Յայտարարութիւն

Wednesday, February 16, 2011

ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ - 2 - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Եկավ նկարիչը հին ու մտերիմ ծանոթի պես թաքուն ժպտաց տղային ու սկսեց աշխատել: Տղայի հայրը պատմում էր, նկարիչը լսում էր ու շարունակում էր վըր-ձնահարվածները: Հայրը պատմել էր գիշերվա անցածը ու զարմացած նայում էր նկարչին, մտորելով ինչ չոր մարդ է, բա ոնց է նկարում, նույնիսկ երեխան անտարբեր չմնաց` անգամ կտավից չհեռացավ: Չէ սա , գուցե նկարիչ է, բայց մանկավարժ` դժվար, սառն է ու անհաղորդ: Տղան բնազ դովզգաց, որ մեծերի լռությունը խորքեր ունի: Երկվայրկյան լռությունից հետո նկարիչը վրձինը վայր դրեց, ներկոտ ձեռքով շոյեց տղայի գլուխն ու նայելով Էդվարդի ասաց .-Երեկ այս հրաշալի տեսարանից ավելի մեծ բան գտա, իմ ուրախությանը չափ չկա, երեկ ես ձեր պատշամբում տեսա վաղվա գեղանկարիչին, ձեր տղան կդառնա լավ զգայուն նկարիչ, ես ինքս սիրով կօգնեմ նրան , իսկ երբ մեծանա կտեղավորենք նկարչական դպրոցում: Տեսարանի պատկերը երեկ արևամուտից առաջ արդեն ավարտել էի: Հանուն տղայի այն թողեցի նկարակալին, գիտեք, ինքս էլ երկար ժամանակ արթուն էի, մեղավորը` Էդվարդն էր: Տղայի աչքերը, ողջ կեցվածքը` լարված մկաններն ու հայացքը հետապնդում էին ոչ միայն վրձնին, այլև`ինձ,ասես ինձանից կորզում էին նկարելու գաղտնիքը: Օրերի ընթացքում նկարիչը սիրով ու ուսուցչին արժանի համ-բերատարությամբ մանկան մեջ եղած կիրքն ու կրակը բորբոքեց, նկարելու կերտելու, արարելու տենչը, խելամտորեն ուղղորդեց, նպա-տակային դարձրեց կտավի ու վրձնի հանդեպ ունեցած սերը, նկարիչի մտերմությունը թևավորում էին Էդվարդին:
Տարիների հեռվից, դեպի քեզ դարձող հուշա-պատկերները անվերջ արժևորելով ինքդ հասկանում ես, որ հեռացող անցյալը քեզնով է լեցուն ու կենսունակ, թեև ինքդ վաղուց այնտեղ չես, չես էլ կարող գնալ, ու ավաղ հեռվում մնացածներից ոչ մեկին էլ նախկինի չափ լիասիրտ ու լիաբուռ չես երկրպագում, բայց մոռանալ նրանց, չհիշել` նույնպես չես կարողա-նում:Օտար, ոչ արյունակից հարազատներից Լոռեցի Նիկոլը դար էլ անցնի քո մտքի խորքում միշտ էլ տեղ ունի, ոչ միայն այն պատճառով, որ նա հորաքրոջդ ամուսինն էր, այլ` որ նա, դեռ չկայացած դեռահաս նկարիչիդ առաջին մեծասիրտ, ու առավել ևս, քեզ ամբողջովին հավատացող լրջմիտ նախատիպն էր: Համբերատար ու քեզ խրախուսող առաջին մեծահասակը, որն անայլայլ ու խիզախորեն, մերձավորներիդ տագնապախառն նայվացքների տակ անսքող հպարտությամբ ժամեր շարունակ նստեց քո ընտրած անկյունում, հավատալով քո կարողություններին : Հավատալով, որ մատիտը հլու քո կամքին ու մտքերին ճերմակ թղթի վրա կպատկերի Նիկոլին, կպատմի այն Նիկոլի մասին , որին հավատացել էր հորաքույրդ, որին հավատում էր հորաքույրդ, որպես իր օջախի տղամարդու ու կյանքի ընկերոջ:Հորաքույրդ գեղեցիկ կին էր, ամուսինը` լոռեցի Նիկոլը ոչ միայն թուխ էր, սևին հասնող, անգամ դիմագծերով խիստ տարբերվում էր լոռվա բնաշխարհի տղամարդկանցից: Եթե չլիներ լոռվա բարբառը տեսնողը պիտի մտածեր ուրիշ , օտար աշխարհից է,նման չէր անգամ իր պապենական տան անդամներին:
Ինչքան չարչարվեցիր : Ինչքան շատ ջնջոցը օտագործեցիր, չէր ստացվում, թեև թղթի վրա էլի Նիկոլն էր, Նիկոլն էր, ինչ-որ հեռավոր նմանություն կար, շուրթերը`լեցուն ուռուցիկ, աչքերը կլոր ու կկոցած, ինչ որ նմանություն կար, բայց Նիկոլը ուրիշ էր, քեզ մի քիչ խրախուսեցին, Նիկոլը նույնիսկ գովեց, բայց դու զգում էիր, որ նկարածդ ուրիշ է:Տրամադրությունդ փոխվեց, մեծերը միտումնավոր մոռացան քեզ: Ամեն ինչ հասկանում էիր, միտքդ տենդորեն ելք էր փնտրում, սիրտդ դեռահասի սրտի չափով տեսնում էր այն մեկին նկարածիցդ լրիվ տարբերվող Նիկոլին , հորաքրոջդ ճանաչած ու հավանած Նիկոլին , միայն թե չէր ստացվում ձեռքիդ մատիտը քեզ չէր ենթարկվում: Իհարկե այդ օրը դու բնավ չես մոռացել ու չես էլ մոռանալու, անգամ անտանելի գլխացավը, քթից հորդացած արյունը, հիմա` տասնամյակներ անց , երբ հիշում ես այդ օրվա անցուդարձը քեզ զարմացնում է քո ունեցած կամքի ուժը, դժվարություններից չխուսափելու վճռականությունը: Տնային խնդիր չլուծած դպրո-ցականի նման գիշերը ինքդ էլ չիմանալով թե ինչու արթնացար, հիմա չես հիշում , բայց այդ օրը հավանաբար երազում քեզ հետ քո ճանաչած Նիկոլն էր զրույցում, ուրիշ կերպ ամեն ինչ կդառնար անիմաստ, որովհետև արթնացար ու քեզանից անկախ լամպի լույսի տակ հենց ճաշասեղանին շարունակեցիր շտկել նկարից քեզ խրախուսող Նիկոլի դիմագծերը , արդեն չէիր նկարում, այլ մտքիդ մեջ տեղավորված Նիկոլին վարժ ու ճկուն մատիտաշարժով կրկին արարում էիր , քանի ժամ աշխատեցիր, առանց նախատիպի` ներքին աչքով , ապավինված հիշողությանդ: Ավարտեցիր նկարը:
Իրական Նիկոլը թղթի վրա տեղավորված նայում էր քեզ` անհոգ ու միամիտ լոռեցու անխարդախ ժպիտով: Նկարի Նիկոլին բնավ էլ չէր մտահոգում, որ ինքը իր արտաքինով լրիվ տարբերվում է ոչ միայն լոռեցիներից, անգամ աշխարհում ապրող բոլոր մյուս հայրերից: Լուսաբացին, երբ աթնացար վազեցիր ճաշասենյակ, իսկ այնտեղ արդեն Նիկոլի դիմանկարը կոճգամով ամրացրել էին պատին ու զմայված նայում էին: Հորաքույրդ անչափ ուրախ էր, իր Նիկոլով, մանավանդ քեզնով: Հորական տանը նա գտել էր եղբոր տղային` քեզ որը գիտեր իր ճանաչած Նկոլին: Այդ նկարը հետագայում մորաքրոջդ գնած շրջանակով զարդարված տեղավորվեց քաղաքի ցուցահանդե-սում:
Պատանի նկարիչներից միակն էիր, ու քո նկարով Նիկոլին դարձրիր հանրաճանաչ: Նկարչությունը հասկանալու և սիրելու համար, պետք է որ աչքը զգայուն լինի ձևերի և գույնների հանդեպ:
Նկարչությունը հասկանալու և սիրելու համար, պետք է որ աչքը զգայուն լինի ձևերի և գույնների հանդեպ:
Դիտողի աչքը առանց կրթության և առանց վարժության`պիտի հաճույք զգա գույնի մի նրբերանգը տեսնելով մի այլ` նրբերանգի մոտ,նա պիտի նրբազգաց լինի` տեսողական զգայնություն-ների խնդրում:
Աչքը իրականում փափկաճաշակ է, ինչպես մարդու քիմքը: Իսկ նկարչությունը մի ճոխ խնջույք է, որ մատուցվում է նրան:Վաղ տարիներից զարգացնելով տեսողական զգայնությունը, ապագա գեղանկարիչը պիտի նկարի ու ընդօրինակի վարպետներին: Տարիներ շարունակ հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքին նա շարունակեց պատկերասրահներում ընդօրինակել եղած նշանա-վորներին, հաճախ էլ` նկարում էր արվեստի սիրահար այցելուներին: Շատերն էին ինքնամոռաց, ասես հիպնոսացած ժամերով մնում նշանավորների կտավների առջև: Նա դահլիճներում վրձին ու կտավը ձեռքին հազարավոր ժամեր անցկացրեց: Լինում էին պահեր, երբ ինքն էլ տարված, հափշտակված մոռանում էր նկարել: Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո վերադարձավ հայրենի քաղաքը: Անցնող տարիները բերեցին ճանաչում, քաղաքի նշանավորների դիմանկարները, հարյուրավոր բնանկարները արված Լոռվա տարբեր անկյուններում մինչև օրս էլ զարդարում են շատ-շատերի բնակար-անները:

Շար . 2



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝