Յայտարարութիւն

Thursday, July 28, 2011

Հայկական Առածներ - 19

Ո՛չ շամփուրը այրի՝ ո՛չ ալ խորովածը:

Ո՛չ դաւ կը պակսի, ո՛չ ալ ինկող:

Ո՛չ կը մտնեմ կը լողամ, ո՛չ ալ կ'ելլեմ կը դողամ:

Ո՛չ հատիկ, ո՛չ զատիկ, խեւն է հագեր երկու շապիկ:

Ո՛չ շամփուրը այրի, ո՛չ ալ խորովածը:

Ո՛չ որոտում տեսած է, ո՛չ կայծակ:

Ո՛չ սատանին կը տեսնիմ, ո՛չ երեսը կը թքնիմ:

Ոսկէ սարին վրայ խոտ չի՛ բուսներ:

Ոսկին ցեխին մէջ ալ նետես՝ կը փայլի:

Ով ալարի, ո՛չ դալարի:

Ո՛վ էշ՝ ե՛ս փալան:

Ով մարդու մէջ չէ մտեր՝ խակ պտուղ է մի՛ ուտեր:

Ով որ կու տայ՝ ոսկի՛ քուռակ, ով որ չի տայ՝ բորոտ՛ քուռակ:

Ով որ ցանկայ ամէն ինչ շահիլ, ամէն ինչ կը կորսնցնէ:

Ոտքդ թող սահի , բայց լեզուդ՝ ո՛չ :

Ոտքը ծուռ է:

Ոտքերս կ'երթան, գլուխս չ'երթար:

Ոտքերը ծալ կ'երթայ:

Ոտքը ծուռ է:

Ոտքիդ տակը հաւկի՞թ կայ:

Որբը գողութեան գնաց, լուսինը առջի իրիկուընէ ելաւ:

Որդը ծառէն կ'ելլէ, ծառը կ'ուտէ :

Ուզածը ըսողը՝ չուզածը կը լսէ:

Ուզէ սակաւը բայց սակաւին լաւը:

Ուզողի մի երեսն ա սեւ, չտուողի` երկուսը:

Ուխտի երթալիք է:

Ուղիղ գծաքաշէն ծուռ գիծ չ՛ելլեր:

Ուղիղ պատը չի՛ փլիր:

Ուղտը իր կուզը չի տեսներ:

Ուղտը եթէ վիզը տեսնէ, դռնէն դուրս չ'ելլեր:

Ուղտին ըսեր են.- վիզդ ինչո՞ւ ծուռ է.- ո՞ր տեղս շիտակ է, որ վիզս ծուռ չըլլայ:

Ուղտը ձեր դուռին ալ ծունկի կ'ուգայ:

Ուղտի ականջին մէջ քնացած է:

Ուղտի նման ոխ պահել:

Ում բախտը ծռուեց, նրան ձին ախոռում էշ կը դառնայ:

Ուշ եկաւ Սասուն՝ շուտ եղաւ հասուն:

Ո՜ւշ եկուր , նուշ եկուր :

Ուտողը չի գիտեր՝ մանրողը գիտէ:

Ուրախ սիրտը՝ դեղի պէս օգտակար է:

Ուրիշին աչքը քեզի լոյս չի տար:

Ուրիշի ձեռքով կրակից շագանակ կը հանէ:

Ուրիշի ձին նստողը շուտ վար կ՛իջնէ:

Ուրիշին կը քարոզէ, ինքզինք կը լոլոզէ:

Ուրիղին հացին կարագ չեն քսի:

Ուրիշին ձախողածը դուն մի՛ փորձեր:

Ուրիշին ճրագ լոյս՝ մեզի կրակ:

Ուրիշին չուանով հոր չեն իջներ:

Ուրիշներին քո աչքով մի՛ չափիր:

Ուր կամք կայ, հոն ճանապարհ կայ:

Ուր հաց՝ հոն կաց:


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝