Յայտարարութիւն

Friday, July 8, 2011

Հայկական Առածներ - 9

Թաղիքը ջուրը տուած է:

Թափած թանը, ետ չեն լեցնի ամանը:

Թեւերը բարտել - պտըտիլ:

Թեւերուն տակ ձմերուկ չի սեղմուիր:

Թեւ թիկունք կանգնիլ:

Թէ Աստուած չ'օգնէ, վիզ ծռելը «պո՛շ» բան է:

Թէ մայրը աղջկան գովաց` թող ու փախի, թէ հարևանը գովաց`առ ու փախի:

Թէ որ միշտ տաս ապառիկ, հաց չես գտներ պատառիկ:

Թէ ուղտին փուշ հարկաւոր է, ճիտը ծռել պարտաւոր է:

Թէ չես տար ինը, չես առներ տասը:

Թիզ ու կէս՝ գետնի բզէզ:

Թմբուկին ձայնը հեռուէն անոյշ կը հնչէ:

Թող չ'ըսեն էշ է, թող ըսեն գէշ է:

Թուղթ չեմ որ թրջուիմ:

Թուրը աջ ու ձախ չի գիտեր:

Թուրին վէրքը կը բուժուի, լեզուին վէրքը չի բուժուիր:

Թռչունէն վախցողը, կորեկ չի ցաներ:

Թքելը մի ամօթ, լզելը երկու:

Ժ


Ժողովուրդը քնած առիւծ է, որ արթնցաւ այլեւս չի քնի

Ժամանակը ցաւը կը թեթեւցնէ, բայց չի մոռցներ:

Ժամ քանդելը մէկ արիւն է, սիրտ քանդելը՝ երկու:

Ժողովրդի ապագան, երիտասարդներից է երևում:

Ի

top of page

Իմաստունը ջահ է, որքան մութն աւելնայ, այդքան աւելի կը փայլի:

Իմաստունին հետ քար կտրէ, անխելքին հետ հաց մի ուտեր:

Իմաստուն կինը տուն կը շինէ, յիմար կինը՝ կը քանդէ:

Իննիսունը ինը տուողը, մէկն ալ կ'ուտայ:

Ինչ աղբիւրից մարդ ջուր խմի, էն աղբիւրը քար չի գցի:

Ի՞նչ իմանաս- մինչև հաստատ չիմանաս:

Ինչ որ այսօր կարող ես՝ մի թողուր վաղուան:

Ինչ որ անձամբ կարող ես , մի յանձներ զայն օտարին:

Ինչ որ կ՛ընես՝ ըրէ սրտանց:

Ինչպէս կոյրն է Աստուծուն նայում, այնպէս էլ Աստուած՝ կոյրին:

Ինչ ցանես՝ այն կը քաղես:

Ինքզինքը կ'ուտէ:

Ինքը լու է, շինածը տուն է:

Ինք իր շուքին կը հայելուի:

Ինքն իր շուքէն կը վախնայ:

Իշուն հարսանիքի են հրաւիրում, ասում ա «Կայ չկայ, ջուր եմ կռելու»:

Ի սէր Աստուծոյ:

Իրաւունք կայ, օրէնք չկայ։

Իր ծագումը ուրացողը մա՛րդ չէ:

Իր հացը առանձին ուտողը, իր բեռն ալ առանձին կը կռէ:

Իր ջուրին փիլաւ չի ձգուիր:


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝