Յայտարարութիւն

Sunday, July 10, 2011

Հայկական Առածներ - 10

Լացը՝ լաց կը բերէ, խնդուքը՝ խնդուք:

Լացն ու ծիծաղը եղբայր են:

Լաւագոյն է անօթի պառկիլը, քան պարտքով արթննալը:

Լաւ աչքով նայիլ:

լա՛ւ, բա՛ւ, ցա՛ւ:

Լաւ գործը՝ լաւ խօսքէն շատ աւելի լաւ է:

Լաւ եզը, գութանում է երևում:

Լաւ է այսօրուան հաւու ձագը , քան վաղուան գիրուկ բադը :

Լաւ է աչքդ դուրս գայ, քան անունդ:

Լաւ է աչքով կոյր լինել, քան մտքով:

Լաւ է բարի անունը, քան թէ աշխարհի գանձը ։

Լաւ է ինձ ուտի փորձուած գառը, քան անփորձ գայլը:

Լաւ է լինել հովիւ մեծ ազգի՝ քան փաշա փոքր ազգի:

Լաւ է լինել նամուսով դամքաշ, քան աննամուս զուռնաչի:

Լաւ է որ աչքդ կոյր ըլլայ, քան սիրտդ:

Լաւ է ուշ, քան երբեք:

Լաւ է օրինակը քան քարոզը:

Լաւին լաւ կասեն, վատին՝ վատ:

Լաւութիւն առա ու ծովը գցիր:

Լաւ սիրողը լաւ ալ կը պատժէ:

Լաւ սկիզբը յաղթանակի կէսն է:

Լեզուդ չլիներ՝ ագռաւները աչքերդ հանել էին:

Լեզուին մէջ թոյն ունեցողը , մեղր չի կրնար թքել:

Լեզուին տակ բան մը կայ:

Լեզուի վարպետ, ձեռքի՝ հիւանդ:

Լեզուն այն է ասում, ինչից՝ որ սիրտն է ցաւում:

Լեզուն անուշ՝ ձեռքը փուշ:

Լեզուն առանց ոսկորի է, բայց մարդուն մէջքը կը կոտրէ:

Լեզուն լագ-լագ, գլուխը ծակ-ծակ:

Լեզու ունենար` խօսար:

Լեզուս զուսպ՛ գլուխս հանգիստ:

Լեռը լերան չի հանդիպիր, մարդ մարդու կը հանդիպի:

Լեռ լերան վրայ կ'ըլլայ, տուն տունի վրայ չ'ըլլար:

Լեցունը կ'ուտէ, պարապին կից կը զարնէ:

Լոյս կամեցողը ձէթ չի խնայեր:

Լուի մը համար վերմակը կը վառէ:

Լուն՝ ուղտ կ'ընէ:

Խ

top of page

Խալին խփելով կը մաքրուի, երեխան` խրատով:

Խածան շունը ակռան չի ցուցներ:

Խաղի վերջը կռիւ է, ծիծաղինը՝ լաց:

Խաղողը խաղողին նայելով կը սեւնայ:

Խելքդ- գլուխդ ժողվէ՛:

Խելք ունես` քեզ պահի:

Խելքս գլխէս թռաւ:

Խելօք գառը` երկու մօր կաթ կ՛ուտի:

խելօք մարդը` իրեն սխալների վրայ է սովորում, իմաստունը` ուրիշի:

Խենթը չի ամաչում, խենթի տէրն է ամաչում:

Խենթին ամէն օր հարսնիք ու տօն է:

Խենթին ջաղացքը հովը կը դարձնէ:

Խենթն ասաց, խելոքն հաւտաց:

Խնդալ կայ լաց է, լաց կայ խնդալ է:

Խնձոր եթէ ըլլայ, հոտոտէ, ծոցդ մի դներ:

Խնձորը ծառից հեռու չի ընկնում:

Խոզը դրին մէջը մահիճին , ան ցատկեց ինկաւ մէջը ճահիճին:

Խոզին կաշին, շան ակռան:

Խորամանկ աղուէսը երկու ոտովն է թակարդն ընկնում:

Խօսած ժամանակ բերնէն թոյն կը հոսի:

Խօսքեր կան վարդեր կը բանան, խօսքեր ալ կան՝ վէրքեր:

Խօսքը առանց գործի մեռե՜ալ է :

Խօսքը կը թռչի, գիրը կը մնայ:

Խօսք ըսածդ կլոր է, խորհէ՝ ետքը գլորէ:

Խօսքը տիրոջմէն կը շատնայ:

Խօսքով փիլաւ չ'եփուիր:




«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝