Յայտարարութիւն

Friday, August 5, 2011

Հայկական Առածներ - 23

Տարով թէ գաս՝ սուլթան ես. ամսով թէ գաս՝ ղոնաղ (հիւր) ես. ամէն օր գաս անհամ ես:

Տաք ապուրին մէջ պաղ ջուր չեն լցներ:

Տգէտը կը վիճի, գիտունը կը դիտէ, իմաստունը կը լռէ:

Տանը ցեցն է:

Տան մէջէն գողին, շունը չի հաջեր:

Տաշուած քարը գետինը չի մնար:

Տասը հաշուէ վերջը խօսիր:

Տասը չափէ, մէկ կտրէ:

Տավարը կապով կը կապեն, մարդը խօսքով:

Տարին անգամ մը օձի պէս մորթը կը փոխէ:

Տգիտութեան մէջ երջանիկ :

Տեղերնիս նեղ է բայց սիրտերնիս լայն :

Տեսածիդ կէսին հաւատայ, լսածիդ ալ բնաւ մի հաւատար:

Տէրը, գայլի տարածի՛ դարդն է անում` գայլը, չը՛ տարածի:

Տկլոր մարմնին չի նայեր` կատու կը շալկէ:

Տղադ երկու ձեռքով պահէ, աղջիկդ մէկ ձեռքով:

Տղամարդու սրտի ճամբան ստամոքսէն կ'անցնի:

Տունը դրախտի կամ դժոխքի վերածելու բանալին կնոջ ձեռքն է:

Տունը վառես` հացի հոտ չի գայ:

Տուն պահող կացինը դուրս կը մնայ:

Տուր այսօրդ ծուլութեան, ան քեզմէ պիտի գողնայ եւ վաղդ:

Տուր ինծի ընկոյզի հատ մը, ուզէ փուտ ելլէ:

Տուր, մի վախնար, առ, մի ամչնար:


Ցամաք գետին մէջ կը խեղդուի:

Ցերեկը խուրձ մը մախր (եղեւնափայտ) վառած, կը պտըտի:

Ցուլին եղջիւրը ցեխ տեսած չէ:


Փախչող ձուկը մեծ կ'ըլլայ:

Փախչողն ալ «ո՜վ Աստուած» կը կանչէ, հալածողն ալ:

Փայտահատին աչքը տաշեղին վրան է:

Փափախը մեծ ` մեջը դատարկ:

Փերեզակը իր ունեցածը կը կանչէ:

Փոխանակ սելը ճռռա, սելվորն է ճռռում:

Փողը ի՞նչ է, ձեռի կեղտ, այսօր կայ, էգուց չկայ:

Փողի քսակը` բարձրացնում է մարդու հասակը:

Փոշիոտ տեսար ջաղացպա՞ն կարծեցիր:

Փոս փորողը՝ ինք կ՛իյնայ մէջը:

Փորձառու մարդուն խրատը աւելի ծանր է քան ոսկին:

Փորձը, փորձանք չէ:

Փորձուած թանը աւելի լաւ է՝ քան անփորձ մածունը:

Փորս մօտ է, քան քորս:

Փուշը մէկ-մէկ կը հանեն:

Փոքր կաթիլներ, ծովեր կը կազմեն:




Քաղցր լեզուն օձը ծակէն կը հանէ:

Քամուն բերածը, քամին կը տանի:

Քանի լեզու գիտես՝ այնքան մարդ ես:

Քաջը կը մեռնի համբաւը կը մնայ, ձին կը մեռնի հրապարակը կը մնայ:

Քառասուն աչքերէ լացողին մէկը:

Քառասուն ճնճղուկը, մէկ կաթսայ չի լեցներ:

Քար ըլլայ՝ չի դիմանար:

Քարի պէս սիրտ ունի:

Քացախը երբ բարկ է, իր ամանը կը ծակէ:

«Քէֆ » անողին « քէֆ » չի պակսիր, «տարտ» անողին «տարտ» չի պակսիր:

Քթէն բռնես հոգին կ'ելլէ :

Քթին դպաւ:

Քիթը ամէն տեղ մտցնել:

Քիթը բերանը մէկ ըրի:

Քիթը կախ :

Քիթը մեծին մէկն է:

Քիթը վեր է:

Քիթը ցեխէն դուրս ելաւ:

Քիթն ու մռութը կախել:

Քիչ բեռցի՛ր, շուտ դարձի՛ր:

Քիչ սիրէ որ քիչ ցաւիս, քիչ յուսայ որ քիչ խաբուիս:

Քղանցքին կայծ ինկած է:

Քոսոտ այծը աղբիւրի ակէն ջուր կը խմէ:

Քոսոտ շունը ուրկէ՞ ունենայ մազոտ կաշի:

Քունը աչքերէն կը հոսի:

Քու ոտքդ գացած տեղը, իմ գլուխս թող երթայ:


Օգուտ չունի վերջը լաց, ժամանակին աչքդ բաց:

Օտարի ձեռքով ձուկ չեն բռներ՝ փուշ կը բռնեն:

Օտարի քով՝ կովուդ չկտրես. կամ «կարճ է » կ'ըսէ՝ կամ «երկար»:

Օձը օձ է, բայց ջուր խմողին չի կծեր:

Օձին հետ բարեկամութիւն չ՛ըլլար:

Օձիքը ձեռք տալ:

Օձն իր շապիկը կը փոխէ, բնութիւնը չի փոխեր :

Օշարակդ ե՛րբ պիտի խմենք:

Օրին չեղողը՝ տարիին չ՛ըլլար:




«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝