Յայտարարութիւն

Wednesday, January 5, 2011

Ե Ր Ա Զ ...ԳԷՈՐԳ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Այս գիշեր ես նորէն քեզ տեսայ ծովափին՝
Վարսերուդ ջրվէժին օրօրով նազելի.
Դուն հեռուն հորիզոնն ու երկինքը մթին
Դիտելով՝ կուլայիր՝ անհետ սէրդ անցեալի...

Բաժանման օրէն վերջ՝ գիտէիր ալ հիմա
Թէ որքա՜ն աւելի կ՛ըղձայիր այն տղան՝
Որ անդարձ հեռացաւ ու շրթանցը վրայ
Երկու բառ ունէր լոկ.- «Պիտ՛ սիրեմ յաւիտեան...»:

Ու զղջումը տակաւ՝ անիրաւ ու անգութ
Քու սիրոյդ՝ կը զարնէր սիրտդ հիմա խութէ-խութ...
Ծովուն պէս ալեկոծ քու հոգիդ ալ թախծոտ՝
Կ՛ուզէր թե՛ւ ունենալ ու թռչի՜լ սիրոյդ մօտ...

Ա՛լ յոգնած էիր դուն ու գիշերն էր շա՜տ ուշ.
Քալեցիր ծովափէն խոհերով քաղցրայուշ...
Ուզեցի հծծել թէ քեզ տեսա՜ծ ու ներա՜ծ
Էի ես... Չկայի՜ր... ու աչքերս էին թաց...

Այս գիշեր ես նորէն քեզ տեսայ ծովափին՝
Վարսերուդ ջրվէժին օրօրով նազելի...
Դուն հեռուն հորիզոնն ու երկինքը մթին
Դիտելով՝ կուլայիր՝ ո՜վ իմ սէր անցեալի...:


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝