Յայտարարութիւն

Monday, August 22, 2011

ՄԻՈՒԹԻՒՆ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ – 2 - ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ - 1900 թուական

Սիրելի Ընթերցող,
«Նշանակ» կը սկսի հրապարակել մեր ներկայ պատմութիւնը յուզող զանազան գրութիւններ, որոնք լոյս տեսած են հեռաւոր թէ մօտաւոր անցեալին ու ծառայած իբր փարոս լուսաւորելու համար մեր նախնիներու մտքերը: «Պատմական Խնդիրներ» ընդհանուր խորագրի տակ պարբերաբար լոյս պիտի տեսնեն այս ուսանելի գրութիւնները : Ընթերցողին պիտի թողունք ներկայի իրականութեանց հետ զուգահեռներ քաշելու «տաղտկալի» գործը:
«Նշանակ»

«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.


Հայ յեղափոխականները վաղուց են հրապարակի վրայ եւ վարում են արդէն այն կռիւը, որի անունով մեզ հրաւիրում են միանալ: Իսկ ո՞ւր են թուրք-կռուողները...Մինչեւ այժմ մենք տեսանք անհատներ, խմբեր, թղթի փրոփականտայով պարապողներ, բայց չտեսանք գործով կռուողներ, գործի փրոփականտիստներ: Կտրուած բուն տաճիկ ժողովրդից եւ յենուած սակաւաթիւ թուրք մտաւորականութեան մի աննշան մասի վրայ, Երիտասարդ Թուրքերը մնում են դեռ եւս «յեղափոխութիւնը ի վերուստ» հասկցող քաղաքագէտներ, թոյլ, անկազմ եւ հետեւաբար դեռ եւս անգործ, խօսքի մարդիկ...

Խօսելու համար միանա՞նք:

Եւ երանի թէ գոնէ խօսքի փրոփականտը տանէին դրանք այն ճշմարիտ ուղղութեամբ, որ համապատասխանում է տաճիկ ժողովրդի ժամանակակից կուլտուրական պահանջներին:Թերթեցէք Երիտասարդ Թուրքերի հրատարակութիւնները, եւ դուք չէք գտնի նրանց մէջ ոչ մի կռիւ տաճկական կեանքի այն ներքին կաշկանդիչ գործոնների դէմ,որ մենք՝ հայ ժողովրդի կեանքում չենք խնայել երբեք եւ հարուածել ենք ոչ պակաս քան արտաքին թշնամուն: «Մեր պատմութիւնը Եւրոպականից բարձր է, մեր հաւատահամբերութիւնը աւելի» գրում է մէկը: «Չկայ Տաճկաստանում ոչ մի չարիք, որ աւելի մեծ չափերով գոյութիւն չունենար լուսաւորուած կոչուող Եւրոպայում» լրբաբար կրկնում է անդադար միւսը: Միակ չարիքը սուլթան Համիտի անձնաւորութիւնն է եւ քառորդ դարուան ամբողջ տաքգնապը՝միայն նրա քմահաճոյքների արդիւնք: Չլինի Համիտը, եւ Տաճկաստանը կը դառնայ օրինակելի երկիր, - ահա թէ ինչ են միաբերան կրկնում Երիտասարդ Թուրքերը, ահա զանազան ձեւերով համեմած ինչ հոգեւոր սնունդ են մատակարարում նրանք իրենց ժողովուրդին, ընկճուելով նրա անսահման տգիտութեան առաջ, խոնարհուելով նրա կոյր աւանդութիւնների, կրօնական եւ այլ սպանիչ նախապաշարումների դիմաց ու կամայ-ակամայ շոյելով նրա հակակուլտուրական հակումները...

Սրանց հետ միանա՞նք:
Շար 2


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝