Յայտարարութիւն

Wednesday, February 23, 2011

ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ - 6 - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Նկարչի ու կուսակցական ղեկավարի վեճը գնալով ավելի էր լրջանում։ Նկարչին նա պարտադրեց կտավի վրայից մաքրել խալը։ Այդ տարիներին երկրի ղեկավարները, առավել ևս կուսակցական ղեկա-վարները աստծուց էլ հզոր , աստծուց էլ իմաստուն անձեր էին, նմաններին հակադրվելը հեշտ չէր։ Գաղափարական դաշտում նրանք անփոխարինելի էին, ու ցավոք սրտի նրանք հիմնականում սահ-մանափակ մտահորիզոնով անհատներ էին։ Նմանները երկրին ավելի շատ վնասներ էին պատճառում , քան ասենք հասարակարգի երդվյալ թշնամիները, որոնց այլախոհությունն էլ հաճախ հակա-դրվում էր նման սահմանափակ անհատների գործելակերպին։ Իսկ ապաշնոր ղեկավարները՝ միշտ ու ամենուր իրենց անձը ավելի են կարևորում այն նույնացնելով երկրի, պետության հետ։ Կուսքարտուղարի համար արվես-տագետին, առավել և՛ս նկարչին , վնասելն բազմապատիկ անգամ հեշտ էր ։ Խալից զրկված ղեկավարի անշուք ու պաղ ոչինչ չասող ան-հրապույր նկարը հանդարտացրեց քարտուղարի ջղերը, նա վստահ իր արածին՝ հավատաց , որ ինքը քաղաքին ու երկրին մատուցել է անգնահատելի ծառայություն։ Անխալ նկարը տեղադրեցին դահլիճի ամենա-լուսավոր մասում ։ Հաջորդ օրը պիտի գային հույրերը, հաջորդ օրը սկիզբն էր տոնակատար-ությունների , հոբելյանական տարին նշելու համար արդեն ժամանել էին բազմաթիվ պատվիրակություններ։ Ցուցահանդեսի բացմումից առաջ նկարիչը մտավ դահլիճ վստահ ու վճռական քայլերով մոտեցավ իր կտավին խնամքով իջեցրեց պատից, մի քանի վրձնահար-վածներով վերականգնեց խալը ու նկարը կախելով իր տեղում վաստակած մարդու ինքնագոհ ժպիտով դուրս եկավ ցուցասրահից։Այդ պահին, ու հետագա բոլոր պահերին, երբ մտքով անցնում էր գլխավոր քարտուղարը՝ նա հիշում էր գործարանի գաղափարական ղեկավարի կարիճի պես պրկված կարճլիկ մարմինը, չարությունից շառագույնած աղճատված դիմագծերը, մարմնով ասես կարիճներ էին վազում , ամեն ակնթարթ պատրաստ կծելու։ Նկարը դուր եկավ շատերին, պատվիրակության անդամները, մտքով համադրելով նկարը ուրիշ նկարիչների գործերի հետ, շեշտում էին , որ նկարիչը վարպետորեն օգտվել է վերածննդի նշանավոր հեղինակների արածից, ինչպես ասենք հռչակավոր Գոյան , իր հանրածանոթ կտավում , ուր Կարլոս գ. թագավորին՝ ծաղկատար դեմքով ու տխեղծ մարմնով, բարակ սրունքներով նկարեց, նկարեց իր տեսածը, ոչի՛նչ չավելացնելով, ու ոչի՛նչ չանտեսելով, ինչպես ասում են դաժան անողոքությամբ սկիզբ դրեց իրապաշտությանը։ Գոյան էլ տեսավ իր երկրի ՝ հզոր Իսպանիայի հզորության կործանումը, Գոյան էլ կենսասեր արվեստագետ էր ու իր անողոք ժամանակներին բնավ տուրք չտալով նկարել էր Իր մախաներին, իր դքսուհիներին։ Էդվարդի դեպքում էլ երբեմնի հզոր տերությունը իսպանականի նման օր–օրի քանդվում էր ու ամեն մի կործանվող հասարակարգ իր կնիքն է դնում , խորը հետքն էր թողնում ոչ միայն արվեստագետների ճակատագրում։ Էդվարդ էլ զգում էր , որ քանդումի ու կործանիչ երկրաշարժի տարերքից հետո դժվար էր մնալ ու ապրել նույն միջավայրում։ Երբ երկրաշարժը փլատակների տակ թաղեց ողջ արվեստանոցն ու անթիվ կտավները։
Հեռացավ, լավ էր, որ հեռացավ, հակառակ պարա-գայում, նա էլի պիտի հանդիպեր կարիճամիտ անձնավորությանը, որն այս անգամ արդեն կհասցներ իրագործել իր ունակու-թյունները։ Նա քծնանքի ու խարդավանքի շնորհիվ դարձել էր նոր իշխանություն-ներին սպասարկու կառավարիչ։ Ժամանակները փոխվում էին, բայց մարդիկ մնում էին նույնը: Ոչ մի գաղափարախոսություն զորու չէ մարդ արարածին հիմնովին վերափոխելու: Դիմանկարը, մանավանդ նկարչի , ավելի խոսուն էր, ավելի շատ տեղեկություն էր պարունակում իր ապրած ժամանակաշրջանի բարքերից , օտար միջավայրում նրան պար-տադրված հազար ու մի անսովոր , անիմանալի խնդիրների լուծումից էր կախված նրա վարպետության վերահաստատումը նոր միջավայրում: Հեշտ չէր: Լեզուն, սովորություններ, տարիքի , կենսափորձի տվածը, երբեմն թվում էր ավելորդ ու անգամ խանգարող՝ նորին արագ ընտելանալու ջանքեր շոշափելի արդյունքի չէին հասցնում: Վերածննդի դարաշրջանից մինչ օրս հազարավոր նկարիչներ վրձնով, մատիտով, տար-բեր նույթերով պատկերել են իրենց ՝ կտավի, թղթի վրա , բայց ներկապնակի վրա պատկերել դիմանկարը մի քանի ժամվա ընթացքում, ոչ միայն անսովոր ու ինքնատիպ էր, այլ ուներ ներքին խորհուրդ:Նկարիչը հոգնած, վրդովված իր հանդեպ ցուցաբերված անարդարացի վերաբերմունքից կեսգիշերին տուն մտավ, առանձնացավ խոհանոցում, բացեց ներկատուփը: Նկարելու պահանջը ծնվել էր աշխատատեղում, երբ արվեստանոցի տերն ու ղեկավարը նրա վերջին աշխատանք պարզապես չընդունեց, դեռ ավելին համարեց սկսնակի աշխա-տանք՝ ներկերի անիմաստ գերծախս, նկարչին հանդիմանելով, որ նա անտեղյակ է գործարար աշխարհում տիրող կարգին, որ լավ աշխատանքը իրականում պիտի անպայման վաճառվի: Առաջին անգամ չէր , նման գաղա-փարական վեճեր էլի էին ունեցել , բայց ի պատի իրենց մինչեւ վերջ չէին սրել հարաբերությունները: Այդ օրը հավա-նաբար երկուսի նյարդերը տեղին տվեցին: Իր ճշմարտությունը ապացուցելու միակ ճանապարհը մնում էր մտածած ու չասված մտքերը հաղորդել կտավին: Ցավալի ու անողոք ճակատագիրը հակառակորդի կողմից էր: Ինքը պարտվելու իրավունք չուներ պարտավոր էր նկարել եւ նկարեց: Ներկապնակով դիմանկարներ: Սարյան, Եղիշե Թադեւոսյան, Ստեփան Աղաջանյան, Վարդգես Սուրենյանց, շատ շատ են, նրանք անգամ՝ վերածծնդի նշանավորները, իտալական ու ֆլամանդական, հոլանդական ու իսպանական, Վալտեր Սերանէ, Անդրէյ Դերան, Ամէդիո Մոդելիանի, Ջիորջիո Մորանդի, բայց չկար մեկ ուրիշ գեղանկարիչ , որ ներկապնակի վրա կարողանար պատկերել հոգու խռովքն ու մնար արտաքնապես պաղ ու անտարբեր՝ գորշ միջավայրի մութ հակազդեցությունից վեր, հպարտ հայացքով, խոսուն շուրթերից պոկված ,գորշությունը մերժող հավքին վայել հոգու ներքին ճախրանքով: Աչքերը՝ հավաքելով ու ամբողջացնելով դիմանկարին շրջապատած անքննելի ու անիմանալի ողջ մութը, ներքին կենսունակությամբ համառորեն լույս են արարում : Ասես Ադամամթից հետո նույն հզոր լույսն է արդեն հորդում լավատես ու գիտակից արվեստագետից, նրա արարած հոգու լույսը, որի ակունքներն անքննելի ու անըմբռնելի են մահ-կանացուների այն խմբի համար, որոնց նպատակը միշտ ու միակն է դրամը, ու՝ դրամի վերածվող շահը: Ահա ընչաքաղցների ստվար միջավայրը՝ ուր պարտավոր է ապրել ու աննահանջ ստեղծագործել յուրաքանչյուր ճշմարիտ արվես-տագետ: ապրել՝ արարելով, ոչ թե՝ արարել ապրելու նպա-տակով:
Գեղարվեստը՝ արտացոլելով ժողովրդի իղձերն ու երազները, դառնում է ողջ մարդկության առաջադիմության միակ կռվանը՝ աշխարհը գեղեցկացնելու, մարդու մեջ՝ մարդկայինը հավերժ փտրող միակ անխարդախ ու անկաշառ միջնորդը :
Հազարամյակների ընթացքում մարդուն մարդացնողի իր անվախճան ընթացքով, ինչպես հորդառատ ցանկացած գետը՝ երբեմն փոխել է իր ընթացք, ընկրկել ու ընկճվել է, երբեմն՝ լճացել, ուռճացել է, հունից շեղված ՝ նորն է գտել, բայց երբեք ու բնավ չի նահանջել: Անգամ արհավիրքների ու աշխարհակործան պատերազմների ժամանակ ապրողներից շատ-շատերը՝ ինչպես Նոյը առասպելի, նրանք էլ արվեստի մերանն են փրկել, հանուն գալիք նոր սերունդների: Մարդկության անցած ընթացքից պարզ երեւում , որ անցումնային ժամանակները միշտ էլ եղել են վաթար ու վտանգավոր : Ոչ երանի նրան , որ ապրել է նման փոփոխություններով լի ժամանակնե-րում: Որովհետեւ նման ժամանակների «մութն ու խավարը» արվեստագետին չեն խրախու-սում:
Արվեստագետը իր ունեցած ներքին հոգեկան լույսն է օգտա-գործում:
Հին աշխարհի նշանավոր գիտունները պնդում են.
-Մարդ ճանաչելը իմաստություն է...
-Ինքնիրեն ճանաչելը՝ պայծառություն է...
-Մարդկանց նվաճելը՝ կարողություն է...
-Ինքնիրեն նվաճելը՝ զորություն է....
- Ինչ անելը գիտես ՝ գերազանցություն է...
-Կատարելու կարողությունը՝ կորովություն է...


Շար . 6 եւ Վերջ






«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝