Յայտարարութիւն

Tuesday, January 24, 2012

Թերթօն 12 - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Դրամով ու «դրամայով» պարտադրում էր իրեն ծնած իշխանությանը, որը ցանկացած սխալի դիմաց վճարում էր կյանքով:
Ի~նչքան չբացահայտված`օրվա իշխանության ներկայացուցիչներ հանուն դրամախաղի ու ազդեցության ոլորտի զոհ դարձան ու չհայտարարված, բայց փաստացի պատերազմը սահմանամերձ շրջաններից զատ ներս սողոսկեց երկրի խորքերը:
Հարյուրավոր նվիրյալներ, մահապարտի ջոկատներ փոփոխական հաջողությամբ կռվում էին սահմաներ ում: Նրանք սերտում էին ռազմավարության գաղտնիքները:
Կռվողների կերպարը օր օրին բյուրեղանում էր , որ արդեն անհագստացնում իշխողներին :
ժողովուրդը զգում էր, որ կգա խաղաղության օրը եւ ուզած չուզած նրանք` թե կառավարող, ե'ւ թե կռվող պիտի հստակեցնեն երկրի պղտորված մթնոլորտը, պարզեին ներքին հարաբերությունները: Այդ ներքին հարաբերությունների պարզեցման պահը հեռացնելու, միմյանց հաշվետու չլինելու ցանկությունը դարձել էր տարաբնույթ խոսակցությունների թեմա:
Պարտությունը, վերագրելով դրսի հզոր ուժերին , հաղթական ձեռքբերումներից խրախուսված, նրանցից շատերը անթաքույց փորձում էին խառնվել իշխողների իշխանական ջոկատներին:
Այդ ձգտումները` ինչքան էլ արդարացնում էին մահկանացուհին, որպես անձի, նույնչափ էլ խանգարում էին մեկ գաղափար շուրջը համախմբվելուն:
Երբեն պառլամենտում երկար ժամանակ քաղաքական գործիչի անունը որդեգրած մեկը դառնում էր զորհրամանատար, տարածքի «իրավատեր» պարետ, ու մատղաշ սերունդին տանում էր պատերազմի դաշտ: Անփորձ, զենքին անընտել, անվարժ նորակոչիկներն ու իրական պատերազմ: Պատերազմի օրենքները ոտնահարելով անթիվ անհեթեթ զոհերի գնով արժեզրկելով հայրենասիրությունը, օտար մտայնությամբ այդ «գործիչների» սխալները ծանր ու անդառնալի վնասներ տվեցին ու դեռ պատճառելու են ազգային գաղափարներին:
Հրապարակ-հարթակում, ո'ւ անգամ պառլամենտում «գործիչ» դարձած այրերի հուսահատությունն ու ընկճվածությունը, բացահայտվում էր երկրի որդեգրած հեղեղուկ քաղաքական անցումներով:Հազար ու մի խակ, երբեմն մանկական հասակի հարբուխային հիվանդություններով տառապելուց ու դեգերելուց հետո, բոլորն էլ գիտեին, որ գալու է սրբագրելու, ու անգամ հին մտայնությունը կրկին որդեգրելու ժամանակը:
Ա~փսոս, հազար ափսոս մեր կորուստները , այդ կույր ու անհեռանկար փնտրտուքների ժամանակ: Իսկ ապրող զինվորներից շատերը դառնացած ակնարկում էին, փաստում, որ չեն եղել պատահական շրջափակումներ, անգամ նահանջներ:
ժամանակի թողած ծխապատ մշուշից հետո, երբ արդեն նրանցից շատերը հասկանալի պատճառով կհեռանան կյանքից , մենք կիմանանք ճշմարտությունը: Այդ օրերին ցավից սեղմված ժողովուրդը ապրում էր ներքին սարկազմով, թունավոր ու սպանող հումորը փոխհատուցումն էր բոլոր նրանց, ովքեր ավելացնում էին զրկանքներն ու խորացնում զրկվածների վիշտը:
Թեւաթափ խոսքերին ու առօրյա տաղտուկին պարզում էին իրենց թեւավոր խոսքեր , ամեն ինչ անում էին չգայթելու համար:
Նրանք տեսել էին իշխանությունների պատրաստած վիհը, բնականաբար , խուսափում էին վիրապա
բնակ դառնալուց:Քաղաքի, որ ծայրամասից էլ գայի'ր , ու~ր էլ գնայի'ր , օրվա մեջ մեկ անգամ, գոնե պիտի անցնեիր լայնահուն այդ օրերին դեռ անունը չփոխած Հոկտեմբերյան պողոտայով:
Պողոտայի միջնամասում, չհասած ԴԱՎԹԻ հրապարակին, անմիջատես աչքի էր զարնում հոծ մարդկանց կուտակումները: Նրանք շրջապատած երկհարկանի փոքրիկ շինությունը, լցված շինության հարակից բակերն ու մայթերը օրերով ու ամիսներով սպասում էին:
Հայաստանցիներին ծանոթ այդ անհրապույր շինությունը մեկ տարվա վերանորոգումից հետո` ճոխ ու շռայլ տեսքով տեղավորվել էր բոլոր մարդկանց մտքերում: Արտերկիր գնալու միակ ճանապարհը բազմաթիվ խճողումներից ու լաբիրինթներից անցնելուց հետո վավերացվում էր այդ շենքում:
Շենք, որի շուրջը հավաքված հայության զանգվածները օրն ի բուն հյուսում էին իրատեսության երանգներով շաղախված պատմություններ:
Գալիս էին հայերը տագնապախռով, անշշուկ, խոսք ու զրույցով, առտնի հոգսերից գերլարված, ջղագար երկրից դուրս գնալու ելքն էին փնտրում, հաջողակ-երջանիկները` արագ, խուսափուկ հեռանում էին, չմոռանալով օրվա մեջ գեթ մեկ անգամ անցնել հրապարակով, ուր միտինգավորների ժխորը նրանց գնալու տարտամ որոշումը դարձնում էր արդեն հաստատուն, անբեկանելի:
Շար . 12


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝