Յայտարարութիւն

Saturday, April 30, 2011

Շնորհաւորանք՝ Թամար Ալեքսանեանի կողմէ

Սրտանց և անկեղծ հիացմունքով շնորհավորում եմ <Նշանակի> ծնունդը:
Մաղթում եմ քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն սուրբ Մեսրոպի տառերով
ստեղծագործող, իրենց մտքերն ու հույզերը մեր գրերով կենդանացնող բոլոր հայորդիներին:
Ջերմագին մաղթանքներով՝ Թամար Ալեքսանյան:

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Friday, April 29, 2011

ՆՇԱՆԱԿ ԱՅՍՕՐ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ

Սիրելի Նշանակ Կայքէջի Ընթերցողներ,

Ապրիլ 29 ը յատուկ օր է www.nshanag.com ի համար: Այսօր Նշանակի ծննդեան երկրորդ տարեդարձն է :
Այս առթիւ նախ իմ խորին շնորհակալութիւնս կը յայտնեմ 14227 ընթերցողներուս որոնք՝ Հայաստանէն, Սուրիայէն,Լիբանանէն,Յորդանանէն , Կիպրոսէն,Թուրքիայէն,Ռուսաստանէն,Վրաստանէն,Ուքրանիայէն,Լաթվիայէն, Լիթիւանիայէն,Էստոնիայէն, Սպանիայէն, Փորթուկալէն, Յունաստանէն, Իտալիայէն,Գերմանիայէն,Հոլանտայէն,Պելճիքայէն,Մարոքէն, Արաբական Միացեալ Էմիրութիւններէն,Սէուտական Արաբիայէն,Ուրուկուէյէն, Պրազիլէն, Արժանթինէն, Միացեալ Նահանգներէն, Գանատայէն ,երկու տարուան ընթացքին (29/4/2009 էն մինչեւ 29/4/2011 ) 33551 էջ կարդացած են Հայերէնով եւ Հայերէնով միայն:

Այս քաջալերանքը մերթ յուզումով մերթ հպարտութեամբ կը լեցնէ սիրտս: Առանձինն խմբագրելով այս կայքէջը , օրական 43 էջ Հայերէն կարդալ տալով աշխարհի 25 երկիրներ բնակող օրական միջին հաշուով 24 հայորդուոց ՝ կայքէջիս առաքելութիւնը իմաստաւորուած կը նկատեմ:
Մեծապէս շնորհակալ եմ Էրիք Զօհրապին, Տաթեւ Սուլեանին , Հրաչ Քալսահակեանին, Վրէժ Արմէն Արթինեանին, Օշին Էլակէօզին, Վահան Գէորգեանին, Տալիտա Գալըպճեանին, Մարօ Նիկողոսեանին, Ամալիա Քոչարեանին, Ճիւլիէթա Կիւլամիրեանին, Արամ Քէթէնճեանին, Արմենակ Եղիայեանին, Սարգիս Քէլ Խաչերեանին,Տէր Յակոբ Սրբազան Արք.Գլընճեանին,Երան Զէյթունցեանին,Հուրի Ազէզեանին,Գէորգ Կարապետեանին, Ազատուհի Գալայճեանին , Ռիթա Մանճիկեան Պասմաճեանին, Յարութ Գալմաճեանին,Մարալ Տիքպիքեանին եւ բազում այլոց,որոնք իրենց յօդուածներով, քաջալերական թէ քննադատական նամակներով մասնակից դարձան այս կայքէջի հաստատմանն ու տարածմանը:

Նշանակը նկատեցէք ձեր կայքէջը: Մասնակից եղէք անոր յաջողութեան որպէսզի աւելի մեծ թիւով հայորդիներ քաջալերուին ծնունդ տալու աւելի որակաւոր կայքէջներու:

Սիրով՝
Նշան Պասմաճեան

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

ՆՇԱՆԱԿ ԱՅՍՕՐ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ

Սիրելի Նշանակ Կայքէջի Ընթերցողներ,

Ապրիլ 29 ը յատուկ օր է www.nshanag.net ի համար: Այսօր Նշանակի ծննդեան երկրորդ տարեդարձն է :

Thursday, April 21, 2011

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» Ի ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ ՄԵԿՈՒՍԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ ՀԻՄՆՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ

Համազգայինի Կեդրոնական Վարչութիւնը մեծ ուրախութեամբ կը յայտարարէ, որ 16 Ապրիլ, 2011ին հիմնուեցաւ Արաբական Էմիրութիւններու Համազգայինի Մուշեղ Իշխան Մեկուսի Մասնաճիւղը։ Բացման հանդիսութիւնը տեղի ունեցաւ Շարժայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Համալիրի Բ. Քէօսէեան սրահին մէջ, ներկայութեամբ Արաբական Էմիրութիւններու հայկական պատկան մարմիներու ներկայացուցիչներուն եւ հոծ բազմութեան։
Նշանակուեցաւ Վարչութիւնը հետեւեալ կազմով.-
Նշան Պասմաճեան - Ատենապետ
Սեդա Պալիօզեան - Ատենադպիր
Սիմոն Մանուկեան - Գանձապահ
Խաչիկ Սէպէեան - Խորհրդական
Սիւզի Գարաճեան - Խորհրդական
Արաբական Էմիրութիւններու տարածքին կ՚ապրին մեծ թիւով հայորդիներ, կեդրոնացած Շարժայի, Տուպայի եւ Ապու Տապիի մէջ։ Անհրաժեշտ է անդուլ կերպով շարունակել հայապահպանման գործը եւ զարգացնել շրջանի մշակութային կեանքը։
Յաջողութիւն եւ յարատեւ վերելք կը մաղթենք նորակազմ մասնաճիւղին։

Համազգայինի
Կեդրոնական Վարչութիւն
Պէյրութ, 21 Ապրիլ 2011

Wednesday, April 20, 2011

«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» Ի ԾՆՈՒՆԴԸ ՇՆՈՐՀԱՒՈՐ

«ՆՇԱՆԱԿ »ԿԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԷ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑԵԱԼ ԷՄԻՐՈՒԹԵԱՆՑ ՄԷՋ ԵՒ ԻՐ ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՅԱՅՏՆԷ ՆՇԱՆԱԿՈՒԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՆՈՐ ԿԱԶՄԻՆ ԵՒ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ ԿԸ ՄԱՂԹԷ ԱՆՈՐ ՏԱՆԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՆ:

Sunday, April 17, 2011

ՆԱՄԱԿ ԹՈՒՐՔ ԲԱՐԵԿԱՄԻՍ

ՆԱՄԱԿ ԹՈՒՐՔ ԲԱՐԵԿԱՄԻՍ

2015 թվականին կլրանա մարդկության պատմության ամենաամոթալի էջերից մեկի՝ XX դարի առաջին ցեղասպանության 100-ամյա տարելիցը։ 1915 թ. Օսմանյան Թուրքիան իր պատմական հայրենիքից տեղահանեց, ապա — գաղթի ճանապարհներին բնաջնջեց շուրջ 1,5 մլն հայ։ Հայոց Ցեղասպանության փաստն արդեն ճանաչել ու դատապարտել է երկու տասնյակից ավելի պետություն, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Հունաստանը, Արգենտինան — այլն։ Եվրոպական մի քանի երկրում քրեորեն պատժվում են ցեղասպանությունը մերժելու փորձերը:Դատապարտման գործընթացը շարունակվում է, սակայն Թուրքիայի Հանրապետությունը համառորեն որդե•րել է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը։
Բաց նամակը, որ այսօր թարգմանաբար տպագրվում է աշխարհի տասնյակ թերթերում, հայ գրողի կոչն է թուրք հասարակությանը՝ հաղթահարել քաղաքական թաբուները — հրաժարվել ուրացության կարծրատիպից։

* * *
«Թեպետ ես վկայում եմ իմ անձի մասին, իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետ— գիտեմ, թե որտեղից եկա — ուր եմ գնում»։

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ,
ԳԼՈՒԽ Ը, 14

«Ո՛վ մարգարե, սուրբ պատերազմ մղիր... կեղծարարների դեմ — խիստ եղիր նրանց նկատմամբ, նրանց տեղը դժոխքն է»...

ՂՈՒՐԱՆ, ՍՈՒՐԱՀ «ԱԼ-ԹՈԲԵՀ», 73

Մենք ծանոթացանք պատահաբար, միջազգային մի գրական փառատոնի օրերին։ Զրույցի ընթացքում պարզվեց՝ դու թուրք գրող ես, ես՝ հայ։ Այն ժամանակ (— հետագա մեր հանդիպումներին) շատ բան չհասցրի ասել, բայց չասված խոսքերը գուղձի պես խցանում են կոկորդս, ուստի — գրում եմ այս նամակը որպես խոստովանանք ու երկխոսության հրավեր։ Գրում եմ, որպեսզի թոթափեմ հիշողությամբ պարտադրված ատելությունը, սրբեմ-աղբանոց նետեմ յուրաքանչյուր թուրքի մեջ իմ ժողովրդի թշնամուն տեսնելու կանխադրույթը, որը չի լքում մեզ շուրջ 100 տարի… Ճիշտ այդքան ժամանակ է, ինչ մենք ներկան ապրում ենք անցյալի մեջ, բայց պիտի լայնախոհություն դրս—որենք գոնե ապագան ազատագրելու այդ նույն անցյալի մղձավանջից։
Արդեն գիտես՝ ազանունս Անանյան է, որ ստուգաբանվում է ան-Անի-յան, այսինքն՝ Անին կորցրած, անԱնի հայ։ Իմ նախնիները 1319 թ. Հայաստանի 11-րդ մայրաքաղաք Անիի մեծ երկրաշարժի արհավիրքի պատճառով գաղթել են իրենց տոհմիկ բնօրրանից, լքել հազարումի եկեղեցիների շքեղ ոստանը — եկել-ծվարել են Հյուսիս–ար—ելյան Հայաստանի Կողբ գյուղում։ Իմ տոհմածառը սերում է Հայոց Բագրատունյաց իշխանական զարմից` մինչ— մեկամյա իմ Անի թոռնուհին, — ամեն պատեհ առիթով հայ-թուրքական փակ սահմանի փշալարերի միջով փնտրում եմ պապենական տանս ավերակները... հեռադիտակով։ Եվ ամեն անգամ նախանձով եմ նայում քուրդ անհո• հովվին ու քաղաքի կիսաքանդ պարսպի ստվերում անհոգորեն մակաղած ոչխարի հոտին...
Չէ՛, ինձ ճիշտ չհասկացար, սա ընդամենը ազգային գենի մեջ անթեղված կարոտախտի մուխն է` ?ֆրանսերեն «Force majeure» ձ—ակերպումով, բայց ո՛չ այն պահանջատիրությունը, որ արդեն ինը տասնամյակ, քուն թե արթմնի խռովում է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի (որ հիմա բնական վերարտադրությամբ կհատեր 5 մլն-ի սահմանագիծը) — նույնքան էլ տարա•իրների աշխարհասփյուռ շառավիղների հոգիները՝ սպասելով իր արդար լուծմանը։
Աստծո սիրույն, միայն թե դու էլ չկրկնես Թուրքիո պաշտոնական հանկերգը. իբր, 1915-23 թթ. հայերի ցեղասպանություն չի եղել, այլ սոսկ ցավալի ջարդեր... — որ (բացահայտ ցինիզմ) առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթից օգտվելով՝ հայերն իրենք են կոտորել «անպաշտպան» թուրքերին... Եվ մանավանդ որ պետք է ճշմարտության բացահայտումը հանձնել պատմաբանների հանձնախմբի դատին։
Պատմությունն իր դատավճիռը վաղուց է կայացրել. տոննաներով փաստաթղթեր, հայ — օտար ականատեսների սահմռկեցնող վկայություններ, կինովավերագրեր, բռնազավթված ու ավերված շեներ, ամայացած հողեր, կրոնափոխ եկեղեցիներ...
Սիրիայի Տեր-Զոր անապատում այսօր էլ այցելուների աչքը կուրացնում է հայ անթաղ տարագիրների կմախքների ֆոսֆորը...
Աշխարհը վաղուց գիտի անհերքելի ճշմարտությունը, Էրդողանն էլ գիտի, Օբաման էլ, վստահ եմ՝ նա— դու։ ԱՄՆ պետքարտուղար տիկին Քլինթոնն էլ գիտի, թեպետ «ժողովրդավարության միջնաբերդ» Սպիտակ տնից երկակի ստանդարտներ է ձ—ում՝ անկեղծության պահին խոստովանելով. «Ցավոք, դիվանագիտության մեջ հաճախ պետական շահերն ավելի կար—որ են, քան ճշմարտությունը»։
Ամերիկյան Կոնգրեսն ու Սենատն էլ գիտեն, թե— ամեն անգամ գցել-բռնելով քարկտիկ են խաղում, տաքուհովի մեջ պահելով մի ողջ ժողովուրդ՝ Հայոց ցեղասպանության հարցը օրակարգ մտցնելու քաղաքական անբարո առ—տրով... Երկդիմի, եռադեմ, բազմադիմակ խաղ...
Գուցե ընդհատե՞նք դիմակահանդես – զավեշտախաղի ավանդույթը, երբ աշխարհի աչքին թոզ փչելու համար Վանում վերականգնվում է Ախթամարի Սուրբ խաչ եկեղեցին՝ առանց խաչի ու պատարագի — զուգընթաց՝ Անիի քրիստոնեական Մայր տաճարում նամազի ծես է արվում. իսկական ծաղր քրիստոնեությունը պետական կրոն հռչակած աշխարհի առաջին երկրին (301թ.)։ Այսօր իրերն ու եր—ույթներն իրենց անուններով կոչելու ժամանակն է, ժամանակն է ոչ թե բարոյականության խրատներ կարդալ, այլ ապրել բարոյական սկզբունքներով։ Հենց այս հայեցակարգն էլ ընկած է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու — դրա համար պատժի մասին կոնվենցիայի» (1948 թ.) հիմքում, որի տակ, ի դեպ, դրված է նա— Թուրքիայի Հանրապետության ստորագրությունը, — որն ասես շարադրված է Հայոց ցեղասպանության օրինակով։
Բայց բնավ քեզ հայտնի հանրագիտարանային ճշմարտությունները չեն պատճառը, որ գրում եմ այս նամակը։ Երբ ամիսներ առաջ իմ հրավերով Եր—ան այցելեցիր, հարցրիր.
–Ի՞նչ խորն է նստած ատելությունը հայ մարդու մեջ, մի՞թե 21-րդ քաղաքակիրթ դարում հնարավոր է սրբագործել անցյալի ողբեր•ությունը, երբ արդեն նորանկախ երկիր ունեք — այսքան գեղեցիկ մայրաքաղաք։
Որքա՜ն համահունչ էր հարցդ թուրքական «Հուրիեթ» թերթի թղթակցի զարմանքին.
–Ինչպե՞ս հասկանալ՝ Արարատ լեռը օտար երկրի տարածքում է, բայց գրեթե բոլոր հայ պոետները •ովեր•ում են իբր— հայոց Մայր լեռ...
Ես նրան պատասխանեցի.
–Արարատը մեր էության մեջ է, թեր—ս հենց մեր էությունն է, որ ոչ ոք չի կարող մեզնից օտարել։ Արարատը մեր ինքնության հիշողությունն ու վերածնության խորհրդանիշն է։ Վերջին հաշվով լուսինն էլ ձերը չէ, որ կեռ յաթաղանի պես թառել է թուրքական դրոշի վրա...
Ես գիտեմ մի անհերքելի ճշմարտություն, որ փոխանցվում է սերնդեսերունդ: Բերանացի գիտեմ, ինչպես մեսրոպյան հինավուրց այբուբենը (405 թ.)։ Դա գիտեն բոլոր հայերը՝ հասարակ հողագործից մինչ— երկրի Նախագահ. Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, ինչպես որ մեր ագգային ցավի հիշողությունը՝ մթագնելու որ—է հեռանկար։ Հիմա դուք եկել, հորդորում եք մոռանա՞լ անցյալը։
Ինչպե՞ս մոռանալ 1,5 միլիոն անմեղ զոհերին — գաղթի քարավանները, որոնց ժառան•ները չեն կորցնում իրենց պատմական հայրենիքում վերահաստատվելու հույսն ու հավատը ։
Մոռանա՞լ 1915 թ. ապրիլի 24-ի բարդուղիմեոսյան գիշերը, երբ այլատյացության կացնի մի հարվածով գլխատվեց ար—մտահայ մտավորականության սերուցքը՝ Սիամանթո, Դանիել Վարուժան, Ռուբեն Ս—ակ...
Մոռանա՞լ հայ հոգ—որական, ջարդերի ականատես Գրիգորիս Բալաքյանի «Հայերու գողգոթան» եղերերգությունը (1924 թ.), որի խորագիրն իսկ կանխում է թեմայի մասին հարցումը։
Մոռանա՞լ արաբ ժողովրդի սրտացավ բարյացակամությունը, որն ապաստան տվեց եղեռնապուրծ հայ խլյակներին՝ իր մի կտոր հացը կիսելով օտարազգի մերձավորի հետ։
Մոռանա՞լ նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյո?ֆ Նանսենին, որ Ազգերի լիգայի որոշմամբ (1924 թ.) «Նանսենյան անձնագիր», այսինքն՝ աշխարհաքաղաքացու վկայական տվեց տարբեր երկրներում անհայրենիք դեգերող, Մեծ եղեռնից մազապուրծ 320 հազար հայի։
Մոռանա՞լ ավստրիացի գրող Ֆրանց Վեր?ֆելի «Մուսա լեռան 40 օրը» (1934 թ.) վեպը՝ թուրքական բանակի դեմ հայ բնակչության հուսահատ, բայց հերոսական ինքնապաշտպանության մասին...
Մոռանա՞լ Ադոլ?ֆ Հիտլերի լկտի ինքնարդարացում-հրահանգը հրեաների կոտորածի առիթով. գործի անցեք, հիմա ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը (1938 թ.)։
Ո՞ր մեկը թվեմ...
Հիշում եմ, փոքր էի ու երբ հազում էի, Անուշ տատս, որ բարության — կարեկցանքի մարմնացում էր, անմիջապես վրա էր բերում.
–Առողջություն քեզ, թող թուրքի լամուկը հազա։
Մի օր հարցրի. այ տատ, ի՞նչ է արել մեզ անծանոթ թուրքի տղան, որ պատեհ – անպատեհ անիծում ես։
Եղեռն չտեսած ար—ելահայ տատս լռելյայն հայացքը ցած խոնարհեց, բայց երբ հերթական անգամ տրապիզոնցի գաղթական Միհրանին հաց էր տալիս, պատմեց զազրելի եղելությունը։ Միհրանն այնքան նիհար էր, որ անգամ անունն էին սղել — Մրան էին կոչում։ Նա անցել էր ցեղասպանության դժոխքի բոլոր պարունակներով. 1915 թվին նրա աչքի առաջ կացին-եղանով գազանաբար խոշտանգել էին վեց երեխաներին, սվինահարել կնոջը, կրակել նրա վրա, տունը թալանել ու հրդեհել... Քուրդ հար—անը ծանր վիրավոր Միհրանին թաքցրել էր մարագում, խնամել — ապա ամռանը յայլաները հասցնելով՝ փրկել նրա կյանքը։
Հիմա էլ, տասնամյակներ անց, ոսկոր ու կաշի Մրանը երազներումս այցելում է ինձ, մուրացկանի ուսապարկում անբաժան աճյունասափորը՝ մի բուռ մոխիր իր հրկիզված օջախից, — շուրթերին իր որբացած բարբառը.
–Քիչիկ մը հաց կուտա՞ս...
Դեմքի խորշոմներից առվակներով հոսում էր արցունքը, — նրա հետ լալիս ու հեծեծում էր կորուսյալ Վանա ծովը.
Եթե հնար լիներ փոխել հար—անին, իմ ժողովուրդը կհավաքեր ունեցվածքը, համաշխարհային քաղաքակրթությանը տված իր մշակութային արժեքները — կգնար ուր աչքը կտրեր: Բայց երկիրը բնակարան չէ, որ ուզած պահին փոխես կամ փոխանակես:
Եթե իմանայիք, թե ինչ տառապանք է ամեն առավոտ բաց վերքի նման տեսնել Արարատը, — հիշել, հիշել... Եր—ի վաղուց էիկ բուլդոզերներով քանդել ու պատգարակներով տեղափոխել բիբլիական լեռը հավասարեցնելով հողին...
Եթե...
Սակայն, պատմությունը պայմանական եղանակ չի հանդուրժում։
Օրերս թուրքական կայքերից մեկում իրավապաշտպան Էրոզ Էոլքորայը ուշագրավ դիտարկում էր արել, թե ինչու՞ Հայոց ցեղասպանությունը տակավին քաղաքական թաբու է, չէ՞ որ ժամանակակից Թուրքիան, ի դեմս Նոր հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի, պատասխանատվություն չի կրում Օսմանյան կայսրության գործած երիտթուրքական ոճրի համար։ Իսկապես, ինչու՞…
Նա թվարկում է երեք պատճառ, որոնք անցյալ դարասկզբի Թուրքիան պորտալարով կապում են մեր օրերի հետ։ Առաջինը «Թուրքիան՝ թուրքերին» ծրագիրն էր, որով Անատոլիան մաքրվեց հայ, հույն, հրեա, քրիստոնյա — այլ տարրերից։ Նրա կարծիքով, այդ հողերի վրա վերջին 96 տարում իրա•ործվել է 10 ցեղասպանություն (չորսը բաժին է հասել քրդերին), որոնցից ամենազանգվածայինն ու կազմակերպվածը Հայոց ցեղասպանությունն էր։
Երկրորդն առնչվում է Ազատագրության պատերազմի հետ, որի ?ֆինանսական աղբյուրը ռուս բոլշ—իկների առաջնորդ Լենինի տրամադրած զենքի — դրամի օգնությունից զատ, հայերից բռնազավթված ինչքն ու հարստությունն էր։
Եվ վերջապես երրորդ պատճառը՝ Հայոց ցեղասպանությանը մասնակից ոճրա•ործները, ում ձեռքերը թաթախված են անմեղ արյան մեջ, նորահիմն հանրապետության կառավարական — դիվանագիտական ընտրյալների ցանկում էին։ Ահա ինչու է այսօր ձախողում Թուրքիայի ժառանգորդ պետությունը հարցի լուծման բոլոր ծրագրերը:
Սա ես չեմ ասում, սա ասում է թուրք անկողմնակալ մտավորականը, հավելելով, որ Թուրքիայի պետությունը միայն մի ելք ունի ուրացության խավար փակուղուց՝ ապավինել ապաշխարանքի լույսին։ Այլապես ամեն ան•ամ Հայոց ցեղասպանություն եզրը լսելով, մշտապես կորցնելու է ողջախոհությունը՝ հայտնվելով խելակորույս վիճակում։ Իսկ խելակորույս պետությունը, իր կեղծ ժողովրդական կարգախոսներով որքան էլ երկու ձեռքով — երկու ոտքով թակի Եվրամիության դռները, այնտեղ մշտական գրանցում չպետք է ստանա:
Գերմանացիները խիզախեցին ճանաչել հրեական հոլոքոստը, ռուսներն էլ, 70 տարի անց, ընդունեցին լեհական Կատինը։ Հերթը ձերն է: Ուրեմն, մի՛ հապաղեք վավերացնել հայ–թուրքական արձանագրությունները, որի նախաձեռնողը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է:
Սակայն քաղաքականությունը թողնենք քաղաքագետներին ու պետական այրերին, մենք գրող ենք, — մեր պարտքն է միմյանց ճանաչեցնել երկու հասարակություններին գրի — խոսքի միջոցով, համոզել, որ Ցեղասպանության ընդունումը ոչ թե կնսեմացնի թուրք ազգին, այլ ընդհակառակը՝ կվեհացնի։ Քանի դեռ յուրաքանչյուրիս մեջ չի կայացել Հայոց ցեղասպանության Նյուրնբերգը, ավելին՝ ոճիրը կեղծելով կամ լռության մատնելով, ակամա դառնում ենք դրա մասնակիցը։
Գրքիդ շնորհանդեսին դու խոսեցիր շեմերը հաղթահարելու մասին։ Շատ գեղեցիկ խոսեցիր։ Ասացիր?, որ շեմեր կան նա— ժողովուրդների — երկրների միջ—, որոնք պետք է ոչ թե արգելք լինեն, այլ անցակետ։ Հայ-թուրքական սահմանը դեռ—ս փակ է, — դու շատ ժամանակ կորցրիր Անկարայից մինչ— Եր—ան, մինչդեռ կուզենայիր ուղիղ թռիչքով հասնել` ձեր ազգային թյուրքյուներում — հայ ժողովրդական տաղիկներում գովերգվող “սրտից սիրտը տանող” ճանապարհով: Երբեմն էլ շեմերի վրա կրակ է լինում, ասացիր, — եթե շեմն անցնելու վարանումը երկար տ—ի, ապա օտարացման տառապանքը կարող է վերածվել հիվանդության, ախտի:
Ավա՜ղ, շեմն անցնելու համար բաց դուռ է հարկավոր, իսկ դուք կրնկակոխ փակել եք բոլոր դռները՝ —՛ հո•ու, — օջախի, — երկրի առջ—...
Մի բան ճշմարիտ է, եթե վաղը Ցեղասպանության փաստը ԱՄՆ-ն էլ ընդունի, խուլուհամր ձ—ացող մյուս երկրներն էլ, բանակցությունների սեղանի շուրջ հայերն ու թուրքերն են նստելու, - — հենց թուրք հասարակությանն է պատկանում վերջին խոսքի իրավունքը։
Բարեբախտաբար, ժխտողականության անթափանց պատն արդեն ճաքեր է տալիս։ Ցեղասպանությունը հրապարակավ ընդունել են Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, անվանի պատմաբան Թաներ Աքչամը, հրատարակիչ Ռադըփ Զարաքօղլին..., հարյուրավոր այլ խիզախ անհատներ, ովքեր չեն ուզում հաշտ ապրել ստի ու կեղծիքի հետ։
Հրանտ Դինքի սպանությունը ցնցեց աշխարհը (շա՞տ բան է փոխվել գաղթական Միհրանի ժամանակներից), — նրա թաղման օրը ծայր առավ «Ես Դինքն եմ, ես հայ եմ» հանրային շարժումը։ 2010 թ. Ստամբուլի կայարաներից մեկում (որտեղից 1915-ին սկսվեց հայ մտավորականների բռնագաղթը), տեղի ունեցավ բողոքի ցույց — մոմավառություն։ Վերջերս էլ թուրք մտավորականությունը համացանցով ստորագրահավաք կազմակերպեց Ցեղասպանության ճանաչման օգտին։
Երկխոսությունն արդեն սկսվել է, — ոճրի դատապարտումը պահանջում է հասարակական բազմաձայնություն։
Էլի մեկ ձայն։
Քո՛ ձայնը։
Հանուն պատմական ճշմարտության։
Հանուն նրանց, ովքեր չեն պղծելու իրենց շուրթերն անծեքով։
Հանուն նրանց, ովքեր գալու են Պատմության բեռն ու Ապագայի մարտահրավերները ժառանգելու մաքուր խղճով ու մաքուր ձեռքերով։
Հանուն մեր զավակների, ում նույն ար—ն է ջերմացնում՝ անկախ ազգությունից, մաշկի գույնից, խոսվածքից — բարոյական ընտրությունից։

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ

Friday, April 15, 2011

Վարդի պատմութիւն

Օր մը, ինձ վարդ նուիրեցիր,
Բուրումնաւէտ վարդ բոսոր.
Ես զայն դրի կուրծքիս մէջ
Սիրտըս՝ թաղարը անոր:

Վարդն ապրեցաւ տարիներ,
Մնաց թարմ ու գեղեցիկ,
Ու հանգչեցաւ կուրծքիս մէջ,
Թոքերս՝ անոր զոյգ բարձիկ:

Նորէն անցան տարիներ,
Վարդը մնաց ժպտերես.
Անուշ բուրեց կուրծքիս մէջ
Աւիշ ծծեց արիւնէս:

Ու սահեցան տարիներ,
Վարդը մնաց ինձ ընկեր,
Ե՛ս կը գգուէի անոր,
Իսկ ան՝ ինձ շո՜ւնչ կը բաշխէր...

Բայց երբ անցան տարիներ
Անագորոյն ու դաժան.
Վարդն ապրեցաւ յուշերովդ
Իսկ դու՝ աւա՜ղ, մոռցար զայն:
2011

Արամ Քէթէնճեան

Thursday, April 14, 2011

ՈՎ ԷՐ ՏԵՍԵԼ -Վահան Գեվորգյան

Ա~խ, ի~նչքան արյուն, արցունք է թափված
Մեր սիրուն երկրի սարերի վրա
Հ. Թումանյան

Ո~վ էր տեսել, որ մանկանը
Մոր աչքի դեմ թրին քաշեն,
Պարտադրեն, որ մայրն ըմպի`
Արյունը բորբ իր զավակի:
Թուրք խուժանը`բիրտ ու վայրի,
Անմեղ, անզեն մանուկ ու մեր,
Հռհռոցով բութ ու անգութ`
Տաճարներում տա կրակին:
Թոթովախոս մանուկների
Տաք արյունով տաշտեր լցնի`
Տաշտում լող տա թրքավարի:
Հին ու նորոգ այս աշխարհին`
Բնազդն արթուն բութ գազանի,
Ետ է տանում գիրկն Հադեսի:

***

Ետ է տանում գիրկն Հադեսի,
Չենք հավատում ձեր խոսքերին,
Թեկուզ հազար դարեր անցնեն
Թուրքը` թուրքն է, հին աշխարհի:

Հազար անգամ` հազար տարի
Անցավ-դարձավ թո~ւրքը անբան,
Մարդաշխարհի ճամփից շեղված`
Թո~ւքն ու մուրն է նա մարդկության:

Ո~վ է ասում , որ կուզիկին
Գերեզմանն է իբր ուղղում,
Գայլը` բնավ չի~ դառնա շուն:

Արդար դատն է զենքն իմաստուն:
Տարեք ձեր տուն, դուք օսմանցուն,
Մենք լավ գիտենք մեր թշնամուն:

***

Մենք լավ գիտենք մեր թշնամուն
Այդ մենք էինք երկար դարեր
Իրավունքը` մեր կեցության
Թրով կռում հին աշխարհում :

Խաչն հզորին վայել սուսեր,
Արծիվ, բազե, ունեն մագիլ
Թե չես ուզում ինքդ դառնալ
Կեր գազանին` սրին քաշիր:

Ո~վ էր տեսել նման նախճիր
Գազանի դեմ էլ ի՞նչ մոմեր:
Խաչն հզոր է տեսքով թրի,

Հայրենիքիդ, պատվիդ համար,
Ինքդ զարկիր քո թշնամուն
Խաչն աշխարհում ցասման մի թուր:

***

Խաչն աշխարհում ցասման մի թուր,
Իսկ մերն հավերժ` Թուր-Կեծակին
Հիմա ոնց է հին թշնամին
Զարկից շշմած խաչքար ջարդում:

Հողն օտար է ոտքերի տակ,
Մեր տվածով քոչվորը թուրք
Ապրեց դարեր, մնաց խեռնակ
Իսկ մենք խաչով` խեղճ ու կրակ:

Երեսն է պինդ նենգ թշնամուն.
«Թուրք ու տաճիկ, զարկ ու ավար
Շատ ենք տեսել մեր կյանքում»:

Ամեն անգամ մեկը ելավ
Ու շշնջաց հիշիր Աստծուն:
Հավատացինք արդարության

***

Հավատացինք արդարության
Աջ ու ձախին ականջալուր
Եղբայրության ամուլ դաշտում
Բարբառեցինք` սեր, միություն:

Ով էր տեսել, որ օսմանցին
Մարդացումի ճամփան անցնի
Դարը դաջեց հարյուր տարում
Սեւ խարանը ճակտին թուրքի:

Սումգայիթում, երեկ Բաքվում
Նույնն էր անում թուրքը խենեշ
Հարյուր տարում քանի անգամ

Իսկ աշխարհը ամենուրեք
Մորթվողի ձայնն է խեղդում
Մտքով ամուլ ու խղճից զուրկ:

***

Մտքով ամուլ ու խղճից զուրկ
Արեւմուտքն է միշտ անբարո
Պարտադրում նոր կեցություն`
Արեւելքի հին աշխարհին:

Նորոգ խաղում միշտ նենգամիտ
Ապավինված դրամուժին
Դատավոր է իրեն կարգում
Լույս ու խավար իրար խառնում:

Ու նորագույն բազմախոտոր,
Չափը անցած պատմագետին
Վարժեցնում այս նոր խաղին:

Հայոց հաշվին շունչ են քաշում,
Ինչպես հնում մեր դատն արդար
Աճուրդի են անվերջ հանում:

***

Աճուրդի են անվերջ հանում
Իրենց լեզվով մերը կապկում
Հայկ ու Արամ մեկ էլ տեսար
Շուրթին օտար` կոչվեց Աբրհամ:

Պակասում ենք ամենուրեք
Ուր էլ գնանք, չենք բազմանում,
Քացախ գինով մեզ են խաբում,
Ինչպես հնում` մեծ Մհերին:

Մեր ականջը բլթակավոր
Խաղաղության նորոգ խեցի,
Մի~շտ բնավեր կանչերով լի:

Մեր թրերը թանգարանում,
Ու մեր լեզվին հազար կապանք,
Մեր գլխի տակ փափուկ բարձեր:

***
Մեր գլխի տակ փափուկ բարձեր,
Քաղաքակիրթ օտար բարքեր,
Աչք չբացած` տան փոխարեն
Կառուցում ենք եկեղեցի

Այս էլ քանի հազար տարի
Հայացքն հառած մեր աշխարհին
Կռվում հանուն խաղաղության
Հավատում ենք արդարության:

Թե խաբկանքի հաբերն անուշ
Անուրջների դուռն են բացում
Որ մենք անվերջ զարկ ենք զիջում

Հակյան ցեղի տաք արյուն
Թափված հողին, չենք ափսոսում
Երբ մեծերն են խրախուսում:

***

Երբ մեծերն են խրախուսում,
Բելից մինչեւ բուզանդացին
Մինչեւ ասենք խաչակիրներ
Ու աշխարհ խառնող տերերը :

Հայկից սերված Հայկի նման
Հասկանում ենք մենք ամեն խաղ,
Բայց , որ տանից` մեր արյունից
Կրող մեկը արդեն թաքուն

Որպես չնչին` մի պատմաբան
Մեր անցյալինքար է նետում
Պնակալեզ շուն-շանվորդին:

Ասես ցեղի սերմն է ցրում:
Անապատի ավազներում,
Փաստագրում, գտած` նոր տեր:

***

Փաստագրում գտած նոր տեր,
Իբր մենք էլ նոր եկվորներ,
Մեր հուշերի ակունքներում
Չունենք կանգուն գիր մնայուն:

Եղածն անգամ հորինովի .
Իմաստազուրկ խոսք ու զրույց,
Մեր աշխարհում մեզնից առաջ
Ապրել են միշտ օտար ցեղեր:

Հազար ու մի խրթին անուն
Շուրթին առած իմաստակում
Փառքի շուքով միտք օրորում:

Ճապուկ-ճապաղ լեզվին տված
Պատմություն է հորինում նոր,
Թուրքին ասում քաղցր օրոր:

***

Թուրքին ասում քաղցր օրոր,
Հանուն թուրքին թրքավարի
Աղմկում են շատերն հիմա`
Եւրոպայից մինչ Ամերկիա:

Օտարների պաղ ու անկիր
Հայացքի տակ ինչքան ավեր
Գործեց թուրքը,չկար մեկը,
Չարագործի ձեռքը բռներ:

Իսկ, երբ մարտում հայը հաղթեց,
Թուրքին քշեց մեր տարածքից
Արթնացել է աշխարհն անդեմ

Աղմկում է վարք ու բարքից,
Իր հորինած սին կարգերից
Հայի զարկն է զրկում թափից:

Tuesday, April 12, 2011

Մեսրոպ Մաշտոցին -Վահան Գէոորգեան

Բախտավոր այրդ դու մեր դպրության
Հավերժին միտող արքայից -արքան:
Ես պիտի գովեմ քո փառքը վսեմ,
Երբ աստվածային աջն արարչի
Դարերին գետնող քոնն է վեհ անձիդ:
Ես քո որերրորդ ժառանգը արդեն
Ձենով Օհանի տագնապն են ապրում
Վախը իմ սրտում դեռ քեզ եմ ձայնում
Ինքդ մեր բախտի հրաշքն ես հավերժ:

Մեր հին էպոսի ` էպոսը ներկա
Թոնրից պոկված հացն հանապազոր,
Քաղցրախոս բարբառ` մերանը ցեղի,
Թեւ ես պարգեւում , տանում ճախրանքի:

Մեր միացումից բառերն են շիկնում
Յուրաքանչյուրիս ձեւ ու կերպ տվող
Խոսքերը բոլոր քեզ ուղղած երդում
Քո գործն Արարիչ մեր բախտն կերտում :

Արարեց տառեր
Բախտին ապավեն
Գովերգեց փառքը,
Դարեր դիմացան
Երեսունվեցը` իրար թեւ թիկունք:
Զրահավորված անհաղթ մշակներ
Էությամբ հզոր սերմնացան հույսի
Ընդեմ խավարի արթուն թշնամի
Թանձրամիտ մթին:
Ժամանակների հարափոխ խաղից,
Ինքնահորդ հոսքից
Լույսը հենց զատվեց
Խայտաց , ծավալվեց,
Ծովի պես ծփաց
Կուրծքը դեմ տվեց
Հողմերին բոլոր:
Ձայնեց ու կանչեց:
Ղողանջը զանգի
Ճանապարհներից
Մեղանչումների
Յուրայիններին
Նախապաշարված
Շնորհեց հավատ,
Ողջյունեց բարուն,
Չարը խափանեց:
Պանդուխտին պատվար
գահ ու ջահակիր
ռազմադաշտում դարձավ աննկուն
Սառնասիրտ զինվոր,
Վահան-զրահով
Տոկաց դիմացավ
Րոպե առ րոպե
Ցնցագին այգն է հաղթական կանչով
Ուչճացած լցվում
Փրկության երթիդ
Քայլերգն է
Արփին ավետուն կրկին:

Sunday, April 10, 2011

Ապրիլեան պատկեր- ԱՐԱՄ ՔԷԹԷՆՃԵԱՆ

Պաղտատահայ մտաւորական Արամ Քէթէնճեան ամենապարզ բառերով կրցած է ըսել ինչ որ դասախօս մը պիտի ըսէր ոգեշունչ ճառով մը...
«Նշանակ»

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«
Կը պատմեն թէ որբ մը փոքրիկ, շունչով վերջին՝
կը քալէր լուռ, աւազն ի վեր անապատին...
ոտաբոպիկ եւ ուժասպառ կ՛առաջանար
շալկած ուսին՝
իր բիւրն ցաւերն ու սոսկալի պատահարները
անցեալին:
Այնտեղ էր ան, երբ ոսոխներն գազանաբար,
դանակներով իր անուշ մօր խողխողեցին.
հոգւով բարի, ազատատենչ հօրն կապելով,
արիւնաներկ հողին վրայ քաշքռտեցին
ու կատաղած, գազանացած քանի մը «շուն՝»
հպարտ կուրծքէն, եռուն սիրտը դուրս հանեցին...
.............................................................................
Իր գիւղացիք շատերն այսպէս ջարդուեցան
իսկ ուրիշներ աւազին տակ, ո՜ղջ թաղուեցան.
ալեւորներ, որոնք արդէն տկարացած՝
ձիերու պինդ սմբակներուն եղան կոխան...
Իսկ որբուկը յոյզերով լի, ձգած ետին
աւերակնե՜ր ու դիակնե՜ր, վատ թշնամին՝
հրաշքով մեծ մինակ փախած, այժմ հիւր էր
անապատին...
սակայն մահը, դեղ գտնելու իր ծարաւին
կը սողոսկա՜ր, կը մօտենար սովահարին.
բայց հրաշքը արագընթաց, այս անգամ ալ
հասաւ խեղճին,
աներեւոյթ ձեռքն երկարեց, պահեց անոր
ու պահպանեց,
նոր կեանք բաշխեց, յանձնեց ծագո՜ղ արշալոյսին...
1985

Friday, April 8, 2011

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ - ՏԱՂԵՐ 5

Նահապետ Քուչակ #5
Արդիականացրեց՝ Վահան Գեւորգյան

Մայրն անիծեց իր որդուն.
«Իմ որդի , դու ղարիբ լինես,
Օտար երկիր երբ գնաս
Օտարի ցավը կիմանաս,
Քարը քեզ բարձ կլինի_,
Ավազի վրա երբ քնես,
Առավոտ լույս չեղած ելնես
Էլ ելք ու ճար չունենաս»:

Պանդուխտ եմ ու խիստ լացի,
Այս օտար երկիրը որ եկա,
Ոչ հայր, ոչ եղբայր ունեմ,
Ոչ էլ սրտիս սիրելի,
Ինձ իմ յարն էր պետք՝
Որ սրտիս սերն ասեի
Հոգուս հոգին էլ տայի,
Արեւիցս բաժին հանեի:

Իմ յարը գիր է արել ու մեզ
Ուղղարկել, մեզնից է հարցրել
-Վշտերին մեր այս սիրո,
Այ հոգիս ոնց ես դիմացել:
Իմ յար, արեւդ ասեմ,
Միս չունեմ, ոսկորս է մաշել
Կաթիլ մի արյունիկ ունեմ
Քո սիրուց է այն ցամաքել:

Եկան ու լուր բերեցին
Թե. -«Քո յարն է վերկացել ու կըգա»:
Եկեք ընդհառաջ գնանք,
Որ նրան գիտեմ սիրտ չի մնա
Համբյույրենք երեսը կարմիր,
Որ աշխարհս չի նրա գին
Առնենք ոտքից փոշին
Որ աչերս քաշենք դեղ:

Գնանք աղաչենք Աստծուն,
Որ հանե կողքից մի քամի,
Այս մթանը մի քիչ լույս տա
Մեզ տանի մի երկիր բարի:

Մարդս եթե խոր խորհի,
Հոգսն աշխարհիս կմաշի,
Շաքարը նրան թվա լեղի,
Լե՜ղին էլ պարզ ըմպելի,
Պաղ ջուրը նրան կրակ թվա,
Եւ ինչպես մոմը վախից հալվի.
Կյանքը նրան դժվար թվա,
Դժվարն էլ միշտ անվերջ լինի:

Հավատն է բերդ անառիկ,
Ո՜վ կառնի նրա հայրենիք,
Թեպետունի թշնամիք
Որ բերում են մրճեր ու նիգ.
Բյուր մի հեծյալ կանգնի՝
Ի՜նքը կըլինի նետաձիգ,
Նա ձեռ կառնի,կըծաղրի,
Կըտոտի ոնց տիկնիկ:

Ձեր գալը բարի, եղբայրներ,
Որ եկել, այստեղ եք հասել,
Աշխարհում ամենքս տրտում,
Վշտով է մեր սիրտը լցվում:
"եր խոսքը բալասան եղավ,
"եր տեսքը պարգեւեց մեզ խինդ,
Այս պահին հազար երանի,
Որ մենք մեկտեղ ենք ժողովեր:

Տեսա իմ հոգուս հոգին,
Որ մեռավ թաղվեց հողում,
Դարձյալ իմ սիրո համար
Նա աղաչեց ու շատ ջանաց.
Սրով ու տանիքին, երեկ
Քարով նա քարկոծվեց,
Եւ հուր եւ գեհեն մտավ
Իմ հոգուս հոգուն տենչաց

Այս աշխարհիս վրա
Թող մանկանց գլուխն ապրի,
Եղբայր շատ չարն ու բարի
Թող մանկանց գլիցը անցնի:
Չարը , որ գա դու համբերի,
Մինչեւ բարին գա հասնի,
Ով սրտին վիշտ առնի,
Իր օրից շուտ կըմեռնի,
Վիշտը շատերին ցավ կտա,
Մարդն էլ ցավից կըմեռնի,
Սիրտն էլ գերի կարոտ ունի
Ամեն ինչից կըզրկվի:

Այն մանուկին ասեմ մանուկ,
Որ ընտրե «հայրեն»ն ու ասի
«Հայրեն»ը իր չափով ասի,
Որ ամոթով նրան չանի,
Մարդիկ կան այս շարքի,
Որ ասում են բան չգիտի,
Բերանումն էլ լեզվակ ունի,
Որի չափն էլ չի քաշի ջորի:

Աշխարհումս պտույտ եկա
Չգտա ճիշտ սիրելի,
Խելքս գլխիս ժողվեցի,
Բազուկս դարձրի սիրելի,
Ինչքան բազուկս բանի,
Շատ են եղբայ, շատ՝ սիրելի,
Բազկիս ուժը երբ կըհատնի,
Ոչ եղբայր կա, ո´չ սիրելի:

Աշխարհս այս ափս առա,
Ինչպես հայելի նայեցի,
Դարձա մի կողմ դրի
Չգտա սրտանց սիրելի,
Այս մեր օրվա մարդու
Աղն ու հացը չի ուտվի,
Այնքան զրահ կտան մարդու,
Որ սուտը միշտ կդառնա ճիշտ:

Սիրում ես սիրված լինել,
Որ բոլորը քեզ սիրեն,
Դու միշտ մնա հողի նման,
Որ քեզ դարձնեն ոտի կոխան,
Երկաթից էլ չկա ամուր,
Տես կրակից կհալվի,
Ինքդ եղիր նման ջրին
Ջրից կրակն էլ կըվախի:

Առյուծն առյուծի մսից
Հազար էլ տան չի ուտի,
Ինքն էլ առյուծ է մի
Առյուծի անունը կպահի:
Ծառն էլ իր բուսած տեղից
Հեռանալ չի կարող
Երբ կոթը կացինի ծառից լինի
Կացին արդեն ծառ կըկտրի:

Տղամարդ՝ ես նրան ասեմ,
Որ չի սիրի, կնոջը ուրիշի:
Նրան տղամարդ կասեմ,
Որ կսիրի չի՜ պարծենա
Կնոջ հավատն է հոռի,
Որ ոչ մի բան չըգիտի,
Սիրելուն «եղբայր» կըկանչի՝
Եղբոր հետ մտած անկողին,
Աստծուց էլ անգամ չի քաշվի:

Մարդ կա ՝ որ հազար արժե,
Հազար կա՝ որ մեկ չարժե,
Այն մարդը որ հազար արժե,
Անգետի մոտ կոպեկ չարժե:

Իմ հոգուս հոգի, իմ յար,
Երբ հեռացա քեզանից,
Հոգիս ելավ անդարձ,
Գնաց դուռը մահվան,
Առավոտից մինչ իրիկուն,
Արտասվում, քեզ եմ ուզում,
Գիշերն էլ մինչ լուսանար
Քո սիրուցդ չունեմ քուն

Եկան ու լուր տվեցին,
Թե յարդ ելել է ու կգա,
Ելեք ընդհառաջ գնանք,
Առնենք իր ոտքի հողից՝
Աչքերիս թող լինի հող,
Որտեղից գտնեմ այլ աչեր,
Որ ոտքի հողին արժենա:

Գիշեր ու ցերեկ կարտասվեմ,
Իմ յարը միշտ լուռ կըմնա
Անվերջ խեղճացած կարտասվեմ
Գնա ու իմ յարին ասա Թե՝.-
«կտուրին նստած կարտասվեմ,
կլացեմ, ողբալով կարտասվմեմ
Աչքերիս արյունը կըցոլա:»:

Ինչու ես վառվել խորովվել
Գնացել է գույնը երեսիհ
Ոչ յարդ է մեռել,
Ոչ էլ ղարիբ է դարձել,
Ասեմ իմացիր անգին:
Ինչու եմ վառվել խորովվել
Երեսիս գույնն է գնացել:
Խլել են հոգուս հոգին
Անհոգի եմ վաղուց մնացել:

Ջո՜ւր խնդալով կըգաս,
Գետի որ ակո՜ւնքից կըգաս,
Գիտեմ սիրո տեր ես դու ,
Քու յարիդ մոտ կըգնաս,
«Հասնես քո մուրազին
Հոգ չէ թե արթուն կըմնաս»:.

Կըգնամ, չեմ մնա այստեղ,
Ու՜ր էլ գնամ, այնտեղ էլ չեմ մնա,
Հռոմի կողմերով գնամ
Վտարվեմ, հեռանամ ետ չըգամ,
Թե գան ու տեղս էլ ասեն,
Հեռու եմ , էլի հեռանամ,
Թե ինձ քո տեղը ասեն
Շղթաս էլ պոկած կըգամ կըհասնեմ:

Ելանք սարը, իջանք ձորը,
Տերը եկավ հազար բարով,
Գալը տեսանք հարցրեցինք.
-Թե ուր էսպես հազար բարով,
-Կերթամ դուռը ձեր հիվանդի,
Ելնեմ կըտուր տղոցկանի ,
Շղթան քաշեմ շուրջ կտուրի,
Չվախենա սիրտը փորում:

Գնա՜, իմ հոգուս հոգի,
Ի՜մ սրտի սիրված սիրելի,
Գընա իմ լույս աչքերի
Որ անեծքս քեզ չհասնի:

Հիմա Հայրեն եմ ասելու,
Որ լսեն քարերն անդունդի,
Յարս է պատճառը էլի,
Նստել էր գիրկը օտարի,
-Ինձ ասաց դու քուն մըտի,
Որ՝«սիրեմ իմն ու օտարի»,
Աստված տա դու քոնը սիրիր,
Թող ծեծեն ներսդ ու խոց լինի:

Թե նուշ էիր, դարձար դու փուշ,
Շաքար էիր ՝ դարձար լեղի,
Խնձոր էիր՝ թե սիրվելու
Չըերեւաս էլ իմ աչքին,
Ծոցն ես մտել դու օտարի:

Իջավ ձյունը սարերին,
Հալվեց թափվեց քարերին,
Կուժն էլ ձեռքին սիրածի,
Հասավ ջրին սարերի,
Լցրեց կուժը կարմրուկ,
Առավ դրեց ուսերին,
Ջուրը սիրուց թափվեց դուրս ,
Թափվեց շեկլիկ մազերին,
Իջավ շամամ կըրծքերին:

-Թե չես ուզում անարգել.
"եռքդ տար սիրտդ բռնիր,
Անարգանքը քեզ հաց չի ,
Ոչ էլ ապրանք, որ ծախվի,
Անշահ անօգուտ է նա,
Մեղք ու ցավ է հոգուն նա,
Սատանան մի օր Հայոյեց
Բայց ոռնում է տես հավետ:

Սիրտ իմ, մի լսիր վատին,
Տեղ մի տուր ինքդ չարին,
Այս անցավոր աշխարհում,
Մարդու վատը չի մնա.
Ինչ վաստակ էլ, որ առնի
Իր վատ քայլով դեմ կառնի
Կհանդիպի մեկ այլ վատի՝
կըգա իր ոտքին կըփաթթի:

-Անգետ-անզգամ մարդու հետ,
Քայլելը խիստ է դժվար,
Մարդն որ անզգամ լինի,
Ինչ է խրատը չգի՜տի,
Ընկեր եղիր դու նրա հետ,
Ինչ էլ ասես նա լսի,
Դժվար տեղով անցնես,
Նոր կիմանաս ընկեր ունես:

Լեզուն գործիք բանի,
Արդարին՝ ինչպես ոսկի,
Մարդուն՝ մեկ ճյուղ ունի,
Իսկ օձինն է երկճղանի
Այն մարդը,որ երկու խոսի,
Մեկ քաղցր ու մեկ լեղի
Դառնա եղբայր օձի՝
Օձի անեծքն ընդունի:

Ես ասեմ ու դու ինձ լսիր,
Մտքումդ պահիր, խորհիր,
Օղ արա ականջիդ դիր,
Կարմիր ոսկու պես պահիր,
Մի մնար կողքին մարդու,
Երբ գնաս քեզնից խոսի,
Նետ նետի՝ քեզ խոցոտի
Աղեղն էլ դառնա պահի:

-Կասեմ թե հայրեն ասա,
Թե´ չէ, ասեմ՝ դու լսիր,
Բերանդ պահոց արա,
Ականջդ փակ պահիր,
Ինչպես ոսկի կարմիր՝
Ինչպես օղ՝ ականջիդ կախի,
-Այն մարդը, որ շատ կըխոսի,
Նա վերջին խոսքը կըլսի:

Անիրավ մարդուց դու մնա հեռու,
Թե քեզ հայր է նա, կամ եղբայր քեռի,
Մի փարվիր փշին, ինչպես ուռենուն,
Փուշը կըծակի ու խոց կըլինի

Ճերմակ ու կարմիր գինի
Հազար ու մի չարիքով լի,
Քանի քեզ, ես ընկեր էի,
Չըտեսա էլ օր բարի:
Գիտեմ շատերին ես էլի,
Չեն խմում ոչ մի գինի,
Գիշերով դադար չունի,
Ոնց՝ ցերեկը, փո՜ղ էլ չունի:

Մարդը, երբ կարոտ ունի,
Չի ուզում տունը քանդվի,
Թող բոզին հեռու վանի,
Գինուց էլ հեռու կանգնի:
Ասողին լսող պիտի.,
Խուլ էշին էլ ինչ զանգակ,
Խուլ էշին՝ ախոռ լինի,
Խոշոր աչք ու լույս չունի:

Քանի ու քանի ասեմ,
Մի գնա կնոջ սիրիր՝
Որ չավերվի անունդ,
Որ չդառնաս փողոցի:
Նա հալալն է թողել՝
Քեզ օտարիդ է դարձել
Կարող է նա քեզ սիրել,
Երբ մեկ երեսն է փոխել:

Thursday, April 7, 2011

Հիլտա Գալֆայեան։Սփիւռք

Կարօտներէս դարաւոր ու իղձերէս
Զաւակ մը ծնայ
Անունն օտար դրի
Քանի կարօտն ինչ է չի գիտեր

Նախնիքներուս վէրքերէն ու արիւնէն
Զաւակ մը ծնայ
Անունը ցաւ դրի
Քանի նախնիքն ով է չի ճանչնար

Հայրենի ծագերէ բերուած շունչով
Զաւակ մը ծնայ
Անունն անբախտ դրի
Քանի հայրենիքն ինչ է չի գիտեր

Մեսրոպակերտ տառերով -- հրաշալի
Զաւակ մը ծնայ
Անունը որբ դրի
Քանի հայ գիրն ինչ է չի ճանչնար

Վերազարթումի բիւր փորձերէս
Զաւակ մը ծնայ
Անունը զոհ դրի
Քանի ամէն վերյառնումին հարուած կերաւ սմքեցաւ

Ախ, զաւակ մը ծնայ
Որ հաւատքն ինչ պայքարն ինչ է
Գոյատեւումն ինչ է չի գիտեր։

Հիլտա Գալֆայեան

Wednesday, April 6, 2011

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ- ՏԱՂԵՐ 4

Նահապետ Քուչակ #4
Արդիականացրեց՝ Վահան Գեւորգյան

Եկա երկիրն այս օտար
Պանդուխտ եմ խիստ ողբալի՝
Ոչ հայր, ոչ եղբայր ունեմ,
Ոչ էլ սրտիս սիրուհի.
Սիրուհի էր ինձ պետք,
Որ սրտիս սերն ասեի՝
Հոգուս հոգին էլ տայի,
Արեւիցս բաժին հանեի:

Խիստ ողբալի բան չտեսա,
Ես նրանից բացի.
Հարուստ մարդ էր աղքատցավ,
Ելավ գնաց պանդխտության՝
Հայր ու մայր, եղբայր չունի,
Սիրածին էլ եթե տեսնի,
Դեմքը ծածկում է ու գնում:
Նրան հարմար օրինակ
Ես ի՞նչ ասեմ,_
-Կանաչ ծառը որ չորանա
Տերեւները մեկեն թափվեն
Շուքն էլ տակից կհեռանա:

Սերս շնորհ էր արել
Ինձնից լուր էր ուզել.
-Հոգսերդ ծով, վիշտդ խոր,
Այ իմ հոգիս շատ սիրուն
Ո՞նց ես ասա դիմացել,
-Սիրուհիս քո արեւն ասեմ
Ոսկորներս մաշվել են,
Միս չմնաց էլ արդեն,
Կաթիլ արյունիկ թե ունեմ՝
Քո սիրուց այն ցամաքեց:

Երկինքը որոտաց դողաց,
Աստղ էլ չմնաց տեղում,
Իմ անգին յար երբ հեռացար
Տարար քեզ հետ ծաղկունք հազար
Գիր գրեմ բարակ թղթիկ,
Ուղարկեմ շատ պատգամ ու լաց
«Որտեղ ես շատ բարով կաց՝
Սիրած յարիդ չմոռանաս»:

Յարիս ինձնից զատեցին,
Թոշնեցի ինչպես տերեւ վարդի
Ինձ օտար երկիր տարան
Սրտիս մեջ չցոլաց այլ արեւ:

Այ սարեր, այ ձորեր իմացեք,
Ես իմ յարն եմ կորցրել,
Այ քարեր, այ թփեր ձեզ լուր չի հասել
Այ կամուրջ քարե ձեզնով չի անցե՞,
Ինձ քնած ձգել՝ թողել գնացել...

Իմ յարը ինձ թողեց գնաց,
Լեռ ու ձոր ինձ հավասար սգաց
Երկինք ու գետին թնդաց
Մեկն էլ աստղերից չըմնաց,
-Իմ յար գիր եմ ուղղարկել
Առ կարդա թե ինչ կա գրած
Ամենը ՝ գիրկ ու ծոց դրած
Մեջ ու մեջ համբույրներ կարոտած:

-Ջուր գըլգըլալով կըգաս,
Ո՞ր գետի ակունքից կըգաս,
Կը գնաս այս ձորերն ի վար,
Ձայնդ գա ու դու չըերեւաս,
Գիտեմ սիրո տեր ես դու,
Եւ օտար երկիր կըգնաս,
Գնաս ու սիրուդ հասնես
Գիշերն էլ քուն չունենաս:

Եկան էն մատնիչ մարդիկ,
Թե բեր քո յարիդ տեսնենք,
Տեսնենք թե ինչ պատկեր ունի,
Որ դարձել ես խենթ կապի,
-Իմ յարը լուսնի նման
Թուխ ամպի միջին է գալու:

Աչքերիս խրատ տվի
Ինչպես հազար ծնող զավակին,
Թե եկեք երկրին նայենք
Աստղերից մեզ ինչ օգուտ,
Աչքերս էլ ինձ ասացին
-Թե քեզ խելոք գիտեինք,
Լավը գնալուց լինի՝
Աչքեր ցույց տուր որ չընայի...

Գիշերը ես քուն մտած,
Քնիս մեջ սրտիկս երեւաց,
Եկան ու լուր տվեցին.
-«Սիրած յարդ քեզ մոռացավ»:
Տղերք ձեր արեւն է վկա,
Լսեցի լեզուս կապ ընկավ
Դե արագ դեղ ու ճար արեք,
Որ չասեն լուրից մեռավ:

Բլբուլը այգին մտավ
Թառեց վարդի թփին
Բացեց բերանը բարի,
Ու երգեց մինչ լուսաբաց,
Վարդն էլ իր փշի միջին
Իբր թե խաղաղ քնած
Միայն այն տեսանք
Պատռել էր շապիկը կանաչ
Հագել էր կարմիրը պուրուր:

Տանիքն ես բարձրացել,
Ո՞վ ես դու,
Հողն ես տրորում օտարի,
Թե վարդ ես վար արի,
Թե օտար ծաղիկ հեռացի,
-Ոչ վարդ եմ, որ վար գամ,
- Ոչ էլ ծաղիկ օտար, որ գնամ:
Եկել եմ դեմ առել սիրուդ,
Ոչ գալու եմ, ոչ էլ գնալու:

Կանչեմ ի վեր հովվապետ ,
Ստեղծող՝ դու պահպանե
Զամենայն պանդուխտին:
Իմ սերն էլ է ղարիպություն,
Իր կրակն էլ ինձ կայրե :
Նրա գալն էլ փութացրու,
Իմ վիշտը նա լավ գիտե,
Երեսս երեսին կպցնեմ,
Որ հոգիս իր ծոցից ելնե:

Սրտիկս դարձել է գրիչ,
Բաժնելու թղթեր կըգրե,
Կանչեմ օ՜հ իմ աստված,
Ամենայն ղարիբ դու պահե:
Ղարիբ ունեմ գնացած՝
Դարդերս ինձ կըլափե:
Երանի թե շուտ դառնա
Թե չէ հոգիս կելնե...

Լուսին դու լուսով մնա
Թե մնաս այստեղ մի պահիկ՝
Երկու խոսք գանգատ կանեմ
Կըգնաս իմ յարին կասես՝
Թե « նստել է կտուրին կլացի,
Կլացի ու օղորմի կտա՝
Աչերից արյունը կըցողա»

Եկան ու լուր բերին,
Թող չորանա լեզուն բերողի,
-Քո սերն էր Բուրսա քաղաքում,
Տեսանք նրան շուկայում՝
Ունքն ու ձեռքը զարդարել,
առջեւն էր նստել գնողի.
-« Գնող գնիր մի վախեցիր,
Վայն հազար նրան կորցնողին»:

Քո սերը Հալեպա շուկայում,
Շաքար ու անուշ կծախեր
Աչքերը կշեռք էր դարձրել,
Ունքերով նա վեր կըքաշեր
Շաքարի գինն էլ խնդրեմ
Համբույր է, մի՜ մաքուր ոսկի:

Գիշերը ես դուրս ելա
եւ երկինք ի վեր նայեցի,
Լուսինը կապել էր կամար
Հռոմա կողմով կըգնար.
-Լուսին քո արեւը ասեմ
Պահ մի մնա՝ մինչ լուսանա,
Երկու բան գանգատ ունեմ՝
Այն ասեն կրկին գնա:
Գընա իմ յարին ասա
-«Մոլորվել է քու յարդ կըլացի
Հոգին է շնչահեղձ հիմի
Աչքը քո ճամփին կընայի»

Արի ու նայիր իմ յար,
տես սերդ ինչ է արել,
Ոսկորներիս է հասել
Մեկ առ մեկ տեղաշարժել,
Քո սեր փայտ է վառվող
քարն էլ ապառաժ կհալե
Բա խեղճ գերիս ինչ անի
Որ ոսկորներս լրիվ հանի:

Monday, April 4, 2011

ԹԻՒՐՆ ՈՒ ԹԵՐԻՆ - Բ. ԹԱՇԵԱՆ (Շար.)

Ունինք ԴՐՕՇ բառը.ծայրը նուազականի «ակ» մասնիկը աւելցնելով՝ կ՜ունենանք ԴՐՕՇԱԿ, բայց արմատը ԴՐՕՇ է:Եթէ կ՜ուզենք հասկցնել, թէ խօսքը փոքր դրօշի մասին է, կարծեմ աւելի լաւ է ըսել ԴՐՕՇԻԿ , քան դրօշակ: Ժամանակին չեմ գիտեր ինչպէս, չեմ գիտեր ինչու այս բառը՝ ԴՐՕՇԱԿ մուտք գործեր է մեր «գրոց լեզուին» մէջ եւ հիմա կը գործածուի իբրեւ արմատ բառ:
...Այսպէս ուրեմն՝արմատը դրօշ է, իսկ «ակ»ը մասնիկ է:Կ՜ըսենք դրօշակիր,դրօշազարդ, չենք ըսեր դրօշակակիր, դրօշակազարդ: Նուազականի մասնիկը կը նուազեցնէ, կը փոքրացնէ բառին տարողութիւնը.օրինակ՝ աթոռ – աթոռակ , գունդ-գնդակ, աղջիկ -աղջնակ, հոգի -հոգեակ :
Ինչ կ՜ըսէք,շարունակե՞նք գրել դրօշակ թէ բաւ համարենք ԴՐՕՇ ը:

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ -ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԵՆՆԵՐ

Գիտե´մ, շատ հայրեններ գիտես,
Միա՝յն, , ընտրե՜լով մեկ-մե´կ ասա,
Մե´ր, օրերի, մե՜ր այս հոգսերին
Հարմարն ասա՝ ինչ որ՝ կա´ հիմա՜,
Խոսքդ՝ համով, խորքո՝վ ասա,
Կսկիծն ու ցավ՝ ծաղ մի´ արա ...
Գիտես՝ պանդուխտ եմ ես,
Պանդուխտին էլ սիրտ չի´ մնա:

Աչքերդ արծաթե ակունք,
Պաղ ջուր են իրենք ժողվել,
Ծարավ եմ, թո՜ղ ջուրդ խմեմ՝
Չգնամ կարոտով մեռնեմ:

Չքնաղ , ի՜մ հազա´ր չքնաղ,
Դրախտի հրաշք խնձոր,
Շաքար եղեգից քաշած,
Քան վարսերդ են հուր,
Ունքե՜րդ, դարձրել ես աղեղ
Աչքե՜րդ նետավոր հմուտ ,
Դրանցով էլ ինձ խոցիր՝
Ե՜ս պանդուխտս, ու՞ր գնամ, ո՞ւր:

Ինչքա՜ն, ինչքա՜ն եմ ասել,
Աչքերիդ մի´ դիր սուրմա,
Իմ այս արյունս կարմիր
՝
Գնալ ու գալ կանեմ,
Չի´ թողնում քո սերը,
Թե´ նուշ, թե´ շաքար ուտեմ
Կուլ չի´ գնում առանց քեզ:

«Գնամ ու գնամ» կասեմ,
Դեռ չես հավատում հոգիս,
Պաշարս էլ կապոց արի,
Շվարած կընայես դեռ:

«Գնամ ու գնամ»,- կասես,
-Առ դանակը մորթի ինձ,
Ես՝ քո սիրած յարուկն եմ,
Արյունս հալալ է քեզ,
Ա´յս նենգավոր աչերս՝
Կողքդ նստած քեզ փնտրեն
Թե դու այստեղ չլինես,
Նա՝ լեզվակս, ո՞ւմ զրուցե:

Հե՜յ, իմ աննմանին նման,
Մայր չի բերել քեզ նման,
Վարսերդ քո գեղեցիկ
Վզիդ շուրջը մանեման,
Մի փունջ քաղիր, դու ինձ տուր,
Օտար երկիր կըգնամ
Իմ մտքում թե քեզ հիշեմ՝
Քո փոխարեն դեմքիս դնեմ:

Գնում եմ ես չքնաղ յար,
Օրհնիր հիմա իմ ճամփան,
Արի երդում ինձ դու տուր,
Որ չի տեսնի օտար մարդ
Դեմքդ լուսեղ ու չքնաղ,
Թե ետ դարձա՝ ոչ մի աղոթք,
Թե չդարձա՝ ոչ էլ սեւ քող,
Հազար անգամ քեզ կաղերսեմ,
Ինձ էլ, սե՜րս շուտ մոռացիր:

Ճապաղվել եմ ջրի նման,
Երկրից երկիր կգնամ,
Մեկին ցույց տուր քեզ նման,
Որ սիրեմ՝ քեզ մոռանամ,
Թե չէ գյուղի քարերը այս՝
Կարմիր արյունովս կըլվամ:

Եկան ու ինձ ասին թե՝
«Յարիդ այգին գոհար կա»
Տղերք ես էլ գնացի.
-Չգտա ոչ մի գոհար,
Ծովն ընկա վար սուզվեցի
Ախպրտիք արեւը ձեր՝
Ցույց տվեք դուրս գալու ելք.
-Ասեմ քեզ՝ ելք ու ճամփա
Աշխարհն օտար մի´ գնա՜,
Կըգնաս երկիրն օտար,
Կըփոշմանես՝ գործդ դժվար:

Պանդխտությունս ես հիշեմ,
Անընդմեջ նստեմ ու լամ,
Ճապաղվել եմ ջրի նման
Եվ օտար երկիր կըգնամ
Աստված գիտե այն ճամփան,
Ուր կըգնամ կամ կմնամ
Ով կապի խաչն իմ սրտին,
Կամ՝ հողվարք, որ խաղաղվեմ,
Ցերկը նման նետվող նետի ,
Ուր որ նետեն այնտեղ մնամ,
Գիշերը նման աղեղին.
Ինք՜ս լարթափ վարը մնամ:

Մարդուն սիրո տեր կանեն,
Ճամփա կտան թե՝ գնա....
Մի´ հացի պաշարը կտան,
Երկու համբույր անգամ,
Օրապահիկ չեն տա;

ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Saturday, April 2, 2011

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ - ՏԱՂԵՐ 3

Նահապետ Քուչակ #3
Արդիականացրեց՝ Վահան Գեւորգյան

Դուրս ես գալիս քո տանից,
Ինչպես արեւը իր մորից,
Ծոցիդ լույսն է փայլում,
Ոնց կայծակը՝ գարնան ամպից,
Ի՜նչքան երեց ու աբեղա
Սերդ կարգալույծ դարձրեց,
Ինձ էլ սիրուդ տեր արիր՝
Հայրական տնից հանեցիր:

Դե´ նայիր քարի վրա,
Պարգեւը քեզանից արա,
Քարիցը ամուրը չկա,
Նա ջրին ճամփա կտա,
Ջաղացի քարն էլ ամուր
Ջրի ահիցը կըդողա...
Սիրտս էլ միս՝ մի պատառ,
Քո սիրուն բա ոնց դիմանա:

Սիրո համար ծեծեցին,
կողերս լոկ երերաց,
Դարձան թավշէ թելերով
կապեցին, ոչ մի հետք չըմնաց,
- Առեք ինձ իմ յարին տարեք,
Թեկուզ հազար տեղով էլի
կողերս ջարդե փշրեք,
Երեսս՝ երեսին դնեմ,
կերդվեմ՝ չի´ ցավի

Նոր բուսածին բարեւ տվի,
Հին ցավերս նորոգեցի,
Ասացի ես՝ քեզ__ կըսիրեմ,
Չըգտավ նա մի պատասխան,
Հետո միայն խոսքն ինձ հասավ.
-«Թե ի՜նչ անեմ, լե՜զուս կապվեց
Սերըդ եկավ գլխիս զարկեց
ՈՒ ջիգարս՝ վառվեց, եփվեց,
Թռավ գլխիս ու վար իջավ
ԵՒ սրտիս մեջ ամուր նստեց»:

Կարոտ կարոտովդ էի,
Կարոտիդ մատաղ կըգայի,
Հանկարծ առջեւսը ելար,
Բոլորովին հույս չունեի,
Ինչպես, որ մեկը ծարաված
Պաղ աղբյուրին հանդիպի՝
Դնչիկը կըդնե ու խմե,
Որ սրտի տապը անցնի:

Աչք դրի քո սիրուն,
Աղեղից թռավ ինչպես նետ,
Միամիտ կանգնած էի,
Եկավ իմ սիրտը խրվեց
Տղերք ձեր արեւին ասեմ
Այդ նետը որ եկավ ինձ զարկեց
Հանեք շուտ արեք՝ դեղ դարման արեք,
Որ չասեն հանկարծ նա նետից մեռավ:

Քո ճակատը լայն համբուրեմ պիտի,
Աչքերդ նման նուշ ու տերեւի,
Գրկեմ ուռենի իրանդ ճկուն,
Որ հագին ունի շորեր շղարշի,
Աչքերդ նուշ են, ինչպես՝ թրքուհու
Վաղ առավոտին աչքերը նշե՝
Նրանց նետերով սիրտս խոցեցիր:

-Ա՜նգինըս, թույլ տայիր
Թե, որ ես ծոցիկդ բացեի,
Ծոցիկդ պարտեզ անեի
Թողնեիր ներս մտնեի,
Տված խոսքիդ երդում տայի,
Այդ խոսքիցդ. դուրս չըգայի,
-Ա՜յն ի՞նչ անհավատ գրող
Ծոցիկդ գար ինձ տաներ:

-Դու կայուն ու ամուր մնա
Երբ սիրո հիմնը ձըգեցիր,
Աչքերդ արյուն էր հեղել,
Նոճի էիր, քար կտրեցիր,
Եղար գուսան շարունակ
Վարագույրով ինձ սազեցիր,
Դե՜, զարկ ու ասա անու՜շ
Քո կրակով ինձ վառեցիր:

Սերդ արյուն է եղել,
Արյունիս հավասար երակս է մտել,
Մարմինդ ներս է սողոսկել ՝՝
Հոգուս գրկում տեղավիրվել.
-Ասի դանակ քաշեմ՝
Արյունիս էլ ասեմ ել,
Մարդն էլ քաշի դանակ,
Կամ հոգուն ասի ել:

Երեկ ցերեկով բարով,
-Բռնությամբ, կամ էլ դրամով,
Յար էին տանում զոռով,
Սերը, որ դրամով լինի՝
Կրակով վառես պիտի:
Սերը խնձորով սրտով
Ու շերտ-շերտ շաքարով լինի:

Խիստ մտահոգ եմ,- տես,
Վախե՜նամ մտահոգվես
Մանուկ սիրո տեր եմ ես,
Կըվախենամ հանեն արեւերես,
Երբ ինձ արեւես հանեն՝
Թող սերը՝ աշխարհից հանեն,
Սերը թե´ աշխարհից հանեն,
Թող հանեն աչքերս երեսես :

Թափորն էր մահվան իջնում վար,
Նա տեսա մոմերով թավշապատ,
Եւ այն մոմերի տակ
Սիրո տեր մի մանուկ էր պառկած:
Մոմն էլ արդարեւ ասում էր հայրեն.
«Կտրիճը սեր ուներ, կրակը գլուխս է վառել»:

Իմ յարիս գնալուց տեսա,
Կանչեցի հա՞մբույր ի՜նչ արժի´,
Դարձավ պատասխան տվեց.
Թե՝ «Քանի՜ քո չարն ու քանի՜.
Համբույրը որ դրամով լինի
Չեմ տա, թե´ աշխարհն ավերի

Թե ինձ փափագով կուզես,
Եկ համբուրիր՝ իղձդ կատարվի:
-Թե սերը լինի դրամով, դու գնի,
Հոգիդ էլ սիրո դիմաց գին կուզե
Հազար զգուշացումով, ապահով
Հանի տուր, մի´ մնա անսեր,
Եկ, նստիր ինձ մոտ կըպատմեմ սիրուց
Քաղցր նրա պես չկա՝
Ոնց ուտես նուշ ու շաքար:

Երեկ ցերեկով բարով,
Տանում էին գեղուհուն զոռով,
Հազար աչք իր հետ լացող,
Իմը գետ էր բերում վտակով:
Ասի թե նրա հետ գնամ,
Առնեմ մի համբյուր զոռով,
Համբյուր մի զոռով առնեմ
Մյուսն էլ իմ սրտի կամքով:

Տե՜սա, իմ հոգուս հոգին
Գնում էր օտար մեկի հետ,
"Եռքն էլ մեջքովն էր գցել
Մեկ այլից կըգանգատվեր:
Սիրտս էլ ասաց. թե՝
«Կտրիր կապերդ նրա հետ,
Սերն այն, որ զոռով լինի
Նրա հետ խաղն է անհնարին»

Հառաչում եմ, հա՜ռաչս
Չ՜ի ելնում՝, ա՜խ ինձ ներսից
Բոցն ու հուրը միշտ խեղդում,
Յարիս կսկիծն է կոտրում,
Ուրիշին է նա սիրում,
Արդյո՞ք նա ետ կդառնա,,
Թե՞ անգետի եմ սիրում,
Ոնց պարտեզ ձգած մեկր ,
Փողոցներում է միայն
Բուրմունք ու հոտ փնտրում:

Հառաչըս՝ արյո´ւն է ծով,
Յարիս ա՜րեւը վկա ,
Ցավըս երկինք է հասնում,
Թափվում է ձյունը երկնքից:
Ո՞վ է տեսել ողբ ու կական,
Հառաչանք ու ցավ նման,
Որ գար գլխին սիրածի,
Թե՜ իմ գլխին էր գալու,
Ո՞վ գիտե, միամիտն է
Հեռու այս չարիքներից:

Էն մեծ ու փոքր աստղերը կան,
Թող մեզ ազատեն չարից, փորձանքից