Յայտարարութիւն

Tuesday, July 26, 2011

Հայկական Առածներ - 18

Շատ աքլոր ունեցող գիւղին՝ առաւօտը շուտ կ'ըլլայ:

Շատ մի՛ սիրեր՝ ատել կայ. շատ մի՛ ատեր՝ սիրել կայ:

Շատ քայլողը աւելի բան գիտի, քան շատ ապրողը:

Շարունակ հաջող շունը, կը բերէ գայլն իր տունը:

Շահու աղբիւր կը դարձնէ:

Շան բախտը` ոտքերի տակ է:

Շան պէս կը խածնէ:

Շան պէս կը հաչէ:

Շան պոչը կտրելով՝ անմեղ գառնուկ չի դառնայ:

Շան պոչը քառասուն տարի մամուլի տակ դնես՝ նորէն չի շտկուիր:

Շատ ապրողը, շատ բան կը տեսնէ:

Շատ աքլոր ունեցող գիւղին՝ առաւօտը շուտ կ՛ըլլայ:

Շատ բան իմանաս՝ շուտ կը ծերանաս:

Շատին ետեւէն ինկողը, քիչն ալ կը կորսնցնէ:

Շատ խնդուքը արցունք է:

Շատ մի բարձրանար կը կախուիս, շատ մի խոնարհիր կը կոխուիս:

Շատ մի' գովեր, քիչ պարսաւէ':

Շատ մի խօսիր` գլխիդ կը գայ:

Շէն բնաւորութիւնը ազդու դեղ է:

Շիտակ խօսքը խենթէն ու պզտիկէն առ։

Շիտակ խօսքը` հանաքով կասեն:

Շիտակ պատը չի փլիր:

Շնորհք բանեցնել:

Շնորհքի տէր մարդ:

Շուն, գել՝ մերն են:

Շունը կաղալով չի սատկի:

Շունը կը հաչէ, կարաւանը կը քալէ:

Շունը շան միս չ'ուտեր:

Շունը՝ շան ոտը չի կոխի:

Շունը ոչխար չի ծնիր:

Շունը չեն ծեծեր, տէրը յարգելով:

Շունը տիրոջը չի ճանաչում:

Շունն է հաջեր, հովն է տարեր։

Շրջող աղուէսը, նիրհող առիւծէն լաւ է:



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝