Յայտարարութիւն

Monday, March 21, 2011

ԹԻՒՐՆ ՈՒ ԹԵՐԻՆ -- ՇՈՒՐԹ . ՇՐԹՈՒՆՔ , ՇՐԹՈՒՆՔՆԵՐ

Ես յաճախ հանդիպած եմ սա երեւելի սխալագրութեանց . _ գաւաթը շրթունքներուն մօտեցուց , շրթունքները դողացին , համբուրեց անոր շրթունքները:
- Այստեղ ո՞րն է սխալը , կրնայ հարցնել հայերէնի ուսուցիչը իր ...աշակերտներուն:

Նոր Հայկազեան բառգիրքին մէջ չկայ « շրթունք» բառը.կայ «շուրթն» . որուն յոգնակին է շուրթեր կամ շրթունք, բայց երբեք ՝ շրթունքներ :Ինչո՞ւ. որուհետեւ շրթունքները մէկ անգամ յոգնակի չէ, երկու անգամ յոգնակի է. շուրթ – շրթունք - շրթունքներ , մօտաւորապէս մարդ - մարդիկ - մարդիկներ , տղայ - տղաք - տղաքներ ըսելու պէս բան մը:Սաղմոսերգուն կ'ըսէ . « Տէր եթէ զշրթունս իմ բանաս բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս քո...» : Այո, «զշրթունս» եւ ոչ թէ «զշրթունքներս» :

Այս կանոնը միտք պահենք ուրեմն եւ չըսենք ու չգրենք շրթունքներ, այլ ըսենք ու գրենք շուրթեր կամ շրթունք:
- Խաֆանիդ մտա՞ւ կը հարցնէր հայր Գավաֆեան Կեդրոնականի իր աշակերտներուն, թուաբանութեան դասին:
- Այո, պապա, հասկցանք, կը պատասխանէին աշակերտները , նոյնիսկ եթէ .... հասկցած չըլլային:

Բ.Թաշեան

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝