Յայտարարութիւն

Wednesday, January 18, 2012

ԱՌԱԿՆԵՐ - Սողոմոն Իմաստուն - 12

Կեանքի թոհուբոհին մէջ ՝ վարի խրատները լսելն ու գործադրելը առաքինութենէ աւելի պէտքի մը գոհացում տալ կը նշանակէ: Ձեզի , ձեր ընտանիքներուն համար են սիրելի ընթերցող: Այսպէս, ամիս մը շարունակ , ամէն օր մէկ խրատ պիտի հրապարակենք : «Իմաստութիւնը լիառատ գանձ է » ըսած էինք Դեկտեմբերին հրապարակուած մեր մէկ յօդուածին մէջ: Այդ գանձին մասին է որ խօսած է Սողոմոն Իմաստուն թագաւոր հազարաւոր տարիներ առաջ:Իր վարի խրատ-առակներուն մէջ խօսած է ագահութեան , կաշառակերութեան, պոռնկութեան ու շնութեան , անարդարութեան ու գողութեան չարիքներուն մասին : Կարդացէք: Բոլորս խրատի պէտք ունինք սիրելիներ: Թող իմաստութիւնը մեզ համակէ , թող իմաստութիւնը մեզ միացնէ:
«Նշանակ»
»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»

12 Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է։ 2լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի։ 3Մարդ անօրէնութեամբ յաջողութեան չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն։ 4Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է. ինչպէս փայտի համար վնասակար է որդը, այնպէս էլ չարագործ կինը կորստի կը մատնի ամուսնուն։ 5Արդարների խորհուրդները իրաւացի են, իսկ ամբարիշտները նենգութիւնների առաջնորդներ են։ 6Ամբարիշտների բերանները նենգաւոր են. ուղղամիտների բերանը կը փրկի իրենց։ 7Ամբարիշտը որ կողմ էլ դառնայ, պիտի բնաջնջուի, բայց արդարների տները պիտի յարատեւեն։ 8Իմաստունի բերանը պիտի գովաբանուի մարդկանցից, բայց ծուռ սիրտ ունեցողը պիտի արհամարհուի։ 9Լաւ է խոնարհ ծառայ լինել իր անձի համար, քան իր անձը մեծարել եւ հաց մուրալ։ 10Արդարը խղճում է իր անասունին, բայց ամբարիշտները անողորմ են։ 11Ով մշակում է իր հողը, պիտի կշտանայ հացով, իսկ ով դատարկ բաների յետեւից է գնում, նա պակասամիտ է։ Ով ժամանակը վատնում է գինարբուքի մէջ, նա անարգանք է թողնելու իր շրջապատի վրայ։ 12Ամբարիշտների ցանկութիւնները չար են, իսկ բարեպաշտների արմատները՝ հաստատուն։ 13Մեղաւորն իր լեզուի պատճառով որոգայթի մէջ կ՚ընկնի, բայց արդարը զերծ կը մնայ դրանից։ Քաղցրահայեաց մարդը գթութիւն է գտնում, բայց ով դռների արանքում է պատահում մարդկանց, նեղութիւն է պատճառում հոգուն։ 14Մարդ պիտի լցուի բարիքներով իր բերանի պտղից, եւ իր շուրթերի տուածի համեմատ՝ ստանայ հատուցում։ 15Անմիտներին իրենց ճանապարհները թւում են ուղիղ։ 16Իմաստունն ունկնդիր է լինում խրատին, իսկ անմիտն իսկոյն յայտնի է դարձնում իր բարկութիւնը։ 17Խորագէտ մարդը թաքցնում է իր անարգանքը.արդարը հաւատարմօրէն յայտնում է ճշմարտութիւնը. նենգամիտ է անօրէնի վկայութիւնը։ 18Մարդիկ կան, որ իրենց խօսքով խոցում են թրի պէս, բայց իմաստունների լեզուները բուժում են։ 19Ճշմարտախօս շուրթերը հաստատում են վկայութիւնը, բայց շտապող վկան անիրաւ լեզու ունի։ 20Չարամիտների սրտում նենգութիւն կայ, բայց ովքեր խաղաղութիւն են ուզում, ուրախ պիտի լինեն։ 21Անիրաւացի ոչ մի բան հաճելի չէ արդարին, բայց ամբարիշտները լցուած են չարութեամբ։ 22Ստախօս շուրթերը պիղծ են Տիրոջ առջեւ, ճշմարտութեան հաւատարիմ բերանը հաճելի է նրան։ 23Հանճարի աթոռը իմաստուն մարդն է, բայց անզգամների սիրտը պիտի ենթարկուի նզովքի։ 24Ընտրեալների ձեռքը պիտի հեշտ յաղթի, բայց նենգաւորները պիտի գերութեան մատնուեն։ 25Ահեղ խօսքը խռովում է արդարի սիրտը, բարի խօսքը ուրախացնում է նրան։ Արդարը սիրում է իրաւադատ անձը, բայց ամբարիշտների մտքերը կեղծ են։ 26Չարիքները հալածում են յանցաւորներին, բայց բարիքները պիտի հասնեն արդարներին։ 27Ամբարիշտների ճանապարհները մոլորեցնում են նրանց. որսը չի հանդիպում նենգաւորին։ 28Անարատ մարդու ունեցուածքը պատուական է եւ առատ։ Արդարութեան ճանապարհը տանում է դէպի կեանք, ոխակալների ճանապարհը՝ դէպի մահ։

Շար . 12

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝