Յայտարարութիւն

Sunday, January 22, 2012

Թերթօն 1Օ - Մեր Հոգսերի Ձմեռը ...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Գիրացան բոլոր առաքյալ-աշակերտները, Հարթակայի նվազ ու վտիտ ոսկորները մսապատվեցին ու հազիվ էին դիմանում կուտակված ավելորդ ճարպին : Ահա պատճառներից ամենակարեւորը ,որ այլեւս շատերը խուսափում էին երեւալ նիհարած ու ոսկրացած ժողովրդին:
Աստվածային բարեգութ օրհնանքով՝ Ավետարանի ու խաչի վրա երդված գործիչները արժանացել էին Աստծո նախատիքին` գիրանում ու կորցնում էին աչքի լույսը, մանանեխի հատիկի չափ խելքի չնչին պաշարը արագ տարալուծվում էր կուտակված ճարպի մեջ: Կորցնելով մարդկային կերպարանքը, բնականաբար , գալու էր նաեւ պարտադիր՝ համրանալու ժամանակը:
Այդ օրերին կիսաքաղց ժողովուրդին փրկում էր հավաքականության զգացումը, հրապարակներում հավաքվածներին նայելով հասկանում էիր , որ մենակ չես: Իրականում, թե հրապարակը, թե ռադիոն, թե լրագիրը պատնեշում էին բոլոր ճանապար
հները:«Ազատ ձայների» ծավալուն ծփանքը հիշեցը
նում էր , մենակ ես, քո` ազգ ու տակով, քո` երկրում, քեզ հրամցնելով արդեն ուրիշ օտար փոքրերի կրած զրկանքները, փորձում են աննկատ խուզել թեւերդ, զրկելով երբևէ թռիչքի մասին երազելուց,քեզ տեղավորելով բակերում ու հրապարակներում, և թեւազուրկ զանգվածի վերածելով, սկսում են արդեն լվանալ շահած կապիտալը, այն մաքրելով «բարեգո
րծական օճառով»:
Ուղեղիդ ու կամքիդ համահավասար նա մաքրում ու լվանում էր քեզանից խլածը,քո` արյունով,քո` նման ուրիշ մի փոքրի արյունով, ներծծված դր ամներից քեզ համար կատարում էր չնչին արժույթաբանկային մասհանում, որ դիմանայիր մինչեւ հաջորդ ծեծը, հաճախ ծեծ ուտողների շատությունը խճճում էր բոլոր ձրի կերակուր տվողների իսկական նպատակի բացահայտումը:
Նրանք ու նրանց հազար ու մի արժույթաբանկերն ու բարեգործականները նման էին զարդարուն թակարդավանդակների, որտեղ միշտ էլ քաղցած զոհի համար կար հոտավետ պանրի կտոր:
Քաղաքակիրթ որսորդների՝ բարեգործական ՄԱՀ-ի բազմաթիվ կառույցները, նման էին Միկիտան սաքոների տված պարտմուրհակներին: Քեզ` նախ զրկում էին աշխատելու հնարավորությունից, ստիպում էին սերտել անհարիր ,անհատա
կանությանդ խորթ գաղափարներ ու շարունակում էին պայքարից ուժասպառված, պայքարից զզված հոգիների որսը, զոհերի, որսվածների, հուսահատվածներ ի ուղեղների լվացումը կատարվում էր խնամքով ու բծախնդրորեն:
Դրամախաղի մրցավազքը թքած ուներ ցանկացած փոքր ազգի երազի ու հենց ազգի համար կռվողների վրա: Նա համաշխարհային արժույթաբանկ էր , հզոր պետու
թյուններին անգամ կարող էր պարտադրել իր խաղը: Նրանք նորօրյա ստրկավաճառները, կարողանում էին հարթակում եղածներին նախ խաբելով բարոյազրկել, հազար ու մի տիտղոսներով ամբողջովին մեկուսացնել իր ժողովրդից, ներշնչելով ընտրյալի վեհ, ու վսեմաշուքի տխուր ինքնակործան տիտղոսներով: Քո տիտղոսակիրը, արդեն կլլած տունքանդող բացիլը` անմիջապես քայքայվում ու կորցնում էր ողջամտու
թյունը, դառնալով զենք ու հրազեն թշնամու ձեռքին, արդեն հավետ ընդեմ իր ծնող ժողովրդին:
Աշխարհատիրակալների դրամը դառնահամ ու լեղի էր: Շատ քիչ էին խիզախ առաջնորդները, կարելի էր նրանց մատերի վրա հաշվել: Նույնիսկ այդ քիչն էլ, եթե անգամ հաղթում էր, ապա` պարտվածի դառնությունը լիովին ճաշակած: Հնդիկ ժողովրդի հզոր Գանդին էլ անկախացավ, բայց աշխարհատերերին որպես պատանդ թողնելով, իրենից խլված Պակիստանը:
Մենք գիտեինք այդ բոլորը: Ուժը` օժտված ուժային անառարկելի տրամաբանությամբ, հեշտորեն կար ողանում էր գտնել երեկվա քո սերնդակիցների շարքից հազար ու մի հիվանդ երեւակայությամբ տառապող, սնամեջ, փառատենչ` շուք ու շվաքից վախեցող նազարներին, որոնց քաջությունը մերձավորին ու սեփական ժողովրդին հարստահարելն է: Ամենանվիրական, ազգի համար կենսունակ ար ժեքների վարքաբեկումը դարձրած նպատակ` նազարանմաններին թվում է, որ ՄԱՀ (միջազգային ար ժույթաբանկի) տված ԵՐԵՍՈՒՆ ԱՐԾԱԹՈՎ կփրկեն երկիրը: Դրամակուտակման տենդով թունավորված ազգայնորեն տհաս տղերքը, չափանիշ դարձնելով օտարի «կենսափորձերը» սկսել էին կոկոսային «քաղցր ու թավշե» հեղաշրջումի հերթական փուլի իրագործումը:
Քիչ թե շատ բարեկեցիկ ժողովրդից հազար ու մի սին պատճառաբանություններով ու նոր ըմբռնումի պարտադրանքով, տարիներ շարունակ արգելափակման, խափանման ու ավերման գործընթացով, ոչ միայն քանդեցին սոցալական արմատացած հոգեբանությունը, այլեւ` սարսափած, որ կարոտախտի հզոր ալիքով իրենք էլ կկորչեն տարիներով պառկեցին երկաթգծերին ու դադարեցրեցին բոլոր տիպի շար ժումները, որոնք խանգարում ու խանգարելու էին «բարեգործականներին», նրանց նոր ուրվագծվող հեղինակության բարգավաճմանը:
Շար . 10

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝