Յայտարարութիւն

Sunday, February 20, 2011

ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ - 4 - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Նկարչուհուն նա գիտեր, նախ ստուգեց կնոջ անձնագիրը, հետո նրա աղջկա անձնագիրը, տեսավ անգամ ինքնաթիռի կտրոնը: Էդվարդն էլ էր պարզել իր անձնագիրը, ոստիկանը չնայեց : Լսելով , որ հայ է, հավա-նաբար անմիջապես մտքով անցավ երկրաշարժ, ու հարցրեց.
-Երկար եք մնալու Մոսկվայում:
- Գիշերով ետ եմ դառնալու:
-Մինչև գիշեր դեռ ժամանակ կա:
-Գուցե՞ նկարեիք:
-Նատաշային դո՞ւք եք նկարել:
Լավն է: Ափսոս գնում եք, թե չէ ինձ էլ կնկարեիք:
-Պարզ երևում է վարպետ նկարիչ եք:
Ափսոս, շատ ափսոս, որ չեք կարող մնալ, լավ գոնե աղջկան նկարեք:
-Նկարեք աղջկան, մորը մի մերժեք:
Բայց չէ որ իմ ցանկություրից ոչինչ կախված չէ: Ներկերն ու կտավը իմը չեն:
-Ոչինչ Նատաշան դեմ չի , ես նրան լավ գիտեմ:
Նատաշան ժպտում էր, նա անընդհատ նայում էր իր դիմանկարին, տպավորությունը դեռ չէր անցել:
Կեսօրն անց էր, մոսկովյան անամպ երկինքը , թիկնած բարձրահարկ շենքերի տանիքներին `աչքն արևին, ականջը` փողոցին, խրախուսում էր նկարիչին:
Ժամից ավել նկարեց: Համառները մնացել էին ու լուռ հետևում էին տղամարդու վրձնահարվածներին:
Ոստիկանն էլ մի քանի անգամ գնաց ու ետ եկավ, սովորաբար նա մոտենում էր Նատաշային ու ցածրաձայն զրուցում էին:Երբ Էդվարդը վրձինը վայր դրեց հավաքվածները սկսեցին ծափահարել:
Աղջիկը մոտեցավ մորը: Մայր բացեց դրամապանակը հինգհա-զարանոց սովետական թղտադրամը պարզեց Էդվարդին, իսկ աղջիկը նկարակալից առանձնացնում էր իր դիմանկարը:
-Ստացե'ք, ձեր աշխատանքը գուցե ավելին արժե , քան այս գումարը, վերցրեք մենք այն սրտանց ենք վճարում: Էդվարդը մի պահ շփոթվեց, հետո զգաց որ լար-վածությունից հոգնել է, հեշտ չէր, երկու ժամ շարունակ ոտքի վրա նկարելը, երբ վաղուց վրձին չէր բռնել, երբ ամիսներ շարունակ չէր նկարել:
Նա անխոս հայացքը ուղղել էր Նատաշային :
Մայրը հասկացավ ակնարկը, դրամը այս անգամ պարզեց Նատաշային: Նատաշան վերցրեց պարզած դրամը ու դիմեց Էդվարդին:
-Չգնաք, սպասեք խնդրում եմ , ես հիմա աշխատել չեմ կարող:
Երբ բոլորն հեռացան աղջիկը համոզում էր Էդվարդին , որ վերցնի դրամը, դեռ ավելի , ինքն էլ էր իր նկարի համար ցանկանում վճարել: Երկար ու ապարդյուն նրանք համարյա վիճում էին, վերջում էլի ոստիկանը գտավ ելք:
–Նատաշա ինքդ էլ նկարիչ ես, չես զգում, որ Էդվարդին այդ գումարից ավելի շատ ձեր դիմա-նկարն է դուր եկել, անկյունում գրիր մի երկու խոսք, ու նկարդ նվիրիր տղամարդուն:
Ես էլ սիրով, այն`որպես նվեր կընդունեի, բայց ես ամեն օր էլ կարող եմ քեզ տեսնել ,իսկ մեր հայրենակիցը ո՞վ գիտե , էլ երբ է ետ գալու:
ԱՄՆ տեղափոխվելուց հետո այդ նկարն էլ մի քանի նկարների հետ անցան Օվկիանոսները ու այսօր էլ նկարչի հավաքածուի զարդն են կազմում, նկարի վերին ձախ անկյունում Նատաշայի սրտից բխած խոսքերն են , որ նա գրեց հիշատակի համար, երբ գիշերով օդանավակայանի կիսամութ բարում, նստած խոսում էին: Պարզվեց, որ ոստիկանը Նատաշայի ամուսինն էր, ու նրա վրձնի հավերժ երկրպագուն:
Կեսգիշերին Նատաշան Էդվարդին ճանապարհեց Երևան: Տարիների հեռվից անցածն ավելի հստականում , իմաստավորվում է, որով-հետեւ ինքդ ես արդեն պատահած դեպքերը մեկնում, բնակա-նաբար քո մեկնածով ու պարզաբանածով քեզ ես վերա-պահում կենտրոնական , առանցքային դերը :
Սովետների երկիրը, միապաղաղ առօրյան ինչ որ կերպ իմաստավորելու նպատակով՝ հորինել էր երկրի ու ժողովրդի համար հնգամյակներ, ամեն մի հնգամյակը՝ նախորդից ավելի անհեթեթ ու անիրագործելի խնդիրներ էր առաջդրում կոմկուսի անունով , ե՛ւ վերից` վար, ու վարից՝ վեր, մեծ ու փոքր իշխանա-վորները օրն ի բուն ճամարտակում էին ։
Աշխատավոր հասարակությունը անտարբեր ճառերին, օրվա հացն էր վաստակում, ու երբեմն էլ սրախոսում էր կուսակցական ղեկավարների մասին տարածված հազար ու մի պատմություններին խառնելով հումորի աղն ու մանր մունր համեմունքներ։ Ստացվում էր իրական ու հորինովի պատմությունների համարյա նորովի բանահյուսություն։ Բայց դեռ չէին ծնվել այն գրի առնող խենթերը, թեեւ սիբիրների սարսափը չկար, մեկ է կումունիստերը նեղսիրտ ու ինքնահավան էին , նման աշխարհի բոլոր իշխանա-վորներին, նրանք՝ հիշաչար էին ու վրիժառու։ Բրեժնեւից հետո, երբ կարճ ժամկետներով գլխավոր քարտուղարներ դարձան համարյա կիսա-մեռ ու վրիժառու Անդրոպովը, նրան հաջորդող` Չերնենկոն, մարդիկ այդ տարիներին ավելի հաճախ զբաղված էին չեղած, բայց գոյա-տևելու համար կարևոր ապրանք ու անգամ սնունդ ճարելու խնդիրով։ Սիրտ ու տրամադրություն չկար կատակելու։ Սկսած հացից ու սովորական աղից , էլ չհաշված, մնացած՝ խիստ ու անհրաժեշտ բարիքները, մարդիկ հայթայթում էին կրկնակի ու եռակի անգամ թանկ գներով։ Ճարում էին, ի պատիվ շատերի՝ հազար ու մի զոհություններով , խանութներում չեղածը՝ բնակարանների սառ-նարաններում ու նկուղներում կար։ Չկար ամենակարեւորը՝ հավատը, իշխանու-թյունների ու նրանց գիտելիքների հանդեպ։ Այդ կիսամեռ ղեկավարներին հաջորդեց առերես նոր, բայց իրականում էլի սովետական ժամանակների շնչով տոգորված կենսունակ Գորբաչևը, որը ղեկավարվում էր արդեն իր թաթարուհի կնոջ ճաշակով ։ Սովորական մտահորիզոնով, կամակոր , իրասածին, համառ ու բառացիորեն գեղացին՝ մուժիկը ,մի անգամից դարձավ հսկա երկրի առաջին դեմքը։ Գլխապտույտից՝ հորթային հրճվանքով տարվեց, խաբնվեց Թեչերների ու Ռեյգանների կեղծ գովեստներին , փորձեց հսկա-յածավալ բարձիթողի երկիրը վերակառուցել։

Շար . 4


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝