Յայտարարութիւն

Monday, February 14, 2011

ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ - 1 - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Արվեստագետին գնահատող անհատների թվից է կախված մարդ-կության առաջընթացը, բայց ոչ մի ժամանակ հասարակությունը չի ունկնդրել, հաճախ միտումնավոր չի տեսել իր հարևանությամբ ապրող անհատներին:
Ամեն հինգշաբթի առավոտյան այցելում եմ գեղանկարիչ ընկերոջս: Ամպամած օրերին պատերից դիտողին զննող դիմանկարները` հին, վաղեմի ծանոթների պես շշնջում են մի վհատվիր, ամպերը ինչքան էլ մութ ու մռայլ` մեկ է չեն հարատևի, կչքվեն, արևը` մեր միակ հրաշքը, գեղուհուն վայել կգա, մեզ պարգևելով`լույս ու ջերմություն: Անկախ ունեցած տրամադրությունից տագնապած հոգիդ խաղաղվում է: Պատերին, պատերի տակ` շրջանակներով, առանց շրջանակի ավարտուն, երբեմն` կիսատ, բայց բազմաթիվ թեմաներով կատարված յուղաներկ աշխատանքները սպասում են արվեստը ընկալող, արվեստով ապրող դիտողին: Ժամեր շարունակ կարող ես նայել ու հրճվել: Նկարիչը բնությունից հազար ու մի պահ է վերցրել տեղավորել կտավին: Ծաղիկներ, ծառեր, արևածաղիկներ, երգող թռչուններ,անգամ դրախտի հավքեր: Արվեստանոցի տարբեր սենյակների պատերին կան բազմաթիվ գլուխ գործոցներ` գեղար-վեստի հրաշալի վերատպություններ:
Պատուհանների առջև` տասնյակի հասնող արձաններ, նկարչու-թյուն դասավանդողի, ուսուցանողի, հազար ու մի անհրաժեշտ, պարտադիր նույթեր: Լոռվա չքնաղ աշխարհում ծնված ու տասնամ-յակներ ապրած գեղանկարիչը բնավորությամբ` բարեհամբույր, երբեմն քեզ թվում է ինքնամփոփ, ինչպես իր հայրենի կախա-րդական լեռնաշխարհը:
Իրականում լավատես, դժվարություններից չերկնչող Էդվարդը տարիներ շարունակ իր սաներին հասու դարձնելով վրձինի կախա-րդական գաղտնիքներին, նրանց ներարկում է ոչ միայն աշխատա-սիրություն, այլ` նաև հավատ, ունեցած կարողությունների հանդեպ: Հավատի ու կամքի իր առաջին ուսուցիչը գեղանկարիչ էր:
Տասնամյակների հեռվից, անգամ այսօր էլ, երբ վերհիշում է մանկության օրերը, հայացքի դեմ հառնում է ծանոթ գեղանկարիչը: Յոթ-ութ տարեկան տղեկ էր, խաղից ու դպրոցից շատ սիրում էր նկարել: Նկարում էր ամեն առիթով:
Մոտիկները տղայի նկարելու անհագուրդ կիրքը հաճախ չէին խրախուսում: Շատերի նման նրանք էլ երազում ու հույս էին տածում որ տղան կդառնա զինորական, նշանավոր զորավար:

Պատերազմից հետո, նոր պատերազմների սանձա-հարման լավագույն կերպը՝ հզոր ու կարող բանակն էր: Զինվորներին մարտի տանող հրամանատարի կերպարը սիրված էր, բայց Էդվարդն իր աշխարհը ուներ` լեցուն գույների խաղով: Նա նկարում էր: Լեռնաշխարհի արևը, երկնքի կա-պույտը, հազարավոր զբոսաշրջիկների հրապուրող սպիտակ քաղաքը` տեղավորված անտառածածկ լանջերի գրկում, հայտնի էր ոչ միայն Հայաս-տանում: Գալիս էին հանգստանալու, գալիս էին ու վայելում բնաշխարհի հրաշալիքները, տեղացիների մեղմ բնավորությունը, հույրնկալելու` սերունդից սերունդ փոխանցված սովորությունները, ավելի էին գերում եկվորներին:
Կառուցվող քաղաքի կենտրոնական պողոտայում գտնվող իրենց շենքի պատշգամբից բացվում էր ողջ քաղաքի տեսարանը, անծուխ ու կապույտ երկինքը, անտառածածկ լանջերը: Մի օր էլ հարևան շենքում ապրող ազգությամբ ռուս նկարիչը Էդվարդի հոր թույլտվությամբ ներկապնակն ու ճերմակ կտավ առած տեղա-վորվեց իրենց պատշգամբում: Նկարիչը տարված իր գործով ասես չէր նկատում , որ տղան կլանված նայում էր կտավի հարթության վրա վեր ու վար շարժվող վրձնին, երբ վրձնախաղից հետո ճերմակը ետ էր նահանջում, ծնվում էր դիմացի լանջապատ ան-տառը, ուր քամին ու արևը ` ներկերի երանգից արարում էին լույսի ու օդի խայտանքը, տղան կախ+արդված նկարչի վրձնով մոռացել էր ժամանակը: Նկարիչը այդ օրը չհասցրեց ավարտել գործը, կտավի ներսում շողացող արևը սուզվեց, կորավ անտառի խորքում: Ներկապնակն ու ներկերը, անավարտ կտավը մնացին պատշ-գամբում: Հաջորդ օրը նա կրկին գալու էր նկարը ավարտելու համար: Այդ օրը տղա բակ չգնաց, ի զարմանք ծնողների մնաց տանը:Գիշերը հայրը տղային համոզելով ուղեկցեց ննջասենյակ: Կեսգիշերին բոլորից թաքուն նա ան-կողնուց դուրս եկավ, քնած տանեցիների սենյակից անաղմուկ անցնելով մտավ պատշգամբ ու տեղավորվեց նկարչի աթոռին: Լուսնի կաթնագույն լույսի տակ կտավից ճառագող հույզն ու երազը տղայի առջև բացել էին հեքիաթային աշխարհը, ասես Լիալուսինն էլ զգալով իր անհրա-ժեշտությունը լողալով եկավ, տեղավորվեց կտավի ու տղայի վերևում:Առավոտյան հայրը տղային գտավ կտավի առջև: Աթոռին նստած՝ քնե՞լ էր, թե՞ շրջում էր իր անրջած երազերի աշխարհում: Դեռ լավ էր, որ դպրոցական արձակուրդներն էին, մեկ է, արձակուրդ էլ չլիներ տղան պատշգամբից չէր հեռանա:

Շար. 1

»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝