Յայտարարութիւն

Saturday, July 2, 2011

Հայկական Առածներ - 6

Դանակը ոսկորին հասաւ:

Դատարկ կարասը ուժեղ ձայն կը հանէ:

Դատարկ պարկը կանգնած չի մնար:

Դա՜ր ապրիր, դա՜ր սորվիր:

Դարբինը դանակ չունենար, դերձակն ալ՝ պատանք:

Դարվերը դարվար ալ ունի:

Դարտ էին անում, որ պատառը փոքր է... այն էլ` կատուն տարաւ:

Դէպքերից առաջ մի իյնար:

Դժոխքէն կրակ գողնամ ո՞ւր այրեմ:

Դիտէ՛, ապա դատէ՛:

Դիտմամբ խենթ կը ձեւանայ , վանքի հաւերը կ'ուտէ:

Դու գինի խմիր, ոչ թէ գինին քեզ:

«Դուզ» խօսքը ըսողի, գլուխը ծակ է:

Դու ինչ ուզում ես ասա, նա իր զուռնէն է փչում:

Դուն աղա ես աղա, մեր աղունը ո՞վ աղա:

Դուն քո՛ւն, բախտդ արթո՛ւն:

Դուոդ գոց պահէ դրացիդ գող մի հաներ։

Դուռը կտրէ՛, փայտ շինէ:

Դուրսը քահանայ, ներսը սատանայ:

Դռնից կը վռնտես, պատուհանից կը մտնի:

Դրա գրպանները կարած են:

Դրամը՝ դրամ է բերում:

Դրամը կը ծեծեն, «թանաքա» կը շինեն:

Դրանց տունը մուկ ընկնի` սովից կը սատկի:

Դրացիիդ ցանկայ հաւ մը, որ Աստուած տայ քեզի կով մը:

Ե

top of page

Եզի տակ, հորթ է ման գալիս:

Եզն որ ընկնի, դանակաւոր կը շատնայ:

Եթէ երազում ես ծիածանի մասին, ապա պատրաստ եղիր անձրեւի տակ մնալու:

Եթէ երիասարդութիւնը կամենար եւ ծերութիւնը կարենար:

Եթէ խաչն իմն է, զօրութիւնը ես գիտեմ:

Եթէ կռնակ ունիս , բեռ բեռցնող շատ կ՛ըլլայ:

Եթէ ձեռք ձեռքի տանք, սարեր շուռ կտանք:

Եթէ մեր ուզածը չենք կրնար, գոնէ մեր կրցածը ընենք:

Եթէ չունիս փող, մտիր հող:

Եթէ սնուցիր, կշտացո'ւր, եթէ զարկիր, մահացո'ւր:

Եթէ տունդ ապակի է, ուրիշին քար մի նետե'ր:

Եթէ փող չունիս ծոցիդ, ականջ չեն դներ ճիչիդ :

Եկաւ որ ունքը սարգի, աչքն ալ քոռացրեց:

Եկեր պատեր ճարն է հատեր:

Եկեղեցին չսարգուած՝ մուրացկաններ դռանը չոքել են:

Եկուր խիճը ցորենէն զատէ:



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝