Յայտարարութիւն

Saturday, July 16, 2011

Հայկական Առածներ - 13

Հազար առուէն ջուր կը բերէ:

Հազար չափէ՛ մէկ կտրէ:

Հազարը կ'անէ պազարը:

Համբերանքով՝ թութին տերեւը մետաքս, ազոխը՝ հրուշակ կ՛ըլլայ:

Համբերութիւնը կեանք է:

Համ գառները ողջ, համ գայլերը կուշտ:

Համը բերանը մնաց:

Համը տեսանք, համը տեսանք` ամանի տակը տեսանք:

Համ «նալին» ա խփում՝ համ մեխին:

Հայացքների տարբերութիւնը օտարացման սկիզբն է:

Հա՛յ- հա՛յն ա գնացել, վա՛յ- վա՛յն ա մնացել:

Հանաքը՝ դանակ դառաւ:

Հաչող շունը չի՛ խածնէր:

Հասակը երկար՝ խելքը ցանցառ:

Հասակը կարճ՝ Աստուծոյ փորձանք:

Հասկացողին մէկ ասա, չհասկացողին՝ հազար ու մէկ:

Հասկացողին շատ բան:

Հասոյթը վազուն ջուր է, իսկ ծախսը՝ ջրաղաց :

Հաստ ու բարակ մէկ գին է, վա՜յ բարակը մանողին:

Հարևանի հացը` համով ա:

Հարիւր ճակատամարտ, հարիւր պարտութիւն:

Հարկաւոր էր՝ առիւծ դարձրին, տեղը եկաւ՝ ձուկ դարձրին:

Հարուստի կովն է յղիանում, աղքատի՝ կինը:

Հարուստը կ'ուտէ երբ ուզէ, աղքատը՝ երբ գտնէ:

Հարուստը նոր շոր հագնի, կասեն` «շնորհաւոր», աղքատը նոր շոր հագնի, կասեն` «որտեղի՞ ց»:

Հարուստին դրամը, աղքատին կզակը:

Հարսը լեզու չունի, կէսուրը՝ խիղճ ու հաւատք:

Հարսը պարել չի կարող, ասում է՝ գետինը ծուռ է:

Հարս ըսածդ լեզու կ'ունենայ, խօսիլ չ՛ունենար:

Հարսի բերածը դռնից կախած է:

Հարստացար՝ աղքատութեան մասին մի՛ մոռացիր:

Հարստութիւնը՝ զարդարում է տուն, առաքինութիւնը՝ մարդուն:

Հարցնելն ամօթ չէ, տգէտ մնալն է ամօթ:

Հարցնողը լեռն է անցեր՝ չհարցնողը՝ ճամբան շուարեր:

Հացագործին հացը նախշուած կ'ըլլայ:

Հացը հացարարին տուր, մէկ ալ աւելի:

Հացը քարէն կը հանէ:

Հաց ու պանիր, կեր ու բանիր:

Հաւատ որ լինի, «աստուածներ» կը ճարուեն:

Հաւատք ունի՛ս, շատ կ'ապրի՛ս:

Հաւի բունի կարօտ:

Հաւկիթը յարգի է Զատկին:

Հաւկիթին մէջ մազ կը փնտռէ:

Հեղեղը կ՛երթայ՝ աւազը կը մնայ:

Հեռուէն եկող թմբուկին ձայնը անուշ կ'ըլլայ:




«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝