Յայտարարութիւն

Thursday, April 14, 2011

ՈՎ ԷՐ ՏԵՍԵԼ -Վահան Գեվորգյան

Ա~խ, ի~նչքան արյուն, արցունք է թափված
Մեր սիրուն երկրի սարերի վրա
Հ. Թումանյան





Ո~վ էր տեսել, որ մանկանը
Մոր աչքի դեմ թրին քաշեն,
Պարտադրեն, որ մայրն ըմպի`
Արյունը բորբ իր զավակի:
Թուրք խուժանը`բիրտ ու վայրի,
Անմեղ, անզեն մանուկ ու մեր,
Հռհռոցով բութ ու անգութ`
Տաճարներում տա կրակին:
Թոթովախոս մանուկների
Տաք արյունով տաշտեր լցնի`
Տաշտում լող տա թրքավարի:
Հին ու նորոգ այս աշխարհին`
Բնազդն արթուն բութ գազանի,
Ետ է տանում գիրկն Հադեսի:

***

Ետ է տանում գիրկն Հադեսի,
Չենք հավատում ձեր խոսքերին,
Թեկուզ հազար դարեր անցնեն
Թուրքը` թուրքն է, հին աշխարհի:

Հազար անգամ` հազար տարի
Անցավ-դարձավ թո~ւրքը անբան,
Մարդաշխարհի ճամփից շեղված`
Թո~ւքն ու մուրն է նա մարդկության:

Ո~վ է ասում , որ կուզիկին
Գերեզմանն է իբր ուղղում,
Գայլը` բնավ չի~ դառնա շուն:

Արդար դատն է զենքն իմաստուն:
Տարեք ձեր տուն, դուք օսմանցուն,
Մենք լավ գիտենք մեր թշնամուն:

***

Մենք լավ գիտենք մեր թշնամուն
Այդ մենք էինք երկար դարեր
Իրավունքը` մեր կեցության
Թրով կռում հին աշխարհում :

Խաչն հզորին վայել սուսեր,
Արծիվ, բազե, ունեն մագիլ
Թե չես ուզում ինքդ դառնալ
Կեր գազանին` սրին քաշիր:

Ո~վ էր տեսել նման նախճիր
Գազանի դեմ էլ ի՞նչ մոմեր:
Խաչն հզոր է տեսքով թրի,

Հայրենիքիդ, պատվիդ համար,
Ինքդ զարկիր քո թշնամուն
Խաչն աշխարհում ցասման մի թուր:

***

Խաչն աշխարհում ցասման մի թուր,
Իսկ մերն հավերժ` Թուր-Կեծակին
Հիմա ոնց է հին թշնամին
Զարկից շշմած խաչքար ջարդում:

Հողն օտար է ոտքերի տակ,
Մեր տվածով քոչվորը թուրք
Ապրեց դարեր, մնաց խեռնակ
Իսկ մենք խաչով` խեղճ ու կրակ:

Երեսն է պինդ նենգ թշնամուն.
«Թուրք ու տաճիկ, զարկ ու ավար
Շատ ենք տեսել մեր կյանքում»:

Ամեն անգամ մեկը ելավ
Ու շշնջաց հիշիր Աստծուն:
Հավատացինք արդարության

***

Հավատացինք արդարության
Աջ ու ձախին ականջալուր
Եղբայրության ամուլ դաշտում
Բարբառեցինք` սեր, միություն:

Ով էր տեսել, որ օսմանցին
Մարդացումի ճամփան անցնի
Դարը դաջեց հարյուր տարում
Սեւ խարանը ճակտին թուրքի:

Սումգայիթում, երեկ Բաքվում
Նույնն էր անում թուրքը խենեշ
Հարյուր տարում քանի անգամ

Իսկ աշխարհը ամենուրեք
Մորթվողի ձայնն է խեղդում
Մտքով ամուլ ու խղճից զուրկ:

***

Մտքով ամուլ ու խղճից զուրկ
Արեւմուտքն է միշտ անբարո
Պարտադրում նոր կեցություն`
Արեւելքի հին աշխարհին:

Նորոգ խաղում միշտ նենգամիտ
Ապավինված դրամուժին
Դատավոր է իրեն կարգում
Լույս ու խավար իրար խառնում:

Ու նորագույն բազմախոտոր,
Չափը անցած պատմագետին
Վարժեցնում այս նոր խաղին:

Հայոց հաշվին շունչ են քաշում,
Ինչպես հնում մեր դատն արդար
Աճուրդի են անվերջ հանում:

***

Աճուրդի են անվերջ հանում
Իրենց լեզվով մերը կապկում
Հայկ ու Արամ մեկ էլ տեսար
Շուրթին օտար` կոչվեց Աբրհամ:

Պակասում ենք ամենուրեք
Ուր էլ գնանք, չենք բազմանում,
Քացախ գինով մեզ են խաբում,
Ինչպես հնում` մեծ Մհերին:

Մեր ականջը բլթակավոր
Խաղաղության նորոգ խեցի,
Մի~շտ բնավեր կանչերով լի:

Մեր թրերը թանգարանում,
Ու մեր լեզվին հազար կապանք,
Մեր գլխի տակ փափուկ բարձեր:


***
Մեր գլխի տակ փափուկ բարձեր,
Քաղաքակիրթ օտար բարքեր,
Աչք չբացած` տան փոխարեն
Կառուցում ենք եկեղեցի

Այս էլ քանի հազար տարի
Հայացքն հառած մեր աշխարհին
Կռվում հանուն խաղաղության
Հավատում ենք արդարության:

Թե խաբկանքի հաբերն անուշ
Անուրջների դուռն են բացում
Որ մենք անվերջ զարկ ենք զիջում

Հակյան ցեղի տաք արյուն
Թափված հողին, չենք ափսոսում
Երբ մեծերն են խրախուսում:

***

Երբ մեծերն են խրախուսում,
Բելից մինչեւ բուզանդացին
Մինչեւ ասենք խաչակիրներ
Ու աշխարհ խառնող տերերը :

Հայկից սերված Հայկի նման
Հասկանում ենք մենք ամեն խաղ,
Բայց , որ տանից` մեր արյունից
Կրող մեկը արդեն թաքուն

Որպես չնչին` մի պատմաբան
Մեր անցյալինքար է նետում
Պնակալեզ շուն-շանվորդին:

Ասես ցեղի սերմն է ցրում:
Անապատի ավազներում,
Փաստագրում, գտած` նոր տեր:

***

Փաստագրում գտած նոր տեր,
Իբր մենք էլ նոր եկվորներ,
Մեր հուշերի ակունքներում
Չունենք կանգուն գիր մնայուն:

Եղածն անգամ հորինովի .
Իմաստազուրկ խոսք ու զրույց,
Մեր աշխարհում մեզնից առաջ
Ապրել են միշտ օտար ցեղեր:

Հազար ու մի խրթին անուն
Շուրթին առած իմաստակում
Փառքի շուքով միտք օրորում:

Ճապուկ-ճապաղ լեզվին տված
Պատմություն է հորինում նոր,
Թուրքին ասում քաղցր օրոր:

***

Թուրքին ասում քաղցր օրոր,
Հանուն թուրքին թրքավարի
Աղմկում են շատերն հիմա`
Եւրոպայից մինչ Ամերկիա:

Օտարների պաղ ու անկիր
Հայացքի տակ ինչքան ավեր
Գործեց թուրքը,չկար մեկը,
Չարագործի ձեռքը բռներ:

Իսկ, երբ մարտում հայը հաղթեց,
Թուրքին քշեց մեր տարածքից
Արթնացել է աշխարհն անդեմ

Աղմկում է վարք ու բարքից,
Իր հորինած սին կարգերից
Հայի զարկն է զրկում թափից:






«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝