Յայտարարութիւն

Monday, July 4, 2011

Հայկական Առածներ - 7

Եղունքը միսէն չի զատուիր:

Եղունքով հոր կը փորէ:

Եղունք ունիս՝ գլուխդ քերէ:

Ես ագռաւին հաւանեցի, ագռաւն ինձ չհաւանեց:

Ես գանձ կ՛ըսեմ, ան՝ տանձ:

Ես մէկ ըսեմ, դուն երկու հասկցիր։

Երբեք, մի ասա` երբեք :

Երբ կատուն չկայ, մուկերուն հարսնիք է:

Երբ կրիան ծառը ելլէ:

Երբ ջուր կը խմես, մի՛ մոռնար աղբիւր հասնողը:

Երբ սիրածդ չի գտնես, սիրէ՛ գտածդ:

Երդումը ստախօսին վկան է:

Երեխան մինչև լաց չըլլի` կաթ չեն տայ:

Երեկուան գայլը՝ այսօրուան գառը:

Երեսդ վարդի ջուր:

Երեսէն ինկած ճանճը, քառասուն կտոր կ'ըլլայ:

Երեսը միւռոն չէ մնացած:

Երեսը պատռուած:

Երեսը սրտին հայելին է:

Երեսս չի բռներ:

Երես տուինք, աստառ ալ կ՛ուզէ:

Երեւցած գիւղը առաջնորդ չ'ուզէր:

Երկաթը տաք-տաք կը ծեծեն:

Երկինքէն կրակ կը թափի:

Երկու աղուէս, մէկ առիւծէն զօրաւոր են :

Երկու «երնեկ» մէկ տեղ չ՛ըլլար:

Երկու ոտք մի կօշիկի մէջ չի տեղաւորուի:

Երջանկութեան լեզուէն միայն համրերը կրնան հասկնալ:

Եփած կերակուրին մէջ ջուր չեն խառներ:

Եօթը անգամ չափիր, մէկ անգամ կտրիր:

Եօթը ծովէն, մէկ կովէն:



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝