Յայտարարութիւն

Wednesday, August 3, 2011

Հայկական Առածներ - 22

Սլլած սխտորուած մնաց:

Սոխակին դրին ոսկէ վանդակում, ասաց «ես իմ վարդի փուշն եմ ուզում»:

Սոխ չեմ կերել, որ սիրտս մռմռայ:

Սոխը, սխտորը ամուսնացեր են քառասուն օր՝ հոտը չէ ելեր:

Սոխ ու հաց` սիրտը բաց:

Սոխ ուտողին սիրտն է որ կ՛այրի:

Սուղից աժանը չկայ:

Սուտը, կեղծիքը կը կնքեն դաշինք, արդիւնքն կ՛ըլլայ միմիայն չարիք:

Սուտը որ շատ կրկնես` ճիշդ կը թուայ:

Սուտը տուն կը քանդէ։

Սուտին պոչը կարճ է:

Սուտ խօսքը հիւանդին յոյս է, թշնամուն՝ պարտութիւն:

Սպասելով աչքս ջուր կտրեց:

Ստախօսին տունը այրի, հաւատացող չ'ըլլար:

Սրա-նրա դուդուկի տակ պարել:

Սրտէ ի սիրտ ճանապարհ կայ:


Վազող ձիուն գլխուն չեն զարներ

Վատ օր կ՛աղէկնայ, վատ մարդ չ՛աղէկնար:

Վարդ եթէ ըլլայ հոտոտէ, բայց գլխուդ մի դներ:

Վարդն առանց փշի չի լինում:

Վազող ձիուն գլխուն չեն զարներ:

Վախկոտի մայրը լաց չի լինի:

Վախտը գիտի, բախտը գիտի, մարդը գիտի:

Վախցի՛ր Աստուծմէ չվախցողէն:

Վայ այն երկրին՝ որուն թագաւորը մանուկ է:

Վառած սրտին, մանանեխ մի ցաներ:

Վատ ընկերոջ հետ ճանապարհ մի երթար:

Վատ խօսքը, մի փուտ մեղրով չ'ուտուիր:

Վարպետը գործէն չի վախնար, գործը վարպետէն կը վախնայ:

Վարպետին մուրճի մէկ հարուածը՝ հազար կ՛արժէ:

Վերը թքնես պեխ է, վարը թքնես մօրուք է:

Վերմակիդ համեմատ ոտքդ երկնցուր:

Վերնատունը դատարկ է:

Վերջը խնդացողը շատ կը խնդայ:

Վէրքը կ՛աղէկնայ՛ տեղը կը մնայ:

Վնասը շահին ընկերն է:





«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝