Յայտարարութիւն

Thursday, June 30, 2011

Հայկական Առածներ - 5

Գայլէն վախցողը ոչխար չի պահեր:

Գայլը ամպոտ օրը որսի կ'ելլէ, գողը՝ գիշերը:

Գայլը պղտոր օդը կը սիրէ:

Գայլի անունն է ելեր՝ աղուէսն աշխարհն է քանդեր:

Գայլի գլխուն աւետարան կը կարդան, կ'ըսէ «շուտ ըրէք, հօտը սարէն կ'անցնի»:

Գայլին ինչքան էլ որ կերակրես, նորէն անտառ կը նայի:

Գայլին՝ ոտքերն են կերակրում:

Գետերը չլինեն` ծովը կցամաքի:

Գետը անցաւ՝ առուակը խեղթուեցաւ:

Գետը անցաւ՝ Աստուածը մոռցաւ:

Գետը չհասած՝ մի՛ բոպիկնար:

Գետին թափած եղը, էլ չի լցուի տեղը:

Գինիին հինը յարգի է :

Գինի ա, թան չի՝ ամէն մարդու բան չի:

Գիշերը պարզ, ցերեկն անձրեւ՝ հունձքին աւեր, մեծը կեցած փոքրը խօսի՝ տունին աւեր:

Գիւղացու էշը որ խրտնի, քաղաքացու ձիու պէս կը վազէ:

Գիւղ կանգնի, գերան կը կոտրի:

Գլխէ հանեց:

Գլխուն խաղ խաղցաւ:

Գլխուն մոխիր է մաղուած:

Գլխուս վրայ տեղ ունի:

Գլորեցաւ խփիկը , գտաւ պուտիկը:

Գլուխդ կը կոտրեն, «խադրիդ » ձեռք չեն տայ:

Գլուխը բարձին, աչքը դգալին:

Գլուխս եկածը, եփած հաւուն գլուխը չէ եկած:

Գլուխս տարաւ:

Գնա մեռիր, եկուր սիրեմ:

Գողը գողէն գողացաւ, Աստուած տեսաւ զարմացաւ:

Գողը իրեն համար տուն չի կառուցանէ. տուն ունեցողին՝ տունը կը քանդէ։

Գողը լուսնակը չի սիրեր:

Գող՝ սիրտը դող:

Գողն ի՞նչ կ՛ուզէ - մութ գիշեր:

Գոմշատիրոջ կաշի սիրով փոխ կուտան:

Գործածուած բանալին փայլուն կ'ըլլայ:

Գործ դրին՝ փախաւ, հաց դրին՝ եկաւ:

Գործը կատարելով, ճամբան քալելով:

Գործը քեզի, հացը ինծի:

Գործը՝ օրուայ մը , հոգը՝ տարուայ մը:

Գործն ով ընէ՝ ես ու դուն, հացն ով ուտէ՝ ես ու դուն:

Գութ չունեցող հարուստին , ի՞նչ է տարբերութիւնը աղքատէն:

Գտար սուրբ՝ ուզեցիր մուրազ:




«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝