Յայտարարութիւն

Tuesday, March 15, 2011

Կոչ Համագործակցութեան Հայկական Կազմակերպութեանց ու անհատներու

« Երեք շաբաթ առաջ ստացանք հետեւեալ կոչը որ կը հրապարակենք առ ի գիտութիւն մեր ընթերցողներուն:

«Նշանակ»

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«



Մեծարգո պարոն.

<<Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման>> հասարակական կազմակերպությունն ստեղծվել է 2007 թվականին: Կազմակերպության նպատակը ավանդական հայկական խոհանոցի վերհանումն է, լուսաբանումն ու մասսայականացումը: Այդ առումով արդեն բավական աշխատանքներ են կատարված: Մասնավորապես, Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղերում մեր մասնագետները բանահավաքչություն են իրականացնում, մոռացությունից վեր են հանում ավանդական կերակրատեսակներ, դրանք փորձարկվում են մեր բազային ռեստորանում` <<Արարատ հոլլ>>-ում և մասնագետների համապատասխան եզրակացությունից հետո կիրառվում են և մասսայականացվում:

Կազմակերպությունը մեծ աշխատանքներ է կատարել տոնածիսական կերակրատեսակների վերականգնման ուղղությամբ: Հայկական ավանդական տոները նշվում են մեր ռեստորանում` համապատասխան կերակրացանկով: Այս առումով արժևորում ենք հայկական ավանդական սննդի համակարգը վերականգնելու աշխատանքը:

Մենք նաև կազմակերպել ենք բազում խոհարարական մրցույթներ, միջոցառումներ... աշնանը ՀՀ Սփյուռքի նախարարության հետ նախատեսում ենք անցկացնել համահայկական խոհարարական ֆորում: Արդեն եղել է <<Համահայկական խոհարարական ակադեմիայի>> հիմնադիր ժողովը և այժմ ակադեմիայի հիմնադրման ու կայացման աշխատանքներն ենք նախապատրաստում:

Կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը <<Երկիր Մեդիա>> հեռուստաալիքով, որ հեռարձակվում է ողջ աշխարհով, վարում է <<Արարատյան խոհանոց>> հաղորդաշարը: Հայաստանի տարբեր մարզերում նախատեսել և անց ենք կացնում փառատոններ. արդեն ավանդական է դարձել Լոռու մարզի Ախթալա քաղաքի խորովածի փառատոնը: Այս տարի տարբեր մարզերում կանցկացվեն տոլմայի, խաշի, հացի...նմանատիպ այլ փառատոններ:

Մենք ուրախ կլինենք համագործակցել Ձեր կազմակերպության հետ այս աշխատանքների շուրջ: Մասնավորապես, ինչես նշվեց վերևում, մենք բանահավաքչություն ենք կազմակերպում: Սակայն, ցավոք, մեր ուշադրությունից դուրս է մնում հայկական սփյուռքը: Իսկ արևմտահայ խոհանոցը, իրավամբ, համարվում է համաշխարհային խոհանոցի հիմքը:

Մեծարգո պարոն. սփյուռքահայության մեջ բանահավաքչություն կազմակերպելու նպատակով ակնկալում ենք Ձեր աջակցությունն ու համագործակցությունը:

Բանահավաքչության արդյունքում մենք պատրաստվում ենք լույս ընծայել <<Հայ ավանդական խոհանոց>> հանրագիտարանը:

Հուսով ենք, Դուք պատրաստակամ կլինեք համագործակցել մեզ հետ և կարձագանքեք մեր նամակին:

Սրտանց ողջույններով` կազմակերպության քարտուղար Վահե Անթանեսյան:

+37477936593







«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝