Յայտարարութիւն

Monday, February 21, 2011

ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ - 5 - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Վերակառուցել, այսինքն՝ եղած չեղածը մեկ անգամից գլխիվայր շրջել։ Ջանքերը, եղածը՝ շրջելու, նրան տարան , ինչպես վարար գետի մեջ հայտնվածին, նա գլխապտույտ արագությամբ կորցրեց իր ժողովրդի վստահությունը ,փոխարեն՝ փոխհատուցումը՝ օտար սովետների համար նոր ու անսովոր Նորբելյան մրցանակն էր, շաղախված արդեն թշվառության եզրին հասած իր ժողովրդի ծանր անեծքով։ Ժողովրդի անեծքը ...
Մինչ անեծքը , ժողովուրդը լսում էր նրա խոսքը հեգնախառն զարմանքով, վերակառուցելու, վերակառուցվելու գարբաչովյան ջանքերը ՝ սիզիֆյան մի անպտուղ աշխատանք էր, մանավանդ, ինքն էլ հին աշխարհի հայտնի դյուցազուններից չէր, ասենք ՝ ինչպես նշանավոր Հերակլես , որը կարողանար փո-խել գետի հունը՝ անիծված կոմունիստների ախոռները աղբից մաքրելու նպատակով։ Բայց ինչպես միշտ հույսով ապրող ժողովուրդը միամտորեն այս անգամ էլ կառչում էր նոր ղեկավարի անսովոր խալից, հավատալով՝ խալը , գուցե բարձյալից վերուստ տրված հատուկ նշանն է , ու նա է իր ընտրյալը, որն ահա պիտի վերափոխի աշխարհի մեկ վեցերորդ մասը։
Հավատացող մարդու տրամաբանությունը գտնում է նրա ձախավեր քայլերի ճշմարտանման մեկնությունը։
Իսկ խալով ընտրյալը ունեցած գլխապտույտից կորցրած ողջամտության չափը՝ նորանոր անհեթեթ քայլերով պարտադրում էր ողջ ժողովրդին իր ապրելակերպը, այն համարելով ճիշտ ու անբեկանելի։ Եթե իր ճշմարտությունը իր համար արդարացված էր, բնական է , չէր կարող արդար լինել մնացած զանգվածի համար։ Առաջին մեծ սխալը` ոգելից խմիչքների խստիվ արգելումը։ Հազարավոր հեկտարներով այգիների ոչնչացնելու գործը, ազատ ձեռներեցության առերես խրախուսելու խոստումներն ու հետագայում նրանց այդ նույն ձեռներեցներին հալածելը, այգիների ու ջերմոցների զանգվածային ոչնչացումը։ Երկրի տարածքում անընդհատ պատահող տարերային աղետները։ Հզոր նավերի, սուզանավերի կործանումը, չեչենա-կան, չեռնոբիլյան ահավոր աղետը, աղվանական գեհենի կործանարար անվերջ զոհեր խլող անիմաստ պատերազմը ,ահա այս բոլոր դեպքերին ու պատա-հարներին ավելացավ , հետագայում իրենց կողմից միտում-նավոր հրահրած ազգամիջյան բոլոր մեծ ու ցավոտ խնդիրները։ Վերջում անգամ միամիտները հասկացան, որ խալով մարդը սովորական նարցիս է, ինչպես մինչ այդ ու հետո ծնված ու ծնվող նարցիսները։ Ինքնասիրահարված տղամարդը չարիք է , ոչ միայն մարդկանց համար, այլ նաև չարիք՝ աշխարհի ու բնության համար։ Ոչ մի բան նոր չէր, ու չկար խորհուրդ, սովորական հաշվենկատ անձ էր , ընչաքաղց ու փառամոլ։ Գյուղից քաղաք հասած, չհղկված կեղծ ու ստախոսի մեկը՝ միշտ կառչած կնոջ քղանցքներն։ Արտառոցն ու անսովորը, նրա խալն էր, ճաղատ գլխի աջ տարածքում ,այն սկսվում էր ուրվագծվել ու վեր բարձրանալով նմանվում էր գետաբերանի սահանքին ։ Խալը նրա թալիսմանն էր , խալը նրան շղարշում էր հազար ու մի անիրական, անհեթեթ թվացող պատմություններով։ Խալը՝ նեռի համբույրի հետքն էր։ Լուսանկարներից երեւացող խալին ավելի շատ էին նայում,քան խալի տիրոջը: Ինքնահավան ու անպատմելի ամբառտավան անձնավորություն էր, խարդավանքներով հասած իշխանության։ Հազարավորները զոհվեցին նրա իշխանության տարիներին ,խորտակվեցին նավեր ու բազմաթիվ աղետներ տեսավ չարքաշ ժողովուրդը։ Չեռնոբիլ, Ղարաբաղ, հետո էլ համատարած թշվառություն , դաժան ու վայրի տնտեսության ոչնչացում։ Եղեռն՝ աշխատավոր դասակարգի հանդեպ, այն դասակարգի, որին իր նախորդները կորցնում էին Սիբիրներում , զոհաբերում էին օտար երկրներում։ Ահա այդ բազմաերես մարդու դիմանկարը՝ առանց խալի դառնում անմիտ ու անհեթեթ,գովորական դիմանկարը մեկի, որը գոհ է իրենից, ո՜ւ աշխարհից ա՛յլ սպասելիքներ չունի։ Բայց երկրում ապրող, ու քիչ թե շատ դատող մարդիկ հասկանում էին , որ սրա պատճառած չարիքները չեն զիճում նախորդ ղեկավարների արածին։ Նկարիչը գտել էր իր գարբաչովյան կերպարի ողջ առեղծվածը։ Խալը տեղում էր , բայց վրձնի վարպետի ներքին զգացողությունը խալին օժտել էր ան-բացատրելի հմայքով, խալը օձ պես անխոս ու համառորեն ձգում, հմայում էր դիտողին, կլանում էր նայողին։ Ցանկացած սառնասիրտ մարդու հայացք՝ գամվում էր խալին , թույլ ու բեկվող բնավորությամբ մարդիկ, երբ նայում էին դիմանկարին , նրանց թվում էր խալը երկգլխանի թռչող օձի ստվերն է, իսկ օձ ահա մոտակայքում հենց օդից հարձակվելու է նայողի վրա։ Զոհի , երկգլխանի օձից խայթվածի ապրումով նրանք կորցնում էին ինքնատիրապետումը ու տագնապախառն սկսում էին աղմկել։ Դիմանկարի շուրջը գնալով կրքերը բորբոքվում էին։ Շատերը տիրապետելով իրենց նյարդերին գնահատում էին նկարն ու ներքուստ ուրախ էին , որ նկարիչը գտել է կերպարի ներքին էությունը մեկնելու հրաշալի կերպը։ Բայց ինչպես միշտ նման իրավիճակներում գտնվում է ինչոր մեկը, որը դեմ է գնում համընդհանուրին։ Այս անգամ այդ մեկը պատահա-կան անհատ չէր։ Գործարանի կուսակցական ղեկավարն էր, նկարչի կրտսեր սերնդակիցը, սահ-մանափակ մտահորիզոնով, բայց անչափելի իշխա-նատենչությամբ, որն հետագայում լրիվ բացահայտվեց ։

Շար . 5

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝