր հոգեւորականութիւնը այլեւս այնքան բծախնդիր չէ հայ լեզուի
պաշտպանութեան տեսակէտէն։ Մեր կազմակերպութիւնները, կ'ըսէ Վեհափառը,
իրենց գործունէութեան ընթացքին նախանձախնդիր չեն ըլլար մեր լեզուն մաքուր ու
կենդանի պահելու, նոյնիսկ մեր գրողները կը թերանան այս տելսակէտէն։ Ի զուր չէ,
որ UNESCO-ի 2010-ի »Աշխարհի վտանգուած լեզուներու ելեկտրոնային աթլաս«-ին
մէջ արեւմտահայերէնն ալ ներառուած է։
Բայց արդեօ՞ք միայն արեւմտահայերէնն է, որ վտանգուած է։

Բ.

Սփիւռքի մէջ մենք կը տեսնենք թէ ո՛ւր կը դեդեւինք, ո՛ր ճակատներուն վրայ
կը նահանջենք, ո՛ւր են մեր թերացումները, եւ ո՛ւր՝ մեր ամրակայելիք կէտերը։ Արամ
Վեհափառը մատը վէրքին վրայ դրած է յստակ կերպով։
Հայրենազրկութիւնը իր աւերը կը գործէ։
Հայերէնը հետզհետէ կը դադրի մեր հաղորդակցութեան լեզուն ըլլալէ։ Առաջ
եթէ շատերս, յատկապէս մասնագիտական ասպարէզներուն մէջ գործողներս
հայերէնը կը դժուարանայինք օգտագործելու՝ թէ գործնական պատճառներով եւ թէ,
նոյնիսկ եթէ ուզէինք՝ բառապաշարային մեր սեփական անբաւարար
պատրաստութեան պատճառաւ, այսօր արդէն առտնին խօսակցութեան մէջ մեր
գործածած բառերուն մեկ կարեւոր տոկոսը մեր շրջապատի լեզուներէն ու մանաւանդ
անգլերէնէն կու գայ։ Սա՝ ո՛չ միայն նոր սերունդի պարագային։ Նորերը, միւս կողմէ,
ոչ միայն օտարախառն հայերէն կը գործածեն, այլ յաճախ ամբողջ նախադասութեան
մասեր, նոյնիսկ նախադասութիւններ, եթէ ոչ լրիւ խօսակցութիւնը օտար լեզուով
կ'արտայայտեն։

Գալով գրաւոր լեզուին, ամենէն հասարակ երկտողն անգամ հայերէնով չի
կատարուիր։ Ելեկտրոնային հաղորդակցութեան ջախջախիչ մասը անգլերէն կամ այլ
լեզուներով տեղի կ'ունենայ, կամ՝ լատինատառ հայերէնով, նոյնիսկ հայերէնին
կատարելապէս տիրապետող անձերու կողմէ. ասիկա՝ ոչ միայն Սփիւռքի պարագային։
Բազմաթիւ պատճառներ կան այս երեւոյթին ետեւ՝ հայերէն տառաշարութեան
դիմելու վարանումէն կամ ծուլութենէն անդին։ Այո, ոմանք կը վախնան ուղղագրական
վրէպներ ցուցադրելէ )առանց պահ մը կասկածելէ, որ օտար լեզուով ալ կրնան
վրիպիլ(, ոմանք հայերէն ստեղնաշարը իրենց համակարգիչներուն վրայ գործարկելու,
կամ ներբեռնելու, իւրացնելու կամ սորվելու չկամութիւն կը ցուցաբերեն, ոմանք գուցէ
մեծամտաբար օտար լեզու գործածելը առաւելութիւն մը կը նկատեն, իսկ
մեծամասնութեան մտքէն անգամ չանցնիր հաւանաբար որ հայերէնով ալ կրնան
առցանց հաղորդակցիլ, կարծես ատոր համար միայն անգլերէնն ըլլար արտօնեալ
լեզուն։ Ասոնք՝ ենթակայական պատճառներ կրնանք համարել։
Կան սակայն պարզ առարկայական պատճառներ. կան որ հայերէն գրել չեն
սորված. կան որ, նոյնիսկ եթէ հայկական վարժարան գացած են, մեր լեզուն
չգործածելով՝ բոլորովին մոռցած ու հրաժարած են անկէ, գէթ գրաւոր իրենց
հաղորդակցութիւններուն մէջ։ Կան նաեւ անոնք, որոնք հայերէն թերթ ու գիրք
չկարդալով՝ մնացած են սահմանափակ բառապաշարով մը, որով չեն կրնար իրենց
նուազագոյն արտայայտութիւններն անգամ հայերէն գրել։

Աւելցնենք ասոնց վրայ հայկական դպրոցներու բացարձակապէս անբաւարար
քանակը, տեղական դպրոցներու անվճար, բայց հայկական դպրոցներու վճարովի
ըլլալը, հեռաբնակներու պարագային՝ անոնց անմատչելի ըլլալը, այլեւ հայերէնով
դասաւանդուող նիւթերու դասագրքերու տեւաբար արդիականացման դժուարութիւնը,
ուսուցիչներու տագնապի վերածուող պակասը, հայերէն մանկապատանեկան,
յատկապէս պատանեկան գրականութեան անբաւարար ներկայութիւնը, ու վերջապէս՝
անգլերէնին ամենուրեքութիւնը, եւ կը սկսինք հասկնալ Աղէտին ահաւորութիւնը, այն
Աղէտին, որուն 100-ամեակը պիտի նշուի երեք տարիէն։

Աշխարհայնացումը իր աւերները կը գործէ սակայն նաեւ քսան տարիէ ի վեր
որպէս թէ վերանկախացած մեր հայրենիքէն ու մեր մայրենիքէն ներս։
Երեւանի փողոցներուն մէջ պտտողը կրնայ աչքովը տեսնել արեւմտեան
առեւտրական աշխարհի գովազդային ներկայութիւնը ամեն տեղ, ատիկա
յառաջդիմութեան հետ շփոթելով։ Կարծես չկայ կարգ ու կանոն, չկայ օրէնք՝
անգլերէնէն առաջ ու անկէ գերադաս կարեւորութեամբ հայերէնով գրելու
ծանուցումները, խանութներու եւ վառաճատուներու ցուցանակները, եւայլն։
Ամենէն ահաւորը սակայն մամուլն է, գրաւոր թէ բանաւոր, ուր գործածուած
հայերէնը յաճախ ողբալի կերպով աղաւաղուած լեզու մը կը դառնայ։ Եթէ առաջ
ռուսերէնի ճամբով մեր լեզուն կ'ողողուէր օտարամուտ բառերով, ընդհանրապէս
ֆրանսերէնէն ռուսերէնին անցած ու անկէ ալ՝ մեզի, ներկայիս անգլերէնն ալ
կ'աւելնայ։ Չեմ ուզեր բոլորը մէկ ջուրով լուալ, չեմ ուզեր ուրանալ շատ
մտաւորականներու ճիգերը մեր լեզուն անխաթար պահելու տեսակէտէն, սակայն կը
նկատեմ նոյնիսկ անոնցմէ շատերու մօտ սովետական օրերէն որդեգրուած կամ
պարտադրուած շատ բառերու հանգիստ օգտագործումը, առանց կասկածելու, որ
անոնք գրեթէ բոլորն ալ կրնան փոխարինուիլ հայերէն բառերով։

Վերջերս գրասէր բարեկամ մը ուշադրութեանս յանձնեց Հայաստանի
գրողներու միութեան պաշտօնաթերթ »Գրական թերթ«-ի 18 նոյեմբերի թիւին
առաջին էջին վրայ լոյս տեսած յօդուած մը, որ, ո՜վ հեգնանք, նուիրուած էր լեզուն
մաքուր եւ ուղի՛ղ գործածելուն։ Չկար հեղինակի անուն, ուստի կ'ենթադրենք որ
գրուած էր խմբագրութեան կողմէ։ Յօդուածին վերնագիրը՝ »ՍԵՐԻԱԼՆԵՐԻ (Serials)
ԼԵԶՈՒՆ ՏԷՐԵԱՆԻ ԼԵԶՈՒ ՉԷ«։ Ահա մի քանի նախադասութիւններ )ընթերցողին կը
խնայեմ սովետագրութիւնը(.
- »Թերեւս սա ամենախնդրայարոյցն է, քանի որ հեռուստասերիալներին (TV
serials) ընտելացած մեր երեխաները արդէն վարժուել են ժարգոնին )jargon(։«
- »Ժարգոնը... այնքան յաճախակի է հնչում մեր հեռուստաէկրաններից (ecrans
de tele)։«
- »Հետեւէք մեր տաքսի (taxi) ծառայութիւնների կամ այսպէս կոչուած,
օֆիսների (offices) անուանումներին։«
- »Հայաստանը այն երկիրն է, որի բնակիչները յաւերժօրէն քրէական
ռազբորկաների )ոչ Աղայեանի երկհատոր, ոչ ալ Ակադեմիայի – Academy -
քառահատոր բառարաններուն մէջ գտայ այս բառը, ուստի դիմեցէք ձեր ռուսախօս
բարեկամին գիտնալու համար, թէ ինչի՛ մասին է խօսքը( ու տարաբնոյթ ինտրիգների
(intrigues) մէջ են...«։
- Եւ այդ հակաէվոլիւցիա (counter-evolution) ապրող լեզուն ամեն օր
հեռուստաընկերութիւնները մատուցում են մեզ ու մեր երեխաներին։«

Սրտի ցաւով կը նշեմ այս տողերը, որ կ'երեւին այլապէս ինծի շատ սիրելի,
կարեւոր, ու Հայաստանի կեանքին մէջ կարեւոր դե՛ր խաղացած ու դեռեւս խաղացող,
այս շաբաթաթերթին մէջ։ Շատ կարեւոր է նաեւ յօդուածը, որ մտահոգութիւն կը
յայտնէ մեր լեզուի անփառունակ վիճակին մասին՝ մեր երկրին իսկ մէջ։ Այնտեղ կը
կարդանք. »Ամենուրեք՝ փողոցում, տանը, թէ դպրոցում, մեր երեխաների լեզուն
այլեւս Տէրեանի եւ Չարենցի լեզուն չէ, մեր մտաւորականութեան, մեր ինքնութեան ու
մեր գոյութիւնը երաշխաւորող լեզուն չէ։ Թւում է հայերէնը վարձով տրուել
է քրէական աշխարհին, ովքեր իրենց բնոյթին յատուկ դաժանութեամբ, փորձում են
խեղանդամել, տանջել ու դաւանափոխել լեզուն։«
Բացէք հայրենի մամուլի էջերը, սկսեալ »Երկիր«-էն, որ կ'ակնկալէինք, որ
ամենէն աւելի նախաձախնդիր պիտի ըլլար մեր լեզուի անաղարտ պահպանման
համար..., ու չէք հաւատար ձեր աչքերուն։ Հայերէնը սպունգ դարձած է, ու կը
ներծծէ որեւէ բառ որ լրագրողները օտար մամուլին մէջ կը տեսնեն ու ժամանակ չեն
տար բառարան բանալու ու անոր հայերէնը փնտռելու։

Հարցը այլեւս լեզուի հարց չէ. արժանապատիւ ինքնութի՛ւն ունենալու,
սեփական դէմք ու դիմագիծ պահելու հարց է, Սփիւռքի մէջ թէ Հայաստանի։
Հարցը դուրս կու գայ մեր՝ մտաւորականութեան, գրողներու, լեզուաբաններու,
նոյնիսկ կրթական ու մշակութային հաստատութիւններու ու կազմակերպութիւններու
ազդեցութեան սահմաններէն։
Հարցը շարունակութիւնն է Աղէտին, անոր ընդդիմանալո՛ւ, դիմադրելո՛ւ հարց
է։ Պետութեան, կուսակցութիւններուն ու ազգի ապագայով մտահոգ ղեկավարութեան
հարցն է, կամ գուցէ ճիշդ պիտի ըլլար ըսել՝ ղեկավարութեա՛ն հարց է...
ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ
Հորիզոն, 2011-12-19, -26 / 2012-01-02 )1694-1695/1696(

Sunday, December 25, 2011

ՍԱՐԿԱՒԱԳՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ

Սուրբ Ստեփաննոս առաջին սարկաւագին նահատակութեան տօնին առթիւ արտասանուած խօսք մըն է այս Գարատուրանի Ս.Ստեփաննոս մատրան մէջ, ի ներկայութեան հաւատացեալներու: Այս խօսքը կը ձօնեմ Տամասկոսի մէջ նահատակուած քառասունէ աւելի նահատակներուն , որոնք զոհ գացին անարգ եւ դաւադիր ոճրային արարքի մը : Անոնք յանցաւոր էին անմեղ քաղաքացիներ ըլլալու յանցանքով , ինչպէս մեր առաջին սարկաւագ Սուրբը , որուն յանցանքն էր Քրիստոնէավայել կեանք ապրիլը: Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

Ի՞նչ կը նշանակէ սարկաւագ:

Ըստ Հրաչեայ Աճառեանի Հայերէն Արմատական Բառարանի մէջ յիշուած զանազան բացատրութեանց ՝ սարկաւագ կը նշանակէ սպասաւոր, ծառայ,եկեղեցական պաշտօնեայ, որ կը սպասաւորէ պատարագիչին:
Ըստ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ նուիրապետական կարգերու բացատրութեանց ՝ հետեւեալ ձեւով կը ներկայացուին սարկաւագն ու սարկաւագութիւնը . «սարկաւագութիւնը եկեղեցւոյ նուիրապետութեան վեցերորդ աստիճանն է: Սարկաւագ կը նշանակէ սպասաւոր, ծառայ : Հետեւաբար, սարկաւագը Աստուծոյ Սուրբ Սեղանին գլխաւոր սպասաւորն է:Ան օգնականն է քահանային եւ եպիսկոպոսին : Եկեղեցւոյ բոլոր արարողութեանց եւ խորհուրդներու կատարողութեան ընթացքին ան իր մասնակցութիւնը կը բերէ քարոզներ , այսինքն ժողովուրդին ուղղուած հոգեւոր հրաւէրներ կամ թելադրութիւններ կարդալով , առանց ուսուցանելու եւ առանց խորհուրդ կատարելու , իսկ Սուրբ Պատարագի ընթացքին կը կարդայ Աւետարանը , կը խնկարկէ եւ կը կատարէ Վերաբերումը: Ինչպէս երկնքի մէջ հրեշտակները Աստուծոյ գահուն կը սպասարկեն, Անոր բարեխօսելով, նոյն օրինակով սարկաւագը կը սպասարկէ Սբ. Հաղորդութեան սեղանին, պատարագիչէն կը խնդրէ օրհնութիւն ժողովուրդին համար , ժողովուրդը կը հրաւիրէ Աստուծոյ երկրպագելու, աղօթելու, Անոր ողորմութիւնը խնդրելու: Քրիստոսի յայտնութեան Աւետիսը Սուրբ Սեղանէն ստանալով կը փոխանցէ ժողովուրդին, որ զիրար ողջունեն: » :
Իսկ ըստ Գործք Առաքելոցի՝ սարկաւագը ոչ միայն սպասաւոր ու ծառայ է այլ նաեւ գործակից:« Անոր պարտքն է ժողովուրդէն հաւաքել ողորմութիւններ եւ զանոնք բաշխել կարօտեալներուն, այցելութիւն տալ աղքատներուն, այրիներուն, որբերուն , հիւանդներուն եւ մատակարարել ամէն հարկաւոր դարման»: Այս կը նշանակէ , թէ սարկաւագը ինքնամփոփ կամ մեկուսացած անձ մը չէ, այլ ժողովրդային անձնաւորութիւն է: Զայս հիմ առնելով ՝ Պօղոս առաքեալ կը բնութագրէ սարկաւագը հետեւեալ ձեւով.«Սարկաւագները պէտք է ըլլան ծանրաբարոյ, ոչ երկլեզու , ոչ գինեսէր, ոչ շահամոլ , այլ պահեն խորհուրդը մաքուր խղճմտանքով»: Այդպիսի յատկութեանց տէր էր սարկաւագներուս նախահայր՝ Ս. Ստեփաննոսը:

Ուրկէ՞ ծագում առած է սարկաւագ բառը: Դարձեալ պիտի դիմենք Աճառեանի Արմատականին , ուր տարբեր բացատրութիւններ կը տրուին . բայց , նոյնիսկ հանճարեղ Աճառեան գիտական վկայութիւն չի համարձակիր տալ այս բառին ծագման: Այսպէս, Աճառեան կը բացատրէ , թէ « Ներսէս Լամբրոնացի եւ Յովհաննէս Արճիշեցի կը վկայեն որ բառը օտար է բայց չեն կրնար հաստատ ըսել թէ որ լեզուէն սեռած է: Կարգ մը հեղինակներ կը կարծեն թէ պարսկերէն «սէրքեար» բառէն ծնած է , որ կը նշանակէ աւագ ծառայ , ուրիշներ պարսկերէն «սէրիքիար» բառէն, որ կը նշանակէ գործերու վերակացու , կամ «սէրխաւան» էն , որ կը նշանակէ դպրապետ եւ կամ պարսկերէնէ դարձեալ «սարխավակ»էն որ կը նշանակէ գլխաւոր պաշտօնեաներու :» Սակայն բառի ծագումը կը մնայ անստոյգ եւ անվաւեր:
Այս ամբողջը գիտնալէ ետք ,
Ի՞նչ պէտք է ակընկալել այսօրուան սարկաւագէն: Ըստ իս, այսօր, քիչ մը անորոշութիւն եւ շփոթ կայ սարկաւագի տիպարին, անոր խաղալիք դերին , անկէ ակընկալուած գործին ու գործունէութեան մասին: Իմ տեսանկիւնէս դիտելով , ես հետեւեալ ձեւով պիտի բնութագրէի արդի սարկաւագը.
1. Սարկաւագը պէտք է ըլլայ իսկական հաւատացեալ : Նախ քան ձեռնադրութիւն ան հոգուով պատրաստ պէտք է ըլլայ ընդունելու իր ուսերուն դրուելիք լուծը : Շատեր, ի միջի այլոց հոգեւոր հայրեր , կը սահմանափակեն սարկաւագի դերը Վերաբերում ընելու, Աւետարան կարդալու մէջ: Ոչ բնաւ, սարկաւագը այլ ուսանելի պաշտօն ունի՝ Ս. Ստեփանոսի օրինակով:
2. Սարկաւագը պէտք է ըլլայ քրիստոնէական զարգացումի տէր , իր հոգին լեցուն պիտի ըլլայ քրիստոնէութեամբ , այսինքն քրիստոնէութիւնը իրեն համար ըրած պէտք է ըլլայ կեանքի ձեւ : Եւ այս, ըստ իս, պարտադիր է եւ հրամայական:
3. Սարկաւագը պէտք է ըլլայ գիտակից իր ծառայութեան եւ պաշտօնին. իսկ իր պաշտօնը կ'ենթադրէ ՝ համեստութիւն , քաղաքավարութիւն , շրջահայեացութիւն: սարկաւագը պէտք է ըլլայ դրական մարդ , հարց լուծող , գործնական:
4. Սարկաւագը պէտք է ըլլայ քաջ: Քաջութիւնը այս պարագային չի սահմանափակուիր ֆիզիքական քաջութեամբ միայն այլ ՝ բարոյական քաջութեամբ, որն է իր ճիշտ ուղին չկորսնցնել եւ խուճապի չմատնուիլ երբեք՝ երբ տարբեր հովեր իր շուրջ կը փչեն եւ կրնան ե'ւ իր հաւատքը ե'ւ իր քրիստոնէավայել կեցուածքն ու բարոյական ըմբռնումները խախտել:
5. Սարկաւագը պէտք է ըլլայ հնազանդ:Նախ՝ հնազանդ իր սկզբունքներուն եւ յետոյ՝ հնազանդ իր մեծաւորներուն : Սկզբունքին հնազանդիլն է , որ զինք կը դարձնէ կարգապահ եւ պարտաճանաչ: Զանց ըրէք կարգապահութիւնը, տիսիփլինը, ոեւէ անձի կամ որեւէ հաստատութեան մէջէն , աւաղ այդ մարդը կը մոլորի, կը մոլորեցնէ , իսկ այդ հաստատութիւնը՝ փուլ կուգայ:
6. Սարկաւագը պէտք է ըլլայ օրինակելի , այսինքն իր կեանքի օրինակով ան օրինակ պէտք է հանդիսանայ այլոց: Ան բարոյական օղակ մըն է իրմէ պաշտօնով կրտսերներուն եւ պաշտօնով երէցներուն միջեւ: Ինք իր վարքով ու վարմունքով օրինա'կ է դպիրներուն : Ան պէտք չէ մեղանչէ ըսելով մէկ բան եւ ընելով ուրիշ բան: Մեր օրերուն այսօրինակ երեւոյթներու յաճախ կը հանդիպինք նոյնիսկ սրբազան առաքելութիւն ունեցող անձնաւորութեանց մօտ:
7. Սարկաւագը պէտք է ըլլայ ժողովրդային մարդ . ան իր համեստութեամբ ու համբերատարութեամբ հասկացողութիւն պէտք է որ ցոյց տայ մարդոց ապրումներուն , եւ իր կարողութեանց համաձայն ՝ զանոնք համոզէ կատարելու լաւն ու բարին: Այսպիսով , ոչ միայն Սուրբ Սեղանին վրայ ծառայած կ'ըլլայ իր մեծաւորներուն այլ ՝ իրական կեանքի մէջ կը ծառայէ անոնց , անոնց պարտականութենէն մաս մը իր ուսերուն վրայ դնելով:
8. Հնազանդութեան ու կարգապահութեան կողքին արդի սարկաւագը պէտք է իր շինիչ առաջարկներն ու շինիչ քննադատութիւնները կարենայ ընել իր մեծաւորներուն: Անոր պարտաւորութիւնն է եկեղեցւոյ յառաջդիմութեան համար աշխատիլ , ինչ որ կ'ենթադրէ, որ ինք հետամուտ պէտք է ըլլայ եկեղեցին ժողովուրդէն , ժողովուրդն ալ եկեղեցիէն չհեռացնելու աշխատանքին: Ժողովուրդին մօտիկ ըլլալով , ան պէտք է լաւ ճանչնայ ժողովրդին այսօրուան պահանջները եւ իր մեծաւորները տեղեակ պահէ օրուան պէտքերուն մասին, ի ծառայութիւն իր մեծաւորներուն, եկեղեցւոյ եւ ժողովուրդին : Այո, ժողովուրդին , որովհետեւ , առանց ժողովուրդին ի՞նչ արժէք ունի եկեղեցին: «Ժողովուրդն է եկեղեցին» , կը պատգամէ մեզի Արամ Ա. Վեհափառ հայրապետը:
9. Մէկ խօսքով՝ սարկաւագութիւնը լոկ մակերեսային , երեւութային իրականութիւն չէ, ան խորքային բնոյթ ունի . այնտեղ ինքնաճանաչման գործօնը շատ մեծ դերակատարութիւն ունի , մանաւանդ՝ սարկաւագութիւն պաշտօնը կոչումի վերածելու գործընթացին մէջ:

Նիւթապաշտութիւնը, դրամապաշտութիւնը , աղբիւրն են չարութեան : Նիւթապաշտութեան արդիւնք են նենգութիւնը, սուտը, սպաննութիւնը, դաւաճանութիւնը, նախանձը, ընչաքաղցութիւնը,ագահութիւնը եւ մասամբք սոցին: Սարկաւագի առաջին յատկութիւնը պիտի ըլլայ նիւթապաշտութենէ հեռու մնալը : Մենք կ'անդրադառնաք այն աւերին որ կը կատարուի մեր շուրջ ՝ մեր նիւթապաշտութեան հետեւանքով, մամոնային գերի'ն դառնալու հետեւանքով : Այդ մէկը նոյնիսկ կ'երեւի կարգ մը կրօնական շրջանակներու եւ զանոնք ներկայացնողներու մօտ: Սարկաւագ մը դաստիարակուած պէտք է ըլլայ այդ ուղղութեամբ , որպէսզի կարենայ մաքուր կեանք մը ապրիլ:

Ճիշտ է , որ նահատակութեան տօնակատարութիւն է այս տօնը սակայն քրիստոնէութեան յաղթանակի տօնն է նաեւ : Հետեւաբար ցնծութեան օր է այս օրը : Այս առթիւ կը շնորհաւորեմ բոլոր Ստեփաններն ու Փանոս անուն կրողները եւ կը մաղթեմ , որ իրենց քրիստոնէավայել ծառայասիրութեամբ անոնք քայլեն Սուրբի հետքերով , ի պայծառութիւն հայ եկեղեցւոյ , յօրինակ նոր սերունդին եւ ի զարգացում հայ ազգին:

Նշան Պասմաճեան
25 Դեկտեմբեր 2011

Սիլվա կապուտիկեան Տուն - Թանգարանի մասին

«Գրական Թերթ» էն իմացանք վարը նշուած լուրը: Գնահատանքի խօսք բոլոր բարերարներուն իրենց վեհանձն գործին համար: Շահեկանութեան համար կ'արտատպենք այս ծանուցումը մեր ընթերցողները իրազեկ պահելու մտահոգութեամբ:

«Նշանակ»

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»««»«»«»»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Հարգելի' բարեկամներ,

Սիրով ուզում ենք տեղեկացնել, որ Սիլվա Կապուտիկյանի

տուն-թանգարանն արդեն ունի իր կայք-էջը, որին կարող եք ծանոթանալ

kaputikyanmuseum.am հասցեով:

Այս կարևոր հաջողության համար թանգարանը և <<Ս.

Կապուտիկյան>> գրական հիմնադրամը

մեծապես պարտական են բարերարներ Սերժիկ և Արշալոյս

Հարությունյաններին,

Վարդան Իսաղուլյանին, Անդրանիկ Շահբազյանին, Էլբէկ Խեչումյանին

և Անդրանիկ Նազարյանին:

Մեր շնորհակալությունն ենք հղում նաև Թամրազ Հովսեփյանին և

Մարի Հարությունյանին` թանգարանի խնդիրները իրնահայ համայնքում

ներկայացնելու և հիշյալ բարեգործական ձեռնարկն իրականացնելու համար:

Կայքի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա 2012 թ. հունվարի

20-ին` բանաստեղծուհու ծննդյան օրը, տուն-թանգարանում:

Շատ ուրախ կլինենք, եթե հնարավորություն ունենաք մասնակցելու

արարողությանը:

Մինչ այդ կուզենայինք իմանալ ձեր կարծիքը և դիտողությունները

կայք-էջի մասին:

Հարգանքով`

Ս. Կապուտիկյան գրական

հիմնադրամի տնօրեն` Արմենուհի Դեմիրճյան

Թանգարանի տնօրեն` Ռաֆլետա Հաջյան

Friday, December 23, 2011

Բաց նամակ Էրտողանին

Պարոն Էրտողան,

Պտահմամբ, հեռատեսիլէն այս գիշեր տեսայ,որ թուրք երկու հազար ցուցարարներ իրենց բողոքը կը յայտնէին Ֆրանսայի խորհրդարանի անդամներուն՝ ցոյց կատարելով խորհրդարանին առջեւ, որպէս բողոք՝ Ֆրանսայի խորհրդարանի Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծի որդեգրման դէմ։ Ժողովրդավարութիւն չէ՞ ամբողջ աշխարհիս քարոզածը: Թուրքերն ալ որպէս «ժողովրդավարութեան ախոյեաններ» իրաւունք չունի՞ն ցոյց ընելու , գէթ փաստելու համար որ իրենք սուտ ժողովրդավարներ չեն: Իրական ժողովրդավարներ են որովհետեւ... ցոյց կ'ընեն...
Սակայն այս խեղճ ցուցարար թուրքերը , Փարիզի ցուրտ փողոցներուն մէջ իրենց ընելիքը գիտնալով հանդերձ իրենց ըսելիքին վրայ բախտախաղ խաղցեր են, ձեր լեզուով՝ խումար: Պաստառներէն մէկուն վրայ ֆրանսերէնով գրուած էր՝ «L’histoire ne doit pas servir la politique» որ թարգմանի ՝ « պատմութիւնը պէտք չէ ծառայէ քաղաքականութեան»: Մարդը միտքէն ըսեր է ՝ «գրենք այս մէկը, անցաւ նէ անցաւ , չանցաւ նէ...շատ բան չունինք կորսնցնելիք»: Այսինքն , այս մեր խելքի տոպրակ ցուցարարը, հաշիւ է ըրեր որ« խորհրդարանի անդամներէն մին եթէ նայի պատուհանէն վար եւ իմ գրածս կարդայ՝ կ'ամչնայ եւ խորհրդարանը անմիջապէս իր առած որոշումին հակառակ կը քուէարկէ» :Ես ֆրանսացիներուն ամչկոտ ըլլալը չէի գիտեր , մանաւանդ քաղաքագէտներուն ամչկոտ ըլլալը բնաւ չէի գիտեր:Հիմա գիտեմ...շնորհիւ այդ բարի թուրք ցուցարարին , ատոր համար համոզուած եմ որ այս անգամ խորհրդարանի անդամները ,այդ պաստառը կարդալէն ետք , պիտի ամչնային եւ այդ ցուցարարը jack potը պիտի զարնէր:Բայց չար բախտէն՝ եւ ես հարիւր առ հարիւր վստահ եմ , որ այդ երեսփոխաններէն ոեւէ մէկը պատուհանէն վար չնայեցաւ եւ այդ ցուցարարին ու անոր վրայ իր յոյսը դրած պետութեան յոյսերը յօդս ցնդեցան :

Պրն Էրտողան, ե՞րբ սկսար պատմութիւնը ճիշտ ճանչնալ , որ առանց ամչնալու, քու պետութիւնդ կը համարձակի աշխարհի դաս տալ, որ զայն քաղաքականութեան հետ չխառնենք. տակաւին՝ զայն քաղաքականութեան չծառայեցնենք: Քու ժխտումդ ցեղասպանութեան , քու տարած ճնշումի քաղաքականութիւնդ Օպամայի նման արկածախնդիրներու վրայ , քու դեսպանդ Ֆրանսայէն տուն կանչելդ , քու Հայաստանի շրջափակումդ տարիներէ ի վեր, քու պատմական յուշարձաններ քանդելովդ դուն պատմութիւնը քաղաքականութեան չե՞ս ծառայեցներ միթէ: Այլ օրինակներ ալ տա՞մ...

Ինչ որ է , Ֆրանսային զարկած ապտակը գլուխդ դարձուցեր է , քու խօսքերովդ՝ քեզ «այիմ պէյին» ըրեր է : Չեմ զարմանար ատոր համար: Գլխու պտոյտ տուիր Լիպիոյ մէջ տասնեակ միլիար տոլար ստորագրած քու բարեկամ Քազաֆիին, գլխու պտոյտ տուիր Շիմոն Փէրէզին, փորձեցիր Սուրիան տակն ու վրայ ընել ՝ թաթիկներուդ զարկին սուրիացիները , պոչդ ոտքերուդ արանքը դրած ետեւ գացիր եւ սկսար գործակցիլ սատանային հետ որ դրացիիդ տունը քանդես : Կարծեմ քիչ մը չափը անցուցիր : Ինչպէս ձեր լեզուով կ'ըսէք ՝ «շատ մի խառներ ... հոտը կ'ելլէ» : Հոտն ալ ելաւ , համն ալ... Ռուսերն ալ բարկացուցիր, եւ այնքան , որ սկսան թանկեր դնել Հայաստանի հետ ունեցած սահմաններուդ վրայ, հարաւի դրացիդ արդէն իր թանկերը բերեր շարեր է սահմանիդ վրայ որսալու համար այն ահաբեկիչները զորս կ'ուղարկես անմեղ երեխաներ սպաննելու, դպրոցական աշակերտուհիներ բռնաբարելու , կազամուղներ պայթեցնելու : Իրանը արդէն կատղեցուցած ես խեղճացած Եւրոպային ու սնանկ ԱՄՆին տուրք տալու համար: Իրաքն ալ երեսիդ թքաւ իր վարչապետին Սուրիոյ ի նպաստ բռնած դիրքով: Պարոն Էրտողան, մնաց քեզի ծովը: Միջերկրականը ըսել կ'ուզեմ: Այն ալ քու չհաւնած ֆրանսացիներդ ձեզի տուին , կը յիշես այնպէս չէ՞: Այն միւս կողմը յոյներն ալ կան, բայց անոնց ալ վստահիլ չըլլար , հակառակ նիւթական վիճակնին շատ փայլուն չըլլալուն անոնք ալ արդարութիւն կը պահանջեն քեզմէ : Այ քեզ բան:Երկրիդ վիճակը շատ ալ նախանձելի չէ Պրն Էրտողան : Բայց միշտ վատին ալ վատը կայ : Աստուած մի արասցէ , այդ սեւուլիկ բարեկամդ վաղը կրնայ ապտակի տեղ բռունցք մը իջեցնել մռութիդ եւ քու անկարողութենէդ «ղճխ» առած ՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնայ : «Դուն զիս յուսախաբ ըրիր» կրնայ ըսել, բարկանաալ , եւ պոքսը քիթիդ բերնիդ իջեցնել :Այդ սեւուլիկին չի վստահուիր: Մենք քու «ղարտաշ» ներդ ենք , մենք քեզի սուտ չենք խօսիր , իրականութեան մէջ քեզի պէս ստախօսի, նենգամիտի մը սուտ խօսելու յանցանքին վրայ բռնուելով ՝ վերջին դատաստանին չենք ուզեր դժոխք երթալ : Արաբական առածը կ'ըսէ՝ «հարցուր փորձառուին եւ մի հարցներ բժիշկին»: Մենք փորձ ունինք քու սեւուլիկիդ հետ , մեզի ալ շատ խոստում տուաւ բայց բան մըն ալ չըրաւ : Ցեղասպանութեան Մեծ Եղեռն ըսաւ եւ վրանիս խնդաց : Ճիշտ քու ձիրքերդ ունի խայտառակը .ինչպէս դուն Պատմութիւնը միշտ քաղաքականութեան ծառայեցուցած ես ինքն ալ որպէս նախագահ նոյն բաները սորված է ընել , կարծես քու յաջող աշակերտդ եղած ըլլայ : Ուրեմն ՝ խորհուրդ կուտանք Չվստահիլ իրեն:

Պիտի հարց տաս որո՞ւ վստահիլ , այնպէս չէ՞...
«Փնտռողը զԱստուած գտեր է»կ'ըսէ առածը:
Յաջողութիւն փնտռտուքիդ մէջ...

Wednesday, December 21, 2011

ԴԷՊԻ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ... ՍԵԴԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Երեւան հասնելուս յաջորդ օրն իսկ սկսաւ քակուիլ անկանխատեսելի անակնկալներու կծիկը, երբ Գանատայէն հետս Հայաստան տարած քանի մը ծրարներ իրենց հասցէատէրերուն հասցնելու համար ժամադրուեցայ «Անի» հիւրանոց։ «Անի»ն ընտրեցի իբրեւ հանդիպման վայր, որովհետեւ կÿուզէի ամէն գնով Երեւանի փողոցներէն քալել առանձինն, տեսնելու համար, թէ գրեթէ տասը տարուան բացակայութենէ մը ետք ինչպէ՞ս պիտի զգայի հիմա. արդեօք պիտի կարենայի՞ յիշողութեանս մէջ յամեցող ճամբաները, փողոցներն ու կառոյցները վերագտնել առանց ուրիշի օգնութեան...
Հրաշալի բան է մարդկային յիշողութիւնը. քեզ կրնայ ուղղակի շշմեցնել այն պահուն, երբ կը կարծես թէ ժամանակի թաւալումին հետ նաեւ քեզմէ թաւալած հեռացած են անցեալի յուշերդ։ Բայց ո՛չ, կը թուի թէ սխալած եմ չարաչար, որովհետեւ ուղեղս այնպէս արագ կը սկսի շաղկապել իրարու Երեւանի Պետական համալսարանի ուսանողական տարիներս եւ ներկայ Երեւանը, որ ուղղակի կը մնամ զարմացած, երբ առանց դժուարութեան, ցուրտ, բայց արեւոտ 25 Նոյեմբերի կէսօրուան մօտերը Այգեստանէն կը սկսիմ քալել դէպի հրապարակ...
Կիրակի է օրը. եւ Կիրակին իր իւրայատուկ իմաստը ունի հոգեւոր կեանքի մէջ։ Առաջի՜ն Կիրակիս Երեւանի մէջ, գրեթէ տասնամեայ խզումէ մը ետք։ Եւ օրը կը բացուի այնքան իմաստուն եղանակով, այնքան թովիչ ու հարազատ կշռոյթով, որ կը թելադրէ չշեղիլ հունէն, այլ մնալ իր մէջ պարփակուած, իրե՛ն փարած։ Ի՜նչ հաճելի է Երեւանի փողոցներէն քալելը մանաւանդ...։ Առանց յոգնութեան, առանց մտահոգութեան, առանց տագնապի քալելն է այս, առողջ, կենսուրախ, թեթեւ ու շարականի մը պէս յուզիչ ... ներսս երգեր կը ծնին...։ Երեւան եմ դարձեալ, Բժշկական հիմնարկը, Շրջանայինը, Աբովեան փողոցը, ապա՝ Սայաթ Նովա նշանաւոր պողոտան եւ դարձուածքին՝ «Անի» հիւրանոցը։ Ճամբաներ՝ բոլորը ծանօ՛թ, բոլորը՝ հարազատ, բոլորը՝ հիւրընկալող ... կարծես ժամանակը կանգնած ըլլար, կարծես ոչ մէկ օր բացակայած ըլլայի Երեւանէն, ոչ մէկ օր հեռացած ըլլայի անոր առօրեայէն. այսքան ալ իրական ապրո՞ւմ, այսքան ալ հարազատութի՞ւն. իսկ շուրջս տակաւ առ տակաւ կեանքը կը սկսի եռալ, եւ ես միայն կրնամ յուզուիլ, ուրախանալ, հրճուիլ, մանաւանդ ի տես նորակառոյց շէնքերու, շուրջ բոլորս տեղի ունեցող շինարարական աշխատանքներուն։
Ուսանողական տարիներուս բաղդատած միակ տարբերութիւնը այն էր, որ հիմա կու գայի Գանատայէն, այդ հսկայ, անծայրածիր հողատարածքներու երկրէն եւ այնպէս կը զգայի, թէ Երեւանը կարծես փոքրացեր է տեսակ մը, թէեւ արդէն փոքր էր ի սկզբանէ, սակայն 1991-1992-1993ին, երբ Երեւան կը հասնէի Լիբանանէն՝ ցամաքի ճամբով Սուրիա, ապա հոնկէ Երեւան՝ թռիչքով, այն ատեն որքան մեծ եւ լայն կը թուէին ինծի Երեւանի փողոցները...
Ձմեռները Երեւանի առաւօտները ուշ կը բացուին եւ կեանքը հազիւ կէսօրին կը սկսի աշխուժանալ. հիմա այդ աշխուժացման պահն է, աշխուժ եռուզեռ է մանաւանդ Շրջանայինի մօտերքը եւ անկէ դէպի հրապարակ իջնող պողոտան, ուր տեսակ-տեսակ խանութներ, վաճառատուներ եւ գրասենեակներ են բացուած։ Ժողովրդային բազմութիւն՝ ճամբաներու երկու կողմերուն, մինի-պասեր՝ ամէն կողմ, ինքնաշարժի ճչակներ, խճողում, աշխատանքի եւ սնունդի վայրերու մէջ մեծ թիւով քաղաքացիներ, թերթի կրպակներ, կոկիկ հագուած երիտասարդներ, աւելի գեղեցկացած նոր սերունդի տղաք ու աղջիկներ, որոնք կը խօսին, կը խնդան, զիրար կը գրկեն իբրեւ բարեկամներ, մէկ խօսքով՝ ամէն կողմ ապրող ու շնչող իրականութիւն, կեանք, կեանք, կեանք, ուր հետքը անգամ չէ մնացած մութ եւ ցուրտ օրերու ուրուականային Երեւանին. եւ ինչ լա՛ւ է, որ առյաւէտ չքացած են հետքերը այդ տխուր ու մռայլ, վախազդու եւ անհրապոյր տարիներուն...
Կը քալեմ հոգիիս այնքան հարազատ Երեւանի փողոցներէն՝ միաժամանակ ուրախանալով, որ արդէն մասնակից եմ Երեւանի նոր կեանքին, եւ իբրեւ հարազատ մէկ բջիջը անոր՝ երգ մը, շունչ մը, կեանքի նոր թափ մը կÿաւելցնեմ եղածին ու այնպէս հաճելի կը զգամ ինքզինքս այդ ճամբաներուն վրայ, որ չեմ ուզեր ուրիշ վայր ըլլալ. չեմ ուզեր մանաւանդ Գանատա դառնալ եւ անգամ մը եւս կը վերահաստատեմ ներքուստ՝ Գանատայէն առած վճիռս. մինչեւ Մայիս մնալ Հայաստան, ամէն գնով եւ անպայմա՛ն...

*
* *
«Անի» հիւրանոցին ապակեայ հսկայ դուռնէն ներս կը մտնեմ նորոգուած ու թարմ մտքերով. կÿերեւի թէ ժպիտս կը մատնէր ներքին հրճուանքս, որովհետեւ Գանատայէն այս պանդոկը հանգրուանած ընկերը հաճելի ակնարկ մը կÿընէ այս մասին. միասին կը խնդանք, դարձեալ կը հաստատենք այն միակ ճշմարտութիւնը, որ Հայաստան քաշողական անասելի ուժ մը ունի իր մէջ, մեզ դէպի իրեն կը քաշէ այնպէս, ինչպէս ձգողական ուժը կը քաշէ երկրագունդը, եւ այդ ուժին մէջն է հայութեան ու Հայաստանի ամբողջ հմայքը, զօրութիւնը, խորհուրդը։ Կը քաշենք մենք մեզ իրարու եւ մեզ բոլորս իրեն կը քաշէ հայրենի հողը։ Հաւանաբար մի՛շտ այսպէս եղած է, մարդկութեան արշալոյսէն ի վեր, հայութեան նախաբնօրրանէն սկսեալ, բայց շատ յաճախ թերացած ենք այդ գիտակցութեան մէջ, անշուշտ մե՛ր մեղքով, մեր ընչաքաղցութիւններու, փառասիրութիւններու եւ մարդկային թերութիւններո՛ւն պատճառով։ Այլապէս ինչպէ՞ս բացատրել այս իրականութիւնը՝ 21րդ դարու առաջին տասնամեակի օրերուն. նո՞ր ստեղծուած իրականութիւն է այս. անշո՛ւշտ ոչ. վստահաբար դարերու արիւն ու ջիղ ամբարուած է հոն, այդ քաշողականութեան հայկական տարբերակին մէջ, որ եզակի է իր տեսակին մէջ եւ ատոր համար ալ մտքով անըմբռնելի, բայց անպայման ընդերայի՛ն, խորո՛ւնկ եւ անպարտելի՜...
Միտքերս պահ մը կÿընդհատուին, ստեղծուած առաջին անակնկալին դիմաց. խոստովանիմ, որ մինչ այդ գաղափար իսկ չունէի, թէ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմնի հրաւէրով տեղի ունենալիք ժողովը կը կրէր համաշխարհային բնոյթ եւ ուրեմն՝ ամէն կողմէ պատգամաւորներ այդ օրերուն Երեւան պիտի ժամանէին. այս այն ժողովն էր, ուր պիտի վճռուէր Հայաստանի նախագահական աթոռի Դաշնակցութեան թեկնածուն։ Ես ո՛չ պատգամաւոր էի, ոչ ալ հրաւիրուած մը. պարզապէս զուգադիպութիւն էր այս օրերուն Երեւան գտնուիլս եւ այնքա՜ն հաճելի անակնկալ, մանաւանդ երբ կÿիմանամ, թէ տարբեր գաղութներու պատգամաւոր ընկեր-ընկերուհիներէն ոմանք արդէն իջեւանած են նոյն պանդոկը։ Տաքցող ձմրան արեւին հետ կը տաքնան նաեւ մեր հոգիները, կÿողջագուրուինք հին ընկերներու հետ, կը ծանօթանանք նորերուն, կը սրտցաւինք բոլորս իրարու հետ եւ կարծես հայրենիքէն տարիներու մեր բացակայութիւնը կÿուզենք լեցնել քանի մը իրարու հետ փոխանակուած հանի մը սրտառուչ նախադասութիւններով։
Նոյն պահուն, Երեւան հաստատուած ընկեր մը ինծի կÿիմացնէ, որ Միջին Արեւելքի Հայ Դատի նորաբաց գրասենեակի պատասխանատու ընկերուհին ալ նոյն պանդոկին մէջ է եւ անմիջապէս կու տայ սենեակին թիւը. հիւրանոցի պատասխանատուներէն կը խնդրեմ հեռաձայնել եւ ընկալուջէն լսելով զիրար, երկուստեք կը զարմանանք այս զուգադիպութեան վրայ։ Վերա Եագուպեան. «Ազդակ»ի օրերու գործակիցներէս, որ ահա շուտով կը հասնի գաւիթ եւ անակնկալը կը դառնայ հին եւ նոր յուզումներու ծնունդ տուող սքանչելի պահ...
Ութ տարի կÿընէ որ հեռացած եմ Լիբանանէն. Վերան Լիբանանը բերաւ իրեն հետ. ծննդավայր Լիբանանը, որուն քաղաքացիները տակաւին կը տուայտին քաղաքական եւ ապահովական անորոշութեան մէջ. բայց Վերան բնաւ տեղի չի տար այն իրականութեան դիմաց, թէ Լիբանան տակաւին նախագահ չունի եւ կրնայ նորէն դրուիլ մեծ պատերազմի մը առաջ. «Նորութի՞ւն է ինչու այս վիճակը մեզի համար. արդէն վարժուեցանք առանց նախագահի կառավարելու մենք մեզ այսքան ժամանակէ ի վեր. ե՛րբ ուզեն թող ընտրեն, ժողովուրդը իր կեանքը իր ձեռքով կը վարէ, պատերազմէն ալ վախցողը չէ»։
Վերան սակայն այլ ծրագրով եկած է Հայաստան. քանի մը օրէն Երեւանի Պետական համալսարանի երկրաբանութեան շէնքին մէջ բացումը պիտի կատարուի Արցախի զոհերէն իր նահատակ եղբօր՝ Մհեր Ջուլհաճեանի անուան լսարանին. քոյրը եկած է՝ իբրեւ ընտանիքի ներկայացուցիչ խօսք առնելու լսարանի բացման հանդիսութեան, որուն բարեհաճ զուգադիպութեամբ մը ես եւս ներկայ պիտի ըլլամ։ Տարօրինա՜կ կեանք. Մհեր Ջուլհաճեանի թաղման եւս ներկայ եղած էի տարիներ առաջ, Եռաբլուր, եւ չէի դիմացած անոր ծնողքին աղեխարշ արցունքներուն. հիմա՝ քաջութեան մարմնացում անոր քոյրն է, որ անակնկալի մը առաջ կը դնէ զիս՝ նահատակ ընկերոջ անունով լսարանի մը բացման լուրը հաղորդելով...
Գերմանիայէն, արաբական երկիրներէն, Միացեալ Նահանգներէն, Գանատայէն եւ այլ գաղութներէ եկած պատգամաւոր ընկերներ հետզհետէ կը լեցնեն հիւրանոցին սրճարանի բաժինը. շրջանակը կը սկսի մեծնալ եւ այս անգամ խումբին կը միանան նախկին լիբանանահայ, այժմ Եւրոպայի բնակիչ, բեմադրիչ Սիւզան Խարտալեանն ու Երուսաղէմէն՝ ընկերուհի Ժորժէթը, որոնց հետ ջերմ ու սիրալիր ծանօթացման նպաստող խօսակցութիւն մըն է որ կը ծաւալի, բնական ու յանպատրաստից...

*
* *

Անակնկալները այսպէս կը շարունակեն զիս իրենց օղակին մէջ պահել ամբողջ երկու շաբաթ, որոնց ընթացքին «Անի» հիւրանոցը եղաւ օրական դրութեամբ հանդիպման վայր՝ ծանօթ եւ անծանօթ ընկերներու համար։ Հոն է, որ ծանօթացայ նաեւ ընկերուհի Հայկուշ Քէօհլէրին, անձնաւորութիւն մը, որ անմիջականութեան, սրտցաւութեան եւ խիզախութեան մարմնացումն է ինքնին. ընկերուհին եկած էր Միացեալ Նահանգներէն՝ ՀՕՄի ծրագրով. այդ օրերուն էր, որ դաշնակցական ընկերներէ բաղկացած պատուիրակութիւն մը մեկնեցաւ Ջաւախք՝ Երիտասարդական Կեդրոնի բացումը կատարելու նպատակով եւ ընկհ. Հայկուշ մաս կազմեց այդ պատուիրակութեան։ Մեղուաջան աշխատանքի մը լծուած՝ թէ՛ ժողովներու եւ թէ այլ ծրագիրներու իրագործման համար քով-քովի եկած ընկեր-ընկերուհիներ այդ օրերու Երեւանի կեանքին մասնակից դարձան ա՛յն երջանիկ համոզումով, որ ահա՛ ուր որ է Հայաստանի արեւը եւս պիտի սկսի բարձրէն շողալ՝ յաջողակ պետութիւններու արեւներուն կողքն ի վեր...

*
* *

Անձնապէս թէեւ պատգամաւորի հանգամանք մը չունէի, սակայն երկու շաբաթ գրեթէ օրական դրութեամբ մնացի պատգամաւոր ընկեր-ընկերուհիներու շրջանակին մէջ. Վերան եկած էր մէկ շաբաթով. «Մհեր Ջուլհաճեան» լսարանի բացումը տեղի ունեցաւ շատ տպաւորիչ մթնոլորտի մէջ, կուսակցական, մարտական, զինակից եւ պատգամաւոր բազմաթիւ ընկերներու ներկայութեան։ Այդ օրերուն էր նաեւ, որ ընկերուհիներով յաճախ այցելեցինք Ազատութեան հրապարակին կռնակը ինկող ՀՅԴ Բիւրոյի նորակառոյց բազմայարկ շէնքը, որ իր ներքին մթնոլորտով, սենեակներու բաժանումով, «Հրայր Մարուխեան» գրադարանով, «Դրօշակ»ի խմբագրատունով եւ զգալի լուսաւորութեամբ տպաւորիչ էր այնքան։ Որքան հաճելի, այդքան ալ լրջախոհութեան հրաւիրող շէնք մը, որուն մասին թէեւ մամուլով տեղեկացած էի ժամանակ մը առաջ, իսկ մօտիկ անցեալին՝ ընկ. Հրայր Մարուխեանի անուան գրադարանի բացման լուրը ստացած, բայց ուրիշ էր զգացողութիւնը, երբ ֆիզիքապէս կը մտնէի այդ շէնքէն ներս։ Նոյնը պատահեցաւ, երբ քանի մը հարիւր մեթր հեռաւորութեան վրայ այցելեցինք նաեւ Սիմոն Վրացեանի անուան նորաբաց շէնքը, ուր տեղադրուած էին Գերագոյն մարմինն ու «Երկիր» շաբաթաթերթի խմբագրութիւնը։
Մինչ այդ՝ խոստովանութիւն մը. զարմանալի ապրում մը միշտ համակած է զիս, ամէն անգամ որ այցելած եմ կուսակցական շէնք կամ կառոյց, ուր մանաւանդ գոյութիւն ունեցած է մամուլ, հրատարակութիւն։ Մի՛շտ ես զիս հարազատ տան մէջ զգացած եմ այդ շէնքերուն մէջ. Պէյրութի «Շաղզոյեան» շէնքէն սկսեալ, մինչեւ Լոս Անճելըսի «Ասպարէզ»ը, մինչեւ Գանատայի «Հորիզոն»ը, Հայաստանի «Դրօշակ»ն ու «Երկիր»ը, այլեւ մինչեւ Արցախի «Ապառաժ»ը։ Եւ այդ հարազատի զգացողութիւնն է հաւանաբար, որ ինծի տուած է քիչ մը շատ հանգիստ վերաբերելու առիթ եւ թերեւս ալ պատճառ դարձած, որ երբեմն «խախտեմ» «հիւր»ի կամ «պաշտօնեայ»ի համար ընդունուած սահմանափակ կարգը եւ տիրոջ ու ծառայի հոգեբանութեամբ ուզեմ մասնակից դառնալ անոր ներքին կեանքին, դիմագրաւած դժուարութիւններուն, արձանագրած յաջողութիւններուն... Սխալ մօտեցո՞ւմ մը արդեօք. թերեւս, բայց եւ այնպէս երբեք չեմ կրցած կրաւորական դիրք ընդունիլ եւ քովէն դիտող-անցնողի դերին մէջ ըլլալ, երբ խնդրոյ առարկան թերթն է, մամուլը, գիրքը, հայ գիրն ու գրականութիւնը...

*
* *

Աբովեան փողոցին վրայ էր նաեւ, որ Վերային հետ լեցուցինք ՀՅԴ Երիտասարդականի անդամներուն մեզի երկարած այն թերթիկը, ուր պէտք էր նշուէր Հ. Յ. Դաշնակցութեան թեկնածուին անունը. Արմէն Ռուստամեա՞ն, թէ՞ Վահան Յովհաննէսեան։ Երեւանի Կեդրոնը այդ օրերուն արտակարգ եռուզեռ կը տիրէր. եղանակը տակաւին մեղմ էր, ձիւնի թեթեւ փաթիլներ միայն կը տեղային, որոնք անմիջապէս կը հալէին երբ գետին հասնէին։ Ու մենք աշխոյժ եւ զուարթ, հայրենի փողոցներէն կը քալէինք՝ հին յուշերու, նոր ապրումներու եւ երկրին կեդրոնական թաղերու եղափոխուած արտաքին տեսքին մասին մեր կարծիքները փոխանակելով։ Նո՛յնն էր երկուքիս մտածումը. ամէ՛ն գնով պէտք է բարելաւենք մեր հայրենիքը, ամէն բանէ առաջ սակայն, պէտք է վերանայ աղքատութիւնը խթանող երեւոյթը՝ կաշառակերութիւնը ըլլայ այդ, անգործութիւնը, թէ օրէնքի հաստատութիւններու ցուցաբերած թերութիւնները։ Սակայն ամէնէն հաճելին այն էր, որ տարբեր երկիրներէ եկած նախկին ծանօթներ, ընկեր-ընկերուհիներ թէ բարեկամներ՝ հայրենիքի մէ՛ջ է, որ կը հանդիպէինք դարձեալ, բազմաթիւ տարիներու խզումէ ետք մենք մեզ վերագտնելով հարազատ հողի տարբեր քառուղիներուն վրայ...

*
* *

Շաբաթ մը ետք, Ժողովի աւարտին, պատգամաւորներուն մեծ մասը վերադարձաւ իր երկիրը. ընկերուհի Ժորժէթը շաբաթ մը աւելի մնացողներէն էր, որուն հետ եղայ մինչեւ իր մեկնումին օրը։ Բացառիկ ընկերուհի մը, որ Երուսաղեմէն կու գար, կը յուզուէր ամէն առիթի, պատմելիք ունէր անընդհատ՝ Իսրայէլ - Պաղեստինեան իրադարձութիւններու մասին։ Իր առաջարկով, յետմիջօրէ մը «Անի» հիւրանոցի գաւիթը մնացի, հետը սպասելով իր հիւրին. Արտաշատի կից գտնուող Արտաշար գիւղին Տէր Հայրն էր եկողը. խանդավառ ու խօսուն անձնաւորութիւն, որ չբաւարարուեցաւ այս հանդիպումով, այլ՝ ընկերուհին եւ զիս իր ինքնաշարժով տարաւ իրենց տունը՝ Արտաշար։ Տէր Հօր երէց որդին Երուսաղէմի Ժառանգաւորացի սաներէն էր եւ աչքին լոյսը՝ ընկհ. Ժորժէթին. հայրը այս առիթով կÿուզէր պատուել՝ օտարութեան մէջ իր զաւկին երկրորդ մայրը հանդիսացող ընկերուհին։ Յուզիչ եւ խռովիչ հանդիպում՝ նաեւ Երէցկնոջ հետ, որ անմիջապէս կը հիւրընկալէ մեզ, սեղան կը բանայ, իր զաւկին ղրկած վիտէօ-երիզը կը զետեղէ սարքին մէջ եւ անբաւօրէն կը հրճուի, իր զաւկին մասին ընկհ. Ժորժէթին փոխանցած տեղեկութիւններով։ Հայրենիքը տեսակ մը վերածուած է Սփիւռքի, Սփիւռքը՝ Հայրենիքի։ Օտարութեան մէջ նոյնիսկ, մայրական ձեռքեր կան՝ հայու ամէն մէկ զաւկին համար։ Եւ ընկերուհին իր կեանքը այս նպատակին է նուիրած։ Յուզական մթնոլորտը սակայն հոս չի վերջանար. Տէր հայրը այլ անակնկալ մըն ալ վերապահած է մեզի. կը հետեւինք իրեն եւ այս անգամ կը մտնենք բաւական տարածուն տունէ մը ներս։ Մթնած է թէեւ, բայց վերադառնալու մասին անգամ իրաւունք չունինք մտածելու, քանի որ մեզ անմիջապէս կը շրջապատեն ընտանիքի անդամներ, հարեւան գիւղացիներ եւ տանտիրուհիներ՝ մայր, հարս, կեսուր, մեծ մայր ու կը հրաւիրեն՝ ճաշարան։ Արտաշարի դպրոցի տնօրէնին տունն է. բարեհամբոյր տանտէրը անմիջապէս մեզ կÿառաջնորդէ սեղանին լաւագոյն տեղերը՝ Տէր Հօր կողքին. քիչ մը ամչնալով, քիչ մըն ալ կարկամելով կը հետեւինք տնեցիներուն ցուցմունքին եւ կÿիմանանք, որ տնօրէնին երէց զաւակը աւարտած ըլլալով բանակի ծառայութիւնը, վերադարձած է տուն եւ այս խնճոյքը ի պատիւ անոր է, որ կը տրուի այսօր։ Սրտագին շնորհաւորութիւններ, յիսունէ աւելի ներկաներու կողմէ։ Երիտասարդները՝ մէկ սեղանի շուրջ բոլորուած, ուշի-ուշով կը հետեւին մաղթանքներուն։ Պերճախօս Տէր Հայրն ու տանտէրը այնպէս կÿասմունքեն, կÿերգեն ու կը պատմեն, որ ինքնաբուխ համերգի մը կը վերածուի երեկոն։ Անակնկալները իրարու կը յաջորդեն եւ այս անգամ կը լսուի տնօրէնին մօր՝ կարմիր թուշերով պառաւին մելանուշ երգը, հին-հին օրերու յիշատակներով լի։ Եթէ ոչ աւելի, գոնէ մէկ դարեայ երգ էր երգուածը, որ սերունդէ-սերունդ ահա կը քալէ, առանց սակայն մասնագիտական արձանագրութեան մը արժանացած ըլլալու. այս մասին երբ կÿակնարկեմ, տնօրէնը կը պատասխանէ, թէ իրենց գիւղը հանք մըն է այսպիսի երգերու, որոնք տակաւին կը մնան փակուած՝ իրենց խանձարուրներուն մէջ...
Յուզումը կը խեղդէ կոկորդս. ուրկէ ո՜ւր այս բախտը ինծի. հայրենիքի մէկ ծայրամասին մէջ մարդկային ջերմութիւնն ու գիւղացի հարազատներու, բարեկամներու այս բացառիկ երեկոյթը տաք գինիի պէս երակներուս մէջ կը սկսի հոսիլ եւ ես, ինձմէ անկախ, չեմ կրնար զսպել արցունքներս, որոնք առանց արգելքի աչքերս ի վար կը հոսին։ Հո՛ս է նաեւ խորհրդաւորութիւնը հայրենի եզերքին։ Կÿերթաս, բայց չես գիտեր ինչի՛ կը հանդիպիս. ու ես այնքա՜ն հաճոյքով կը շարունակեմ տրուիլ այն ներքին թելադրանքին, որ կեանքիս կու տայ իմաստ ու բովանդակութիւն, անկաշառ շարունակելիութիւն մը՝ ազգային ինքնութեանս բոլոր բաղադրիչներուն...
Արտաշարը կը ձգենք գրեթէ կէս գիշերին, նոյնիսկ առանց մեր կամքին. բայց մինչեւ դուռ տակաւին կը շարունակենք խնճոյքը, կարմիր թուշիկներով աշխուժ պառաւին հետ ինքնաբուխ կերպով պարելով գեղջկական կշռոյթով հայկական պարեր, մինչ Տէր Հայրը դուրսէն ձայն կու տայ, թէ գետինը սառելու սկսած է եւ ուրեմն՝ պէտք է անմիջապէս ճամբայ ելլենք դէպի Երեւան, որպէսզի ինքն ալ ապահով Արտաշար վերադառնայ...

*
* *
Այսպէս, Հայաստան վերջին այցելութեանս առաջին երկու շաբաթը ես ապրեցայ զբօսաշրջիկի «անհոգութեամբ», «Բարեւ-տուն» պանդոկին մէջ գիշերելով եւ ամբողջ ցերեկը ընկերներու մտերմութեան մէջ մնալով։ Կեանքն ալ գեղեցիկ էր այդ պահուն, յատկապէս երբ շրջապատուած ես ընկերներով եւ պտոյտի տրամադրութեամբ կը քալես Երեւանի փողոցներն ի վեր։
Բայց նաեւ պարզ էր, որ այսպէս չէի կրնար գոյատեւել, մանաւանդ որ փափաքս ամիսներով Հայաստան մնալ էր։ Ունէի նաեւ անձնական ծրագիր, որուն համար պէտք էր որ լուրջ աշխատէի։ Այդ ալ՝ «Եզերք» գիրքիս գինեձօնի պատրաստութիւնն էր, որուն նուիրուեցայ անմիջապէս որ ընկհ. Ժորժէթ մեկնեցաւ Երեւանէն։ Նոյն ատեն պէտք էր կեցութեանս վայրը փոխել, վարձու սենեակ մը ճարել, որ ըլլար քաղաքի կեդրոնին մօտիկ եւ անշուշտ համեմատաբար աժան, քան ինչ որ շուկան կը ծանուցէր։ Իսկ շուկային ծանուցածը արդէն իմ վտիտ ուժերէս քանի մը մարդու չափ վեր էր... Ընկհ. Ժորժէթին մեկնելէն միայն օր մը առաջ կարելի եղաւ ինծի գտնել բնակարան մը, ուր կÿապրէր տանտիրուհին։ Այդ օրերուն Հայաստան բնակութիւն հաստատած ամերիկահայ ընկեր մը օգնեց, որ այդ տունը ճարուի. Սարեան փողոցի վրայ, բարձրայարկ շէնքերէն մէկուն 7-րդ յարկի բնակարանն էր, ուր ես գրեթէ մէկ ամիս ապրեցայ տանտիրուհի Սիլվային հետ, որ չմերժելով իրեն դիմող բարեկամ ընկերոջ խնդրանքը, յօժարեցաւ վարձքով սենեակ տրամադրել ինծի։ Տանտիրուհին ղարաբաղցի էր, ամուսինը՝ Վարդան, գիւղը կÿաշխատէր, ամերիկահայ գործարարի մը կալուածներուն իբրեւ պատասխանատու։ Եւ այսպէս ահա սկիզբ կÿառնէր Հայաստանի քաղաքացիի կեանքին մասնակից դառնալու նոր առօրեաս, որուն ճամբաները մօտաւորապէս մէկ ամիս երկարեցան՝ Սարեան փողոցէն Միասնիկեան, ապա Ազատութեան հրապարակ եւ անկէ ալ՝ Վարդանանք փողոց, ուրկէ քալեցի ես օրական, հասնելու համար Նարեկացի Արուեստի Միութիւն՝ նշանաւոր «Վերնիսաժ»ի դրացնութեամբ։
Այսուհանդերձ, անկանխատեսելի անակնկալները շարունակուեցան այս նոր կեանքիս մէջ անգամ, սակայն ոչ նոյն զուարթութեամբ։ Մերթ ընդ մերթ ընդհանուր պատկերին խառնուիլ սկսան մոխրագոյն եւ յաճախ գորշագոյն ու սեւ բիծեր, երբ օդը հետզհետէ սկսաւ ցրտել, տօնական օրերը դարձան մօտալուտ եւ Հայաստանի բնակիչներու մտահոգութիւններն ու տիրող սղաճը եւս իմ մտահոգութիւններս դարձան։ Հակառակ բացառիկ եւ պատմական պահեր ապրելուս՝ գիրքիս գինեձօնին, տեղացի բարեկամներուս, վաղեմի դասախօսներուս եւ կամ նոր բարեկամներու հանդիպելու զանազան առիթներով, թախիծը զիս եւս առաւ իր օղակին մէջ, որովհետեւ ամբողջ ամիս մը, մինչեւ 4 Յունուար 2008, ես կիսեցի հայրենի ժողովուրդին տաքն ու պաղը, իմ մորթիս վրայ դարձեալ զգալով այն բոլորը, որոնք կը կոչուին դժուար եւ անապահով կեանք, աշխատանքի չգոյութիւն կամ անգործութիւն, յուսահատ վիճակ, քաղաքական կեանքի անորոշութիւն, անտէրութեան զգացում, կիսաքաղց փոր։
Վիճակներ, որոնց դիմաց անզօր մնացի նաեւ ես եւ աշխատանք ճարելու ամէն տեսակի փորձ դարձաւ ապարդիւն. մէկ այն տարբերութեամբ, որ պատուական ընկեր մը յանձնարարեց ինծի արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածել Գանատայի մէջ Հայաստանի նախկին դեսպան Արա Պապեանի քաղաքական յօդուածները ամփոփող գրքոյկը։ Միակ աշխատանքը, որ կարելի եղաւ գտնել այս էր, որուն համար անչափ շնորհակալ եմ. քանի որ այդպէս յաջողեցայ ծախսերուս մէկ մասը հոգալ եւ իրաւունք տուի ինքզինքիս՝ գէթ երկու շաբթուան համար մեկնիլ Արցախ։
Այդ մէկը իրականացաւ 4 Յունուար, 2008ին, ծնունդ տալով անակնկալներու նոր շարանի մը, իսկ 2007ի վերջին անկանխատեսելի անակնկալը այն եղաւ, որ 31 Դեկտեմբերի գիշերը, առանց նախօրօք ծրագրումի ես հրաւիրուեցայ 1993էն ի վեր Հայաստան հաստատուած Յովսէփ եւ Քնար Սէֆէրեաններու բնակարանը (Յովսէփ Սէֆէրեան 2006էն ի վեր կը վարէ Երեւանի մէջ պրազիլիական դեսպանատան փոխ հիւպատոսի պաշտօնը, իսկ 1993էն 1999 Սէֆէրեան Հայաստանի պատուոյ հիւպատոսն էր Տելհիի մէջ), երկու տասնեակէ աւելի հրաւիրեալներու կողքին։ Սէֆէրեան ամոլին ես հանդիպած էի 1993ի ամրան, երբ ուսանող էի Երեւանի մէջ, իսկ ամոլը նոր էր հասած Հնդկաստանէն եւ Մատենադարանի մօտերը իր գործարարական գրասենեակը բացած (Յ. Սէֆէրեան Երեւանի մէջ եղած է հիմնադիրներէն մէկը Հայ գործարարներու ընկերութեան, որուն գործօն նախագահը կը հանդիսանայ մինչեւ օրս)։
Ի՜նչ քաղցր յիշատակներ մէկէն լեցուցին հոգիս, երբ Կաղանդի գիշերը ես ոտք դրի Սէֆէրեաններու բնակարանը. իսկ անկանխատեսելի անակնկալներու ամենէն գլուխ-գործոցը այն էր, որ տանտիրուհիին մայրն ալ՝ տիկին Արաքսին, վեց տարիէ ի վեր վերջնականապէս փոխադրուած էր Հայաստան եւ կÿապրէր իր դստեր տունը։ Տիկին Արաքսին նաեւ Պէյրութ մեր թաղեցին էր եւ նոյն ատեն խնամի՝ մօրաքրոջս կողմէ։ Հեծկլտուքս չկրցայ զսպել, երբ ինքզինքս ներկայացուցի մօրս համատարիքի, հրեշտակի հոգիով տիկին Արաքսիին, որ անմիջապէս ճանչցաւ զիս եւ այնքա՜ն մօտիկ-մօտիկ իր գրկին սեղմեց, որ կարծես մօրս հոտը առի վրայէն... Չկրցայ ինքզինքս զսպել, չկրցայ մանաւանդ հաւատալ ա՛յս անակնկալին իրաւութեան, որ ինծի կը յուշէր անյուշելին. Հայաստանի մէջ առա՛ջին Նոր Տարին դիմաւորել ոչ միայն հին եւ նոր բարեկամներու, սփիւռքահայ եւ հայաստանցի երգիչ-երգչուհիներու, հայկական նուագարաններու ընկերակցութեամբ իրենց տաղանդը հոգեւոր հացի պէս իրենց սեղանակիցներուն բաշխող բացառիկ անձնաւորութիւններու հետ, այլեւ ֆիզիքապէս վերագտնել այն թանկագինը, որուն կորուստը օգոստոսեան տաք օր մը շա՜տ ծանր նստած էր հոգիիս, մանաւանդ որ չէի կրցած ներկայանալ մօրս թաղումին՝ Լոս Անճելըս, եւ յարգանքի տուրքս մատուցել անոր բազմաչարչար վաստակին։
Անակնկալներու անակնկալն էր այս մէկը, որ ինծի կը մատուցուէր այսքան բնական, այսքան հոգեգրաւ։ Իսկ ես ամբողջ գիշերը նստած տիկին Արաքսիին կողքին, մերթ կու լայի, մերթ կը խնդայի հետը, ձեռքերը առած ափերուս մէջ, աչքերուն մէջ մօրս նայուածքը փնտռելով անընդմէջ, այն ջերմ ու հարազատ նայուածքը, որ ինծի ուղեկցեր էր ամբողջ կեանքս, բայց օր մըն ալ անվերադարձ կորսուեր, որպէսզի ես ուրիշներու մէ՛ջ փնտռէի զայն անդադար եւ միայն գտնէի այնպիսի՛ անակնկալ պահերու, ինչպիսին էր այս...
Եւ հնչեց ժամը. 1 Յունուար, 2008. ուռռաա՜... ողջագուրումներ, բարի մաղթանքներ եւ մա՛յրս, մա՛յրս՝ տիկին Արաքսիին նայուածքին մէջ, անակնկա՜լը անկանխատեսելիներուն...

22 Մարտ, 2008

Երեւան-Մոնթրէալ