Յայտարարութիւն

Sunday, January 16, 2011

ՇՆՈՐՀԱՒՈՐԱՆՔ ԱՄԷի ՄԷՋ ՀՕՄի ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՌԻԹՈՎ

Տիկին Ամալիա Քոչարեան այն անսակարկ նուիրումով աշխատող անձնաւորութիւնն է , որ իր գործակիցներուն Թամարա Զալինեանի եւ Նունէ Վարդանեանի հետ կը ղեկավարէ Հայաստանի Կրթութեան եւ Գիտութեան նախարարութեան Սփիւռքի բաժինը: Այս երրեակին ամենայն համեստութեամբ եւ հաւատքով տարած աշխատանքին օր մը պատմութիւնը պիտի տայ իր գնահատականը:
Վարի երկտողով Տիկին Քոչարեան կը շնորհաւորէ նորաստեղծ ՀՕՄը:
«Նշանակ»

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«

Սիրելի Նշան,

Շնորհաւորում եմ ձեզ Էմիրութեան մէջ ՀՕՄի ստեղծման առիթով :
ՀՕՄն ստեղծուած է իրականացնելու մի շարք ծրագրեր բարելաւելու հայ ժողուրդի ազգային նկարագիրն ու զօրաւիգ դառնալու նրա բարգաւաճմանն:ՀՕՄն իր կեցուածքով ապացուցել է իր նուիրուածութիւնն իր իսկ նուիրեալներով: Բարի երթ ու նուիրուածութիւն Էմիրութեանց ծոցին մէջ հաստատուած ՀՕՄին եւ նրա կազմակերպիչներին, ի դէմս յաջող աշխարհի փափկասուն տիկնանց. այն տիկնանց ՝ որոնք ծնել են մեծ զաւակներ :
Ամալիա Քոչարեան
Հայաստանի Կրթութեան եւ Գիտութեան Նախարարութիւն
Սփիւռքի Բաժին


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝