Յայտարարութիւն

Tuesday, January 17, 2012

ԱՌԱԿՆԵՐ - Սողոմոն Իմաստուն - 11


Կեանքի թոհուբոհին մէջ ՝ վարի խրատները լսելն ու գործադրելը առաքինութենէ աւելի պէտքի մը գոհացում տալ կը նշանակէ: Ձեզի , ձեր ընտանիքներուն համար են սիրելի ընթերցող: Այսպէս, ամիս մը շարունակ , ամէն օր մէկ խրատ պիտի հրապարակենք : «Իմաստութիւնը լիառատ գանձ է » ըսած էինք Դեկտեմբերին հրապարակուած մեր մէկ յօդուածին մէջ: Այդ գանձին մասին է որ խօսած է Սողոմոն Իմաստուն թագաւոր հազարաւոր տարիներ առաջ:Իր վարի խրատ-առակներուն մէջ խօսած է ագահութեան , կաշառակերութեան, պոռնկութեան ու շնութեան , անարդարութեան ու գողութեան չարիքներուն մասին : Կարդացէք: Բոլորս խրատի պէտք ունինք սիրելիներ: Թող իմաստութիւնը մեզ համակէ , թող իմաստութիւնը մեզ միացնէ:
«Նշանակ»

»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»



11 Խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առջեւ, բայց արդար կշեռքը հաճելի է նրան։ 2Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։ 3Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը։ 4Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից։ Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում,ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ։ 5Անբիծ մարդու արդարութիւնը ուղղում է նրա ճանապարհները, բայց ամբարիշտ մարդուն կորստի է մատնում անիրաւութիւնը։ 6Ուղղամիտ մարդկանց արդարութիւնը փրկում է իրենց, բայց անօրէնները պիտի կորչեն անմտութիւնից։ 7Երբ արդար մարդը վախճանուի, նրա յոյսը չի կորչում, բայց ամբարիշտների սնափառութիւնը պիտի կորչի։ 8Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի։ 9Անօրէնների բերանը որոգայթ է ընկերների համար, իսկ արդարների իմաստութիւնը երաշխիք է յաջողութեան։ 10Արդարների բարութեամբ բարեկարգւում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստեամբ ուրախութեան հանդէս է լինում։ 11Ուղղամիտների օրհնութեամբ բարձրանում է քաղաքը, բայց կը կործանուի ամբարիշտների բերանով։ 12Պակասամիտ մարդն արհամարհում է ընկերներին, իմաստուն մարդը լռութիւն է սիրում։ 13Նենգամիտ մարդը գաղտնիքը յայտնում է ատեանում, բայց հոգով հաւատարիմը ծածկում է գործը։ 14Նրանք, որ առաջնորդ չունեն, պիտի ցած թափուեն տերեւների պէս, բայց երբ շատ են խորհրդականները, փրկութիւն կը գտնուի։ 15Անզգամը չարիք է նիւթում, երբ գործ է ունենում արդարի հետ եւ ատում է զգուշութեան ձայնը։ 16Շնորհալի կինը բարձրացնում է ամուսնու փառքը, մինչդեռ անարգանքի աթոռ է իրաւունքն ատող կինը։ Ծոյլերը կարօտ պիտի մնան մեծութեան, բայց ժրաջանները կը հասնեն մեծութեան։ 17Ողորմած մարդը բարութիւն է անում իր հոգուն, բայց անողորմ մարդը խորտակում է իր մարմինը։ 18Ամբարիշտն անիրաւ գործեր է կատարում, բայց արդարների զաւակը ճշմարտութեան վարձկան է։ 19Արդար որդին ծնւում է կեանքի համար, ամբարիշտը՝ հալածանքի ու մահուան։ 20Թիւր ճանապարհները պիղծ են Աստծու համար, ուղիղ ճանապարհով գնացողները հաճելի են նրան։ 21Ով որ զուր տեղը վնաս է հասցնում մէկին, նա անպատիժ չի մնայ։Իսկ ով արդարութիւն է սերմանում, արժանի վարձ կը ստանայ։ 22Ինչպէս ոսկէ գինդը խոզի դնչին, նոյնպէս էլ գեղեցկութիւնն է չարաբարոյ կնոջ համար։ 23Արդարների ցանկութիւնը կատարւում է ամենայն բարութեամբ, բայց ամբարշտի յոյսը պիտի կորչի։ 24Կան մարդիկ, որոնք ցանում են իրենց ունեցածը եւ ստանում բազմապատիկը, կան էլ, որ անիրաւօրէն են հաւաքում, բայց մնում են կարօտեալ։ 25Ամէն օրհնուած մարդ պարզամիտ է, բայց բարկացող մարդը տգեղ է կերպարանքով։ 26Ով ցորենը խնայի ժողովրդից, այն պիտի թողնի օտարներին. ով ագահօրէն կուտակի, պիտի արժանանայ ընդհանուրի անէծքին, բայց ով բաշխի առատօրէն՝ օրհնուած կը լինի։ 27Ով բարիք է անում, նա բարութեան շնորհ կը գտնի, իսկ ով չարիք է նիւթում, չարիք կը հասնի նրան։ 28Ով յոյսը դնում է հարստութեան վրայ, պիտի կործանուի, իսկ ով հովանաւորում է արդարներին, պիտի բարգաւաճի։ 29Ով չի մտածում իր տան մասին, նա հողմ է ժառանգելու, եւ անմիտը պիտի ծառայի իմաստունին։ 30Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան։ 31Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կը լինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը։

Շար . 11

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝