Յայտարարութիւն

Monday, April 4, 2011

ԹԻՒՐՆ ՈՒ ԹԵՐԻՆ - Բ. ԹԱՇԵԱՆ (Շար.)

Ունինք ԴՐՕՇ բառը.ծայրը նուազականի «ակ» մասնիկը աւելցնելով՝ կ՜ունենանք ԴՐՕՇԱԿ, բայց արմատը ԴՐՕՇ է:Եթէ կ՜ուզենք հասկցնել, թէ խօսքը փոքր դրօշի մասին է, կարծեմ աւելի լաւ է ըսել ԴՐՕՇԻԿ , քան դրօշակ: Ժամանակին չեմ գիտեր ինչպէս, չեմ գիտեր ինչու այս բառը՝ ԴՐՕՇԱԿ մուտք գործեր է մեր «գրոց լեզուին» մէջ եւ հիմա կը գործածուի իբրեւ արմատ բառ:
...Այսպէս ուրեմն՝արմատը դրօշ է, իսկ «ակ»ը մասնիկ է:Կ՜ըսենք դրօշակիր,դրօշազարդ, չենք ըսեր դրօշակակիր, դրօշակազարդ: Նուազականի մասնիկը կը նուազեցնէ, կը փոքրացնէ բառին տարողութիւնը.օրինակ՝ աթոռ – աթոռակ , գունդ-գնդակ, աղջիկ -աղջնակ, հոգի -հոգեակ :
Ինչ կ՜ըսէք,շարունակե՞նք գրել դրօշակ թէ բաւ համարենք ԴՐՕՇ ը:



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝