Յայտարարութիւն

Saturday, December 31, 2011

Ինչո՞ւ ԱՅԲ, ԲԵՆ,ԳԻՄ - 1 - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Միայն մէկ մաղթանք Վահան Գէորգեանին . գրիչիդ մելանը չցամքի :
Երկու անգամով պիտի հրապարակենք «Մեսրոպ Մաշտոցին նուիրուած Գէորգեանի սիրոյ տուրքը»:
«Նշանակ»

»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Մենք ազգովին , բոլոր ապրող հին ազգերի պես , ունենք հարուստ մշակույթը, եւ այն պարտավորեցնում է, որ արժանի մնանք մեր ավանդներին: Մեսրոպ Մաշտոցը ապրելու է այնքան, ինչքան որ կապրի մեր ազգը:Մաշտոցի շնորհիվ մենք տեր դարձանք գրերի, գրերի որոնց խորքում պահված հազարավոր հրաշքները մատչելի են հայ ոգուն հավատարիմ անհատին՝ իր սրտի ու նվիրումի չափով: Հայի գիրը, հայի տառերը անկրկնելի եղել են ու կան , կլինեն հայ մարդու ներաշխարհը առ Աստված պարզելու, նրա սերը վայելելու միակ անապական ուղին: Մենք ազգովին ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ կրում ենք մեր հոգում, մեր սրտում: Հայ լինելու, հայ մնալու հրաշքը միշտ նրան ենք պարտական, ահա այս մտորումներից ծնված տառերի գլխագրերով չափածո մտքերը աղոթքի կշռույթով սիրո ու հարգանքի տուրք է:Սեր առ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ , որի կարիքը ավելի շատ մենք ապրողներս ունենք, մեր հոգսաշատ աշխարհում:
«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«
Այբ ,Բեն , Գիմ...

Արարիչ Արեւ,
Արփի արբեցում,
Ակունք՝ ալեծուփ,
Ամենուր անեղծ՝
Այլասերվելու
Աղետից փրկիր,
Աշխարհը արար:

Բարեգութ, բարերար,
Բերկրանքի ակունք,
Բարեխոս եղիր արդար մտքերին,
Բախտից առավել Արեւին պաշտիր,
Բարեպաշտ անձին՝
Բայրացկամ նայիր,
Բարեկեցիկին՝
Բարեկիրթ դարձրու,
Բաց ու բացառիր
Բանասարկուին...

Գթառատ դեպի քեզ,
Գալիս ենք անվերջ,
Գգվանքի կարոտ ծնված օրվանից,
Գայթում ենք հաճախ,
Գայթակղվո՜ւմ ենք, շատ անգամ ստում,
Գեհենի ահից՝ փարվում քղանցքիդ,
Գովքդ մեր շուրթին ,հայցում ենք ներում,
Գերված ենք փրկիր
Գեղարդավորից:

Դատիր, մի՜ դատապարտիր,
Դժկամ մի նայիր դժգոհությանը:
Դյուրաբեկ միտքը՝ դրվատիր, ուղղիր,
Դարձրու դիպուկ դիմազրկվածին,
Դյուրահավատին մի թողնիր մենակ,
Դաժան է դարը, երբ դիվահարն է
Դատում երկիրը:

Երազի երկիրը երկունք է ապրում:
Երկինք ու երկիր թոհուբոհի մեջ:
Երկրաշարժ, ավեր, կործանման կսկիծ:
Երկպառակության օվկիանը մթին՝
Ետ է շպրտում խենթ նավազներին:
Եղերնագործի երախից անսանձ
Երազը փրկի՜ր, երազը փրկիր,
Եղեգնա փողից թող Վահագն հառնի,
Երջանկությունը երազի բերած
Երկունքի մեջ է թող չորբանա:

Զատիր մանրին՝ մանրախնդիրից,
Զայրակնած հոգին հանգստացրու,
Զառանցախոսին կոչումով խաբիր,
Զվարդախոսը քեզ չի մոռանում:
Զարդարիր սիրով վերափոխվածին,
Զորավիգ դարձիր արդար մտքերին,
Զվարթություն տուր արշալույսերին:

Է՜հ , ճիչը՝ ավետիս, սիրտը` փլված ծով,
Էակ ենք բեկուն, հեղեղուկ վարքով,
Էությունդ հար մեր դեմ է հառնում,
Էափոխվում ենք փրկության հույսով:
Է՜-ն արտաբերում ամբողջ զորությամբ,
Է-ին ժխտող չէ-ն անջրպետ մի խոր,
Էականը դեռ, որ չենք մոռացել՝
Է-ն յոթերրորդն է, տիեզերք միշտ նոր:

Ընդունիր հոգին, մաքրի՜ր մեղքերից,
Ընկածի համար հենակներ պարզիր,
Ըմբոստացողին մի դիմադարձիր,
Ընդարձակելով տարածքը չարի,
Ընչասիրության դռները գոցիր,
Ընծան՝ սրտից է, թե՜ ծալքից շուրթի,
Ընդգծիր, զատիր՝ կեղծն իրականից:

Թրթռուն լույս ես ոգու՝ բալասան,
Թրատել գիտես ու թովել՝ թովիչ,
Թշվառին՝ թախիծ ,տառապանք ու վիշտ,
Թերուսին՝ թիկնոց, գողին՝ թաքստոց,
Թագակիրների՜ն ինքդ թիկնօթոց:
Թվում է անսպառ բաշխում ես սերդ՝
Թե անառակը, թե բարեպաշտը՝
Թախանձում են քեզ հավասարապես:

Ժամանակները գալիս են ,գնում...
Ժամանակները չեն վերադառնում,
Ժամանակները մեզ չեն կարեկցում,
Ժամանակների թոհուբովի մեջ՝
Ժառանգությունը վատնում ենք անվերջ,
Ժողովուրդն հավետ կորուստների հետ՝
Ժխտում է նորը, հինը՝ վերապրում:

Իրազեկ մարդու խրատը հիշիր,
Ի՜նքդ համբերիր , թե տասը գիտես
Իննը քեզ պահիր, մեկը՝ մատուցիր,
Իմացիր խոսքը գոհար է անգին:
Իմաստակն անվերջ լեզվին է տալիս,
Իշխանավորը դիրքն ամրագրում,
Իսկական լույսը Տերն է ընծայում,
Իմաստուն միտքն է իր ճամբան գտնում:

Լեռներն հայրենի երկնքին միտող,
Լուսավորիչի կանթեղն են պահում,
Լուսաբացները խավարին անդեմ
Լցնում , խցկում են , կիրճի խորշերում,
Լույսի հեղեղից՝ հույսը լիաբուռ,
Լեզու է առնում դարձած մեղեդի,
Լրտու ժխորը թեւերը քշտած
Լրբաբար, խենեշ, խավա՜ր է տենչում:

Խաղաղ իջնում է երեկոյան կրկին,
Խեղճացած վհատ Լուսինը արթուն
Խառնակ երկնքում սուզվում է , ելնում,
Խաբված Արեւից ու աստղերից:
Խարդավանքների տիրականը միշտ
Խավարն է կրկին՝ տե՜րն ու տիրուհին
Խոնջանքի կարոտ Հույսն էլ հուսաբեկ
Խաղաղ ննջում է, որ երազ ծնի...

Ծնված օրվանից ՝ ծով երազներով,
Ծարավ ենք լույսի ու չենք հագենում,
Ծնունդդ բարի օր լուսաբացին:
Ծնվող օրն արդեն շուքերիդ ներքո՝
Ծեսն է կատարում գոհաբանության:
Ծփա՜, ծավալվիր, դու ծիրանափայլ,
Ծով տիեզերքում կաթիլ ենք թվում՝
Ծալքերում նրա ծփում, ծավալվում:

Կապանքը չարի խափանիր բնում,
Կասկածին երկչոտ՝ կորցրու վատնիր,
Կամքովդ վանիր վհատությունը...
Կցված են իրար շունչն ու հուրը հար,
Կորուստը մեկի ՝ մահ կրկնակի,
Կարոտն էլ հավետ՝ խեղճ ու մինուճար,
Կամարակապ են կամք ու զորություն,
Կամքդ ի՜ կատար , Ամենակարող՝
Կամարակապիր տվածդ արդար:

Հարատեւ խաղից, խարդավանքների
Հորձանուտներում ոգին մաքա ռող

Հառնում է լույսով, խավարից զատվում
Հասնում ամենքին ու նեցուկ դառնում:
Հազարաերանգ երկունք է ապրում,
Հավատին փրկած որոգայթներից,
Հավիտյան արթուն ճամփեքին հսկում
Հավերժ լույսի հետ հույս է արարում:

Ձգված ջղերը հանգստացրու,
Ձախավեր օրը անդարձ կորցրու
Ձախկիր, ձախողիր մտքերը խոտոր:
Ձայն տո՜ւր, թող լցվի ունկը լռության:
Ձգտումներն անեղծ ողողիր լույսով:
Ձեռնահաս փրկի՜ր հոգին մոլորված,
Ձեռքդ դիր օրհնիր արդար մտքերին:

Ղեկազուրկ նավը ջրերի վրա,
Ղեկավարելով Լեռը հասցրիր:
Ղողանջում է միշտ զանգը արթնության՝
Ղողանջին կարոտ սրտերում անվերջ:
Ղողանջի ձայնը ալիքված ծփում,
Ղողանջի ձայնը սրտից է հառնում:
Ղողանջի կարկաչն աղբույրի ակունք,
Ղողանջով լեցուն տիզերք ու ակ:




Ճակատագիրը միակողմանի,
Ճանապարհ տանող ձիգ ու ոլորուն,
Ճամփեքի վրա ճախրում է ոգին՝
Ճառագայթելով գգվանք սփռում:
Ճչում ես , կանչում, ինքդ էլ արդեն
Ճախրանքի կարոտ երկինքը տենչում,
Ճոճվում ես տեղում հարբած լույսերով,
Ճիգ ու ջանք թափում՝ հույսին աղերսում,
Ճշմարտությունը հույսի չափ մանուկ,
Ճակատն՝ արյունոտ, աչքը՝ արցունքոտ:


Շար. 1
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝