Յայտարարութիւն

Saturday, February 26, 2011

ՑԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ ՎԻԳԷՆ ՇԱՂԶՈՅԱՆԻ ԵՒ ԱՒԵՏԻՍ ՎԷԼԷՏԵԱՆԻ ՄԱՀԵՐՈՒ ԱՌԻԹՆԵՐՈՎ

ՏԽՐՈՒՆԻ

Նշանակ կը գուժէ մահը մարդկային եւ ազգային բարձր արժանիքներու տէր ,
«Նշանակ»ի առաքելութեան զօրաւիգ եւ քաջալեր՝

ՎԻԳԷՆ ՇԱՂԶՈՅԵԱՆ ի

որ տեղի ունեցաւ Լոս Անճելըսի մէջ յետ հիւանդութեան:

Խմբագրութիւնս բազմաթիւ յիշատակներ ունի կապուած սիրելի բարերարին կեանքին ու գործունէութեան ,որոնց պիտի փորձէ անդրադառնալ յետագային:

Հողը թեթեւ գայ ոսկորներուդ սիրելի ընկեր Վիգէն:Մեր ցաւակցութիւնները Տիկին Գոհար Շաղզոյեանի ,ո իր ամուսնին կողքին եղաւ միշտ իբր տիպար հայուհի եւ խնամատար կողակից:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:
«Նշանակ»

.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.

ՏԽՐՈՒՆԻ

«Նշանակ» կը գուժէ մահը

ԱՒԵՏԻՍ ՎԷԼԷՏԵԱՆԻ

Սիրելի , հաճելի, ծառայասէր ու ընկերասէր մարդ մըն էր հանգուցեալը:Զինք կը ճանչնայի երբ պատանի էի ու ինք երիտասարդ,աւելի ուշ ՝ որպէս յանձնառու հայ մարդ :Համակրելի ու դրական նկարագրի տէր այս մարդը վերջերս հիւծեցաւ ու իր վերջին շունչը փչեց 22 Փետրուարին :

Նշանակ իր ցաւակցութիւնը կը յայտնէ հանգուցեալի տիկնոջ՝ Ծաղիկին, զաւակներուն՝ Յակոբին, Կարոյին, Կրասիային ու Սագոյին:Պիտի փորձենք աւելի մանրամասնութեամբ անդրադառնալ Աւետիսի կեանքին ու թողած յիշատակներուն :

Հողը թեթեւ գայ յոգնաբեկ ոսկորներուդ սիրելի Ընկեր:

«Նշանակ»

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Friday, February 25, 2011

Հ ՈՎԻ ՆՄԱՆ - ԱՐԱՄ ՔԷԹԷՆՃԵԱՆ

Հովի է նման մօտեցումը քո.
մերթ հանդա՜րտ ու մեղմ
մերթ փոթորկալի, ուժգին շառաչող...
Հեզութեամբ լեցուն երբ կը մօտենաս,
անշշուկ ու լուռ երբ կը հպիս ինձ՝
դու ինձ կը բաշխես հրապո՜յր գարնան.
քո բոյրը անո՜ւշ կ′անցնի ռունքերէս,
կը հասնի կուրծքիս, այրերն թոգերուս,
հոն կը նորոգուի սիրտըս յոգնաբեկ
ու տրոփիւնը, ո՜հ կը մեղմանայ.
երազանքի մէջ կ′ընկղմի հոգիս,
ու նոր կեանք կ′ապրի հանդարտ ու անուշ
երազի մը պէս անբիծ ու քնքո՜ւշ...
Մերթ կը մօտենաս փոթորկի նման,
կը դպչիս դու ինձ մտրակելու պէս,
ու կը պարուրես, կը կաշկանդես զիս.
Ճնշումէդ ահեղ կ′ըլլամ շնչահեղց.
բայց գիրկըդ կ′առնես ու կը շոյես ինձ
եւ կը շաղախուիս էութեանս հետ,
կ′ըլլանք մէկ էակ, մէկ սիրտ, մէկ հոգի
ու սէր կ′ըմբոշխնենք ակէն դրախտի...
...........................................................
Մեղմութիւնը քո մրրիկ ահաւոր
իսկ փոթորկումըդ՝ քնքշութեան աղբիւր...
2006

Wednesday, February 23, 2011

ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ - 6 - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Նկարչի ու կուսակցական ղեկավարի վեճը գնալով ավելի էր լրջանում։ Նկարչին նա պարտադրեց կտավի վրայից մաքրել խալը։ Այդ տարիներին երկրի ղեկավարները, առավել ևս կուսակցական ղեկա-վարները աստծուց էլ հզոր , աստծուց էլ իմաստուն անձեր էին, նմաններին հակադրվելը հեշտ չէր։ Գաղափարական դաշտում նրանք անփոխարինելի էին, ու ցավոք սրտի նրանք հիմնականում սահ-մանափակ մտահորիզոնով անհատներ էին։ Նմանները երկրին ավելի շատ վնասներ էին պատճառում , քան ասենք հասարակարգի երդվյալ թշնամիները, որոնց այլախոհությունն էլ հաճախ հակա-դրվում էր նման սահմանափակ անհատների գործելակերպին։ Իսկ ապաշնոր ղեկավարները՝ միշտ ու ամենուր իրենց անձը ավելի են կարևորում այն նույնացնելով երկրի, պետության հետ։ Կուսքարտուղարի համար արվես-տագետին, առավել և՛ս նկարչին , վնասելն բազմապատիկ անգամ հեշտ էր ։ Խալից զրկված ղեկավարի անշուք ու պաղ ոչինչ չասող ան-հրապույր նկարը հանդարտացրեց քարտուղարի ջղերը, նա վստահ իր արածին՝ հավատաց , որ ինքը քաղաքին ու երկրին մատուցել է անգնահատելի ծառայություն։ Անխալ նկարը տեղադրեցին դահլիճի ամենա-լուսավոր մասում ։ Հաջորդ օրը պիտի գային հույրերը, հաջորդ օրը սկիզբն էր տոնակատար-ությունների , հոբելյանական տարին նշելու համար արդեն ժամանել էին բազմաթիվ պատվիրակություններ։ Ցուցահանդեսի բացմումից առաջ նկարիչը մտավ դահլիճ վստահ ու վճռական քայլերով մոտեցավ իր կտավին խնամքով իջեցրեց պատից, մի քանի վրձնահար-վածներով վերականգնեց խալը ու նկարը կախելով իր տեղում վաստակած մարդու ինքնագոհ ժպիտով դուրս եկավ ցուցասրահից։Այդ պահին, ու հետագա բոլոր պահերին, երբ մտքով անցնում էր գլխավոր քարտուղարը՝ նա հիշում էր գործարանի գաղափարական ղեկավարի կարիճի պես պրկված կարճլիկ մարմինը, չարությունից շառագույնած աղճատված դիմագծերը, մարմնով ասես կարիճներ էին վազում , ամեն ակնթարթ պատրաստ կծելու։ Նկարը դուր եկավ շատերին, պատվիրակության անդամները, մտքով համադրելով նկարը ուրիշ նկարիչների գործերի հետ, շեշտում էին , որ նկարիչը վարպետորեն օգտվել է վերածննդի նշանավոր հեղինակների արածից, ինչպես ասենք հռչակավոր Գոյան , իր հանրածանոթ կտավում , ուր Կարլոս գ. թագավորին՝ ծաղկատար դեմքով ու տխեղծ մարմնով, բարակ սրունքներով նկարեց, նկարեց իր տեսածը, ոչի՛նչ չավելացնելով, ու ոչի՛նչ չանտեսելով, ինչպես ասում են դաժան անողոքությամբ սկիզբ դրեց իրապաշտությանը։ Գոյան էլ տեսավ իր երկրի ՝ հզոր Իսպանիայի հզորության կործանումը, Գոյան էլ կենսասեր արվեստագետ էր ու իր անողոք ժամանակներին բնավ տուրք չտալով նկարել էր Իր մախաներին, իր դքսուհիներին։ Էդվարդի դեպքում էլ երբեմնի հզոր տերությունը իսպանականի նման օր–օրի քանդվում էր ու ամեն մի կործանվող հասարակարգ իր կնիքն է դնում , խորը հետքն էր թողնում ոչ միայն արվեստագետների ճակատագրում։ Էդվարդ էլ զգում էր , որ քանդումի ու կործանիչ երկրաշարժի տարերքից հետո դժվար էր մնալ ու ապրել նույն միջավայրում։ Երբ երկրաշարժը փլատակների տակ թաղեց ողջ արվեստանոցն ու անթիվ կտավները։
Հեռացավ, լավ էր, որ հեռացավ, հակառակ պարա-գայում, նա էլի պիտի հանդիպեր կարիճամիտ անձնավորությանը, որն այս անգամ արդեն կհասցներ իրագործել իր ունակու-թյունները։ Նա քծնանքի ու խարդավանքի շնորհիվ դարձել էր նոր իշխանություն-ներին սպասարկու կառավարիչ։ Ժամանակները փոխվում էին, բայց մարդիկ մնում էին նույնը: Ոչ մի գաղափարախոսություն զորու չէ մարդ արարածին հիմնովին վերափոխելու: Դիմանկարը, մանավանդ նկարչի , ավելի խոսուն էր, ավելի շատ տեղեկություն էր պարունակում իր ապրած ժամանակաշրջանի բարքերից , օտար միջավայրում նրան պար-տադրված հազար ու մի անսովոր , անիմանալի խնդիրների լուծումից էր կախված նրա վարպետության վերահաստատումը նոր միջավայրում: Հեշտ չէր: Լեզուն, սովորություններ, տարիքի , կենսափորձի տվածը, երբեմն թվում էր ավելորդ ու անգամ խանգարող՝ նորին արագ ընտելանալու ջանքեր շոշափելի արդյունքի չէին հասցնում: Վերածննդի դարաշրջանից մինչ օրս հազարավոր նկարիչներ վրձնով, մատիտով, տար-բեր նույթերով պատկերել են իրենց ՝ կտավի, թղթի վրա , բայց ներկապնակի վրա պատկերել դիմանկարը մի քանի ժամվա ընթացքում, ոչ միայն անսովոր ու ինքնատիպ էր, այլ ուներ ներքին խորհուրդ:Նկարիչը հոգնած, վրդովված իր հանդեպ ցուցաբերված անարդարացի վերաբերմունքից կեսգիշերին տուն մտավ, առանձնացավ խոհանոցում, բացեց ներկատուփը: Նկարելու պահանջը ծնվել էր աշխատատեղում, երբ արվեստանոցի տերն ու ղեկավարը նրա վերջին աշխատանք պարզապես չընդունեց, դեռ ավելին համարեց սկսնակի աշխա-տանք՝ ներկերի անիմաստ գերծախս, նկարչին հանդիմանելով, որ նա անտեղյակ է գործարար աշխարհում տիրող կարգին, որ լավ աշխատանքը իրականում պիտի անպայման վաճառվի: Առաջին անգամ չէր , նման գաղա-փարական վեճեր էլի էին ունեցել , բայց ի պատի իրենց մինչեւ վերջ չէին սրել հարաբերությունները: Այդ օրը հավա-նաբար երկուսի նյարդերը տեղին տվեցին: Իր ճշմարտությունը ապացուցելու միակ ճանապարհը մնում էր մտածած ու չասված մտքերը հաղորդել կտավին: Ցավալի ու անողոք ճակատագիրը հակառակորդի կողմից էր: Ինքը պարտվելու իրավունք չուներ պարտավոր էր նկարել եւ նկարեց: Ներկապնակով դիմանկարներ: Սարյան, Եղիշե Թադեւոսյան, Ստեփան Աղաջանյան, Վարդգես Սուրենյանց, շատ շատ են, նրանք անգամ՝ վերածծնդի նշանավորները, իտալական ու ֆլամանդական, հոլանդական ու իսպանական, Վալտեր Սերանէ, Անդրէյ Դերան, Ամէդիո Մոդելիանի, Ջիորջիո Մորանդի, բայց չկար մեկ ուրիշ գեղանկարիչ , որ ներկապնակի վրա կարողանար պատկերել հոգու խռովքն ու մնար արտաքնապես պաղ ու անտարբեր՝ գորշ միջավայրի մութ հակազդեցությունից վեր, հպարտ հայացքով, խոսուն շուրթերից պոկված ,գորշությունը մերժող հավքին վայել հոգու ներքին ճախրանքով: Աչքերը՝ հավաքելով ու ամբողջացնելով դիմանկարին շրջապատած անքննելի ու անիմանալի ողջ մութը, ներքին կենսունակությամբ համառորեն լույս են արարում : Ասես Ադամամթից հետո նույն հզոր լույսն է արդեն հորդում լավատես ու գիտակից արվեստագետից, նրա արարած հոգու լույսը, որի ակունքներն անքննելի ու անըմբռնելի են մահ-կանացուների այն խմբի համար, որոնց նպատակը միշտ ու միակն է դրամը, ու՝ դրամի վերածվող շահը: Ահա ընչաքաղցների ստվար միջավայրը՝ ուր պարտավոր է ապրել ու աննահանջ ստեղծագործել յուրաքանչյուր ճշմարիտ արվես-տագետ: ապրել՝ արարելով, ոչ թե՝ արարել ապրելու նպա-տակով:
Գեղարվեստը՝ արտացոլելով ժողովրդի իղձերն ու երազները, դառնում է ողջ մարդկության առաջադիմության միակ կռվանը՝ աշխարհը գեղեցկացնելու, մարդու մեջ՝ մարդկայինը հավերժ փտրող միակ անխարդախ ու անկաշառ միջնորդը :
Հազարամյակների ընթացքում մարդուն մարդացնողի իր անվախճան ընթացքով, ինչպես հորդառատ ցանկացած գետը՝ երբեմն փոխել է իր ընթացք, ընկրկել ու ընկճվել է, երբեմն՝ լճացել, ուռճացել է, հունից շեղված ՝ նորն է գտել, բայց երբեք ու բնավ չի նահանջել: Անգամ արհավիրքների ու աշխարհակործան պատերազմների ժամանակ ապրողներից շատ-շատերը՝ ինչպես Նոյը առասպելի, նրանք էլ արվեստի մերանն են փրկել, հանուն գալիք նոր սերունդների: Մարդկության անցած ընթացքից պարզ երեւում , որ անցումնային ժամանակները միշտ էլ եղել են վաթար ու վտանգավոր : Ոչ երանի նրան , որ ապրել է նման փոփոխություններով լի ժամանակնե-րում: Որովհետեւ նման ժամանակների «մութն ու խավարը» արվեստագետին չեն խրախու-սում:
Արվեստագետը իր ունեցած ներքին հոգեկան լույսն է օգտա-գործում:
Հին աշխարհի նշանավոր գիտունները պնդում են.
-Մարդ ճանաչելը իմաստություն է...
-Ինքնիրեն ճանաչելը՝ պայծառություն է...
-Մարդկանց նվաճելը՝ կարողություն է...
-Ինքնիրեն նվաճելը՝ զորություն է....
- Ինչ անելը գիտես ՝ գերազանցություն է...
-Կատարելու կարողությունը՝ կորովություն է...

Շար . 6 եւ Վերջ

Monday, February 21, 2011

ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ - 5 - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Վերակառուցել, այսինքն՝ եղած չեղածը մեկ անգամից գլխիվայր շրջել։ Ջանքերը, եղածը՝ շրջելու, նրան տարան , ինչպես վարար գետի մեջ հայտնվածին, նա գլխապտույտ արագությամբ կորցրեց իր ժողովրդի վստահությունը ,փոխարեն՝ փոխհատուցումը՝ օտար սովետների համար նոր ու անսովոր Նորբելյան մրցանակն էր, շաղախված արդեն թշվառության եզրին հասած իր ժողովրդի ծանր անեծքով։ Ժողովրդի անեծքը ...
Մինչ անեծքը , ժողովուրդը լսում էր նրա խոսքը հեգնախառն զարմանքով, վերակառուցելու, վերակառուցվելու գարբաչովյան ջանքերը ՝ սիզիֆյան մի անպտուղ աշխատանք էր, մանավանդ, ինքն էլ հին աշխարհի հայտնի դյուցազուններից չէր, ասենք ՝ ինչպես նշանավոր Հերակլես , որը կարողանար փո-խել գետի հունը՝ անիծված կոմունիստների ախոռները աղբից մաքրելու նպատակով։ Բայց ինչպես միշտ հույսով ապրող ժողովուրդը միամտորեն այս անգամ էլ կառչում էր նոր ղեկավարի անսովոր խալից, հավատալով՝ խալը , գուցե բարձյալից վերուստ տրված հատուկ նշանն է , ու նա է իր ընտրյալը, որն ահա պիտի վերափոխի աշխարհի մեկ վեցերորդ մասը։
Հավատացող մարդու տրամաբանությունը գտնում է նրա ձախավեր քայլերի ճշմարտանման մեկնությունը։
Իսկ խալով ընտրյալը ունեցած գլխապտույտից կորցրած ողջամտության չափը՝ նորանոր անհեթեթ քայլերով պարտադրում էր ողջ ժողովրդին իր ապրելակերպը, այն համարելով ճիշտ ու անբեկանելի։ Եթե իր ճշմարտությունը իր համար արդարացված էր, բնական է , չէր կարող արդար լինել մնացած զանգվածի համար։ Առաջին մեծ սխալը` ոգելից խմիչքների խստիվ արգելումը։ Հազարավոր հեկտարներով այգիների ոչնչացնելու գործը, ազատ ձեռներեցության առերես խրախուսելու խոստումներն ու հետագայում նրանց այդ նույն ձեռներեցներին հալածելը, այգիների ու ջերմոցների զանգվածային ոչնչացումը։ Երկրի տարածքում անընդհատ պատահող տարերային աղետները։ Հզոր նավերի, սուզանավերի կործանումը, չեչենա-կան, չեռնոբիլյան ահավոր աղետը, աղվանական գեհենի կործանարար անվերջ զոհեր խլող անիմաստ պատերազմը ,ահա այս բոլոր դեպքերին ու պատա-հարներին ավելացավ , հետագայում իրենց կողմից միտում-նավոր հրահրած ազգամիջյան բոլոր մեծ ու ցավոտ խնդիրները։ Վերջում անգամ միամիտները հասկացան, որ խալով մարդը սովորական նարցիս է, ինչպես մինչ այդ ու հետո ծնված ու ծնվող նարցիսները։ Ինքնասիրահարված տղամարդը չարիք է , ոչ միայն մարդկանց համար, այլ նաև չարիք՝ աշխարհի ու բնության համար։ Ոչ մի բան նոր չէր, ու չկար խորհուրդ, սովորական հաշվենկատ անձ էր , ընչաքաղց ու փառամոլ։ Գյուղից քաղաք հասած, չհղկված կեղծ ու ստախոսի մեկը՝ միշտ կառչած կնոջ քղանցքներն։ Արտառոցն ու անսովորը, նրա խալն էր, ճաղատ գլխի աջ տարածքում ,այն սկսվում էր ուրվագծվել ու վեր բարձրանալով նմանվում էր գետաբերանի սահանքին ։ Խալը նրա թալիսմանն էր , խալը նրան շղարշում էր հազար ու մի անիրական, անհեթեթ թվացող պատմություններով։ Խալը՝ նեռի համբույրի հետքն էր։ Լուսանկարներից երեւացող խալին ավելի շատ էին նայում,քան խալի տիրոջը: Ինքնահավան ու անպատմելի ամբառտավան անձնավորություն էր, խարդավանքներով հասած իշխանության։ Հազարավորները զոհվեցին նրա իշխանության տարիներին ,խորտակվեցին նավեր ու բազմաթիվ աղետներ տեսավ չարքաշ ժողովուրդը։ Չեռնոբիլ, Ղարաբաղ, հետո էլ համատարած թշվառություն , դաժան ու վայրի տնտեսության ոչնչացում։ Եղեռն՝ աշխատավոր դասակարգի հանդեպ, այն դասակարգի, որին իր նախորդները կորցնում էին Սիբիրներում , զոհաբերում էին օտար երկրներում։ Ահա այդ բազմաերես մարդու դիմանկարը՝ առանց խալի դառնում անմիտ ու անհեթեթ,գովորական դիմանկարը մեկի, որը գոհ է իրենից, ո՜ւ աշխարհից ա՛յլ սպասելիքներ չունի։ Բայց երկրում ապրող, ու քիչ թե շատ դատող մարդիկ հասկանում էին , որ սրա պատճառած չարիքները չեն զիճում նախորդ ղեկավարների արածին։ Նկարիչը գտել էր իր գարբաչովյան կերպարի ողջ առեղծվածը։ Խալը տեղում էր , բայց վրձնի վարպետի ներքին զգացողությունը խալին օժտել էր ան-բացատրելի հմայքով, խալը օձ պես անխոս ու համառորեն ձգում, հմայում էր դիտողին, կլանում էր նայողին։ Ցանկացած սառնասիրտ մարդու հայացք՝ գամվում էր խալին , թույլ ու բեկվող բնավորությամբ մարդիկ, երբ նայում էին դիմանկարին , նրանց թվում էր խալը երկգլխանի թռչող օձի ստվերն է, իսկ օձ ահա մոտակայքում հենց օդից հարձակվելու է նայողի վրա։ Զոհի , երկգլխանի օձից խայթվածի ապրումով նրանք կորցնում էին ինքնատիրապետումը ու տագնապախառն սկսում էին աղմկել։ Դիմանկարի շուրջը գնալով կրքերը բորբոքվում էին։ Շատերը տիրապետելով իրենց նյարդերին գնահատում էին նկարն ու ներքուստ ուրախ էին , որ նկարիչը գտել է կերպարի ներքին էությունը մեկնելու հրաշալի կերպը։ Բայց ինչպես միշտ նման իրավիճակներում գտնվում է ինչոր մեկը, որը դեմ է գնում համընդհանուրին։ Այս անգամ այդ մեկը պատահա-կան անհատ չէր։ Գործարանի կուսակցական ղեկավարն էր, նկարչի կրտսեր սերնդակիցը, սահ-մանափակ մտահորիզոնով, բայց անչափելի իշխա-նատենչությամբ, որն հետագայում լրիվ բացահայտվեց ։

Շար . 5

Sunday, February 20, 2011

ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ - 4 - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Նկարչուհուն նա գիտեր, նախ ստուգեց կնոջ անձնագիրը, հետո նրա աղջկա անձնագիրը, տեսավ անգամ ինքնաթիռի կտրոնը: Էդվարդն էլ էր պարզել իր անձնագիրը, ոստիկանը չնայեց : Լսելով , որ հայ է, հավա-նաբար անմիջապես մտքով անցավ երկրաշարժ, ու հարցրեց.
-Երկար եք մնալու Մոսկվայում:
- Գիշերով ետ եմ դառնալու:
-Մինչև գիշեր դեռ ժամանակ կա:
-Գուցե՞ նկարեիք:
-Նատաշային դո՞ւք եք նկարել:
Լավն է: Ափսոս գնում եք, թե չէ ինձ էլ կնկարեիք:
-Պարզ երևում է վարպետ նկարիչ եք:
Ափսոս, շատ ափսոս, որ չեք կարող մնալ, լավ գոնե աղջկան նկարեք:
-Նկարեք աղջկան, մորը մի մերժեք:
Բայց չէ որ իմ ցանկություրից ոչինչ կախված չէ: Ներկերն ու կտավը իմը չեն:
-Ոչինչ Նատաշան դեմ չի , ես նրան լավ գիտեմ:
Նատաշան ժպտում էր, նա անընդհատ նայում էր իր դիմանկարին, տպավորությունը դեռ չէր անցել:
Կեսօրն անց էր, մոսկովյան անամպ երկինքը , թիկնած բարձրահարկ շենքերի տանիքներին `աչքն արևին, ականջը` փողոցին, խրախուսում էր նկարիչին:
Ժամից ավել նկարեց: Համառները մնացել էին ու լուռ հետևում էին տղամարդու վրձնահարվածներին:
Ոստիկանն էլ մի քանի անգամ գնաց ու ետ եկավ, սովորաբար նա մոտենում էր Նատաշային ու ցածրաձայն զրուցում էին:Երբ Էդվարդը վրձինը վայր դրեց հավաքվածները սկսեցին ծափահարել:
Աղջիկը մոտեցավ մորը: Մայր բացեց դրամապանակը հինգհա-զարանոց սովետական թղտադրամը պարզեց Էդվարդին, իսկ աղջիկը նկարակալից առանձնացնում էր իր դիմանկարը:
-Ստացե'ք, ձեր աշխատանքը գուցե ավելին արժե , քան այս գումարը, վերցրեք մենք այն սրտանց ենք վճարում: Էդվարդը մի պահ շփոթվեց, հետո զգաց որ լար-վածությունից հոգնել է, հեշտ չէր, երկու ժամ շարունակ ոտքի վրա նկարելը, երբ վաղուց վրձին չէր բռնել, երբ ամիսներ շարունակ չէր նկարել:
Նա անխոս հայացքը ուղղել էր Նատաշային :
Մայրը հասկացավ ակնարկը, դրամը այս անգամ պարզեց Նատաշային: Նատաշան վերցրեց պարզած դրամը ու դիմեց Էդվարդին:
-Չգնաք, սպասեք խնդրում եմ , ես հիմա աշխատել չեմ կարող:
Երբ բոլորն հեռացան աղջիկը համոզում էր Էդվարդին , որ վերցնի դրամը, դեռ ավելի , ինքն էլ էր իր նկարի համար ցանկանում վճարել: Երկար ու ապարդյուն նրանք համարյա վիճում էին, վերջում էլի ոստիկանը գտավ ելք:
–Նատաշա ինքդ էլ նկարիչ ես, չես զգում, որ Էդվարդին այդ գումարից ավելի շատ ձեր դիմա-նկարն է դուր եկել, անկյունում գրիր մի երկու խոսք, ու նկարդ նվիրիր տղամարդուն:
Ես էլ սիրով, այն`որպես նվեր կընդունեի, բայց ես ամեն օր էլ կարող եմ քեզ տեսնել ,իսկ մեր հայրենակիցը ո՞վ գիտե , էլ երբ է ետ գալու:
ԱՄՆ տեղափոխվելուց հետո այդ նկարն էլ մի քանի նկարների հետ անցան Օվկիանոսները ու այսօր էլ նկարչի հավաքածուի զարդն են կազմում, նկարի վերին ձախ անկյունում Նատաշայի սրտից բխած խոսքերն են , որ նա գրեց հիշատակի համար, երբ գիշերով օդանավակայանի կիսամութ բարում, նստած խոսում էին: Պարզվեց, որ ոստիկանը Նատաշայի ամուսինն էր, ու նրա վրձնի հավերժ երկրպագուն:
Կեսգիշերին Նատաշան Էդվարդին ճանապարհեց Երևան: Տարիների հեռվից անցածն ավելի հստականում , իմաստավորվում է, որով-հետեւ ինքդ ես արդեն պատահած դեպքերը մեկնում, բնակա-նաբար քո մեկնածով ու պարզաբանածով քեզ ես վերա-պահում կենտրոնական , առանցքային դերը :
Սովետների երկիրը, միապաղաղ առօրյան ինչ որ կերպ իմաստավորելու նպատակով՝ հորինել էր երկրի ու ժողովրդի համար հնգամյակներ, ամեն մի հնգամյակը՝ նախորդից ավելի անհեթեթ ու անիրագործելի խնդիրներ էր առաջդրում կոմկուսի անունով , ե՛ւ վերից` վար, ու վարից՝ վեր, մեծ ու փոքր իշխանա-վորները օրն ի բուն ճամարտակում էին ։
Աշխատավոր հասարակությունը անտարբեր ճառերին, օրվա հացն էր վաստակում, ու երբեմն էլ սրախոսում էր կուսակցական ղեկավարների մասին տարածված հազար ու մի պատմություններին խառնելով հումորի աղն ու մանր մունր համեմունքներ։ Ստացվում էր իրական ու հորինովի պատմությունների համարյա նորովի բանահյուսություն։ Բայց դեռ չէին ծնվել այն գրի առնող խենթերը, թեեւ սիբիրների սարսափը չկար, մեկ է կումունիստերը նեղսիրտ ու ինքնահավան էին , նման աշխարհի բոլոր իշխանա-վորներին, նրանք՝ հիշաչար էին ու վրիժառու։ Բրեժնեւից հետո, երբ կարճ ժամկետներով գլխավոր քարտուղարներ դարձան համարյա կիսա-մեռ ու վրիժառու Անդրոպովը, նրան հաջորդող` Չերնենկոն, մարդիկ այդ տարիներին ավելի հաճախ զբաղված էին չեղած, բայց գոյա-տևելու համար կարևոր ապրանք ու անգամ սնունդ ճարելու խնդիրով։ Սիրտ ու տրամադրություն չկար կատակելու։ Սկսած հացից ու սովորական աղից , էլ չհաշված, մնացած՝ խիստ ու անհրաժեշտ բարիքները, մարդիկ հայթայթում էին կրկնակի ու եռակի անգամ թանկ գներով։ Ճարում էին, ի պատիվ շատերի՝ հազար ու մի զոհություններով , խանութներում չեղածը՝ բնակարանների սառ-նարաններում ու նկուղներում կար։ Չկար ամենակարեւորը՝ հավատը, իշխանու-թյունների ու նրանց գիտելիքների հանդեպ։ Այդ կիսամեռ ղեկավարներին հաջորդեց առերես նոր, բայց իրականում էլի սովետական ժամանակների շնչով տոգորված կենսունակ Գորբաչևը, որը ղեկավարվում էր արդեն իր թաթարուհի կնոջ ճաշակով ։ Սովորական մտահորիզոնով, կամակոր , իրասածին, համառ ու բառացիորեն գեղացին՝ մուժիկը ,մի անգամից դարձավ հսկա երկրի առաջին դեմքը։ Գլխապտույտից՝ հորթային հրճվանքով տարվեց, խաբնվեց Թեչերների ու Ռեյգանների կեղծ գովեստներին , փորձեց հսկա-յածավալ բարձիթողի երկիրը վերակառուցել։

Շար . 4

Saturday, February 19, 2011

ՓԵՏՐՈՒԱՐ 18 - Արամ Քէթէնճեան

Իրաքահայ մտաւորական Արամ Քէթէնճեան Փետրուարեան Ապստամբութեան մասին գրած է Պօէմայի ոճով այս բանաստեղծութիւնը , որ կը հրապարակենք իննիսունէ աւելի տարիներ առաջ հայ ժողովուրդի պատմութեան մէջ անկիւնադարձային կարեւորութիւն ներկայացնող դէպքին օրուան յիշատակման առթիւ:
«Նշանակ»
Փետրուար 18 , 2011:

»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»««»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»««

Փետրուար 18
Կը նուիրեմ մեծարգոյ բարեկամիս՝ Պարոյր Յակոբեանին
Հազար ինն հարիւր քսանը մէկի
Լոյս փետրուարի սառնամանիքի
տասնեւութերորդ օրը պանծալի՝
Շողեր ծագեցան նոր արշալոյսի:
Հողը դղրդա՛ց, քաղաքը թնդա՛ց,
միասիրտ դարձած ամբոխը պոռթկա՛ց,
եւ արիւնաքամ ժողովուրդն ամբողջ՝
ապստամբութի՛ւն չարին դէմ, գոռաց...
Ապստամբութիւն ընդդէմ բռնութեան,
վատ շարքերուն դէմ խորհրդայնութեան,
եւ դաւադրութեամբ պետութիւն կազմած
միշտ վատահամբաւ պոլշեւիկութեան:
Պոլշեւիզմը վատ խեղդած էր բարին,
մութ բանտերուն մէջ կացինահարած,
գլխատած ազգի մտաւորական,
բանիմաց տարրին,
իսկ Երեւանի պատերուն առջեւ,
գնդակահարած նախկին բանակի
սպայակոյտի եւ զինուորներու
քաջոց ընտրանին,
մնացեալներուն՝ յանձնած աքսորին...
Պոլշեւիզմը բիրտ՝ գերած էր լեզուն,
Մեսրոպահնար չքնա՜ղ հայ լեզուն.
անհետացուցած զայն դպրոցներէն,
հասարակութեան եւ ողջ պետութեան
հիմնարկութենէն...
Պոլշեւիզմը ստոր, եկած էր խլած
քրտինքով օծուած հայ գիւղացիի
վաստակը անգին,
ու չքաւորի հացահատիկի մասունքը վերջին,
եւ յափշտակած խեղճ բնակչութեան
«աւելորդ» կոչուած՝ հագուստները, հին...
Բայց ազատատենչ հայորդիքն արի,
չհանդուրժելով ճնշմանը չարի՝
միախմբըուած ու միահոգի,
ոտքի կանգնեցան ընդդէմ ոսոխի
ու արեան գնով անոնք կերտեցին
ապստամբութիւն:
Ապստամբութի՛ւն, որու կեանքն աւա՜ղ
հազիւ երկամսեայ մանուկ նորածին
բայց, անակնկալ հարուած մ′էր չարին.
Ապստամբութի՛ւն, որ կրցաւ ճզմել օտարամոլին
եւ ազատագրել արժէքներն ազգին.
Ապստամբութի՛ւն, որն անմահացաւ
խորքը մեր սրտին
ինչպէս եւ կ′ապրի մեր պատմութեան մէջ՝
յաւե՜րժ, թանկագի՛ն:
Արամ Քէթէնճեան
2006 թուական

Friday, February 18, 2011

ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ - 3 - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Օրվա աշխատանքի ու հոգնության բերած տագնապը վանում են անցյալից մնացած հուշերը, նրանք խինդով են լցնում հոգին, զեփյուռի նման մեղմ օրորում են վանելով տագնապից ծնված մշուշն ու հոգնության ցավը: Մեծ աղետից հետո, հազարավոր զոհերին հողին հանձնելուց ամիսներ անց որոշեց հեռանալ, չէր կարողանում աշխատել, վրձինը ձեռքին ժամերով նայում էր ճերմակ կտավին ու ամեն անգամ հայացքի դեմ հառնում էր փլված արվեստանոցը` ավերակված կտավներն ու տիրամոր վշտահար հայացքը: Միակ նկարը, որը չէր վնասվել: Նկարը ասես ձուլվել էր պատին, իսկ` պատը, վերջին ճիգով գրկել էր Տիրամորը, անբացատրելի բնազդներով`քարից ու բետոնից կառուցված պատը,մյուս պատերից ավելի բախտավոր էր: Իր կրծքին տեղավորված Տիրամոր պատկերը` նրա միակ առավելությունը, նրա դիմակայության իրական վկան: Կանգնած էր, տխուր ու տրտում , որովհետև, ինքն էլ գիտեր, իր փրկությունը եթե անգամ պատահական չէ, բնավ էլ իմաստ չունի, ո՞ւմ է մխիթարում, փլված տան կանգուն մնացած պատը: Իսկ մարդիկ միշտ էլ փնտրում են անմեկնելին, անբացատրելին, քաղաքի միամիտ հասարակության համար, եթե հրաշք չէր աղետից փրկված պատը, ապա տիրամայրը բաց երկնքի տակ համատարած ավերակների ու փլվածքների շրջապատում նման էր դարասկզբի հայ նշանավոր գեղանկարիչներից Արշակ Ֆեթվաճյանի ջրաներկ գործին, բնորդի գրկին մանուկ էր, ձեռքին` հրացանը, իսկ պատին գամված տիրամայրը , մանկանը գրկած, հայացքը` հրացանի փոխարեն խաչին էր ուղղված, որի կիսաթեք ստվերը ավելի էր թանձրացնում ցավը:Արդեն երկրորդ օրն է Մոսկվայում է, ԱՄՆ-ի դեսպանատանը արտագաղթի թղթերը նայելուց հետո երեկոյան ժամադրեցին, անհատական զրույցի: Մինչև երեկո դեռ ժամանակ կար: Մտքերով տարված քայլում էր նշանավոր Արբաթով: Մարդաշատ փողոցը լեցուն էր տարբեր ազգերի ու տարբեր զբաղմունքի տեր մարդկանցով: Զբոսաշրջիկներին, տեղացիներից դժվար էր տար-բերելը, բոլորն էլ լեցուն պայուակներով ու ձեռքի զամբյուղներով շտապում էին:
Ամսագրերի կրպակի դիմաց, նկարակալի առջև կանգնած շիկավարս ու կապուտաչյա նկարչուհին համառորեն հրավիրում էր նկարվելու, անցորդները լսում, մի պահ հմայված նայում գեղեցկուհուն ու թերահավատ ժպիտով հեռանում էին: Ոչ մեկը նկարվելու ցանկություն չուներ, կամ էլ Մոսկվան դեռ Փարիզ չէր: Թեև շատ բան էր փոխվել սովետներից հետո, բայց մարդիկ ամեն նորի ու նորամուծության դժվարությամբ էին ընտելանում: Աղջիկը հեռվից նկատել էր Էդվարդին ու հայացքը ուղղած նրան սպասում էր, երբ մոտեցավ , ժպտաց ու անմիջապես հարցրեց.
-Եթե ցանկանաք ես ձեզ կնկարեմ, ահա նստեք այստեղ, և մեկ ժամից կունենաք Մոսկովյան տեսարանով հիանալի հիշատակ:
-Դու հրապուրիչ կին ես, արի այս անգամ ինքս քեզ նկարեմ:
-Ի՞նձ , իսկ դո՞ւք նկարելու ձիրք ունեք:
-Չգիտեմ, բայց սիրտս վկայում է, որ ձեզ կարող եմ նկարել:
-Հաճոյանում եք, իզուր, ես ապրում եմ նկարելով, ավելորդ ժամանակ չունեմ :
-Ես լուրջ ու սրտանց քեզ կնկարեմ, ծանոթանանք .
-Էդվարդ,
-Ձե՞ր անունը:
-Նատաշա:
-Հրաշալի է, տուր ինձ ներկապնակն ու նստի՛ր ահա այս դիրքով հայացքդ ինձ:
Աղջիկը թերահավատ կիսաժպիտը շուրթերի ծալքում տեղավորվեց ծղոտե ճոճաթոռի մեջ ու ոտք գցելով ոտքին սկսեց ակնդետ նայել իրեն նկարող տղամարդուն: Տագնապ ու սպասում կար կապույտ աչքերի խորքում: Վրձինը լավն էր:
Արագ ու կանոնավոր վրձնահարվածներով կտավի հարթության վրա երևակվում էր կնոջ դեմքը: Անցորդները կանգնում էին, նայում, լուրջ ուշադիր նայվացքներից նկարիչը ավելի էր խրախուսվում:
Ասես ուսումնառության տարիներ ետ էին դարձել, ինքն առաջվա պես էլի ուսանող է , շրջապատված երկրպագուների հոծ խմբով:
Շուրջը գնալով մարդկանց թիվն ավելանում էր: Տարիքն առած մի կին անընդհատ բարձրաձայն , առանց քաշվելու խոսում էր, ու կողքինին ասում.
-Լավն է, նման է, հաջորդը իմ աղջկան է նկարելու:
-Հերթը մերն է, արդեն կես ժամ է մայր ու աղջիկ նայում ենք:
Նման առիթ էլ դժվար թե լինի, ես աղջկաս նկարը կունենամ, նա վաղը մեկնելու է Մադրիդ: Կինը աշխույժ ու անկաշկանդ խոսում էր,
հավաքվածների թիվը գնալով ավելանում էր:
Նկարիչը ինքնամոռաց նկարում էր:
Տպավորությունը՝ ասես նա դրսում չէ, այլ՝ իր արվեստանոցում, ու այս էլ որերորդ անգամ նկարում է երկրաշարժից փրկված Տիրամորը, առանց մանուկ Հիսուսի, կտավին ամբողջացնող կնոջ դիմանկարը լեցուն էր ներքին հմայքով, կապույտ աչքերի տաք շունչը մոսկովյան երկնքից պոկված ոչ միայն լուսավորում էին աղջկա դեմքը, այլ պարուրում էին նրան կանացի հրապուրիչ հմայքով, որն հատուկ է ռուս կնոջը:
Նման գերող, միամիտ, երբեմն պճրուհու հրապույրով են օժտված գեղանկարիչ Անտուան Վատտոյի ֆրանսուհիները:
Ահա վերջին շտկումները, մեկ երկու աննշան շտրիխներ և նկարիչը դիմեց աղջկան.
-Նատաշա պատրաստ է, կարող ես նայել:
Նկարչուհին նայում էր իր դիմանկարին, ու զարմանքից, շփոթմունքից կորցրել էր խոսելու ունակությունը, սթափվեց նկարվել ցանկացող կնոջ առարկություն չընդունող ինքնավստահ ձայնից:
Էդվարդը փորձում էր հրաժարվել, արդարանալով, որ չի կարող նկարել, ներկերը, նեկապնակը ու կտավը իրենը չեն այլ նրանն են, աղջկանը: Կինը չէր համոզվում, հետո դիմեց աղջկան, այս անգամ արդեն խնդրելով: Նատաշան սկզբունքորեն դեմ չէր, բայց լռում էր:
Նա չէր կարող տղամարդու փոխարեն պատասխանել:
Մարդկանց թիվը գնալով շատանում էր, մոտեցողների համար հետաքրքիր իրավիճակ էր, անհեթեթության հասնող, նկարիչը հրաժարվում է նկարելուց, երբ ինքն է եկել նկարելու, դրամ վաստակելու: Ոմանց թվում էր, թե նկարիչը պարզապես աշխատում է սակարկել:
Կինը արդեն թախանձում էր Նատաշային, հավանաբար զգացել էր, որ աղջիկը դեմ չէր: Հավաքված խմբին էր մոտեցել կապիտանի համազգեստով ոստիկանը: Նա էլ իր գործն էր կատարում: Այդ տարիներին բազմազգ երկրի քաղաքացիների մոտ այլազգիների հանդեպ որոշակի ու ոչ նպաստավոր կարծիքներ էին ձևա-վորվում: Տասնամյակներ շարունակ իշխանությունների թողտվությամբ` հակակրանքի հզոր ալիքը գտավ հրեաներին: Սովետների հասարա-կության միտքն ու միամտությունը խաթարող այլախոհները առանց բացառության հրեաներն էին: Հետո`մի քանի տասնյակ մերձբալթյան ազգայիններ, հետո` լեհերը, մի քանի կովկասցիներ, իսկ իրա-կանում բոլորն էլ, էլի հրեաներ էին`օտարի ազգանուններով: Կային հատուկենտ անհատներ` ազատության գույնից շլացած, վաղուց սոցալիզմին թշնամի համարվող հեղինակություններ:
Եւ, իհարկե նրանցից ետ չէին մնում մերձավոր արևելքից խորհրդային Հայաստան ներգաղթաց հայեր:
Արդարության առջև չմեղանչելու համար, ավելացնենք , որ հայերը հեռանում էին աննկատ, առանց ավելորդ աղմուկի: Ոստիկանի ներկայությունը ավելի էր բորբոքել կրքերը, իրականում բոլորն էլ զգում էին, որ մեղավորներ չկան ու դեպքերի զարգացումը առանց մեղավորների դառնում էր ծայրաստիճան հետաքրքիր:
-Ի՞նչ էր ասելու ու անելու հասարակական կարգի պաշտպան ոստիկանը, և նրա, ո՞ր արժանիքը` մարդկայինը, թե` համազգես-տայինը, կտային ցանկալի արդյունք:
Աշխարհի բոլոր անկյուններում էլ ոստիկանը ունի բացարձակ իրավունք ստուգելու անհատի ինքնության թղթերը, իսկ ոչ վաղ անցյալում Անդրոպովյան Ռուսաստանում ամեն քայլափոխի կարող էին ստուգել ցանկացածի անձնագիրը, պարզելու՝ թե անհատը ինչ նպատակով է գտնվում տվյալ վայրում:

Շար . 3

Wednesday, February 16, 2011

ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ - 2 - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Եկավ նկարիչը հին ու մտերիմ ծանոթի պես թաքուն ժպտաց տղային ու սկսեց աշխատել: Տղայի հայրը պատմում էր, նկարիչը լսում էր ու շարունակում էր վըր-ձնահարվածները: Հայրը պատմել էր գիշերվա անցածը ու զարմացած նայում էր նկարչին, մտորելով ինչ չոր մարդ է, բա ոնց է նկարում, նույնիսկ երեխան անտարբեր չմնաց` անգամ կտավից չհեռացավ: Չէ սա , գուցե նկարիչ է, բայց մանկավարժ` դժվար, սառն է ու անհաղորդ: Տղան բնազ դովզգաց, որ մեծերի լռությունը խորքեր ունի: Երկվայրկյան լռությունից հետո նկարիչը վրձինը վայր դրեց, ներկոտ ձեռքով շոյեց տղայի գլուխն ու նայելով Էդվարդի ասաց .-Երեկ այս հրաշալի տեսարանից ավելի մեծ բան գտա, իմ ուրախությանը չափ չկա, երեկ ես ձեր պատշամբում տեսա վաղվա գեղանկարիչին, ձեր տղան կդառնա լավ զգայուն նկարիչ, ես ինքս սիրով կօգնեմ նրան , իսկ երբ մեծանա կտեղավորենք նկարչական դպրոցում: Տեսարանի պատկերը երեկ արևամուտից առաջ արդեն ավարտել էի: Հանուն տղայի այն թողեցի նկարակալին, գիտեք, ինքս էլ երկար ժամանակ արթուն էի, մեղավորը` Էդվարդն էր: Տղայի աչքերը, ողջ կեցվածքը` լարված մկաններն ու հայացքը հետապնդում էին ոչ միայն վրձնին, այլև`ինձ,ասես ինձանից կորզում էին նկարելու գաղտնիքը: Օրերի ընթացքում նկարիչը սիրով ու ուսուցչին արժանի համ-բերատարությամբ մանկան մեջ եղած կիրքն ու կրակը բորբոքեց, նկարելու կերտելու, արարելու տենչը, խելամտորեն ուղղորդեց, նպա-տակային դարձրեց կտավի ու վրձնի հանդեպ ունեցած սերը, նկարիչի մտերմությունը թևավորում էին Էդվարդին:
Տարիների հեռվից, դեպի քեզ դարձող հուշա-պատկերները անվերջ արժևորելով ինքդ հասկանում ես, որ հեռացող անցյալը քեզնով է լեցուն ու կենսունակ, թեև ինքդ վաղուց այնտեղ չես, չես էլ կարող գնալ, ու ավաղ հեռվում մնացածներից ոչ մեկին էլ նախկինի չափ լիասիրտ ու լիաբուռ չես երկրպագում, բայց մոռանալ նրանց, չհիշել` նույնպես չես կարողա-նում:Օտար, ոչ արյունակից հարազատներից Լոռեցի Նիկոլը դար էլ անցնի քո մտքի խորքում միշտ էլ տեղ ունի, ոչ միայն այն պատճառով, որ նա հորաքրոջդ ամուսինն էր, այլ` որ նա, դեռ չկայացած դեռահաս նկարիչիդ առաջին մեծասիրտ, ու առավել ևս, քեզ ամբողջովին հավատացող լրջմիտ նախատիպն էր: Համբերատար ու քեզ խրախուսող առաջին մեծահասակը, որն անայլայլ ու խիզախորեն, մերձավորներիդ տագնապախառն նայվացքների տակ անսքող հպարտությամբ ժամեր շարունակ նստեց քո ընտրած անկյունում, հավատալով քո կարողություններին : Հավատալով, որ մատիտը հլու քո կամքին ու մտքերին ճերմակ թղթի վրա կպատկերի Նիկոլին, կպատմի այն Նիկոլի մասին , որին հավատացել էր հորաքույրդ, որին հավատում էր հորաքույրդ, որպես իր օջախի տղամարդու ու կյանքի ընկերոջ:Հորաքույրդ գեղեցիկ կին էր, ամուսինը` լոռեցի Նիկոլը ոչ միայն թուխ էր, սևին հասնող, անգամ դիմագծերով խիստ տարբերվում էր լոռվա բնաշխարհի տղամարդկանցից: Եթե չլիներ լոռվա բարբառը տեսնողը պիտի մտածեր ուրիշ , օտար աշխարհից է,նման չէր անգամ իր պապենական տան անդամներին:
Ինչքան չարչարվեցիր : Ինչքան շատ ջնջոցը օտագործեցիր, չէր ստացվում, թեև թղթի վրա էլի Նիկոլն էր, Նիկոլն էր, ինչ-որ հեռավոր նմանություն կար, շուրթերը`լեցուն ուռուցիկ, աչքերը կլոր ու կկոցած, ինչ որ նմանություն կար, բայց Նիկոլը ուրիշ էր, քեզ մի քիչ խրախուսեցին, Նիկոլը նույնիսկ գովեց, բայց դու զգում էիր, որ նկարածդ ուրիշ է:Տրամադրությունդ փոխվեց, մեծերը միտումնավոր մոռացան քեզ: Ամեն ինչ հասկանում էիր, միտքդ տենդորեն ելք էր փնտրում, սիրտդ դեռահասի սրտի չափով տեսնում էր այն մեկին նկարածիցդ լրիվ տարբերվող Նիկոլին , հորաքրոջդ ճանաչած ու հավանած Նիկոլին , միայն թե չէր ստացվում ձեռքիդ մատիտը քեզ չէր ենթարկվում: Իհարկե այդ օրը դու բնավ չես մոռացել ու չես էլ մոռանալու, անգամ անտանելի գլխացավը, քթից հորդացած արյունը, հիմա` տասնամյակներ անց , երբ հիշում ես այդ օրվա անցուդարձը քեզ զարմացնում է քո ունեցած կամքի ուժը, դժվարություններից չխուսափելու վճռականությունը: Տնային խնդիր չլուծած դպրո-ցականի նման գիշերը ինքդ էլ չիմանալով թե ինչու արթնացար, հիմա չես հիշում , բայց այդ օրը հավանաբար երազում քեզ հետ քո ճանաչած Նիկոլն էր զրույցում, ուրիշ կերպ ամեն ինչ կդառնար անիմաստ, որովհետև արթնացար ու քեզանից անկախ լամպի լույսի տակ հենց ճաշասեղանին շարունակեցիր շտկել նկարից քեզ խրախուսող Նիկոլի դիմագծերը , արդեն չէիր նկարում, այլ մտքիդ մեջ տեղավորված Նիկոլին վարժ ու ճկուն մատիտաշարժով կրկին արարում էիր , քանի ժամ աշխատեցիր, առանց նախատիպի` ներքին աչքով , ապավինված հիշողությանդ: Ավարտեցիր նկարը:
Իրական Նիկոլը թղթի վրա տեղավորված նայում էր քեզ` անհոգ ու միամիտ լոռեցու անխարդախ ժպիտով: Նկարի Նիկոլին բնավ էլ չէր մտահոգում, որ ինքը իր արտաքինով լրիվ տարբերվում է ոչ միայն լոռեցիներից, անգամ աշխարհում ապրող բոլոր մյուս հայրերից: Լուսաբացին, երբ աթնացար վազեցիր ճաշասենյակ, իսկ այնտեղ արդեն Նիկոլի դիմանկարը կոճգամով ամրացրել էին պատին ու զմայված նայում էին: Հորաքույրդ անչափ ուրախ էր, իր Նիկոլով, մանավանդ քեզնով: Հորական տանը նա գտել էր եղբոր տղային` քեզ որը գիտեր իր ճանաչած Նկոլին: Այդ նկարը հետագայում մորաքրոջդ գնած շրջանակով զարդարված տեղավորվեց քաղաքի ցուցահանդե-սում:
Պատանի նկարիչներից միակն էիր, ու քո նկարով Նիկոլին դարձրիր հանրաճանաչ: Նկարչությունը հասկանալու և սիրելու համար, պետք է որ աչքը զգայուն լինի ձևերի և գույնների հանդեպ:
Նկարչությունը հասկանալու և սիրելու համար, պետք է որ աչքը զգայուն լինի ձևերի և գույնների հանդեպ:
Դիտողի աչքը առանց կրթության և առանց վարժության`պիտի հաճույք զգա գույնի մի նրբերանգը տեսնելով մի այլ` նրբերանգի մոտ,նա պիտի նրբազգաց լինի` տեսողական զգայնություն-ների խնդրում:
Աչքը իրականում փափկաճաշակ է, ինչպես մարդու քիմքը: Իսկ նկարչությունը մի ճոխ խնջույք է, որ մատուցվում է նրան:Վաղ տարիներից զարգացնելով տեսողական զգայնությունը, ապագա գեղանկարիչը պիտի նկարի ու ընդօրինակի վարպետներին: Տարիներ շարունակ հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքին նա շարունակեց պատկերասրահներում ընդօրինակել եղած նշանա-վորներին, հաճախ էլ` նկարում էր արվեստի սիրահար այցելուներին: Շատերն էին ինքնամոռաց, ասես հիպնոսացած ժամերով մնում նշանավորների կտավների առջև: Նա դահլիճներում վրձին ու կտավը ձեռքին հազարավոր ժամեր անցկացրեց: Լինում էին պահեր, երբ ինքն էլ տարված, հափշտակված մոռանում էր նկարել: Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո վերադարձավ հայրենի քաղաքը: Անցնող տարիները բերեցին ճանաչում, քաղաքի նշանավորների դիմանկարները, հարյուրավոր բնանկարները արված Լոռվա տարբեր անկյուններում մինչև օրս էլ զարդարում են շատ-շատերի բնակար-անները:

Շար . 2

Monday, February 14, 2011

ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ - 1 - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Արվեստագետին գնահատող անհատների թվից է կախված մարդ-կության առաջընթացը, բայց ոչ մի ժամանակ հասարակությունը չի ունկնդրել, հաճախ միտումնավոր չի տեսել իր հարևանությամբ ապրող անհատներին:
Ամեն հինգշաբթի առավոտյան այցելում եմ գեղանկարիչ ընկերոջս: Ամպամած օրերին պատերից դիտողին զննող դիմանկարները` հին, վաղեմի ծանոթների պես շշնջում են մի վհատվիր, ամպերը ինչքան էլ մութ ու մռայլ` մեկ է չեն հարատևի, կչքվեն, արևը` մեր միակ հրաշքը, գեղուհուն վայել կգա, մեզ պարգևելով`լույս ու ջերմություն: Անկախ ունեցած տրամադրությունից տագնապած հոգիդ խաղաղվում է: Պատերին, պատերի տակ` շրջանակներով, առանց շրջանակի ավարտուն, երբեմն` կիսատ, բայց բազմաթիվ թեմաներով կատարված յուղաներկ աշխատանքները սպասում են արվեստը ընկալող, արվեստով ապրող դիտողին: Ժամեր շարունակ կարող ես նայել ու հրճվել: Նկարիչը բնությունից հազար ու մի պահ է վերցրել տեղավորել կտավին: Ծաղիկներ, ծառեր, արևածաղիկներ, երգող թռչուններ,անգամ դրախտի հավքեր: Արվեստանոցի տարբեր սենյակների պատերին կան բազմաթիվ գլուխ գործոցներ` գեղար-վեստի հրաշալի վերատպություններ:
Պատուհանների առջև` տասնյակի հասնող արձաններ, նկարչու-թյուն դասավանդողի, ուսուցանողի, հազար ու մի անհրաժեշտ, պարտադիր նույթեր: Լոռվա չքնաղ աշխարհում ծնված ու տասնամ-յակներ ապրած գեղանկարիչը բնավորությամբ` բարեհամբույր, երբեմն քեզ թվում է ինքնամփոփ, ինչպես իր հայրենի կախա-րդական լեռնաշխարհը:
Իրականում լավատես, դժվարություններից չերկնչող Էդվարդը տարիներ շարունակ իր սաներին հասու դարձնելով վրձինի կախա-րդական գաղտնիքներին, նրանց ներարկում է ոչ միայն աշխատա-սիրություն, այլ` նաև հավատ, ունեցած կարողությունների հանդեպ: Հավատի ու կամքի իր առաջին ուսուցիչը գեղանկարիչ էր:
Տասնամյակների հեռվից, անգամ այսօր էլ, երբ վերհիշում է մանկության օրերը, հայացքի դեմ հառնում է ծանոթ գեղանկարիչը: Յոթ-ութ տարեկան տղեկ էր, խաղից ու դպրոցից շատ սիրում էր նկարել: Նկարում էր ամեն առիթով:
Մոտիկները տղայի նկարելու անհագուրդ կիրքը հաճախ չէին խրախուսում: Շատերի նման նրանք էլ երազում ու հույս էին տածում որ տղան կդառնա զինորական, նշանավոր զորավար:

Պատերազմից հետո, նոր պատերազմների սանձա-հարման լավագույն կերպը՝ հզոր ու կարող բանակն էր: Զինվորներին մարտի տանող հրամանատարի կերպարը սիրված էր, բայց Էդվարդն իր աշխարհը ուներ` լեցուն գույների խաղով: Նա նկարում էր: Լեռնաշխարհի արևը, երկնքի կա-պույտը, հազարավոր զբոսաշրջիկների հրապուրող սպիտակ քաղաքը` տեղավորված անտառածածկ լանջերի գրկում, հայտնի էր ոչ միայն Հայաս-տանում: Գալիս էին հանգստանալու, գալիս էին ու վայելում բնաշխարհի հրաշալիքները, տեղացիների մեղմ բնավորությունը, հույրնկալելու` սերունդից սերունդ փոխանցված սովորությունները, ավելի էին գերում եկվորներին:
Կառուցվող քաղաքի կենտրոնական պողոտայում գտնվող իրենց շենքի պատշգամբից բացվում էր ողջ քաղաքի տեսարանը, անծուխ ու կապույտ երկինքը, անտառածածկ լանջերը: Մի օր էլ հարևան շենքում ապրող ազգությամբ ռուս նկարիչը Էդվարդի հոր թույլտվությամբ ներկապնակն ու ճերմակ կտավ առած տեղա-վորվեց իրենց պատշգամբում: Նկարիչը տարված իր գործով ասես չէր նկատում , որ տղան կլանված նայում էր կտավի հարթության վրա վեր ու վար շարժվող վրձնին, երբ վրձնախաղից հետո ճերմակը ետ էր նահանջում, ծնվում էր դիմացի լանջապատ ան-տառը, ուր քամին ու արևը ` ներկերի երանգից արարում էին լույսի ու օդի խայտանքը, տղան կախ+արդված նկարչի վրձնով մոռացել էր ժամանակը: Նկարիչը այդ օրը չհասցրեց ավարտել գործը, կտավի ներսում շողացող արևը սուզվեց, կորավ անտառի խորքում: Ներկապնակն ու ներկերը, անավարտ կտավը մնացին պատշ-գամբում: Հաջորդ օրը նա կրկին գալու էր նկարը ավարտելու համար: Այդ օրը տղա բակ չգնաց, ի զարմանք ծնողների մնաց տանը:Գիշերը հայրը տղային համոզելով ուղեկցեց ննջասենյակ: Կեսգիշերին բոլորից թաքուն նա ան-կողնուց դուրս եկավ, քնած տանեցիների սենյակից անաղմուկ անցնելով մտավ պատշգամբ ու տեղավորվեց նկարչի աթոռին: Լուսնի կաթնագույն լույսի տակ կտավից ճառագող հույզն ու երազը տղայի առջև բացել էին հեքիաթային աշխարհը, ասես Լիալուսինն էլ զգալով իր անհրա-ժեշտությունը լողալով եկավ, տեղավորվեց կտավի ու տղայի վերևում:Առավոտյան հայրը տղային գտավ կտավի առջև: Աթոռին նստած՝ քնե՞լ էր, թե՞ շրջում էր իր անրջած երազերի աշխարհում: Դեռ լավ էր, որ դպրոցական արձակուրդներն էին, մեկ է, արձակուրդ էլ չլիներ տղան պատշգամբից չէր հեռանա:

Շար. 1

»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Friday, February 11, 2011

«ՀԱՅԱՍՏԱՆեան արեւելում»ի մշտանորոգ հրամայականը

Կարելի է համաձայն չըլլալ Տիգրան Գաբոյեանի բոլոր մատնանշումներուն սակայն կարելի չէ մտքի հորիզոնը լայնցած չտեսնել կարդալէ ետք այս յօդուածը:
Վիճաբանական լայն նիւթ կայ մշակուած այս յօդուածին մէջ:
Ընթերցող, ի՞նչ է կարծիքդ:

«Նշանակ»

.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.««.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«

Հայ ինքնութեան դիմագրաւած դժուարութիւնները Հայաստանի ու Սփիւռքի մէջ,
կ՝ուսումնասիրուին մշակութային,քաղաքական,ազգագրական եւ ուրիշ
ենթահողերէ մեկնած :Ուսումնասիրական բազմաշերտ այդ մօտեցումները
աքատեմիք ըլլալով ու յարգելի եզրակացութիւններ նուաճելով հանդերձ, տակաւին
չեն արտադրած թղթապանակ մը՝ լիակատար լուծումներու(անոնց գործուղման
Մէքանիզմներով),որոնք ընդունելի ըլլան մանաւանդ Սփիւռքի հայկական բոլոր
մեծ ու փոքր կազմակերպութիւններուն կողմէ, ի խնդիր հայ ինքնութեան
պահպաման ու զարգացման:Սփիւռքի մէջ մշտապէս Հ.Հ-եան
գիտական,մշակութային ու հասարակական ներդրումի մեծացման
անհրաժեշտութիւնը կայ,որ կ՝օղակուի հսկայ դրամական կարողականութեան
հետ ,ինչը Հայաստանը չունի ներկայիս:

Կարեւոր է շեշտը դնել սփիւռքահայ նոր սերունդի մշակութային կազմաւորման
վրայ,մշակութային կազմաւորում մը, որ համազգային հիմք պէտք է ունենայ ու
ամուր կազմուածոյ կապ Հայաստանի հետ,որովհետեւ սփիւռքահայ նոր
սերունդին ու Հայաստանի միջեւ եղած կապի բնոյթն ու եղափոխութիւնները ՝
ազգային կարեւոր գործօն կը ներկայացնեն Հայաստանի պէս երկրի մը
համար,միաժամանակ կարեւորագոյն ներազդող օղակ սփիւռքի գոյավիճակին
վրայ:Հ.Հ-եան անկախացումէն ի վեր հսկայ ներուժ կար (ու բնականաբար
տակաւին կայ) այսպէս կոչած՝ սփիւռքահայ զանգուածի
ՀԱՅԱՍՏԱՆԱՑՄԱՆ(արտայայտութեան ռազմավարական ու ամբողջական
իմաստով,ոչ կարգ մը կողմերու նախընտրած ընկերահոգեբանական կամ
քաղաքական պարունակութեամբ),որ ցարդ անհատականի մակարդակին մէջ
մնացած է զանազան պատճառներով եւ նկատի առած որ հայ քաղաքական միտքը
Հայաստանի անկախացումէն ի վեր ներգաղթի ամբողջական հայեցակարգ չէ
մշակած ու կայ այն անգիր համոզումը թէ Սփիւռքը ինքնին արժէք է եւ ունի իր
առաքելութիւնն ու դերը,կարիքը կայ տեւաբար ճշտելու տուեալ ժամանակի՝ հայ
սփիւռքի ներկայացուցած հայկական իրականութիւնը :

Սփիւռքահայ նոր սերունդի ուծացում-օտարացումը,արեւմտահայերէնի
շիջումն ու մշակութային նահանջը, նոյնինքն հայահոծ համարւող գաղութներուն
մէջ, տագնապալից իրականութիւններ են ,սակայն ռազմավարական լուծումներու
ուշացումը աւելի վտանգաբեր կը դարձնէ իրավիճակը:Նոր սերունդին
ներգրաւելու համար պէտքական են նոր մօտեցումներ իսկ այդ մօտեցումները
կ՝ուշանան, Սփիւռքի պաշտօնական կառոյցի դանդաղ ու համընդհանուր
տեսլականով չգործելու պատճառով :Տակաւին դասական սփիւռքը իր
սահմագիծով կը տարտղնի Հայաստանեանը բնորոշելուն մէջ:

Արդիականը՝ նոր սերունդի ընթացիկ հասկացողութեամբ՝ կը բախի հայ
մշակոյթին ու տեղ մըն ալ հայ լեզուին հետ ու այն բոլոր ձայները ,որոնք կը լսուին՝
նոր սերունդը մեղադրելու կամ հարիւր տարուայ հայ մշակոյթ ու լեզու պահելու
բաւարուածութեան բարձրախօսերով,անցեալապաշտ են ու նորարարութեան չեն
հաւատար:

Նոր սերունդին արդիականացման մղումն ու տուեալ սփիւռքեան գաղութի մը
արդիականացման ջանքերը տակաւին հայկականի յետամնացութեան պատին
դիմաց կը կանգնին, որ ազգայինի պահպանման խորագիրին տակ տեղքայլ
կ'ապրի: Նորանկախ Հայաստանեանը իր բոլոր լաւ ու վատ,լեղի ու քաղցր
կողմերով նոր սերունդին չէ ներարկուած բաւարար չափով,Սփիւռքը տակաւին իր
«իտէալական Հայաստան»ի բարդոյթաւորուած համակարգին գերին է, որ տեղ մըն
ալ կը քաղաքականացուի անհերատեսօրէն:Այս մօտեցումը կ՝արգիլէ հայ նոր
մշակոյթի անբարդոյթ բացուածութեանը(հայաստանեան-սփիւռքեան),որ կրնայ
տանիլ արդիականացման,քանզի ոչ արեւմտեանի որդեգրումը,ոչ ալ
Հայաստանեանէն վանողութիւնն է որ նոր սերունդին պիտի բերէ իսկական
յուսալի արդիականացումը: Ներկայ պայմաններուն մէջ շարունակելով գովերգել
երկու տարուայ անկախութիւն ապրած «հզօր»Հայաստանը կամ խորհրդային
կարգերուն ենթակայ «դրախտային»Հայաստանը հաւանաբար չուրացուող գործ է,
սակայն աչքի ծայրով նայիլը ներկայ ՀՐԱՇՔ Հայաստանին բանականաբար
ապագայապաշտ ու հայրենապաշտ գործ չէ:Հայաստան մը որ իսկապէս յաղթած է
ու արդիական գեր-ջանքեր կը գործադրէ իր նոր սերունդով .ամէնայն վատ
պայմաններու մէջ ըլլալով հարդերձ :Սփիւռքի նոր սերունդը պէտք է առընչուած ու
համարկուած ըլլայ Հայաստանին հետ ոչ քանի մը բանակումներով ու
հաւաքներով -պտոյտներով ,այլ ամէնօրեայ կապով ու հաղորդակցութեամբ իսկ
պաշտօնական Սփիւռքի կազմակերպութիւնները պէտք է հունաւորեն ու
գործուղեն այս կարեւոր գործընթացքը:

Սերոբ աղբիւրներ,Գէւորգ Չավուշներ,Համազասպներ.....եւ այլոք՝ պաշտելի են
իրենց ժամանակներու արժեւորմամբ ու միշտ անկէ բխած դասերով ,քանզի անոնք
կրնան լճացման տանիլ ու արդիականացում չստեղծել եթէ չ՝ածանցուին
ժամանակային զարգացող իրողութեան հետ ՝երբ իսկական նոր,ապրող,արարող
հերոսները զանց առնուին :

«Հայաստանեանը ամէն ինչէ վեր» դիտելն ու այդ հիմքով գործելը չի կրնար մտնել
յարաբերակցութեան կանոններուն մէջ ՝ (ինչպէս բոլոր պետութիւններու
հպատակներու պարագային,նկատի առած որ սփիւռքահայը այլեւս Հ.Հ-եան ալ
քաղաքացի է ու անոր մշակութային ու քաղաքական իրականութիւնը վեր է բոլոր
հայկական իրականութիւններէն ),հաւանաբար Հայաստանեանի սահմանումը
յարաբերական կրնայ թուիլ,բայց առնուազն անոր մշակութային-
գիտական,ընկերային- հասարակական ու հոգեւոր-կրօնական իրողութիւնները
անառարկելիօրէն ընբոշխնելի պէտք է ըլլան բոլորին կողմէ իսկ համահայկականն
ու ռազմավարականը հետեւելի :Հայ զանգուածներուն քով , Հայասան քարոզելու
խնդիր չկայ , ոչ ալ Հայաստանի գերագնահատման հարցի արծարծման կարիք ,
բայց արժէքային սկզբունքականութեան մը հաստատելու անհրաժեշտութիւնը
զգալի է,որ ակամայ Հայաստանի ծանուցման ու անոր շահերու պահպահման
գործին կը տանի,կատարելագործելով նոյնիքն հայ դատ կոչուած ոլորտը :

Հպարտանքի պակասաւորութեան մշակոյթը պէտք չէ տարածել Սփիւռքի մէջ
ակամայ անցեալապաշտութեամբ,հայ մարդու նոր կերպար տալու առաքելութիւնն
է ցցուած սփիւռքի առջեւ եւ այդ յանձնակատարումը նոր սերունդը ատակ կըլլայ
իրականացնելու եթէ կամուրջները Հայաստանի հետ ամէն բնագաւառներու մէջ
գեր-զարգացած ըլլան եւ երբ Հայաստանեանը (ոչ քաղաքական
ակնոցներէ)տարածուն ու ընդելուզուած ըլլայ ամէն տեղ հայ զանգուածին
հետ:Արդի Հայ նուաճումները ճանչնալն ու գնահատելը,նոր խորհրդանիշները
գիտակցիլը.նոր սերունդէն հեռու կը պահէ հոգեկան պարապութիւնը կամ հին
գաղափարախօսական ոճաբանութեան անարդիւնաւորութիւնը:Հայաստանեանը
ուժականութեան աղբիւր է բոլոր առումներով, որքան ալ տարուբերուին
գնահատականները, Վլատիմիր Արզումանեանի ,Տէր Հովայի ,Լեւոն Արոնեանի
,Հէնրիխ Մխիթարեանի ու շատ-շատ արուեստագէտներու,ազատ ոճաբաններու ,
հոծ Հայաստանցի Ֆէյսպուքահայերու տարած գործը հաղորդալից ու հետեւելի են
եւ շաղուածքը կը համարուին այն հայկական արդի ենթահողին որ հայ
մշակութային եւ ընկերային անջրպետը կը կազմէ:Հայաստանեանը տեւաբար
պարարտ հողն է համահայկական ստեղծագործական գործին :
Իբրեւ արեւելքցի ժողովուրդ հայ զարգուածները՝ հարցերը գեր-քաղաքականացած
կը տեսնեն, ուր յաճախ այն քաղաքականացուած ըլլալու թիւր
ինքնահամոզումը,առարկայական արդիւնքներու չառաջնորդեր:Հայաստանը
՝Հայաստանի նախագահով ,քաղաքական ուժերով չի սահմանուիր,ոչ ալ կը
խտացուի,իսկ ժողովուրդային խազեր կամ նկարագրային տարբերակումներու մէջ
սուզուիլը հայ հաւաքական ինքնութեան մէջ տագնապներ կ՝ըստեղծէ:«Բոլոր
հայերը հայաստանցի»են հասկացողութիւնն է՛ որ մշակութային լայն տարածք կը
բանայ սփիւռքի առաքելութեան հայկական ամէնաբարձր ուղղուածութիւն
տալով,առանց մոռնալու փոխարժէքային հաղորդակից դաշտի ծաւալումները
այդ՝«հայաստանցիականութեան»առաւելագոյն այլազանութիւններուն ընդմէջէն*:

Բնականաբար Հայաստանը գեր-զարգացած երկիր չէ որպէսզի նոր սերունդի
կապուածութիւնը արմատաւորուի ու արդիապաշտութեան ձգտման հունաւորում
առնէ,ընդունելով մանաւանդ որ դժուար առեւելում կը նկատուի այս մէկը եթէ
նկատի ունենանք Ամերիկայի միացեալ նահագները ուր նոյնիսկ ֆրանսացի,
իտալացի ու յոյն ամերիկացիները կտրուած են իրենց հայրենական արմատներէն
ու առեւելումէն(ակնարկը մշակութային ոլորտին մասին է եւ ոչ քաղաքական),բայց
եթէ Հայաստանեանի նեռարկման հետեւողական ծրագիրը ,հեռու հատուածային
չափերէ ,տեղ գտնէ ու կազմաւորուի բոլոր հայ զանգուածներուն մէջ աւելի
դիւրամատչելի ու նպատակային կըլլայ՝ հայապահպանման գործն ու անկէ բխած
հայկական նուաճումները:

Ծնթ. *Հայաստանը չունի ընդլայնեցնող-ենթակայ աշխարհագրա-մշակութային
դաշտ(զանց առնելով սփիւռքի՝ իմա «արեւմտահայկական« բարոյական-հոգեւոր ու
քիչ մը գրական, ներմուծողութիւնը )ու անոր մշակութային ուղեգիծը իր բնոյթով
բնականաբար լրացուցչականութեան կը ձգտի(դրական դրսեւորմամբ), ինչը
կ՝ենթադրէ արեւմտահայաստանեան մշակոյթի ալ վերառնումն ու պահպանումը
իր ճիւղաւորումներով ՝իմա համշեհայեր,իսլամացած հայեր,արաբ քրիստոնեայ
հայեր...եւյլն, որոնք հարստացման աղբիւր են շրջափակուած ու լուսարձակազուրկ
Հայաստանին (առանց գործածելու արեւելահայաստան եզրը որ կը հակադրուի
այս մօտեցման):«Արեւմտահայկականը»՝Հայաստանին պատկանեցնելը
«Հայաստանցիականացման»ճամբուն վրայ սփիւռքի կատարելիք կարեւոր գործն
է,ինչը Հայաստանի պետականութեան մշակութային ուղղեցոյցներով ալ կը
կատարուի(այս առիթով գրողներու վերջին համագումարի առընթեր տեղի
ունեցած զրոյցները Գարեգին Չուգասզեանին եւ ուրիշներու հետ կը
կարեւորենք:Գնահատելի է օրինակ՝ information technologies education (տեսնել ՝
www.ite.am
www.bazweb.am
www.w2b.am
) տարած գործունէութիւնը :
Տիգրան Գաբոյեան

Thursday, February 10, 2011

Աքլոր Գրողներ Վահան Գէորգեան Շար.2

Պոետի եղբայրներից ավագը՝ Ղազարը հայ գրականության մեջ ոչ անհայտ անուն էր: «Գյուղի ցավերից» պատմվածքների հեղինակ Ջավախեցին, մյուսը՝ Արամը Ստեփան Շահումյանի դասընկերն էր, Վահանը թիֆլիսում եղած ժամանակ եղբոր միջոցով ծանոթացավ Շահումյանի հետ:
Ներսես եղբայրն էլ իր կյանքի մայրամուտին գրեց հուշեր Վահանի մասին: Դժբախտաբար այդ հուշերը մինչև օրս չեն տպագրվել: Տերյանի երեք եղբայրներն էլ կարևոր դեր են խաղացել բանաստեղծի աշխարհայացքի ձևավորման վրա: Ճեմարանի հինգերրորդ դասարանից սկսած Տերյանը մի խումբ դասընկերների հետ հրատարակում է «Հույս» ձեռագիր հանդեսը: Ձեռագիր հանդեսը երկու տարի շարունակ լույս է տեսնում:
Հետաքրքրությունը գրական հանդեսի նկատմամբ գնալով այնքան է մեծանում, որ ճեմարանի տեսչությունը անախորժ դիպվածներից խուսա-փելու նպատակով պրոֆեսոր Խալաթյանին նշանակում են հանդեսի գրաքննիչ: Նույն տարիներին Տերյանը հմտանում է հին հունարենին: Թարգմանում է Տոր Լանգեի օգնությամբ «Իֆիգենիան»: Տերյանի մտերիմների հուշերում առանձնահատուկ տեղ է գրավում նրա անհատական աշխարհը հուզող և նրա սիրո երգերի աղբյուր հանդիսացող դեմքերն ու դեպքերը : Ընկերների հարևանությամբ ապրող հրապուրիչ էստինուհին Տերյանի վաղ շրջանի սերերից մեկն էր, որի շնորհիվ էլ ծնվեց բոլորիս ծանոթ «էստոնական երգ» բանաստեղծությունը: Այդ օրերի սիրերգերի լիրիկական կերպարներից էր նաև ճեմարանի տեսուչի դուստր Աննան , որին Տերյանը անվանում էր Նույրա: Այդ շարքի բանաստեղծությունների տետրի վրա Տերյանը գրել էր աղջկա անունը հակառակ տառադարձությամբ՝ Արյուն: Հեց այդ տետրն էլ նա տվեց Ավ. Իսահակյանին ընթերցելու: Իսահակյանը հետագայում իր հուշերում գրել է այդ մասին հետևյալը.
Մի երեկո Վահանի ընկերը Պավլո Մակիցյանը ինձ ասաց, թե Վահանը բանաստեղծություններ է գրում: Ես արդեն գուշակում էի այդ: Վահանը կարմրելով ուրացավ, բայց պնդումիս վրա զիճեց և սեղանի վրա դրեց մի տետրակ՝ սև կալենկորով կազմած, որի վրա դանակով փորագրված էր «Արյուն» բառը: Զարմանքով գոչեցի, -«Ի՞նչ միթե արյան երգեր ես գրում»: Ընկերը ծիծաղեց և մատով ցույց տվեց, որ հակառակ կողմից կարդամ: Նույրան իրական աղջիկ էր և փոխադարձաբար սիրում էր Տերյանին:
Տերյանը կարևոր նշանակություն էր տալիս առաջին տպավորությանը: Բնազդորեն առաջացած համակրանքը կամ հակակրանքը վճռորոշ էր դառնում անձի հետ հետագա հարաբերություններում: Աննետային գրած բազմաթիվ նամակներից մեկում գրում է.«Առաջին տպավորությունն ինձ համար ունի եթե ոչ վճռական, ապա համենայն դեպս, հսկայական նշանակություն...»,

«Շատ անգամ... ստանում եմ որոշակի ընդհանուր տպավորություն, որը ինչպես նկատել եմ, մեծ մասամբ հանդիսանում է հետագա հարաբերությունները որոշող»:
Տերյանը բազմիցս հրապուրվել է անգամ իրեն անծանոթ կանացով: Ոգեշնչված գրել է հրաշալի բանաստեղծություններ:
1907 թվականին Տերյանը գրում էր իր ընկերոջը Օ. Օհանջանյանին. «Քաղցր է ունենալ մի մարդ, որ կարող է հասկանալ քեզ, որի կրծքին կարող ես լալ կյանքիդ չիրականացած երազներիդ, մոլորություններիդ ու հույսերիդ ողջ դառնությունը»: Կին-բարեկամ ունենալու ձգտումը, անընդհատ հրապուրվելու, թեկուզ ամոթխած եռանդը, որը հավանաբար բխում էր սոցալական վիճակից, ծայրը ծայրին հասցնելու այդ չարաբաստիկ նույթական անապահով վիճակը ավելի էին սրում նուրբ հոգու տեր բանաստեղծի ինքնասիրությունը:
Տրամաբանական էր դառնում միշտ մոր նման մեկին ունենալ կողքին, որին կարող էր ավելի ազատորեն խոստովանել ապրումներն ու հոգեկան տագնապները: Այդպիսի մեկը հավանաբար Տերյանի կինն էր, Սուսաննան: Նա ոչ միայն չէր խանդում, դեռ ավելի կարծես թե գիտակցորեն խրախուսում էր Տերյանին: Ամեն մի նոր հանդիպում ու ծանոթություն մի չքնաղի հետ նոր երգի աղբյուր էր Տերյանի համար: Սուսաննան գրում էր, որ ինքը խոչնդոտ չի հանդիսանում Վահանին,- որովհետև ամեն մի նոր հանդիպում նոր երգ է բերում:
Տերյանը մտերիմներին գրած նամակներում շատ անգամ է ակնարկել, որ սիրտը գերված է ու ինքն էլ հրապուրված է , ահա այդ բազմաթիվ նամակներից մեկը գրված 1913 թվականին Ստավրապոլից ընկերոջը՝ Խանզադյսնին.
«Սիրելի Ցոլակ... մի աղջիկ կար, մի փոքրիկ իշխանուհի 15-16 տարեկան գինազիստուհի, որն ինձ համբուրում էր և սիրում և ես նրա «առիթով» դրեցի այս տողերը.
Այս հին ու նոր գրքերի վրա կորացած
Չըտեսա ես, չըտեսա, որ գարուն է նոր
...Տես ինչպես եմ հոգնել ես այս գրքերից հին ու նոր,
Խոսքերից այս իմաստուն, գիտուններից բյուր,
Ժպտա, անգին, ժըպիտըդ խոր գրքերից խոր,
Խնդությունդ ամոքիչ, զրույցդ աղբյուր,
Քո համբույրը գարնանային, իմաստուն է ավելի,
Քան գիտունները այս խոժոռ, գրքերն այս մթին.»
Շատ էին նրանք Տերյանին հրապուրող աղջիկներն ու կանայք: Նրա քնարական հերոսուհիներից էր նաև Մարգո Շահխաթունին, որի հիշողության մեջ անջնջելի էր մնացել պոետի հետ իր հանդիպումների բոլոր մանրամասները: Նրան էր նվիրված հետևյալ բանաստեղծությունը.

Ափսոս չէ Մարգո, այս երեկոն,
Երբ հազիվ են մեզ թողել մենակ,
Երբ քեզ է պարզած հոգիս համակ...
Հետագայում այնքան է խորանում Մարգոյի հրապույրը, որ Տերյանը շարունակում է գրել մի քանի բանաստեղծություններ բարակիրան, նուշե աչքերով Մարգոյին նվիրված ահա ևս մեկ քառատող.
Տեսնում ես Մարգո ինչպես արագ
Անցավ բոլորը և դարձավ հուշ
Այժմ ով է ասա գրկում զգույշ
Իրանդ այնքան, այնքան բարակ,
Արբեցած փայլով աչքերիդ նուշ:
Մարգոն հետագայում, երբ ամուսնացավ, Տերյանը նրա անունը թաքցրեց, հրատա-րակված գրքի մեջ առաջին տողը վերափոխեց. «Տեսնում ես, որքան , որքան արագ»: Տերյանի կողմից գովերգվելու բախտին է արժանացել Ռոմանոս Մելիքյանի այրին՝ երգչուհի Բաբալյանը, Հովհաննես Թումանյանի դուստրը Նվարդը: Տերյանը խորա-պես ներշնչվել է ոչ միայն այն իրական աղջիկներով ու կանանցով, որոնց հետ նա անձամբ է առնչվել, սիրել է ու փոխադարձաբար սիրվել, այլ՝ անգամ եղել են դեպքեր, երբ դեռ չճանաչած հափշտակվել ու գերվել է մեկով, որի հասցեին դրվատանքի խոսքեր են ասել իր մոտիկ ընկերները:Նա անհամբեր սպասում էր իր ընկերոջ բանտից ազատ արձակվելուն , որ միասին գնային ու ինքը բանաստեղծը խոստովան-վում է, որ խոնարհվելու է Օնիկ Օհանջանյանի քրոջ՝ Հռիփսիկի առաջ, սիրո աղոթքը շուրթերին: Նրա հրապուրանքներից մեկն էր նաև իր մյուս ընկերոջ՝ Աշոտ Հովհան-նիսյանի մորեղբոր աղջիկը՝ Անթառամ Միսկարյանը: Գրական աշխարհին հայտնի այդ մտերմությունը շարունակվել է շուրջ ութ տարի, մինչև Տերյանի մահը: Բազմաթիվ են նամակներ գրված Աննետային, անգամ նրա փոքր քրոջը՝ Մարթային: Բոլոր նամակներն էլ գրված են ռուսերեն, Տերյանը ազատ տիրապետում էր ռուսերե-նին, իսկ աղջիկները չգիտեին իրենց մայրենի լեզուն: Անթառամ Միսկարյանի հետ ծանոթանալու պահին Տերյանը Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական բաժնի ուսանող էր: Մինչ համալսարանում ուսանող դառնալը Տերյանը արդեն Լազարյան ճեմարանում սովորել էր մի քանի արևելյան լեզուներ: Տերյանի մշտական սիրո առարկան ոչ միայն դեղեցիկ կանայք ու աղջիկներն էին, այլ նաև գիրն ու գեղեցիկ գրականությունը: Ավ. Իսահակյանը պատմում է, թե ինչպես 1906 թվականին Գանձայում միասին անցկացրած օրերին Վահանը «սրտի ձայնով» արտասանել է Իսահակյանի համար չքնաղ հատվածներ համաշխարհային և հայկական քնարից: Պոետի ընկերներից Քարամյանը իր հուշերում գրում էր, որ Տերյանը «երբ մեզանից ոևէ մեկի ձեռքին մի նոր գիրք էր տեսնում թախանձադին խնդրում էր, որ առաջինը ինքը կարդա:

Մի անգամ տեսնելով Պոլսից նոր ստացած Պեշիկթաշլյանի և Սիպիլի բանաստեղծությունները տարավ և երկու օր հետո վերադաձրեց: Երկու օրում անգիր էր սովորել Սիպիլի «Ամպը», «Խունկը» և այլ բազմաթիվ բանաստեղծությունները, իսկ Դուրյանի բանաստեղծությունները ծայր ի ծայր անգիր գիտեր»:
Այստեղ վկայությունը կրկին հերքում է այն թույր կարծիքը թե իբր Տերյանը անբարենպաստ կարծիք ուներ ամբողջ արևմտահայ գրականության մասին: Իրականում Թե Դուրյանը, թե Պեշիկթաշլյանը և մյուս արևմտահայ դասական պոետների գործերը միշտ էլ սիրով ուսումնասիրում էր: Անգամ աննպաստ դիրքորոշում ունենալով Դաշնակցական կուսակցության հանդեպ նա իր ժամանակին օգնել է, որ բանտից ազատվեն դաշնակցական նշանավոր գործիչները, որոնց 1918 թվականին պիտի գնդակահարեին:
Հովսեփ Թադևոսյանը իր հուշերում պատմում է, որ Հայրիկ Եղիազարյանի հետ միասին իրենք այդ խառնակ օրերին դիմել են Հայկական Կոմիսարիատին, ուր այդ պահին միայն Վահան Տերյանն էր: Տերյանի վեհանձն ու թանկագին միջամտությունը տալիս է ցանկալի արդյունք: Զավրիևը և Ա. Չիլինգարյանը փրկվում են ստույգ մահից: Նրանց իր օգնությամբ Տերյանը մեծ ծառայություն է մատուցում: Տերյանը սիրո երգերից հետո, փոքր ուշացումով գրում է հայրենասիրական երգեր խորը հուզականությամբ, նույն սիրո երգերի չափ անկեղծ ու անմիջական: Հանուն հայ մշակույթի, հանուն հայ գրականության զարգացման նա կրեց բազմաթիվ բարոյական ու նյութական զրկանքներ.
Չեմ դավաճանի ես իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ Շամիրամ...
Տերյանի «Նաիրյան երգերի» քնարական հերոսը չարքաշ հայ գյուղացին էր, որի երգերի թախիծն ու տխրությունը միշտ էլ մտատանջում էր բանաստեղծին: Ավետիք. Իսահակյանի վկայությամբ նա մի անգամ իր հայրենի Գանձայում հույրնկալած վարպետին ասել էր. «Նայիր, ինչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ինչ մտահոգ դեմքեր, արևով, անձրևով այրված ու բովված, դառը աղքատություն է կաթում վրաներից, դարերի տառապանքն է խոսում նրանց բերանով... Շատ եմ սիրում իմ բարձրագահ հայրենիքը և նրա խոնարհ ժողովրդին, որ աշխատում է ու երազում, տնքում է ու երգում»:
Օ՜ հայրենիք՝ դառն ու անուշ...
Չըշլացա խնդուն փառքիդ
Անցյալ ու հին փառքով երբեք.-
Սիրեցի հեզ անքեն հոգիդ
Եվ երգերդ մեղմ ու բեկբեկ,
Խեղճությունդ խավար ու լուռ,

Աղոթքներդ դառն ու ցավոտ,
Զանգակներիդ զարկը՝ տխուր
Եվ խուղերիդ լույսերն աղոտ...
Տերյանը հայ պոեզիայի չափածո խոսքի ռիթմի հարստացման բնագավառում մեծ դեր խաղաց:
Նա կատարելագործեց սոնետի, գազելի տեսակները, ավելացրեց ու ներմուծեց նոր տարատեսակ տրիոլետը : Տերյանից հետո ոճական վայելչության պահանջը խիստ ուժեղացավ:
Հեռավոր Օրենբուրդում ուր հարկադրաբար ծանր հյուծված հիվանդ Տերյանին իջեցրել էին գնացքից ու ձյուն ձմեռով տեղավորել հույրընկալող Գրիշկովսկայա փողոցի տանը ու այդ ժամանակ վարձով ապրում էին Կոստանդին Օհանյանն ու իր կինը՝ Վիքիլյան Մարգարիտը:
-Կոստանդինը տանը չէր, երբ Անահիտը առաջին անգամ մեզ մոտ եկավ,- պատմում է Մարգարիտը : Անսպասելի հյուրն իր վիշտը կիսեց. ամուսինը ռազմասանիտարական վագոնում է, նա ծանր հիվանդ է, ճանապարհն անմիջապես շարունակել չի կարող ստիպված պիտի որոշ ժամանակ մնան Օրենբուրգում: Հարկավոր էր գտնել հիվանդի համար հարմար բնակարան: Մարգարիտան առաջարկում է իր ու ամուսնու վարձած բնակարանը ավելացնելով, որ իր ամուսինը նույնը կաներ,չէ որ Տերյանի պոեզիան այդ տարիներին բոլորն էին կարդում:
-Մենք,- շարունակում է Մարգարիտ Օհանյան-Վեքիլյանը ապրում էինք օրենբուրգ-յան հայտնի հրուշակագործ Ուվարովի տանը: Հրուշակագործը փախել էր հեղափո-խությունից, տունը լրիվ մեր տնօրինությանն էր մնացել:
Մեռնող պոետին մի քիչ ուրախացնելու համար երկու կանայք արել են հնարավորը: Տերյանի կինը հրաշալի դաշնամուր էր նվադում: Կնոջ՝ Անահիտ Տերյանի պատմածով երգն ու մեղեդին մոգական ազդեցություն էր ունենում Տերյանի հոգում: Նույնիսկ մահվանից մի քանի ժամ առաջ Անահիտը կատարում է ամուսնու ցանկությունը նվագելով իր սիրած մեղեդիները: Վերջին տողերն էլ այդ օրերին թղթին հանձնած պոետը գրում է.
Պարում են, երգում վետվետում,
Սահում ենք եթեր առ եթեր,
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում,
Եվ ժպտաս՝ «հանգավ ի տեր»...
Այս երգի ստեղծման պահից մի երկու օր անց թերթերը հրապարակում են Տերյանի մահվան գուժը, որն հակառակ Տերյանի ասածի ոչ թե «ժպիտ», այլ անհուն ու անփարատելի վիշտ պատճառեց հայ ժողովրդին:

Վահան Գէորգեան

Շար 2 եւ վերջ