Յայտարարութիւն

Monday, August 1, 2011

Հայկական Առածներ - 21

Ջահել լինել` երգել, ծեր լինել` աղօթել:

Ջաղացքը ջուրն է տարեր, ջախջա՞խը կը փնտռես:

Ջորուն հարցնում են «հայրդ ո՞վ է», ասում է ՝ «մայրս ձի է»:

Ջուրը զարիվեր չեն ուղղեր:

Ջուրը ինկողը անձրեւէն չի վախնար:

Ջուրը իր ճամբան կը գտնէ:

Ջուրը խմէ՛ ակէն, գործը զննէ՛ տակէն:

Ջուրը կը տանի, ծարաւ կը բերէ:

Ջուրը կը քնանայ, թշնամին չի քնանար:

Ջուրը չի տեսած մի' բոպիկնար:

Ջուրը պզտիկին, խօսքը մեծին:

Ջուրը տեսնէ ձուկ կ'ըլլայ , կատուն տեսնէ մուկ կ'ըլլայ :

Ջուրի կուժը՝ ջուրի ճամբան կը կոտրի:

Ջուրի ձայն, աղջկայ ձայն, ոսկիի ձայն:

Ջուրին բաժինը ջուրը կը տանի:

Ջուրին դէմ թի մի՛ քաշեր , զուր տեղը սիրտ մի՛ մաշեր:

Ջուրին՝ հանդարտ հոսողէն, մարդուն՝ հանդարտ խօսողէն վախցի'ր:

Ջուրի նման երթաս, բայց ետ դառնաս:


Սանդին մէջ ջուր կը ծեծեն:

Սատանային ականջը խուլ:

Սատկած էշը գայլէն չի վախնար:

Սարի բարձրութիւնը հեռուից է երեւում:

Սարի ետին աւելի լաւ է, քան քարի տակ:

Սա՛ր, ձո՛ր, ի՛մ փոր:

Սեղանին վրայ ծտի կաթն էր պակաս:

Սեւը սապոնն ի՞նչ ընէ, խեւը՝ խրատը:

Սեւ իշուն՝ կարմիր հլուն:

Սեւ հաւը ճերմակ հաւկիթ կ՛ածէ:

Սէր է կապել:

Սիրածին վստահողը՝ առանց ամուսնի կը մնայ:

Սիրէ՛ ընկերդ քու անձիդ պէս:

Սիրէ չուզածդ, ողջ մնայ ուզածդ:

Սիրոյ մէջ չկայ «ես»ը:

Սիրտ առնել:

Սիրտը լայնցնելով, բերանը նեղցնելով:

Սիրտը կոտրած է:

Սիրտ կոտրելը դիւրին է՝ շինելն է դժուար:

Սիրտը վառած էշը, աւելի արագ կը վազէ:

Սիրտի տէր ըլլալ:

Սիրտս թուզի հունտի մէջն է:

Սիրտս վկայեց:




«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝